Մեֆ, մեռա ասելով` Կախարդը ես չեմ: Թե էդքան ուզում ես քլնգել, էս ա իմ գործը, արի, ինչքան ուզում ես, քլնգի:
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Մեֆ, մեռա ասելով` Կախարդը ես չեմ: Թե էդքան ուզում ես քլնգել, էս ա իմ գործը, արի, ինչքան ուզում ես, քլնգի:
Ճիշտ ա ասում Բյուր, ինքը չի գրել Կախարդը![]()
StrangeLittleGirl (06.09.2013)
Մա-րի, ա-րի, Մա-րի, ա-րի6 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները
Smokie (06.09.2013)
Ուշադրություն: Հայտարարվում են հեղինակների անունները
1. <<Փրկիչը>>- Չուկ
2. Լռություն, լռություն, լռությո՜ւն... -Alphaone
3. 60 վայրկյան-Enna Adoly
4. Դատարկ տարա- Enna Adoly
5. Սեռաքաղց- Չուկ
6. Նոկտյուրն- Skeptic
7. Ցուցահանդես- Alphaone
8. Իմ Պենելոպեն- Alphaone
9. Գնելը- Baltazar
10. Տժվժիկ & Co.- Ivy
11. Թափանցիկ- Enna Adoly
12. Չուշանաս- Ivy
13. Անծանոթ սեր-Արփինե Հովսեփյան
14. Ցավը - Արևանուռ
15. Նանե- Արևանուռ
16. Զրուցակիցը- Նարե91
17. Կրկնվող պատմություն - John
18. «Ռոմանտիկ» Խորենացին - Այբ
19. Կախարդը- Անվերնագիր
20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
21. Մարսյան տենդը- Alphaone
Blessed the poison which brings the end
Շնորհավոր Սկեպտ-ախպեր![]()
Moonwalker (06.09.2013), Skeptic (06.09.2013), Վոլտերա (06.09.2013)
Աաա, Skeptic-ին շնորհավոր
Ռիփին էլ շնորհավոր տժվժիկի համար: Հլա նայի է, նենց էլ քննադատել էր իրա գործըՉմասնակցողիս տեսեք:
Ու մի առանձին պաչիկ Ալֆային, մի հատ էլ Մարիին մրցույթը կազմակերպելու համար:
Չուկ, Սեռաքաղցի համար էլ ապրեսԻ դեպ, գործիդ մասին շատ ճիշտ քոմենթ էիր արել:
Շնորհավորում եմ բոլորիդ: Մի քիչ զարմացա, որ Սկեպտն ա Նոկտյուրնի հեղինակը, որովհետև ինձ թվաց՝ ավելի շուտ դրսից հայացքով ա գրված, արդեն ասել եմ, որ համաձայն չեմ հեղինակի մոտեցմանը, բայց իմ կարծիքով շատ լավ էր գրված, ես էդպես էլ չկարողացա բառախեղդ տեսնել էդ գործում: Այվի ջան, դու էլ կեցցես: Փաստորեն ինքդ քեզ հետ կիսում ես երկրորդ ու երրորդ տեղերը, բռավո
Այբ, հավեսն էր, ապրես, արդեն ասել եմ:
Չուկ, դու էլ ապրես շատ: Նաև քեզ ու Մեֆին շնորհակալություն հետաքրքիր բանավեճի համար, էս թեմաները ամենաշատը նման զրույցների համար եմ նաև սիրում, թեկուզ ոչ մեկիդ հետ համաձայն չլինեմ, իրոք շատ հետաքրքիր էր հետևել ձեր զրույցին:
Մարի ջանեվ բոլոր-բոլոր
Նաև մոռացա ասեմ, որ Իմփրեշընի, Հայկօի, Բյուրի, Չուկի՝ կարդալու կարևորության մասին բոլոր ասածների տակ ստորագրում եմ, ու ոչ միայն գրողի համար, այլ նաև նկարչի, քանդակագործի, պարողի, դերասանի, ցանկացած ստեղծագործ աշխատանք կատարողի, բա որ քաղաքապետերը կարդային, ինչ լավ կլիներ, բա վարչապետերը, նախագահները, ու հենց գեղարվեստական: Գիրք կարդացող, պոեզիա սիրող, ոտանավոր անգիր իմացող մարդը իր կարդացած ամեն տողի, անգիր իմացած ամեն ոտանավորի հետ մի քիչ ավելի լուսավոր ա դառնում՝ հոգով ու մտքով:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 06.09.2013, 17:51:
Chuk (06.09.2013), ivy (06.09.2013), Moonwalker (06.09.2013), Skeptic (06.09.2013), StrangeLittleGirl (06.09.2013), Այբ (17.09.2013), Վոլտերա (06.09.2013)
Եկել ա հաշիվ պահանջելու ժամանակը. էն ովքե՞ր էին ասում, որ «Սեռաքաղցի» հեղինակն աղջիկ ա
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (06.09.2013), Smokie (06.09.2013), StrangeLittleGirl (06.09.2013), Նարե91 (06.09.2013)
Skeptic ջան, շնորհավոր: Ես իսկապես չէի ուզի որ էդ գործը հաղթի, բայց իմ կարծիքն ի՞նչ ա մյուսների կարծիքների մոտ
Եթե հավանել են, քվեարկել են, ուրեմն լավն ա: Ջանդամ թե ես էդքան էլ չեմ հավանել:
Այվի ջան, քեզ էլ շնորհավոր: Քո վրա ընդհանրապես չէի կասկածում, որտև ինձ թվում էր, թե չես մասնակցելու:
Մարի ջան, շատ ապրես: Շնորհակալություն լավ մրցույթի համար: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին էլ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (06.09.2013), Skeptic (06.09.2013), StrangeLittleGirl (06.09.2013), Վոլտերա (06.09.2013)
Ժող, էս նկարներն էլ ուզում եմ դնել որպես պատկերազարդում «փրկիչի» համար: Ես կարծում եմ, լրիվ անկեղծ, որ երկու գործերս էլ թույլ էին: Բայց նաև կարծում էի, որ «Փրկիչը» պետք է ավելի ձայն հավաքեր, քան Սեռաքաղցը: Ուրիշ հարց, որ իմ կարծիքով երկուսն էլ չէին հավակնելու հաղթելու:
Բայց երևի չէի կարողացել էնպես գրել, որ ասելիքս հասանելի լինի: Ամեն դեպքում երկու բառով ասեմ. իր հիմնական մեսսիջը դեռ չբացահայտված ժամանակ գրել էի, վերջին էջերում է, իսկ զուտ առարկայական իր համար հիմք է հանդիսացել իմ ու Ջուլի վրա սագի հարձակումը, երբ ինքը մեզնից վտանգ զգաց ու որոշեց պաշտպանել մյուս սագերին.
Երբ հեռվում էինք, հանգիստ զբոսնում էին, ես էլ իրենց նկարում էի.
Բայց մոտենալուն պես մարտական դիրք բռնեց.
Բուն հարձակման պահը չեմ նկարել, քանի որ փախնում էի ու փորձում պաշտպանել Ջուլին, որովհետև հիմնական թիրախն ինքն էր, իսկ կծոտվելու հավես չկար:
Բայց էդ պահին մտքերս լրիվ ուրիշ տեղ էին, դժվար ա բացատրել, բայց մի այլ կարգի սկսեցի սիրել ու հարգել էդ սագին, իրա թասիբը, իրա տղամարդկությունը: Ու սա հիմք ծառայեց մնացածը գրելու համար:
Ես գուցե հետագայում էս պատմությունն ավելի լավ կգրեմ, որտև ասելիք ունեմ, որը, փաստորեն, չեմ կարողացել տեղ հասցնել:
Վերջին խմբագրող՝ Chuk: 06.09.2013, 18:02:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (06.09.2013)
Հովսեփ, վերջը կասե՞ս ինչ էիր ուզում ապացուցել (սա պրովոկացիա չի, զուտ հետաքրքրասիրություն ա)
Վայ, էս պրծաավ: Սկեպտիկ շնորհավոր, ես չեմ քվեարկել քո տարբերակի օգտին որովհետև շատ էի ուզում տժվժիկը հաղթի:
Այվի![]()
Ալֆային հատուկ մերսի իր ջանասիրության ու հավեսի համար, ուղղակի ես քո ժանրից հեռու եմ, դրա համար կարծիք չեմ ասել:
Չուկ եթե կարելի ա մի հատ սեռաքաղցի նկարն էլ դիր, ես տենց էլ չեմ տեսել էդ նկարը, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:
Անվերնագիրէլ ինչ ասեմ այ ախպեր, դու քեզ շուտ պալիտ արիր, մերսի ուրախ տարբերակի համար, չեմ քվեարկել, նույն պատճառով:
Մարի դու ամենալավ մոդերն ես:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ