Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
enna (01.09.2013)
կար ռոմանտիկա, կար ինտրիգ, կար կարճ պատմվածք, ու, նույնիսկ իմ կողմից սովորաբար «արհեստական ճոխացում» բնորոշվող նկարագրությունները կարդացվում էին, քանի որ պատկերավոր էին ու ավելի շատ լրացնում էին մթնոլորտը, քան թե խանգարում, հավանեցիՏարբերակ 16.Զրուցակիցը
Վոլտերա (01.09.2013)
Էս ո՞վ սենց սուսուփուս քվեարկեց![]()
Blessed the poison which brings the end
օքեյ, 1-ինը…
Էս արդե՞ն:
Ըըը, ափսոս: Հեսա բան անեմ, ըը, կարդամ:
DIXIcarpe noctem
enna (01.09.2013)
սենց՝ ոչինչ չասող պատմվածքի մասին առանձնապես գրելու բան էլ չկա... ընթացքը մի կերպ «ուտվում» էր, բայց վերջը հույս ունեի էդքան անկապ չի լինի։ Էս նախադասության վրա ուղեղս կախեց, գոնե դրանով վերջանար՝ երկխոսությունը լրիվ անհասկանալի էր ու անտեղի իմ կարծիքովՏարբերակ 17.Կրկնվող պատմություն
Նայելով դեռ ամբողջովին չարթնացած մարդանման մսազանգվածի՝ մահճակալից դուրս կախված փորին՝ չկարողացավ զսպել քմծիծաղը…
Զարմանալիորեն հավանեցի... ասելիք կար, ու, բավականին հաջող ներկայացված էր, որ ինձ նման հասարակ մարդիկ ընկալեն։ Պարզ, հասարակ գյուղական աղջկա կերպարն էլ լավ էր ներկայացված։ Արդյունքն էլ տրամաբանական էրՏարբերակ 18.«Ռոմանտիկ» Խորենացինսենց ուզում եմ հա կպնող բան ասեմ՝ չի ստացվում
հա, ինտրիգը թույլ էր
![]()
նենց կուզեի մի քիչ լավ խմբագրած լիներ հեղինակը, որ էդ սխալները աչք չծակեին՝ ընդհանուր թեմայից շեղում էին։ Իրականում, ասեմ ձեզ, վատը չէր։ Դե իրականում տխուր ա մեր՝ մրցույթի մասնակիցներիս վիճակը, եթե էս պատմվածքն է հաղթում, բայց դե ի՞նչ կա որ։ Էս դառը դեպքերի ու ընդհանրապես իրականության մեջ, թեկուզ ոչ անսխալ ներկայացված, ու քչից–շատից հումորով պատմվածքը իսկապես դուր կգա շատերիս՝ գոնե դրական լիցքեր է փոխանցում, ոչ թե ուղեղդ լարում, հասցնում կողքի գալակտիկա, հետո Երկրի ձգողության ուժը էնքան մեծացնում՝ որ շրմփում ես գետին ու ահագին ժամանակ ուշքի չես գալիս... )))Տարբերակ 19.Կախարդը
դե գիտեմ, բոլորդ ինձ նման անհամբեր գլուխգործոցների եք սպասում, բայց եկեք խոստովանենք, որ լավն էր ճանճի պատմությունը։ Էլի հասարակ, պարզ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից ու հասկանալի։ Ինտրիգն իհարկե թույլ էր, բան չունեմ ասելուՏարբերակ 20.Մի ճանճի պատմությունբայց ճանճի կյանքն ու գործունեությունը լավ էին ներկայացված, հաճույքով կարդացի )))
դե... չեմ ուզում տխուր նոտայով ավարտել, բայց դե... կներեք իհարկե, բայց իմ մակարդակի գրող եք, ոչ ավելին, բայց դե մի տեսակ վատաբանելս չի գալիսՏարբերակ 21.Մարսյան տենդըչգիտեմ պատճառը, անկեղծ
![]()
enna (01.09.2013)
1.Փրկիչը - Կարճ- կոնկրետ էր, բայց տպավորիչ չէր: Դե ամեն մեկն էլ իր պարտականություններն է կատարում: Տղա սագի համար դա քույրերին պաշտպանելն էր, Վարդգեսի համար` խոստումը կատարելը: Մի տեսակ սառը բառեր էին ընտրված, երևի պետք էր մի քիչ էլ քնքշություն մտցնել: Ներողություն...
2.Լռություն, լռություն, լռությո՜ւն... - Միայն առաջին տողն էր պետքական ինձ համար: Այնպիսի տպովարություն է, որ հեղինակի աշխատասենյակում լույսերը մի պահ գնացած է եղել, ինքը գործընկերոջ հետ նման խոսակցություն է ունեցել ու այդ երկու տողը պատմվածք է դարձրել: Վերնագիրն էլ չի համապատասխանում մի տեսակ, սա զգացմունքային գործերին կսազեր: Ներողություն…
3.60 վայրկյան - Ես սա կվերնագրեի <<Մի կյանքի պատմություն>>: Կյանքի պատմությունները մի քիչ ավելի երկար եմ սիրում կարդալ, երևի դրա համար չհավանեցի: Ինձ որ չհուզեց, նույնիսկ անունը չօգնեց, կներեք.
4.Դատարկ տարա - Կարծիք հայտնելս սխալ կլինի, որովհետև ինձ վանում է հենց միայն ֆանտաստիկ լինելը: Խնդիրը իմ մեջ է, ներողություն...
5.Սեռաքաղց - Սա քաղաքապետարանի դիմաց պայքարող ակտիվիստներից մեկը կլինի գրած: Պետք չի էլի վարկաբեկել ոստիկանին պատմվածք գրելով ու ինտերնետում մրցույթի դնելով: Չեմ ասում ոստիկանը լավն է, ճիշտ է: Կարող է իրոք սխալ է, չեմ ուզում դատել, բայց դե սխալ եմ համարում նաև այս պատմվածքը: Ներողություն...
6.Նոկտյուրն - Առաջին հավանածս պատմվածքը: Մի քիչ տարիքով մեծ է գրողը երևի, ավելի հասուն: Սկզբում միայն մի քիչ խառն էր, բայց ուղղվեց <<Բայց…>> ով: Շնորհակալություն.
7.Ցուցահանդես - Առաջին նախադասությունը կարդալուց միանգամից հիշեցի անցած մրցույթի գործերից մեկը.
Շարունակությունը հեչ էլ կապ չուներ մեջբերվածի հետ: Սիրուն էր, գրագետ էր, ամեն ինչ ոնց որ տեղն էր, բայց ինձ չգրավեց: Ներողություն.
8.Իմ Պենելոպեն - Երևի շատ անճաշակ եմ, ներողություն.
9.Գնելը - Պապայի խոսքը ճիշտ էր, բայց մի քիչ սիրուն բառերը չէին խանգարի: Սկզբի երկխոսությունը չհասկացա, հատկապես առաջին տողը: Դեռ պիտի մտածեմ:
10.Տժվժիկ & Co. - Հետաքրքրեց: Տեսնես սա իմանալով է գրված, թե՞ հորինված է: Թեթև պատմություն էր, ցրվեցի: Շնորհակալություն.
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Baltazar (02.09.2013)
Ես բան չհասկացա:
DIXIcarpe noctem
CactuSoul (02.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Արէա (02.09.2013)
Ես ստեղծագործություններում էսկապիզմ եմ նկատում` փախուստ իրականությունից: Կարծում եմ մենք առանց այն էլ սկսել ենք ապրել ինչ-որ տեղ վիրտուալ կյանքով և ամենուրեք շրջապատված ենք բուտաֆորիայով: Ինձ օրինակ շատ ավելի հետաքրքիր կլիներ կարդալ չոր ռեալիստական պատմվածքներ` կյանքից վերցրած կամ կյանքը միկրոսկոպի տակ առած: Անալոգիաները շատ են, աբստրակտը շատ է, խենթությունն էլ: Մենք խենթ ու քաոսային ժամանակներում ենք ապրում և լավ կլիներ, որ ավելի իրական կյանքին մոտ գործեր լինեին, ու իմ պես մտածողներն էլ փրկվեին այսօրվա դրությամբ տիրող համատարած պսիխոզից ու անլրջությունից:
Ես հակված եմ Նոկտյուրնին ... չնայած իրա մեջ հավեսով ալերգիա առաջացնող զուգահեռներ կան, բայց եղածների միջից ամենաշխարհիկն է և մուտանտների ու գժերի մասին չէ:
CactuSoul (02.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ