User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Մի քիչ հունգարերենի մասին :)

  1. #1
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի քիչ հունգարերենի մասին :)

    Ժողովուրդ, կցանկանայի մի քիչ խոսել հունգարերենի մասին ու ձեզ հետ կիսվել իմ գիտելիքներով
    Ցավոք ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում հունգարերենը մեծ տարածում չունի և ապրում է այսպես ասած իր հպարտ մեկուսացման մեջ: Չնայած դրան անչափ հետաքրքիր, բարդ ու հարուստ լեզու է և գուցե այս մի քանի տեղեկությունները ձեզ հետաքրքրեն


    1. Հունգարերենը պատկանում է Ուրալական լեզվաընտանիքի Ուգրա-ֆիննական ճյուղի Ուգրական ենթաճյուղին: Եվրոպական քիչ թե շատ հայտնի լեզուներից մոտ է ֆիններենին ու էստոներենին, որոնք մտնում էն Ֆիննական ենթաճյուղի մեջ:

    2. Հունգարացիները իրենց ու իրենց լեզուն կոչում են Magyar (մադյար), իսկ պետությունը` Magyarország: (Մադյարօրսագ)

    3. Հունգարերենն օգտագործում է լատինական այբուբենը, դրան գումարած á, é, á, í, ó, ö, ő, ú, ü, ű ձայնավորները, որոնք համարվում են առանձին տառեր և ունեն իրենց յուրահատուկ արտասանությունը:
    Ինչպես նաև` zs = ժ, sz = ս, s = շ, c = ց, cs = չ
    Եվ այսպես կոչված բարդ տառեր, որոնք կազմվում են y-ին կցվելով - gy=դյ , ly=յ , ty=տյ, ny=նյ:

    4. Հունգարերնն ու ֆիններենը առաջին հայացքից միանգամայն տարբեր լեզուներ են, բայց համեմատական լեզվաբանության շնորհիվ կարող ենք մի քանի բացահայտումներ անել:
    Օրինակ փորձենք խոնարհել լինել բայը եզակի թվում.

    Ֆիններեն – olla
    olen
    olet
    on

    հունգարերեն – lenni
    vagyok
    vagy
    van

    պրոտո-հունգարերեն
    volok
    vol(sz)
    von

    5. Հունգարերենում գոյություն ունի 18 հոլով, որոնցում բացակայում է սեռական հոլովը: Պատկանելիությունը ցույց է տրվում առանձին կառույցի միջոցով:

    6. Հունգարերենում ապառնի ժամանակաձևը կազմվում է բռնել fogni բայի օգնությամբ: Օրինակ menni fogok – ես կգնամ:

    7. Հունգարերենում գոյություն ունի ձայնավորների ներդաշնակություն, այսինքն բառարմատի ձայնավորը պետք է ներդաշնակ լինի ավելացված վերջածանցի ձայնավորի հետ: Օրինակ nap (օր) բառը հոգնակիի -ok/-ek/-ök վերջավորություններից կստանա -ok-ը քանի որ a-ն ներդաշնակ է o-ի հետ: Այսինքն napok - օրեր:

    8. Հունգարերենում բառն արտասանվում է այնպես ինչպե գրված է, անգամ այն դեպքում երբ բաղաձայնը կրկնվում է: Օրինակ itt այստեղ բառի մեջ արտասանում ենք երկար t: Նույնն է նաև ֆիններենում:

    9. Հունգարերենում գոյություն ունի որոշ բայերի այսպես ասած «թարսություն» Դրանք հիմնականում զգացմունք, զգացողություն արտահայտող բայերն են: Օրինակ` Hiányzol (երկրորդ դեմք) - «Դու կարոտվում ես ինձ» - Ես քեզ կարոտում եմ:

    10. Հունգարերենը հայերենի նման կցական լեզու է, այսինքն բառին քերկանական կարգ հաղորդելու համար նրան կցում ենք մասնիկներ: Օրինակ` սեղան-ներ, asztal-ok:

    11. Հունգարերենում գրեթե բոլոր բայերը արտահայտվում են իրենց ամենափոքր նրբություններով: Օրինակ հայերեն ճանաչել բայը հունգարերենում ունի տասը համարժեք:

    Մի քանի արտահայտություններ

    Սկզբի համար տառադարձությունը համ հայերենով կգրեմ, համ տառադարձության նշաններով.

    Szia! - Ողջույն / Հաջող ընկերական (սիա([siɒ])
    Jó napot kívánok - Բարև ձեզ բառացի – բարի օր եմ մաղթում (յո նապոտ կիվանոկ [joː nɒpot kiːvaːnok])
    Hogy vagy? - Ինչպես ես (հոդյ վադյ [hoɟ vɒɟ])
    Jó éjszakát! - Բարի գիշեր (յո էյսոկատ [joː eːjsɒka:t])
    Jó reggelt! - Բարի լույս (յո ռեգգելտ [joː reɡɡelt])
    Jó estét! - Բարի երեկոր (յո էշտեյտ [joː eʃte:t])
    Viszontlátásra - Ցտեսություն (վիսոնտլատոշռա [visontla:ta:ʃrɒ])
    Viszlát – Ցտեսություն (վիսլատ [visla:t])
    Köszönöm – Շնորհակալություն (կյոսոնոմ [køsønøm])
    Köszi – ապրես, շնորհակալություն (կյոսի [køsi])
    Igen – այո (իգեն [igen])
    Nem – ոչ (նեմ [nem])
    Bocsánat – ներողություն (բոչանոտ [botʃa:nɒt])
    Bocs – ներողություն (բոչ [botʃ])
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.08.2014, 21:09: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.09.2013), Lanterfant (09.09.2013), Moonwalker (02.09.2013), One_Way_Ticket (02.09.2013), Ruby Rue (02.09.2013), Sagittarius (02.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Vardik! (09.09.2013), Աբելյան (28.09.2013), Ձայնալար (02.09.2013), Նաիրուհի (02.09.2013), Նարե91 (02.09.2013), Նիկեա (14.10.2014), Ուլուանա (02.09.2013), Ռուֆուս (02.09.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Szervusz!

    Շնորհակալություն թեմայի համար։ Հունգարերենը շատ եմ սիրում, ինձ թվում ա, եթե դրախտում ինչ-որ լեզվով խոսում են, էդ հունգարերենն ա

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (02.09.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Köszi
    Հունգարերենն իմ լսած լեզուներից երևի ամենասիրունն ա: Եթե դժվար չի, հնչյունները կարո՞ղ ես IPA-ով դնել: Իմ հունգարերենի գիտելիքները սահմանափակվում են մի քանի հայհոյանքով (էդպես ա լինում, երբ հունգարացի համակուրսեցի ես ունենում), մեկ էլ շարահյուսությանը վերաբերող մի քանի դաժան կանոններով, որ տեսականորեն գիտեմ, բայց չգիտեմ, թե ոնց են մարդիկ հաջողացնում կիրառել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (02.09.2013)

  7. #4
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան գիտեմ, gy-ն կարդացվում է ոչ թե դյ, այլ ձյ: Մադյար տարբերակը մեզ երևի ռուսերենից է փոխանցվել, ավելի ճիշտ կլիներ մաձյար ասել: Նույնը վերաբերվում է ö տառին, դրա "յո" տարբերակը կարծում եմ ռուսերենից եք վերցրել, իրենց լեզվում ամենամոտ հնչյունը դա է, սակայն իրականում այն ավելի շատ "ը"-ի է նման: Köszönöm-ը արտասանվում է "կըսընըմ":

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lanterfant (09.09.2013), մարդագայլուկ (02.09.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ö-ն առաջային կլորացված, միջին ձայնավոր ա (հույս ունեմ՝ հայերեն ճիշտ թարգմանեցի), gy-ն էլ գոնե որոշ տեղերում հաստատ գյ ա: Györ քաղաքի անունից եմ ասում: Ահագին պարապել եմ, մինչև կարողացել եմ ճիշտ արտասանել, բայց ինձ ահագին դուր ա գալիս Գյոռ տարբերակը

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.09.2013), մարդագայլուկ (02.09.2013)

  11. #6
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ապրեք արձագանքների համար, իրականում էդքան էլ հույս չունեի որ հունգարերենը կհետաքրքրի ինչ-որ մեկին Ես էլ եմ շատ սիրում էս լեզուն: Հիմա կփորձեմ IPA-ով դնել հնչյունները Ի դեպ, եթե ցանկանում եք կարող եմ ձեզ մի քիչ սովորեցնել հունգարերեն
    One_Way_Ticket - դե ես մոտավոր գրեցի դյ, որպեսզի հասկանալի լինի: Իրականում ավելի շատ դյ ա քան ձյ կամ ջյ ու չեմ կարծում, որ ռուսերենն այստեղ կապ ունի: Իսկ ö-ն համարյա նույնն ա ինչ-որ գերմաներենում: Ու համաձայն եմ, որ յո-ն էդքան էլ ճիշտ ձևը չէր տառադարձելու, երևի ձեր տարբերակն ավելի մոտ ա :ճ
    Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 02.09.2013, 13:50:

  12. #7
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ö-ն առաջային կլորացված, միջին ձայնավոր ա (հույս ունեմ՝ հայերեն ճիշտ թարգմանեցի), gy-ն էլ գոնե որոշ տեղերում հաստատ գյ ա: Györ քաղաքի անունից եմ ասում: Ահագին պարապել եմ, մինչև կարողացել եմ ճիշտ արտասանել, բայց ինձ ահագին դուր ա գալիս Գյոռ տարբերակը
    Իրականում ոչ թե կլորացված, այլ շրթայնացված

  13. #8
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Köszi
    Հունգարերենն իմ լսած լեզուներից երևի ամենասիրունն ա: Եթե դժվար չի, հնչյունները կարո՞ղ ես IPA-ով դնել: Իմ հունգարերենի գիտելիքները սահմանափակվում են մի քանի հայհոյանքով (էդպես ա լինում, երբ հունգարացի համակուրսեցի ես ունենում), մեկ էլ շարահյուսությանը վերաբերող մի քանի դաժան կանոններով, որ տեսականորեն գիտեմ, բայց չգիտեմ, թե ոնց են մարդիկ հաջողացնում կիրառել:
    Էս էլ հնչյունները:

    a - [ɒ], á - [aː], b - [b], c - [c]. cs - [tʃ], d - [d], dz - [dz], dzs - [dʒ], e - [ɛ], é - [eː], f - [f], g - [ɡ], gy - [ɟ], h - [h], i - [i], í - [iː], j - [j], k - [k], l - [l], ly - [j], m - [m], n - [n], ny - [ɲ], o - [o], ó - [oː], ö - [ø], ő - [øː], p - [p], r - [r], s - [ʃ], sz - [s], t - [t], ty - [c], u - [u], ú - [uː], ü - [y], ű - [yː], v - [v], z - [z], zs - [ʒ].

    դե q, w, x, y-ն էլ չեն օգտագործվում, միայն փախառություններում

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (02.09.2013), Ուլուանա (02.09.2013)

  15. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ոչ թե կլորացված, այլ շրթայնացված
    rounded-ը շրթայնացվա՞ծն ա դե չգիտեմ, հայերեն տերմիններից խաբար չեմ:
    հա, սովորեցրու, մի քիչ բզբզանք:

  16. #10
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    rounded-ը շրթայնացվա՞ծն ա դե չգիտեմ, հայերեն տերմիններից խաբար չեմ:
    հա, սովորեցրու, մի քիչ բզբզանք:
    Մեծ հաճույքով )) մենակ թե մի հարմար վիրտուալ տարածք ա պետք դրա համար

  17. #11
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ թեմա ես բացել, մարդագայլուկ ջան: Ես 2012-ի ամառվանից Բուդապեշտում եմ ապրում, Կենտրոնական Եվրոպական Համալսարանի սոցիոլոգիայի և ազգագրության ֆակուլտետում սկսեցի իմ թեկնածուական ատենախոսությունը (PhD): Զարմանահրաշ քաղաք է, իսկ շատ եմ սիրում հունգարերենը: Բայց շատ, շատ բարդ լեզու է: Հատկապես քերականությունը հայերենից շատ ավելի դժվար է: Իսկ ճիշտն ասած իզուր եմ համարում ձեր փորձերը հայերեն կամ կիրիլյան տարերով գրել gy, ő, é ձայները, շատ յուրահատուկ են:

    Շատ ափսոս, մի տարի Հունգարիայում ապրելուց հետո ես տիրապետում եմ միայն «սրճարանահունգարերենին» ('kérek szépen három korsó sört' - խնդրում եմ երեք կեսլիտրանոց բաժակ գարեջուր), «առևտրականահունգարերենին» ('mennyibe kerül azt?' - ի՞նչ արժե) ու «տրանսպորտահունգարերենին» ('kérem vigyázzanak, az ajtók zárodnak' - զգուշացրեք, դռները փակվում են):

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.09.2013), ivy (09.09.2013), Moonwalker (09.09.2013), StrangeLittleGirl (09.09.2013), մարդագայլուկ (09.09.2013), Նաիրուհի (29.09.2013), Ուլուանա (11.09.2013), Ռուֆուս (09.09.2013)

  19. #12
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երանիիի ձեզ Երազում եմ Հունգարիայում լինել, հետաքրքիր ա` գոնե էշը ցեխից կհանե՞մ :ճ Լսել եմ Կենտրոնականում լիքը հայ ուսանողներ կան հա՞
    Ես չգիտեմ էլ ոնց սկսեցի հունգարերեն սովորել, սկզբից ընդանհրապես չէի սիրում: Ֆիններենից հետո անակնկալի էի եկել, շատ ավելի կոպիտ էր իրա ազգակցի համեմատ ու զուր նմանություններ էի ման գալիս :ճճճ Սկզբնական շրջանում ինձ շատ շատ օգնեց Բենեդեկ Ժիգմոնդը (գուցե լսած լինեք նրա մասին) ու հունգարացի ծանոթներիցս մեկը, բայց արդեն որոշ ժամանակ ա որ ինքս ինձ եմ սովորում` երգերով, տեսանյութերով, ֆիլմերով, բանաստեղծություններով:
    Էդ տառադարձումները, գիտեմ, բանի նման չեն լինում ոնց էլ փորձում ես: gy-ն ընդանհրապես ոնց որ մի քանի բաղաձայնների խառնուրդ լինի, é-ն էլ երկար e-ի հետ հեչ կապ չունի, չնայած որ անունը երկար e ա
    օօօ, ձեզ պիտի շնորհակալություն հայտնեմ մի երկու նոր բառեր սովորեցնելու համար

  20. #13
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա ի դեպ, քերականությունից բացի լեքսիկոնն էլ պակաս դժվար չի: Մանավանդ նրբիմաստներ արտահայտելու ժամանակ հայերենի բառերը ուղղակի չեն հերիքում:

  21. #14
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լսել եմ Կենտրոնականում լիքը հայ ուսանողներ կան հա՞
    Նայած ում հետ ես համեմատում, որովհետև ուսանողների մեծ մասը Բալկան երկրներից է: Բայց ճիշտ ես, կան բավականին շատ հայեր, գլխավորապես քաղաքականագիտության, միջազգային հարաբերությունների, բիզնեսի ֆակուլտետներում: Սոցիոլոգիայի ու ազգագրության ֆակուլտետի մեջ այս տարի բոլորովին հայեր չկային (ինքս ազգով հայ չեմ )

    Սկզբնական շրջանում ինձ շատ շատ օգնեց Բենեդեկ Ժիգմոնդը (գուցե լսած լինեք նրա մասին) ու հունգարացի ծանոթներիցս մեկը, բայց արդեն որոշ ժամանակ ա որ ինքս ինձ եմ սովորում` երգերով, տեսանյութերով, ֆիլմերով, բանաստեղծություններով:
    Հա, լսել եմ հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի մասին: Իմ հայ ընկերներից մեկի կարծիքով նա հայերից ավելի հայրենասիրական մարդ է, շատ մաքուր հայերեն է խոսում և ամեն մի քաղաքական վիճաբանության մեջ հայի կողմն բարձրաձայն է պաշտպանում: Չեմ ծանոթացել նրա հետ... հետաքրքիր կլիներ, երկու հայախոս օտարներ Հունգարիայում:

    Շատ ապրես, որ լուրջ ես ուզում հունգարերեն սովորել: Շատ եմ սիրում հունգարական ֆիլմերը, հատկապես «Kontroll»-ն ու «Taxidermia»-ն:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (29.09.2013)

  23. #15
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աաա պարզ ա
    եթե հայ չեք, ուրեմն ձեր հայերենն էլ Բենեդեկի հայերենին ոչ մի բանով չի զիջում
    Ահա, ինքը շատ ա սիրում հայերին ու նույնքան էլ վիրավորում ա :ճճճ բայց իմ կարծիքով շատ հավես ու անկեղծ մարդ ա
    Կարծեմ ինքը ձեր համալսարան շուտ շուտ ա գալիս, հնարավոր ա մի օր ծանոթանաք :ճ
    Ձեզ էլ շնորհակալություն: Ֆիլմերը անծանոթ են, բայց կփորձեմ դիտել:
    Վերջերս հունգարական ժողովրդական մի քանի երգ եմ հայտնաբերել, բայց ժամանակակիցներին էդքան էլ ծանոթ չեմ: Նոր մտքովս անցավ` եթե լսում եք հունգարական երաժշտություն գուցե կարողանայի՞ք մի երկու բան առաջարկել :ճ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  2. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  3. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •