Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, վիրավորական ա, ես էլ հատուկ դա եմ օգտագործում, որ մարդիկ էլ տենց չգրեն: Փաստորեն դու էլ ինքնաբացահայտվեցիր Հիմա հետ գնամ, տեսնեմ` որ գործերի մասին եմ ասել անկապ ա, տեսնեմ` որն ա քոնը:


Մեֆ, եթե նկատել ես, բոլոր էն գործերի հասցեին, որոնց ասել եմ` անկապ ա, անպայման մի քանի ուրիշ բան էլ եմ գրել: Իսկ անկապը վերջնական գնահատականն ա: Ոնց որ ասես` գերազանց, լավ, բավարար, անբավարար: իմ անբավարարն էլ անկապն ա:
Ես շատերի նման կոմպլեքսներ չունեմ. ես անտաղանդի մեկն եմ ու իմ վրա չի ազդում անկապ բառը: Ասածներս կարող է հաստատել Impression-ը , որը շատ ավելի խիստ գնահտական տվեց գրածիս, ես էլ նրան շնորհակալություն հայտնեցի, քանի որ ճիշտ էր քննադատությունը և զուրկ էր պիտակներից: Ես հիմա պաշտպանում եմ այն պատանի գրողներին, ովքեր շատ ծանր են տանում քո ոճով արված քննադատությունները և նույնիսկ դրանց ազդեցության տակ այլևս չեն ուզում գրել: Դա նույնն է ինչ կարդամ մեկի ստեղծագործությունը ու ստեղ գրեմ <եզզությունա>, <էս ինչ ախմախությունա> և այլն ...