Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».
- Մի՛ արա մամայիիիս...
- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...
Սեղմած բռունցքներով արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ, մտքում հորը պատմելով, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»:
Օրեր անց News.am-ը գուժում էր. «....մանրամասներ դաժան սպանությունից...» :
........................................
պատմվածքը պիտի լիներ այսպիսին, բայց ուղարկելուց առաջ ինքս ինձ ընդվզեցի ու հանեցի ընդգծված նախադաասությունները: Ասեմ ինչու: Սա պատմություն է մի շատ
դաժան իրողության հիման վրա, այսպիսի բան չի եղել, ես այն հնարել եմ, իմ ու այդ կնոջը ճանաչողների մեջ հավաքված մաղձը մեղմելու՝ «գոնե արած լիներ»: Իսկ Հակոբիկիը. սա էլ պատժաձև է այդ երեխային, քանի որ ամենուր կրկնում է, պապաս լավ էլ արել ա, որ մորթելա...»
Մեջս հավաքված էր ցավը, դրա համար էլ այսպես վերնագրել եմ:Ներեցեք,
Շնորհակալ եմ , Mephistopheles, Դուք, իհարկե, այլ կերպ էիք նայում այս գործին, կարելի է և այդպես հասցնել ընթերցողին, կարելի է մտածել
Էջանիշներ