Chuk-ի խոսքերից
Մեֆ, ճիշտն ասած չէի ուզում խառնվել էս քննարկմանը, բայց քանի որ մի քիչ էլ կոնկրետիկա մտցրիր, ես էլ մի քիչ խառնվեմ:
Լավ ա, որ քո սպասելիքը կարճ պատմվածքից էս գրածդ ա: Հետաքրքիր մոտեցում ա: Հստակ պահանջ ա, որը եթե բավարարվում ա, դու ունես շանս հավանելու գործը, եթե չի բավարարվում, արդեն ֆորմատից դուրս ա: Բայց ամբողջ հարցն էն ա, որ դուրս ա քո սահմանած ֆորմատից, ոչ թե մրցույթի սահմանած ֆորմատից: Որովհետև, գրողը տանի, բազում կարճ պատմվածքներ կան, որոնք քո սահմանած ֆորմատից դուրս են (այս մրցույթի գործերը չէ, ընդհանրապես) ու հրաշալի ստեղծագործություններ են:
Եթե մրցույթի պահանջի մեջ սահմանվեր, որ գիտեք, այստեղ գրելու եք էնպիսի կարճ պատմվածքներ, որոնք ոչ թե կոնկրետ հանգուցալուծում ունեն, էդ դեպքում կարելի կլիներ գործերը քննել հենց էդ տարբերակով:
Ի դեպ նույն կերպ կարելի է սահմանում դնել երկար պատմվածքների համար, ասել, որ էստեղ պետք է լինի ոչ թե կոնկրետ հանգուցալուծում, այլ լինի էսքիզային խզբզոց կամ արարում:
Չկա, էս մրցույթում նման սահմանում չկա: Նման սահմանում չկա գրականություն մեջ, չկա կարճ պատմվածքի համար սահմանում, որ ինքը չպետք է լինի ֆորմուլայով: Ազատ է դաշտը: 2000 տառի մեջ կարելի է հստակ սկիզբ, ընթացք, ավարտով էնպիսի սիրուն հանգուցալուծում հրամցնել, որ կարդացողի ուղեղից ոչ մի կերպ դուրս չգա: Իհարկե դու ազատ ես քո պահանջները դնելու, բայց եթե ասենք ազատ թեմայով նկարչության մրցույթ է, գնալ ու ասել, չէ, ես էս բնանկարը չպետք է լիներ, պետք է սյուռեալիստական նկար լիներ, մի քիչ աբսուրդային ա, որտև հենց սկզբից չի եղել նման սահմանում:
Էջանիշներ