LisBeth, որպեսզի պարզ լինի, որ էդ կադրը «պատահական» կադր չի, որ ոչ թե ինչ-որ ուրիշ բան է եղել, որը նկարում համբուրելու տպավորություն է թողել, տեղադրեմ էն տեսահոլովակը, որից այդ կադրը հանվել է.
Նայեք 09:45-ից՝ մի քանի վայրկյան:
Էս տեսահոլովակը նայելուց հետո էլ առաջարկում եմ կարդալ մի քանի հոգու մեկնաբանություններ:
Մեկնաբանող առաջին. Վալերի Օսիպյան, Երևանի փոխոստիկանապետն է: Ըստ նրա, այս կադրերը պետք է մեկնաբանել այլ կերպ.
Աղբյուր՝ 1in.amՕսիպյանը հերքեց` նշելով, որ լուսանկարը և տեսահոլովակն այլ կերպ են մեկնաբանվել, ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան. տվյալ ոստիկանը պատճառաբանել է, թե իր ուսադիրն էր ուղղում:
Մեկնաբանող երկրորդ. Շուշան Պետրոսյան, առաջ հայտնի էր իբրև երգչուհի, ասում են, թե հիմա էլ է երգում, բայց այժմ պատգամավոր է, զբաղվում է «քաղաքականությունամբ», իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչն է.
Աղբյուր՝ Ա1+Ինչու՞ եք դա վատ գնահատում, համբույրի մեջ վատ բան կա՞, ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտոց
Մեկնաբանող երրրորդ. իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ.
Աղբյուր՝ ԱռավոտՀամբույր…անցուդարձ…նյութ չունենալով՝ փորձում եք սկանդալային երեւույթներ ստեղծել, դուք տեսե՞լ եք, որ համբուրել է: Քո խոսելու պահին, որ ես լավ օպերատոր լինեմ, քեզ նկարեմ, կայքերում գցեմ, պատկերացրու կամ ինչ այլանդակ տեսք կունենաս, կամ հակառակը: Ուրեմն դուք մտածում եք՝ ոստիկանությանը էլ բան չի մնացել, պիտի համբուրե՞ր: Այսինքն, նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրո՞ւմ է
Ու իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների նման մեկնաբանություններ կան էլի ու էլի: Իսկ հիմա իր՝ ոստիկանի մեկնաբանությունը.
Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետեւից բռնել ու հետ եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետեւից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան: Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի
Աղբյուր՝ Առավոտ
Ու այ էսքանը ցույց տալուց հետո հռետորական հարց ունեմ նրանց, ովքեր համարում են, որ ոստիկանի մասին վատ բան չպետք է գրվի: Բա ի՞նչ անենք, կու՞լ տանք իրանց բացահայտ ցինիզմը, իրանց՝ քաղաքացուն էշի տեղ դնելը:
Էջանիշներ