Տարբերակ 13. Անծանոթ սեր – ժամանակաձևերի ընտրության անփութությունը, խառը ու անհետաքրքիր հոգեվիճակներն ու վերջին փաստը՝ դա երազ չէր, տվյալ պատմվածքը դարձնում են ինձ համար ամենաչսիրվածը դեռևս:
Տարբերակ 14. Ցավը – վերնագիրը էնքան էլ չի սազում գրածին: Հակոբիկի խաթարված մանկությունն ինձ չհուզեց, տարօրինակ ապակիներն էլ հետը: Ես անսիրտ եմ, թե չէ վստահ եմ, շատերն են հիմա հուզված նստած
Տարբերակ 15. Նանե – լավ էր գրված, բայց հետո՞: Հետո ի՞նչ եղավ: Թող գոնե գնացքի տակ ընկներ: Թող դառնար աշխարհի ամենաերջանիկ մարդը: Թող... թող... թող մու՛կ բռներ: Մի բան թող աներ:
Տարբերակ 16. Զրուցակիցը – տխուր ա: Բայց էլի, լիքը սենց սցենարներ կան: Շտապիր սիրել ու նմանատիպ ֆիլմեր, որոնք լացացնում են որոշակի տարիքային խմբի մարդկանց
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն – Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում, շուռումուռ է գալիս անկողնում... իսկ դու ինձ ես հիշել, չես քնում և այլն)
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին – Վերնագիրը լավն էր:
Տարբերակ 19. Կախարդը – աաաաաաաաաաաաա![]()
մերսի հեղինակին: Ասում ա որպես քնքուշ մութի թև ու հենց հաջորդին՝ ջսթ քիս մի
![]()
մեռել եմ:
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն – էս էն սագերինից էր, մենակ թե՝ ա լյա ճանճ
Տարբերակ 21. Մարսյան տենդը – բան չասեց: Երևի թե հեղինակին Հայկ Ֆալաքյանը մի անգամ ասել ա, որ սայ-ֆայը նույն մեզ ծանոթ գրական գործերն են՝ մեր երկրում տեղի ունեցող, մենակ թե՝ սեթինգն ա տարբեր: Ես փորձեցի Մարս գնալու փոխարեն ասենք համալսարան ընդունվելու խնդիրը դնել պատմվածքում, էլի ընտիր ստացվեց: Ու էլի նույնչափ անիմաստ:
Էջանիշներ