Ժողովուրդ, ես մեկնաբանությունները գրել եմ, բայց չեմ հրապարակի, մրցույթից հետո, լավ
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Ժողովուրդ, ես մեկնաբանությունները գրել եմ, բայց չեմ հրապարակի, մրցույթից հետո, լավ
Համարը չեմ հիշում, Չուշանաս լինում է և այսպես... այսպես էլ է լինում? Սիրուն պատմություն էր, պատկերացնում էս ինչպիսին կլինենք երբ ծերանանք: Բայց չեմ քվեարկի:
SWTS
Ոնց ա երևում որ սաղ ինքնամոռաց Բրեդբերի են կարդում
SWTS
Alphaone (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Վոլտերա (01.09.2013)
Մի հատ էլ կկարդամ՝ համեմատական ընտրելու համար: Առաջին կարդալու տպավորությամբս Տժվժիկն եմ ընտրելու, բայց էնպես չի, որ հիացած եմ: Ինչպես և հիացած չեմ մնացած բոլոր գործերով:
Բայց կարծում եմ, որ հեղինակներին շատ քննադատել ու մեղադրել էս դեպքում էնքան էլ չարժի: Իրականում ֆորմատը շատ բարդ է, լակոնիկ, կարճ գրելը հեշտ բան չի: Օրինակ ինձ, որ հարցնում են ոնց ես, ոչ թե ասում եմ «լավ եմ» կամ «վատ եմ», այլ մի հատ բարդ ստորադասական նախադասություն, ասենք էն մասին, որ լավ եմ, բայց էսօր դեռ երեկվա ծիրանի արաղի ազդեցության տակ եմ: Նույնիսկ սենց պարզ դեպքերում միշտ չի, որ լինում ա կարճ կապել, ուր մնաց կարճ պատմվածք գրել, դրանում խորը ասելիք ունենալով, կարողանալով ամեն ինչ լավ նկարագրել ու սենց բաներ: Էս գործերից շատերին կլայքեի, եթե ֆեյսում ստատուս լինեին: Կշնորհակալեի ու վարկանիշ կդնեի, եթե անկապ օրագրում գրառում լինեին, բայց որպես պատմվածք ոչ մեկն էլ էդպես էլ չամբողջականացրի: Գործերի մի մասում զգացվում ա հստակ սյուժե ու հետաքրքիր զարգացման պոտենցիալ, բայց զգացումը, որ հեղինակը զոռով ա տեղավորվել սիմվոլների մեջ, էդպես էլ չի լքում: Չեմ ուզում հատ-հատ անդրադառնալ, բայց որ ամեն մի գործին էլ ինչ-որ մի պակասող բան կա, պետք ա ասեմ: Ու դա նորից ես գցում եմ ոչ էնքան գրողի ստեղծագործական տաղանդի կամ ֆանտազիայի վրա, այլ ֆորմատի, որն իրեն շատ սահմանափակել է: Իրականում հավանաբար կարևորագույն ֆորմատ է, ու երևի արժի որ գրողական կարիերա բռնածները էս ֆորմատով շատ գրեն, անընդհատ գրեն, թեկուզ առանց ուրիշների դատին հանձնելու, իրենք իրենց համար, որպեսզի կարողանան կարճի մեջ տեղավորվեն, լակոնիզմի լեզուն սովորեն: Լակոնիկ լավ գրողը հետո հաստատ երկար էլ լավ կգրի, ինձ տենց ա թվում: Բայց լակոնիկ գրելու համար իսկապես փորձ ա պետք, ոչ թե էս անգամ ձեռդ վերցրիր ու ֆսյո, լավ ա ստացվելու: Իհարկե հնարավոր ա, որ մտքովդ մի նենց սյուժե անցնի, որը հենց կարճի համար ա, տենց լուսավորված նստես ու գրես: Բայց դրանք բացառիկ դեպքեր են, իսկ երբ «պատվերով ա», անկախ քեզնից պիտի կաշկանդվես, եթե էդ փորձառությունը չունես:
Անկախ էս գրածներիցս շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Գործերի մեծ մասը թեթև ու հանգիստ եմ կարդացել, ինչը նշանակում ա, որ գրողներն ունեն լավ ձեռագիր, գրելու տաղանդ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Baltazar (01.09.2013), CactuSoul (01.09.2013), enna (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Հայկօ (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նարե91 (01.09.2013), Ուլուանա (09.09.2013), Վոլտերա (01.09.2013)
իմ համար պատմվածքի առավելությունը բովանդակության մեջ է ու իմ տպավորությունները հենված են հենց բովանդակությւնների վրա
1. «Փրկիչը»՝ Վարդգեսը լավ էլ փրկիչ էր, վերջում կարողացավ իրեն էլ փրկել: Մի երկու տեղ մտքերի հաջորդականությունը սահուն չէ
2. «Լռություն, լռություն, լռությո՜ւն..» ՝ Պատկերացնում եմ, թե ի՞նչ է կատարվում ինետամանիայով տառապողների հետ, երբ հոսանքն է անջատվում:
3. «60 վայրկյան» ՝ 'կյանքից հիշողությունում դրոշմված ակնթարթներ, 60 վայրկյանն ու 5 րոպեն մի տեսակ չեմ հասկանում, բայց դա չի խանգարում, որ հավանություն տամ այս գործին:
4. «Դատարկ տարա»՝ նույննա, թե քնած ժամանակ ի՞նչ իմանաս գլխիդ գալիքը, ես այսպիսի ֆիլմեր էլ չեմ նայում,
5. «Սեռաքաղց»՝ թեկուզ պզուկոտ է, բայց հո ի տես ամենքի հաստատեց իր հնարանքների իսկությունը
6. «Նոկտյուրն»՝ ես շատ հավատացող եմ ու սրտից էլ թույլ, ափսոս...
7. «Ցուցահանդես»՝ լավ պատմություն է երազանքի, գոյատևման ու հարատևման մասին, մի քիչ մեջտեղներում այս ֆորմատի համար մանրամասները շատ էին, բայց դա էլ ինձ չի խանգարում հավանության արժանացնելու
8. «Իմ Պենելոպեն»՝ Հեղինեներին սիրում են, Պենելոպաներին՝ ընտրում: Այստեղ Պենելոպան Վաչագանի Անահիտի նման հնարամիտ է:
9. «Գնելը»՝ Խմող մարդիկ հոգով շատ լավն են լինում, միշտ էլ վերջում փոշմանում են: Քնի՛ր, Գնել պապ, էլ ուշ է:
10. «Տժվժիկ & Co. » ՝ Մորթի նկարագրություններն իմ աչքերի համար չեն, իսկ վերջը, ա՛յ վերջը մի լավ ծիծաղեցրեց:
11. «Թափանցիկ»՝ Միայնակ մայրերը իրենց զավակներին դժբախտ ավարտով հեքիաթներ են պատմում հայրիկների մասին:
12. «Չուշանաս» ՝ պատկերացնում եմ կնոջը խունացած վերարկույով ու լրիվ ուրիշ գույնի բերետով: երբ մի զգացմունքային բան եմ կարդում, այն թիրախ է դառնում ու խանգարում է ճիշտ կողմնորողվել, լավ է հավանություն տալ:
13. «Անծանոթ սեր» ՝ միգուցե սկզբում հերոսի վրա ազդում էր սիրահար ուղևորի սիրառատ հրաժեշտը, բայց այն պատճառ դարձավ մտորումների, միգուցե լա՞վ էր որ գնացքը կանգնեց
14. «Ցավը» ՝ համառոտ, տպավորիչ, դառը պատմություն: Հավանաբար ցավի մասին նախադասությունը հեղինակը խմբագրելիս կորցրե՞լ է: Հետաքրքիրն այն է, որ ես այն կարդալիս տեսնում էի մեկին, աշխատանքային ընկերուհիս էլ նոր կարդաց ու ասաց՝ «ոնց որ Ն-ի մասին լինի:
15. «Նանե» ՝ զարմանում եմ, հիմա այդքան միամիտ աղջիկ կլինի՞, հաստատ սովետական տարիներից է: Տեսնես քանի՞ մամա հավանեց իրեն:
16. «Զրուցակիցը»՝ մի տեսակ «լացացնող» թեմա է, եթե հեղինակն է ապրել, ցավում եմ
17. «Կրկնվող պատմություն» ՝ երազանքի ու իրականության ծայրահեղություն: «փիսի՜կ...», բայց եթե զզվելի էր գիշերը, ինչու՞ «Ճանապարհին ևս մեկ անգամ վերապրեց կրքոտ ու երկարատև համբույրը»
18. «Ռոմանտիկ» Խորենացին»՝ լինում է նաև. որ գիրքը հակառակ են բռնում, մի ամիս հետո պատմվածքին կրկին անդրադառնալիս հեղինակը պետք է մտածի խմբագրելու մասին:
19. «Կախարդը»՝ էլի կան անտեղի բացատրող նախադասություններ,բայց աայսքան դիպուկ՝ հիանալի է:
20. «Մի ճանճի պատմություն»՝ պայքար, պայքար ու՝ ապարդյուն:
21. «Մարսյան տենդը»՝ մի քանի տուփ քնաբե՞ր, հերոը բավականին էգոիստ է
Շնորհակալ եմ, բոլորին հաջողություններ
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 01.09.2013, 10:59:
Գարունն առաջինն ինձ է արարել
enna (01.09.2013), Lusntag Lusine (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Skeptic (01.09.2013), Smokie (05.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Մարի ջան, ապրես, պաչիկներ քեզ
Մինչ պատմվածքներին անցնելը, ուզում եմ մի քանի ընդհանուր բան ասել:
Նախ, Ալֆայի գրածը էն մասին, որ մարդիկ «ծուլություն են արել», կարող էին ավելի լավ գրել:
Մի տեսակ չեմ հավատում, թե մրցույթին մասնակցող որևէ մեկը ծուլություն է անում. ընդհակառակը, ամեն մեկը փորձում է իր «մաքսիմումը» ցույց տալ:
Մի խոսքով, Ալֆա ջան, թող շատ տխուր չհնչի, բայց իրականում ամեն մարդ էնքան է գրել, ինչքան որ կարող է, ու եթե ավելի լավ կարողանար, հաստատ ավելի լավ կգրեր:
Հիմա՝ ֆորմատի մասին: Դեռ մրցութային թեմայում արդեն նկատեցի, որ անգամ «հայտնիների» կողմից գրած կարճ պամվածքներն ինձ դուր չեն գալիս: Չգիտեմ՝ լավերը չէին դրվել էդ թեմայում, թե թարգմանություններն էին վատը, թե ես եմ անճաշակ, բայց դրածներից ոչ մեկն ինձ դուր չեկավ: Սրտիս չկպավ էս կարճ ֆորմատը: Բավականաչափ կարճ չի, որ մի քանի դիպուկ բառ լինի միայն, ու դրանով ամեն ինչ ասվի, և բավականաչափ երկար չի, որ նորմալ սյուժե զարգանա: Էդ առումով, ինչ որ ներկայացվել է էս մրցույթում շատ վատ չեմ համարում, ոչինչ, կուտվի էս ֆորմատում:
Ինձ էն դուր եկավ, որ հիմնականում բոլորը լավ շարադրած տեսքտեր էին, մարդիկ մշակել էին, ինչքան որ կարողացել էին:
Ածականներն էին երբեմն չափից դուրս շատ, բայց դե էդ էլ ոչինչ:
Մեկ էլ մի քանի տեղ կոպիտ սխալներ կային, որոնք կարող էին և չլինել (վերցնում եմ կարմիր գրիչս, դնում ուսուցչի ակնոցը).
1. Հայերենում ե-ից հետո լսվող յ-ն չի գրվում:
2. «Է»-ի փոխարեն գրվող «ա» օժանդակ բայը նույնպես առանձին է գրվում:
3. «Տասը» բառը չորս տառով է գրվում:
Մի քիչ հետո կգրեմ ամեն պատմվածքի մասին առանձին:
CactuSoul (02.09.2013), enna (01.09.2013), impression (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Հայկօ (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013), Ուլուանա (09.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Էնքան եմ մրցույթով տարվել, որ մոռացել եմ, որ ես էլ պիտի կարծիքներ գրեմ Չուկ, Այվի, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Չուկ, խոստանում եմ ակումբն ակտիվ պահել, մանավանդ հիմա, երբ որ ձեզ իմ երկրորդ ընտանիքն եմ համարում ու բոլորիդ շատ-շատ սիրում եմ Ի դեպ չմոռանաք, որ սեպտեմբերի ութին մեեծ հանդիպում է լինելու: Բայց դրա մասին հետո
Ջոն, քանի որ պայմանների մեջ նշված էր կես էջից մի էջի սահմաններում, իսկ պատմվածքներից և ոչ մեկը չէր խախտում էդ կետը, դա նշանակում ա, որ դու պիտի թարգես նիշերի քանակն աչքս մտցնելը
Մի խոսքով գնամ ևս մեկ անգամ կարդամ պատմվածնքներն ու սկսեմ քլնգելը
Blessed the poison which brings the end
Սկզբում որոշել էի երեք ձայնից ավել չքվեարկել, բայց հետո միտքս փոխեցի: Մեֆի խաթեր վեց հոգու կքվեարկեմ, ի դեպ հենց նույն էդ Մեֆի խաթեր քվեարկության ժամկետը վեց օր եմ դրել Էն երրորդ վեցն էլ հետո..
1. Փրկիչը- Արդեն որերոդ անգամ եմ կարդում էս գործը: Սկզբից բան չէի հասկանում, հետո կամաց-կամաց ուղեղիս տեղ հասավ, հիմա էլ մտածում եմ կարող ա՞ ես եմ ֆանտազյոռ, իրականում էդ էն չի, ինչ որ ես եմ մտածում: Մի խոսքով եթե դա իմ մտածածն ա, ուրեմն ես հաստատ էս մի գործին ձայն եմ տալու: Նախ տեքստի մասին: Ահավոր շատ սիրում եմ անգլերենի ասած simple past ժամանակաձևով կարճ նախադասությունները, դրանք պատմվածքին հատուկ խորհրդավորություն ու խորություն են տալիս: Ու էդ երկու կետերն էլ ուներ էս պատմվածքը: Խորն էր ու խորհրդավոր Հեղինակ, եթե դա էդպես չի ու սա ընդամենն իմ ֆանտազյաներն են, ներող, բայց ես հավանել եմ պատմվածքդ ու պիտի քվեարկեմ, ինչքան էլ դեմ լինես
Blessed the poison which brings the end
Alphaone (01.09.2013)
Աշխատանքային պարտականություններս կատարելիս` երեկ Դերենիկ Դեմիրճյանի հոդվածներից մեկը ձեռքս ընկավ,
որն ուղղված է երիտասարդ գրողներին ու ընդհանրապես գրել ցանկացողներին: Ու քանի որ համ էլ մրցույթի պատմությունների ազդեցության տակ էի,
էլ ավելի ուշադիր ու կլանված կարդացի: Մի քանի հատվածներ եմ առանձնացրել, որոնք անպայման կուզեմ, որ կարդաք, թեպետ նորություններ առանձնապես չի ասում, բայց ինչ ասում ա, դուզ ա ասում: Հա՛մ պատմությունները քննադատողների համար օգուտ կլինի, հա՛մ էլ հենց գրողների: Մեջբերում եմ.
«Երիտասարդ գրողը նման է մատղաշ սնկի. պետք է զգույշ ու խնամքով վերաբերվել նրա հետ, այլապես նա կարոսղ է հենց սկզբից սխալ ուղղությամբ գնալ: Դրա համար էլ երիտասարդ շնորհալի ստեղծագործողի երկերի մեջ պետք է նախևառաջ գտնել դրա առավելությունները, հաջողությունները և օգնել զարգացնել դրանք, և նրանց սխալներն էլ ուղղել»:
«Ես կուզենայի երիտասարդ գրողներին հիշեցնել արվեստի թանկագին հատկության ` չափի զգացման մասին: Մեծ, շքեղ զարդարանքների , վերամբարձ ոճերի, գեղեցկացումների հետևից չպետք է ընկնել: Ամեն ինչն ունի իր չափը, իր տեղն ու անհրաժեշտությունը: Չպետք է չափազանցնել. Մի ժիլետին 15 ժամացույց չպետք է հատկացնել: Մեկը միանգամայն բավական է»:
«Պետք է համառորեն սովորել կլասիկներից, բայց ոչ երբեք նրանց կուրորեն նմանվելու, այլ յուրացնելու համար այն խորությունը, այն ուժը, որով նրանք տալիս են իրենցը, սովորել նրանց պես պատկերել մերը»:
Չգիտեմ էլ` էսքանից հետո ինչ ասեմ. էս մարդն ամեն ինչ ասեց:
Ուղղակի մի բան` քննադատողները կարող են մի քիչ ավելի նուրբ ձևով քննադատեն, որ, ասել Դեմիճյանը, շատ չկոտրեն ստեղծագործողին: Դիցո՛ւք իմ շատ հարգարժան իմփրեշընի քլունգը շատ նուրբիկն էր , հա՛մ ինչ-որ չափով օգուտ էր, հա՛մ էլ ճշմարտությունն ա վեր հանել մարդը:
Իսկ ԻՄՀԿ մարդիկ գրել են էնքան, ինչքան կարողացել են. ամեն մեկն իր չափով:
Ես զերծ կմնամ քլնգելուց… տո, ա՛յ մարդ, մեկը լինի ինձ քլնգի … իմ ապուշագույն «պատմվածքը» քլնգի,
Ոչ ոք կյանքում չի կռահի, որ դա ես եմ գրել…. Էդ թեմայով առաջին անգամն էի գրում: Վե՛րջ, էլ չեմ գրի. Էդ իմ ոճը չի:
Էս մրցույթից ինձ էդ քյար մնաց էլի, որ հասկացա, որ եթե էդ ոճից գլուխ չես հանում, մի՛ գրի էլի այ աղջիկ ջան:
Ուֆ… Լավ հիմա պատմվածքների մասին: Չեմ թաքցնի` հաճույքով չեմ կարդացել : Ի՞նչ անեմ:
«Ռոմանտիկ Խորենացու» և «Սեռաքաղցի» օգտին եմ քվեարկելու, չգիտեմ էլ `ինչի:
Կամ էլ` գիտեմ. որ բոլորը կարդացի, ավարտեցի, մենակ էդ երկուսը հիշեցի ու տպավորվեց… հասկացա, որ հենց դրանց օգտին էլ պիտի քվեարկեմ: Եսիմ: Մարիին էլ շնորհակալություն: Ապրի ինքը:
Հ.Գ. Հա, էս աչքիս ոչ ոք գուշակություններ չի ուզում անի հը՞ն…. Լավ ես փորձեմ. «Սեռաքաղցը» հանարավոր ա` Արէան գրած լինի: Էն իրա «Հարսանիք» գործին նմանեցրի ` գրողի տարած ռեստորանի վերաբերյալ: Ոճով, որ նման էր: Վստահ չեմ, բայց դե:
Վերջին խմբագրող՝ Նարե91: 01.09.2013, 16:59:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
enna (01.09.2013), John (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (05.09.2013), Վոլտերա (01.09.2013)
2.Լռություն, լռություն, լռությո՜ւն... - Էս գործը կարդալուց նենց տպավորություն էր, որ հեղինակն էդ հատվածն ինչ-որ տեղից կտրել հանել էր ու ուղարկել որպես կարճ պատմվածք: Սենց ասեմ, որպես հատված՝ հետաքրքիրն էր, մի քիչ էլ մեջը սև հումոր կար, բայց պատմվածք չէր: Ես սկզբում նշել էի պատմվածք՝ որոշակի սյուժե, ու կարևորը սկիզբ-ավարտ: Իսկ սա ոչ կարգին սկիզբ ուներ, ոչ ավարտ: Կարճ պատմվածքների վերջին նախադասությունները պիտի շատ կտրուկ ու միանգամից լինեն, պիտի նշանակետին խփեն: Չգիտեմ, ինչքան որ կարդացել եմ կարճ պատմվածքներ, միշտ ավարտը վերջին երկու նախադասության մեջ ա լցոնված լինում, իսկ սրա ավարտը ցրված էր ամբողջ տեքստի մեջ, ավելի ճիշտ ավարտ չկար: Հատվածին ո՞րտեղից ավարտ: Բայց որակովն էր, թեկուզ որպես հատված Հեղինակ, քեզ պաչիկներ , հլը փորձվես չգաս հանդիպմանը
Blessed the poison which brings the end
3. 60 վայրկյան- Էս գործն ամենաորակովներից էր: Էլի էդ անտեր simple past-ը ախր շատ լավն ա է ինքը: Իսկ ընդհանուր պատմվածքը շատ լավն էր՝ և բովանդակությամբ, և սյուժեով, և տեքստով: Մի քիչ վերջին նախադասությունն էր կաղում: Հա ես էդ վերջին նախադասությունների վրա շատ-շատ եմ ուշադրություն դարձնում, շատ կարևոր բան են իրանք իրականում ու լիքը բան են որոշում: Ինչ վերաբերում ա վերնագրին, ինձ թվում ա հեղինակն առանձին բացատրություն կտա, չէ՞ հեղինակ
Մի տաս անգամ կարդացել եմ էս գործը: Սիրուն ա էլի շարադրած, հո զոռով չի: Ու հավանել եմ: Հավանաբար կքվեարկեմ:
Blessed the poison which brings the end
Որոշեցի բոլորը մի տեղ գրել. հսկայական գրառում ստացվեց
Տարբերակ 1. Փրկիչը
Երևի հեղինակն ուզել էր անսպասելիության էֆեկտ մտցնել՝ վերջում ցույց տալով, որ պատմությունն իրականում սագերի մասին էր: Էդ պահն իհարկե լավ էր ստացվել. սկզբում սվորական քույր-եղբայր ես պատկերացնում, իսկ Վարդգեսի ներս մտնելու պահից հասկանում ես, որ խոսքը մարդկանց մասին չի: Բայց ընդհանուր առմամբ աչքի չընկնող, չտպավորվող պատմվածք էր: Ուղղակի համոզված եմ, որ գրողը շատ ջահել է, դրա համար սա կարելի է ահագին լավ սկիզբ համարել:
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...
Էս ի՞նչ խոսակցություն էր: Ինչ-որ լուրջ ու խորը իմաստ կա՞ր սրա մեջ: Հեղինակի ցանկությո՞ւնն է, որ էդպես էլ լինի: Ինչ իմանամ: Անցանք առաջ:
Տարբերակ 3. 60 վայրկյան
Ամբողջ կյանքն անցավ, ինչպես մի ակնթարթ:
Անունն էլ եթե չլիներ Լուի Արկադիո Պեսսե, այլ ասենք՝ Սիմոնյան Աշոտ, պիտի որ շարադարանքի ողջ հմայքն ու կախարդանքը կորչեր, որովհետև էս Լուի Արկադո Պեսսեն մի տեսակ շատ միստիկ է հնչում, իսկը էսպիսի պատմությունների համար:
Վատը չէր: Գուցե եթե ավելի երկար ֆորմատով գրվեր, ավելի հետաքրքիր ընթերցվեր:
Տարբերակ 4. Դատարկ տարա
Ինչ-որ սխալ էր տեղի ունեցել, ու վերջում խեղճ Մարտինը մենակ մնաց իր խցի մեջ՝ տուն տեղից կտրված, հավանաբար նաև առանց սրվակով մատուցվող «ամսական» սննդի: Հեչ լավ բան սիրտս չի վկայում էս պատմության հետագա զարգացման հետ կապված... Բայց էն թափանցիկ տարան, որի մեջ նա սկզբում ծաղկային յուղի կաթիլներ էր հավաքում, գուցե դա լինի նրա փորկությունը. ի վերջո վերնագիրը մի բան պիտի նշանակե՞ր, թե՞ չէ:
Սա էլ է մի պստո գրել:
Տարբերակ 5. Սեռաքաղց
Ժամանակակից հայ ոստիկանի կերպար: Էս ինչքան ենք մենք սիրում մեր ոստիկաններին
«Ավելի մանրամասներն այսպես պատմելու չեն»:
Սա շատ անհաջող նախադասություն է. էսպիսի բան չարժի գրել, իմ կարծիքով: Մի հատ էլ գրեիք, որ նիշերը չեն հերիքում:
Ընդհանուր ոչինչ, կարդացվեց:
Տարբերակ 6. Նոկտյուրն
Տխուր պատմություն էր: Շարադրանքը մի քիչ շատ էր «պլպլան ու գույնզգուն»:
Էլի զգացվում է, որ երկար տեքստ է պահանջվել. կարճի մեջ հազիվ է մտցրած:
Ես էսպիսի սյուժեներ ու շարադրանք ամեն դեպքում էնքան էլ չեմ հավանում՝ անկախ նրանից երկար լիներ գրված, թե կարճ:
Տարբերակ 7. Ցուցահանդես
Պուպուշն էր, պստոյական ու պուպուշ
Թուֆիի ու Միկայի մասին եթե էլի բաներ գրվեն, հաստատ հավեսով կկարդամ:
Սիրում եմ էսպիսի թեթև, պատանեկան ստեղծագործություններ:
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն
էս պաթետիկ գործի մեջ ո՞ւմ մտքով կանցներ, թե մեկ էլ ֆանտաստիկա կխառնվի:
Ինձ դուր չեկավ:
Տարբերակ 9. Գնելը
Ալկաշ պապի խոստովանությունը: Եսիմ
Որ ավելի լավ գրվեր, գուցե և հավանեի: Էսպես ոչ մի հետք չթողեց:
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.
Բրուտալ էր: Հլը պիտի "Dani" ու "West Papua" սըրչ տամ, տեսնեմ՝ էս ամեն ինչը իրական է՞ր՝ մորթվող խոզերով ու կտրած մատներով:
Էն տուտուզի մեջտեղում կախվածն էլ ո՞նց է թարգմանվում՝ «Զգույշ մնացեք անցքի՞ց», թե՞ «Ուշադիր եղեք բացվածքի հանդեպ». ամեն դեպքում, եթե մարդ անգլերեն չգիտի, լոնդոնյան մետրոյի՝ տեղին հարմարեցված գրությունը ոչ մի իմաստ չի արտահայտի:
Շարադրանքը լավն էր, բայց դե ակումբում էլ լավ շարադրանքով մարդ չես զարմացնի
Տարբերակ 11. Թափանցիկ
Հույզերն էնքան շատ էին, որ չէին թողնում հետևել սյուժեին: Սրա հեղինակն էլ է շատ ջահել:
Ամեն ինչ մի քիչ շատ էր «չափազանց» ու «դերասանական»: Մի քիչ ավելի բնական շարադրանքի դեպքում գուցե ավելի հաջող գործ լիներ:
Տարբերակ 12. Չուշանաս
Այգում ինչ-որ մարդիկ քո կյանքի պատմությունը հիշեցնող սյուժեով տեքստ են սովորում ու էնպես չեն «խաղում», ինչպես դու ես դա ապրել:
Հետաքրքիր էր, հուզիչ, բայց չգիտեմ՝ որքանով հավանական...
Տարբերակ 13. Անծանոթ սեր
Հույզերով լի անձնական գրառում:
Պատմվածք չզգացի մեջը: Ավելի շուտ՝ "narrative nonfiction":
Եթե մեկի բլոգում կարդայի, գուցե տպավորությունն ավելի ուժեղ լիներ, քան էսպես:
Տարբերակ 14. Ցավը
Անմշակ էր շատ: Մի քիչ զարգացնելու ու ավելի լավ ներկայացնելու դեպքում կարող էր հաջող ստացվել:
Սյուժեն զարգացնելու մի քիչ տեղ հո կար. էս էն դեպքն է, որ լավ է՝ բոլոր նիշերն օգտագործել:
Կամ գուցե հեղինակն ուզել է միայն զգացողություն մատուցել: Համենայնդեպս, ինչ-որ բան թերի էր:
Տարբերակ 15. Նանե
Էս հո լրիվ կիսատ պատմություն էր:
Երրորդ դեմքով գրված փոքր շարադրանքի մեջ ի՞նչ գործ ունի էս նախադասությունը.
«Ես դեռ գրական եմ ասում»:
Դու ո՞վ ես, վարագույրի հետևում գտնվող հեղինակն ես, չէ՞, բա ինչի՞ հանկարծ որոշեցիր «ծիկ» անել:
Բարբառը համով էր
Տարբերակ 16. Զրուցակիցը
Տխուր էր իհարկե, բայց որպես պատմվածք՝ էդքան էլ չհուզեց:
Հուսով եմ՝ հեղինակի հետ կապված իրական դեպք չի:
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն
Վերնագրով հեղինակը կարծես փորձել է զգուշացնել. «Նոր բան չսպասեք, ծանոթ թեմա է»: Հա, պատմությունը ոչ միայն կրկնվող էր, այլև շատ կրկնվող, բայց դե դա ոչինչ. մարդ ամեն անգամ չի կարող նոր գյուտ հնարել:
Առավոտվա սիրային երազ-ֆանտազիային փոխարինում է իրականությունը, ու հերոսուհին դա ժպիտով և թեթև ծաղրով է ընդունում՝ իր մսազանգվածին անուշիկ ողջունելով, էն ժամանակ, երբ ուշք ու միքտը ուրիշ մեկի հետ է:
Որ նայես, վատ չի գրված, բայց դե ինչի՞ պիտի էս պատմվածքը տպավորվի: Կամ ինչո՞վ:
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին
Էս ինչ-որ շատ երկար պատմվածք էր, թե՞ ինձ թվաց:
Եթե հեղինակը պստո չի, ուրեմն չգիտեմ էլ ինչ ասել:
Կամ էլ էդ ես եմ ուղղակի, որ էսպիսի գործեր չեմ սիրում:
Տարբերակ 19. Կախարդը
Հասանք գժին, էհ... կախարդին
Երեք անգամ կարդացել եմ, ուղղակի ուզում էի հասկանալ՝ ով կլինի գրած ու ինչ հոգեվիճակում
Պապաս սենց բաներին ասում է «փսիխ գործ էր»: Իսկը էդ է, որ կա:
Չեմ էլ հասկանում՝ դուր է եկել, թե ուղղակի զարմանքի նոպայի մեջ եմ
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն
Փաստորեն, ճանճերն էլ են քրտնում
Էս պատմվածքից մնացած հայտնաբերությունն էր:
Պստիկ-ճստիկ մեկն է գրել:
Տարբերակ 21. Մարսյան տենդը
Ալֆ, հուսով եմ՝ դու չես հեղինակը: Թե չէ մենք արդեն էնքան ենք «մարս», «մարսեցի», մարսերեն» բառը լսել քո անվան կողքը, որ սա արդեն հեչ կրեատիվ չէր լինի:
Ինչևէ, տարօրինակ գործ էր: Երևի չհասկացվեց մինչև վերջ:
Համենայնդեպս, մոտս նորից կարդալու ցանկություն չարթնացրեց:
Վերջացրեցի, քվեարկելը դեռ չգիտեմ, մտածել է պետք:
Վերջին խմբագրող՝ ivy: 01.09.2013, 17:43:
Alphaone (01.09.2013), CactuSoul (02.09.2013), enna (01.09.2013), John (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (05.09.2013), Անվերնագիր (02.09.2013), Հայկօ (02.09.2013), Վոլտերա (01.09.2013)
4. Դատարկ տարա- Սիրուն էր, ահավոր սիրուն գործ էր: Ոնց որ ֆանտաստիկ ժանրի գիրք կարդայի. լրիվ մոռացել էի, որ կարճ պատմվածք է, կարդալուց մի տեսակ կորցրեցի ժամանակի զգացողությունը: Էդ փայտագույնը, կարմիր ամպիկները, ծաղիկներից յուղ հավաքելը էնքան սիրուն էին, ամբողջ պատկերներն աչքիս առաջ եկան, էդ տիեզերանավը, բացվող-փակվող կահույքը, բա ինչքան շունչ կար մեջը Վերջին նախադասությունն էլ լրիվ խորհրդավորացրեց պատմվածքն ու իմ բոլոր կասկածները ցրեց: Սիրուն ու հետաքրքիր գործ էր: Ու հաստատ քվեարկելու եմ
Blessed the poison which brings the end
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ