Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Take a hit bro. Wow, that's some awesome shit, dude. Cool. State of California, Colorado and Washington State![]()
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Alphaone (06.09.2013)
Ես գնամ քնեմ: Մեֆը մինչև պատասխանի, կարող ա լուսանա![]()
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Alphaone (06.09.2013)
Դավիթ (06.09.2013)
Skeptic (06.09.2013)
Ինձ համար միակ տարբերությունը չափն է: Կարճ է, թե երկար մուսայից է կախված. այդ պահին ինչքան որ գալիս է մտքիդ, այդքանն էլ գրի ես առնում … իսկ թե նստում ես, երկար-բարակ մտածում: “էլ ինչ ավելացնեմ, որտեղ փոփոխեմ, այս գործը սրա մասին պիտի լինի, շատ երկար չպիտի լինի..” արդյունքում տուժում է գործը – դժվար իսկապես լավ ստեղծագործություն դառնա:
Մի կողմից ճիշտ է, մյուս կողմից ոչ այնքան... Ինձ համար, օր., կարճ գործեր գրելն ավելի հեշտ է
Հասկանում եմ, որ կարճ գործում ցանկալի իմաստն արտահայտելն ավելի դժվար է, բայց դա էլ հարաբերական է.. ինչքան երկար ես մտածում, այնքան ավելի բարդ է դառնում: Մտքերը, որ գալիս են, թեթև են - պետք չի դրանք ծանրացնել...
Առհասարակ պետք չէ սահմանների մեջ դնել այն, ինչը սահմաններ չունի
if you wanna be rich you've got to be a bitch
Alphaone (06.09.2013)
Անծանոթ սեր
Գնացքը շարժվեց: Ուղևորները պատուհանից հրաժեշտ են տալիս իրենց ճանապարհողներին: Կողքիս տղամարդն ինձ ամբողջովին ճզմել է և ապակուն հպված վերջին համբույրներն է ուղարկում մի տիկնոջ: Ես հանգիստ նստած եմ: Գնացքից այն կողմ դադար չկա. Թափահարվող ձեռքերն ասես հարյուրավոր մարմնագույն թիթեռներ լինեն օդում: Տեսարանն ինձ գրավեց: Միայն մի բան է պակասում` ինձ հրաժեշտ տվող ձեռքը: Հիշելով մենակությունս, մի պահ ամենադժբախտը զգացի, բայց միայն մի պահ:
ավելին խմբագրել չեմ ուզում, քանի որ այսքանն էլ բավական է, որ այս պատմությունն էլ ինձ վերագրելը սխալ է:
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 06.09.2013, 11:11:
Գարունն առաջինն ինձ է արարել
Վերջապես նորից կարդացի գործերը:
Գործերի մեծ մասը երկրորդ անգամ կարդալը ձանձրալի էր: Սա նշանակում ա, որ գործերի մեծ մասն այդքան էլ հետաքրքիր չէին + հավանաբար խաղացել էին անսպասելի ավարտի վրա, դրա համար երկրորդ անգամ կարդալուց քանզի գիտեիր ինչ է լինելու, էդքան էլ հետաքրքիր չէր:
Քվեարկությունը ընթանում է հիմնականում հավասար: Սա արդեն իսկ նշանակում է, որ չկա կտրուկ առանձնացող գործ: Իհարկե կարող էր հավասար հարցում լինել նաև էն դեպքում, երբ մի քանի գործ էին կտրուկ առանձնանում, բայց կարծում եմ, որ բոլորն էլ հետս կհամաձայնվեն, որ սա էդ դեպքը չի:
Մի անգամ էլ ասեմ, որ ես համարում եմ, որ կարճ ֆորմատում գրելը շատ ավելի բարդ է, ու իրականում լրիվ նորմալ է, որ հենց էսպես է ստացվել: Ի տարբերություն այլոց ես չեմ փորձի սա գցել մասնակիցների հնարավոր ջահելության ու հնարավոր անփորձության վրա հասարակ պատճառով, ես կարծում եմ, որ «տարիքովների» ու փորձառուների մեծամասնության կարճ պատմվածքներն էլ կլինեն մոտավորապես էս որակի: Իհարկե մասնավոր դեպքերում կարող է շատ աշխատեն ու կտրուկ տարբերվող բաներ ստանան, մասնավորապես առնվազն մի քանի ակումբցու գիտեմ, ովքեր իմ տպավորությամբ կարող են կարճի մեջ իսկապես լավ գործեր գրել (impression, ivy, Գալ և այլն): Բայց մեկ է, նույնիսկ նրանց համար կարծում եմ դեպքերի մեծ մասում հեշտ չի լինի կարճի մեջ իսկապես տարբերվող ու լավ արժեք ստեղծելը: Չգիտեմ էլ, գուցե նաև էս մրցույթին էլ են մասնակցել՝ օգտագործելով իրենց ոչ ողջ պոտենցիալը:
Հիմա քվեարկության մասին: Նախապես որոշել էի քվեարկել միայն մի տարբերակի օգտին: Էդ գործս մի քիչ դժվար էր, որովհետև իրականում իսկապես կտրուկ տարբերվող գործ չկա: Բայց որոշել էի համեմատական ընտրել: Առաջին ընթերցումից հետո ընտրությունս կանգնել էր Տժվժիկի վրա:
Երկրորդի դեպքում էլ ավելի շատ էդպես եղավ, սրան գումարվեց նաև էն, որ իհարկե թող ինձ ների Նոկտյուրնի հեղինակը, բայց ես չէի ուզի որ այդ գործը լինի հաղթող:
Բայց մի քանի գործի մասին ամեն դեպքում կուզեմ առանձին անդրադառնալ: Սրանք հիմնականում էն գործերն են, որոնց բոլորի օգտին կքվեարկեի, եթե միայն մեկի օգտին քվեարկել որոշած չլինեի:
Տարբերակ 1. «Փրկիչը»
Քննարկումներին որքան հետևել եմ, այս գործի մասին խոսում են որպես անսպասելիության էֆֆեկտի վրա խաղացած, բայց լուրջ բովանդակություն չունեցող գործ: Անկեղծ ասած ես էդ անսպասելիության էֆֆեկտն էս գործում չեմ տեսել: Եթե հեղինակն իսկապես ուզել է անսպասելիության էֆֆեկտ մտցնել, ուրեմն գուցե ինքն իսկապես այդքան փորձված չէ, որովհետև չի ստացվել: «Գլուխը հպարտ ցցելուց ու ֆշշացնելուց» արդեն պարզ էր, որ խոսքը գնում է կենդանու մասին, իսկ դա հենց սկզբում էր: Այստեղից սկսած արդեն որևէ անսպասելիություն չկար: Էն, որ վերջում պարզվելու էր, որ կոնկրետ սագ տեսակի կենդանի է, անսպասելիություն չի: Իհարկե գործում կային անցումներ, որոնք մի քիչ գուցե անսպասելի էին, բայց կրկնեմ, ընդհանուր առմամբ ես էս գործում որևէ անսպասելիություն չտեսա: Փոխարենը տեսա ասելիք: Էդ ասելիքին ես էնքան էլ համաձայն չեմ, մի տեսակ հուսահատության մթնոլորտ տարածող ասելիք է, բայց իմ համաձայն լինել-չլինելը խնդիրը չի փոխում: Հեղինակն իրավունք ունի նման բան ասելու: Բացատրեմ, թե որն է էդ հուսահատության մթնոլորտը. ըստ իս (իրականում գուցե սխալվում եմ) հեղինակը փորձում է ցույց տալ պայքարի, պայքարելու անիմաստությունը: Ցույց է տալիս թե ոնց կարող ես քեզ ճղելով քեզ թանկ բանը պաշտպանել օտարից, իսկ վերջում հարված ստանաս կողքինիցդ, ում միշտ վստահել ես: Հիմա չափից ավելի կխորանամ, կասեք էս տղեն գժվել ա, բայց դե: Չեմ կարծում որ հիմա ասելիքս հեղինակը նկատի ունեցել է, բայց ընթերցողիս իրավունքն ա գործը նաև էդպես պրոյեկտելը. էս պատմությունը հանգիստ կարող էր գրվել ոչ թե սագերի մասին, այլ հայերի: Ֆշշացնելով կարող էր լարել ոչ թե ջահել լակուտ-լուկուտին, այլ ադրբեջանցիներին՝ ռազմի դաշտում: Իսկ վերջում հարվածը կարող էր ստանալ ոչ թե տիրոջից՝ Վարդգեսից, այլ մեր «սիրելի ու հարազատ բարեկամից»՝ Ռուսաստանից՝ Մաքսային միության տեսքով: Սա ընդամենը մի՝ քաղաքական ինտերպրետացիա, բայց կարելի է պրոյեկտել նաև լիքը ոչ քաղաքական իրադրությունների, իրավիճակների վրա: Հետևաբար ես էս գործում ամեն դեպքում ասելիքը գնահատում եմ: Բայց թույլ էր մատուցված: Կարելի էր շատ ավելի ուժեղ գրել:
Տարբերակ 5. Սեռաքաղց
Էսպիսի գործեր պետք է շատ գրվեն: Շատ-շատ: Իմ կարծիքով սրանք անհրաժեշտ են թացն ու չորը ջոկելու համար: Վերցված է կոնկրետ դրվագ, իմպրովիզացվել է ու հրամցվում է հանրությանը: Ես ինչքան նկատեցի հենց նաև էս թեմայում կային մարդիկ, ովքեր կատարվածի մասին հենց էս գործից իմացան, ոչ թե ասենք լրատվական կայքից: Ինչ-որ կարծիքներ են հնչել, որ չի կարելի ոստիկանի մասին վատ բան գրել: Ծիծաղելի է: Վատ ոստիկանի մասին ոչ միայն պետք է գրել, այլև պետք է կինո նկարել, երգ գրել, նկար նկարել, ծաղրանկարել, պարոդիայի առարկա սարքել: Ու սա էնպես անել, որ ոստիկաններին էլ հասնի, որ մյուս անգամ «չշշկռվեն»: Վերցնենք ԱՄՆ-ն: Իմ իմանալով այնտեղ ոստիկանին հիմնականում հարգում են. դե հիմա փորձեք հիշել, թե քանի կինո եք տեսել վատ ոստիկանի մասին: Եթե խնդիր կա, էդ խնդիրը չպետք է վախենալ բարձրաձայնել: Դրանով ամբողջ ոստիկանական համակարգը չես խայտառակում, այլ կոնկրետ վատ երևույթը: Կարծիք կար նաև, որ աղջկան են խայտառակում: Ես նման բան չեմ տեսել: Բայց եթե նույնիսկ... գրողն իրավունք ունի գրել էն ամենը, ինչ տեսնում ա, ընդ որում իր ինտերպրետացիաներով: Բայց էս գործն իմ համոզմամբ չպետք է շատ ձեն հավաքի կամ հանկարծ ու նման մրցույթում հաղթող դառնա: Ինչքան էլ որ հավեսով ու հումորվ է գրած, իր գրական արժեքն այնքան էլ մեծ չի: Սրան գումարում ենք ժամանակի ֆակտորը. սա թիթեռնիկի կյանք ունեցող գործ է, որը էս պահին կարող է ակտուալ է, ընդամենը մի ամիս հետո կարդացողին բան չի տալու: Կարելի էր ավելի խորը ու ավելի ոչ դրվագային գրել, բայց հեղինակը չի կարողացել: Կարողացել է ստանալ կյանքի կարճ տևողությամբ գործ: Ընդհանուր առմամբ էլի ուժեղ չէր մատուցված:
Տարբերակ 6. Նոկտյուրն
Իհարկե կա ասելիք, իհարկե կան պատկերներ: Բայց ընդհանուր առմամբ գործը թույլ էր ու էնքան ծանոթ: Նման գործում, իմ համոզմամբ, նկարագրված պատկերները պետք է էնպիսին լինեն, որ քեզ ապրեցնեն, որ դու սիրես, զգաս, մտնես մեջ, որ վերջում, երբ նռակից հանկարծակի պայթեն, կոկորդդ անկախ քեզնից ճմլվի: Իսկ ստեղ մտածում ես, թե լավ, հեղինակն ինչ ա մտածել, որ սատանին էլ խառնել, լավ հետո, լավ բայց ինչ փոխվեց ու սենց բաներ: Ոչ մի ձևի որևէ մեկի կենցաղի մեջ չես մտնում, չես զգում ոչ իրա սև խոռոչները, ոչ էլ մոմի լույսը, չես զգում էն ջերմությունը, որն իրանք զգում էին ապրելուց, հետո էլ ցավը չես զգալու: Մի խոսքով, համոզիչ չէր: Ու հեչ չէի ուզի, որ էս գործը հաղթի:
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն
Սիրունիկ պատմություն էր: Ու անչափ անհամոզիչ: Էն գործերից էր, որ կարող է շատ լավ գործ դառնա, եթե երկար լինի, մանրամասն լինի:
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.
Էս տարբերակին եմ քվեարկելու, բայց էլի նենց չի, որ հիացած եմ բայց հենց սրան եմ քվեարկելու՝ համեմատական կարգով առանձնացնելով մյուս բոլոր գործերից: Քննարկման մասնակիցներից շատերին վերնագիրն էր դուր եկել: Այ սա իմ համար արդեն անհասկանալի ա, որտև վերնագիրն ըստ իս խայտառակ անլրջացնում ա ամեն ինչ: Կարող էր լինել ընդամենը «Տժվժիկը», էդ «& Co.»-ն լրիվ ավելորդ մտերմիկաբանություն էր: Բայց գրված էր էնպես, որ մի շնչով կարդում ես: Ինչ-որ մի բան ստանում ես, վերջին հումորն էլ է լավը: Բայց պատմությունը նախ մինչև վերջ բացահայտված չի, հետո լիքը կիսատ պահեր կան: Սահակի զգացմունքները, հնարավոր վախերը, դրանք բոլորը պետք է լինեին, չկային: Բայց դե մեկ է, էն գործերից է, որ երկրորդ անգամ էլ է կարդացվում, հիշվում է:
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին
Լավ ու անմեղ, միամիտ աղջիկ էր Սոնան: Հեղինակը կարողացել էր նենց անել, որ զգաս Սոնային, կարեկցես: Սրիկա էր Արամը: Քաղաքից եկած մեծամիտ սրիկա: Ու լավն էր գործը: Բայց էնքան չէ, որ ուզեի քվեարկել: Գուցե մեղավորը ես եմ, որ էս կարգի գործեր էդքան էլ չեմ սիրում, բայց կարծում եմ, որ իր տեսակի մեջ ինքը գուցե ամենալավն էր թեմայում:
Տարբերակ 19. Կախարդը
Էս էն տարբերակն ա, որից խայտառակ ներվայնացել եմ կարդալուց: Որտև իմ տպավորությամբ էլ ա նենց, որ գրողը փորձել ա ծաղրել մրցույթը, ընթերցողին: Բայց դրանից որ վերանում ենք, ինքը գրած ա թեթև, ունի ինչ-որ հիշվող բան: Ամեն դեպքում, սրա մասին շատ ա արդեն գրվել: Կքվեարկեի էս բոլոր նշածներիցս ամենավերջին դեպքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սկզբից չէի ուզում հայտնել կարծիքս՝ թվում էր թե որոշ պատմվածքներից ոչ մի տպավորություն չստացա, ինքս էլ չհասկացա թե որքանով հավանեցի ու որքանով ոչ: Պարզ, հասարակ պատմվածքներ էին: Ամեն դեպքերում արի գրեմ էն պատմվածքների մասին, որոնք չեզոք, տպավորություն չթողեցին, (համեմատաբար:) Գուցե իրոք շատ դժվար էր տեղավորվել կարճ պատմվածքների մեջ:
60 վայրկյան.Վատը չէր, բայց թվում էր թե դեժա վյու ա, նման թեմաներն ինձ համար մի տեսակ ստանդարտ են: Էն շարքից ա, որ մարդ փորձում ա հիշել իր կյանքի՝կարեւորագույն դրվագները:
Սեռաքաղց. Չհավանեցի: Նման թեմաներն ինձ վանում են, հուշտ եմ լինում մի տեսակ՝ չեն դզում: Ու անկեղծ ասած չեմ կարծում, որ սա մոտ ա մեր իրականությանը:
Նոկտյուրն. Բազմաբնույթ, բազմակենցաղ, ոնց հասկացա շատ եմ սիրում նման պատմվածքներ, որ մի քանի պատմություն է իր մեջ պարունակում:
Ցուցահանդես. Հետաքրքիր էր, դրական, հեշտ կարդացվող, հաճելի պատմվածք:
Իմ Պենելոպեն. Շատ լավն էր: Անչափ բարի: Էս մրցույթում ինչ-որ շատ եղան անակնկալ ավարտ ունեցող պատմվածքներ: Էն որ առաջին լսածից մի բան ես պատկերացնում, հետո պարզվում է բոլորովին այլ բանի մասին էր խոսքը: Էդ օյիններն էլ եմ սիրում:
Գնելը. Հարբած մարդու հոգեվիճակը բավականին հետաքրքիր ա: Խմելուց հետո այլ կերպ են նայում կյանքին՝ ոմանք անկեղծանում են խմելուց հետո, ոմանք դառնում փիլիսոփա: Չնայած Գնելը տվյալ պահին հարբած չէր, իր զրույցով մարդկանց հեշտությամբ ընթերցողին ծանոթացնում է հարբածի ներաշխարհի հետ: Ոչ էնպես ա, որ հավանեցի, ոչ էլ չհավանեցի:
Տժվժիկ & Co. Յախք, յախք եւ էլի յախք... Այստեղ մեծ հաճույքով կասեի Սեռաքաղցը մեկնաբանած երկրորդ նախադասության եռակին, բազմակին: Ահավոր էր
Թափանցիկ. Լավն էր, դուրս եկավ աղջիկը, սիրում եմ «խփնվածներին» ու «խփնված թեմաներ»
Չուշանաս. Եթե էլի քվեարկելու հնարավորություն ունենայի էս տարբերակն էլ կավելացնեի: Մի քիչ ուշ հասկացա, որ սա էլ ա քվեարկելու արժանի՝ լավն աՀետաքրքիր էր ու իրոք հուզիչ:
Զրուցակիցը. Էս մեկն ավելի հուզիչ էր: Տխուր էր ու սիրուն:
Ռոմանտիկ Խորենացին. Շատ հետաքրքիր էր, նույնիսկ կասեի օրիգինել՝ չնայած սկզբից էդ օրիգինալությունը էնքան էլ չզգացի: Հավանեցի:
Կախարդը. Իհարկե չհավանեցի: Անկապ էր:
Մի ճանճի պատմություն. Վատը չէր, բոլորովին վատը չէր: Ազատություն + կյանքի պայքար: Մի կողմից լիքը հետաքրքրություններ, մյուս կողմից «քիթդ ամեն տեղ մի խոթիր»:
Գիտեմ, որ առանձնապես նորություն չասեցի՝ պարզ էր, որ նշածս երեք պատմվածքները չեմ հավանել: Հավանածներս էլ չկարողացա նորմալ մեկնաբանել:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Դավ ջան, ես գործերը բաժանել եմ երկու մասի … պոտենցիալով, որ կարելի ա վրեն աշխատել ու մի բան սարքել և հակառակը… էն գործերը որոնք ունեն "վերջաբան" ու հստակ լուծում ես դրանք համարում եմ անհույս… Կախարդը Բյուրն ա գրել ու պոտենցիալ ունի եթե վերջաբանը դզվի… վերջաբանի(բերջին երկու տողի) ու բուն տեքստի արանքի տարածությունը մեծ ա ու դիսկոննեկտ ա առաջացրել… ուզեցել ա պատմվածքը վերջացնի ու փչացրել ա… ցավը կարար լիներ եթե փոփոխվի, սաբջեկտը լավն ա բայց մոտեցումն էլի լուծումային ա… տժվժիկն էլ կարար… սրանց սաղի մասին գրել եմ…
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ բոլորն էլ նույն ֆորմուլան են օգտագործել ու դիլ են արել մեզ ծանոթ զգացմունքների , հայացքների ու արժեհամակարգի հետ… որպես կանոն վերջաբանն էլ ունենում ա բացահայտադաստիարակչական դեր ու նշանակություն… մենք էլ տեսնում ենք դա այդենթիֆայ ենք անում ու դուրներս գալիս ա…
Կարճ պատմվածքը չի կարա երկար պատմվածքի հատլանիշներ ունենա… սա ես միանշանակ համոզվեցի… ինչքան շատ փորձեն ըենց անել էնքան վատ … Տեքստի մասշտաբը որակական ու բովանդակային ազդեցություն ունի գործի վրա, նաև նպատակային ու կառուցվածքային … մի խոսքով պահանջներն ու ակնկալիքները հիմնովին տարբեր են…
Տժվժիկը լավ ա գրած տեխնիլապես, բայց տեքստի բուն մասը սխալ բանի վրա ա լերտրոնացած… համ էլ խոզի մահը Ապոկալիպտոյի սկիզբը մեկը մեկին նման ա… էն որ վայրի խոզին բռնում ու մորթում են է՞… չարժեր տարածքը էդ նկարագրությանը տրամադրել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ