User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ

    6 17.65%
  • Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone

    3 8.82%
  • Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly

    7 20.59%
  • Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly

    3 8.82%
  • Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ

    11 32.35%
  • Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic

    14 41.18%
  • Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone

    7 20.59%
  • Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone

    8 23.53%
  • Տարբերակ 9. Գնելը- Baltazar

    8 23.53%
  • Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy

    13 38.24%
  • Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly

    6 17.65%
  • Տարբերակ 12. Չուշանաս- Ivy

    12 35.29%
  • Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան

    3 8.82%
  • Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ

    8 23.53%
  • Տարբերակ 15. Նանե- Արևանուռ

    6 17.65%
  • Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91

    5 14.71%
  • Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John

    3 8.82%
  • Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ

    9 26.47%
  • Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր

    11 32.35%
  • Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան

    6 17.65%
  • Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone

    3 8.82%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 29 37-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 421 համարից մինչև 435 համարի արդյունքները՝ ընդհանուր 555 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

  1. #421
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 11. Թափանցիկ

    Ներողություն եմ խնդրում հեղինակից, բայց կարծես հայկական սերիալի սցենար լինի: Էս ինչ դժվար ա կարդացվում, էս ինչ խիտ ա ամեն ինչ լցրած իրար վրա, էս ինչ պաթոսով են խոսում էս մարդիկ: Էս ինչ կեղծ թեմաներ ու արտահայտություններ են:
    Լավ չի:
    Տենց առանձնապես խոսելու բան չկա:
    Շատ դժվար ա կարդացվում, ու շատ արհեստական ա:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.09.2013)

  3. #422
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 12. Չուշանաս

    Գրագետ ու կենդանի ա գրված: Զգացվում ա որ հեղինակը կամ երկար ա աշխատել պատմվածքի վրա, կամ տաղանդավոր ա, ու հեշտ ա իրա մոտ ստացվում էն, ինչի վրա ուրիշները երկար աշխատում են: Իհարկե միշտ հաճելի ա էսպիսի գործեր կարդալ, բայց ավելի հաճելի ա, երբ պատմությունն էլ ա շարադրանքի նման կենդանի լինում:
    Ասում ա. չէ՞ որ նրանք հույսով են խոսում:
    Բայց հույսով չեն խոսում է, հա հույս ա տալիս, թե լավ ա լինելու, բայց հո գիտի որ լավ չի լինելու, էլ ի՞նչ հույս:
    Կամ վերջի նախադասությունը. երեկոյան ութին այցելություններն ավարտվում են ծերանոցում:
    Հեղինակ ջան, սա հերոսուհին ընկերուհուն չի ասում, սա դու ես մեզ ասում, բա ինչի՞ ես խաբում:
    Առաջ հեռուստաթատրոն կար, էն որ հեռախոսով խոսելիս բարձր կրկնում էին զրուցակցի ասածը, հարցական դարձրած, որ իբր մենք էլ իմանանք թե ինչ էր ասել: Բայց ծիծաղելի ա սա, կոտրում ա ընդհանուր դրական, կենդանի տպավորությունը, բեմադրություն ա դարձնում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.09.2013)

  5. #423
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 13. Անծանոթ սեր

    Դե, կարա լինի: Պատմվածք ա էլի: Շարադրության նման: Չգիտեմ, կամ ես եմ ետ վարժվել կարդալուց (չնայած դժվար թե), կամ իրոք դուք եք շատ խորը ու խճճված գրում ժողովուրդ, աշխատեք ավելի պարզ նախադասություններ կազմել, ավելի իրական, հեշտ ընկալելի, թողեք թեման ու մատուցման ձևը տպավորություն թողնեն, ոչ թե ճոխ, ու սենտիմենտալ նախադասությունները:
    Թեման լավն ա, չնայած վերջի պարբերությունը եթե չլիներ ավելի լավը կլիներ, բայց էդ դժվարամարս նախադասությունները փչացնում են տպավորությունը:
    Ավելի պարզ գրեք:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013)

  7. #424
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 14. Ցավը

    Հա: Ես սենց պատմվածքներ էի սպասում էս մրցույթին: Սա կարճ պատմվածք ա: Մյուսները (համարյա բոլորը) կրճատված են, դզած փչած են, որ կարճի տակ սղցնեն, բայց կարճ պատմվածքը մենակ չափով չի կարճ էլի: Ինչ որ ա: Իմ կարծիքով սա մրցույթին ամենահամապատասխան պատմվածքներից ա, սա ֆորմատի մասին:
    Իսկ բովանդակային առումով տենց տպավորված չեմ էլի: Հա, Ռաֆիկ ձաձայի, մեջքից հրելու պահը լավ ա նկարագրած, այսինքն ընենց, ոնց որ երեխային պիտի որ հասկանալի լիներ: Պատկերն էլ երևում ա, կարողանում ես պատկերացնել տեսարանը:
    Բայց դե թեման էն չի էլի: Եսիմ, ինձ որպես պատմվածք դուր չեկավ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), ivy (05.09.2013)

  9. #425
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 15. Նանե

    Էս տարբերակի մասին պիտի նույնը ասեմ, ինչ առաջինի մասին:
    Հեղինակ ջան, իրո՞ք կարծում ես, որ սա էնքան հետաքրքիր պատմություն ա, որ սրա մասին պետք ա պատմվածք գրել, ու մրցույթի ուղարկել: Ախր թեմա չկա է ընդհանրապես: Ընենց տպավորություն ա, որ ինչ-որ մեկը զվարճանալու համար վերցրել մի 10-15 պատմվածք ա գրել, անկապ, առաջի մտքին եկած բանի մասին, ու ուղարկել ա մրցույթին:
    Ոչ մի կերպ չեմ հասկանում էս պատմվածքի ոչ իմաստը, ոչ գրելու շարժառիթները:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.09.2013)

  11. #426
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 16. Զրուցակիցը

    Մի հատ էլ սերիալ:
    Էլ մի գրեք սենց սրտաճմլիկ ու հոգեցունց պատմություններ, սենց վերամբարձ ու պաթոսախառը դիալոգներով:
    19-րդ դարի գավառական թատերական ինքնագործ խմբակի բեմադրած ներկայացումից հատված էր:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013)

  13. #427
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 17. Կրկնվող պատմություն

    Լավն ա: Համեմատական կարգով իմ ամենահավանած տարբերակն ա էս մրցույթում:
    Չգիտեմ ինչ գրեմ: Երբ ինչ-որ բան դուր չի գալիս, հեշտությամբ կարողանում եմ ասել, թե ինչը: Բայց, այ հավանելու դեպքում, հիմնականում չեմ կարողանում բացատրել թե ինչի եմ հավանել:
    Շնորհակալություն հեղինակին: Կքվեարկեմ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), ivy (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)

  15. #428
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին

    Սա կարճ պատմվածք չի հեղինակ ջան: Սա երևի էս մրցույթին ամենաանհամապատասխան տարբերակն էր: Չնայած վերջաբանը մի քիչ ֆորմատի մեջ ա գցում, բայց ընդհանուր էդքան էլ հաջող չէր:
    Հա, ու մի բան էլ, նամանավանդ բառի փոխարեն չի՞ կարելի գրել մանավանդ: Էդ ի՞նչ բառ ա. նամանավանդ:
    Չեմ հավանել: Հետաքրքիր չէր:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), ivy (05.09.2013), Sambitbaba (06.09.2013)

  17. #429
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 19. Կախարդը

    Գրագետ ա հեղինակը, հումորով ու վառ երևակայությամբ: Ֆորմատն էլ ամենահամապատասխաններից մեկն ա: Ընթացքում ասել եմ թե էս տարբերակը կարծես ծաղր լինի մյուս մասնակիցների հասցեին:
    Իրականում ես ի նկատի չունեմ, թե հեղինակը ծաղրում ա մասնակիցներին էս տարբերակն ուղարկելով, չէ, սա նորմալ տարբերակ ա, ու լրիվ իրավունք ունի մասնակցելու էս մրցույթին:
    Բայց մրցույթը անլրջանում ա, երբ մարդիկ քվեարկում են էս տարբերակի համար, որովհետև հեղինակը հավեսով կայֆավատ ա եղել:
    Իրականում հեղինակը հեչ կայֆավատ էլ չի եղել, նորմալ պատմվածք ա: Էդ կախարդին սկսում ես պատկերացնել, սենց սկզբում ժպտում ա, բան, մեկ էլ անսպասելի հիստերիկանում, վեր թռնում տեղից, գոռում, հետո սենց կատվի քայլվածքով մոտենում ու քսմսվում ա, թե քի՜ս մի:
    Հետաքրքիր ա:
    Մենակ մի դրվագ չհավանեցի: Ոչ ոք կախարդի մոտ չի գնում "կյանքի իմաստը" իմանալու համար: Չես ասի. պարոն կախարդ, ասեք խնդրեմ ո՞րն է իմ կյանքի իմաստը:
    Շատ-շատ ասես. կախարդ ձյա ջան, մի բան արա Վարդուշիկը սիրահարվի ինձ էլի: Կամ նման մի բան ))

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), Sambitbaba (06.09.2013), Վոլտերա (05.09.2013)

  19. #430
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն

    Էս էլի էն 10-15 տարբերակ ուղարկած հեղինակի պատմվածքներից ա, որովհետև մեռնեմ չեմ հասկանա թե ինչը կարա մարդուն ստիպի էս թեմայով պատմվածք գրել: Փոխաբերությո՞ւն ա, ի՞նչ ա: Եթե փոխաբերություն ա, ավելի վատ, էս դեպքում ես ավելի շատ չեմ հասկանում թե ինչի չի կարելի գրել նրա մասին ինչի մասին ուզում ես գրել, այլ գրել մի ուրիշ բան, որը կարդալով ընթերցողը պետք ա մեկ այլ բան հասկանա:
    Չեմ հավանել:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.09.2013)

  21. #431
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 21. Մարսյան տենդը

    Բան չհասկացա: Հեղինակ ջան, եթե մենակ քո համար չես գրում, այլ գրում ես որ մարդիկ էլ կարդան ու հասկանան, մի քիչ ավելի պարզ գրի էլի: Էդ Մարս, Վեներա, բան էդքան անտեղի մի օգտագործեք էլի, ազդեցիկ չի էլ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (06.09.2013)

  23. #432
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 19. Կախարդը

    Գրագետ ա հեղինակը, հումորով ու վառ երևակայությամբ: Ֆորմատն էլ ամենահամապատասխաններից մեկն ա: Ընթացքում ասել եմ թե էս տարբերակը կարծես ծաղր լինի մյուս մասնակիցների հասցեին:
    Իրականում ես ի նկատի չունեմ, թե հեղինակը ծաղրում ա մասնակիցներին էս տարբերակն ուղարկելով, չէ, սա նորմալ տարբերակ ա, ու լրիվ իրավունք ունի մասնակցելու էս մրցույթին:
    Բայց մրցույթը անլրջանում ա, երբ մարդիկ քվեարկում են էս տարբերակի համար, որովհետև հեղինակը հավեսով կայֆավատ ա եղել:
    Իրականում հեղինակը հեչ կայֆավատ էլ չի եղել, նորմալ պատմվածք ա: Էդ կախարդին սկսում ես պատկերացնել, սենց սկզբում ժպտում ա, բան, մեկ էլ անսպասելի հիստերիկանում, վեր թռնում տեղից, գոռում, հետո սենց կատվի քայլվածքով մոտենում ու քսմսվում ա, թե քի՜ս մի:
    Հետաքրքիր ա:
    Մենակ մի դրվագ չհավանեցի: Ոչ ոք կախարդի մոտ չի գնում "կյանքի իմաստը" իմանալու համար: Չես ասի. պարոն կախարդ, ասեք խնդրեմ ո՞րն է իմ կյանքի իմաստը:
    Շատ-շատ ասես. կախարդ ձյա ջան, մի բան արա Վարդուշիկը սիրահարվի ինձ էլի: Կամ նման մի բան ))
    Կախարդը ձաձա չի, աղջիկ ա…նույնիսկ քո նկարագրածից ա երևում… Բյուրն ա…

  24. #433
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մրցույթը չնայած գիտաֆանտաստիկայի հետ կապված չէր, բայց զգալի քանակ էին կազմում իբր էդ ժանրում գրված ստեղծագործությունները:

    Սիրելի ֆանտաստներ ջան, սա իմ ամենասիրելի ժանրն ա, բայց եթե ես մի պատմվածք գրեմ Մեղրաշատ գյուղի մասին, հետո ինչ-որ տեքստային խմբագրիչում ctrl+h սեղմեմ ու բոլոր "Մեղրաշատ"-երը փոխարինեմ "Մարս"-ով, կամ "Կենտավրոսի Ալֆա"-ով, դա դեռևս չի նշանակում, թե ես գիտաֆանտաստիկ պատմվածք եմ գրել:

    Գիտաֆանտաստիկա գրելու համար մենակ Մարս ու Վեներա տեղանուններն օգտագործելը բավարար չէ: Պետք ա գիտելիքների զգալի բազա ունենաս ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից, տիեզերագնացությունից, մեքենաշինությունից, մաթեմատիկայից, վերջապես փիլիսոփայությունից, գրականությունից ու հայոց լեզվից:

    Հակառակ դեպքում ստացվելու են էս մրցույթին ներկայացված պատմվածքների նման "գիտաֆանտաստիկաներ":

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2013), impression (06.09.2013), ivy (05.09.2013), Ruby Rue (05.09.2013), Sambitbaba (06.09.2013), Անվերնագիր (05.09.2013), Հայկօ (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)

  26. #434
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախարդը ձաձա չի, աղջիկ ա…նույնիսկ քո նկարագրածից ա երևում… Բյուրն ա…
    Լավ, թող ծյա լինի ))

  27. #435
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախարդը ձաձա չի, աղջիկ ա…նույնիսկ քո նկարագրածից ա երևում… Բյուրն ա…
    Գրազ գալի՞ս ես, որ Անվերնագիրն ա:

Էջ 29 37-ից ԱռաջինԱռաջին ... 19252627282930313233 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.09.2013, 13:48
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •