Ոը ընդհանրապես ի՞նչ մի բան ու գործ թողած նստել հերթով սաղի մասին կարծիք եմ հայտնում, նեղացնում աջ ու ձախ... սիրում եմ բոլորիդ, հատկապես մրցույթի կազմակերպչին ու ԲՈԼՈՐ մասնակիցներին, հաճելի քննարկում եմ մաղթում
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Ոը ընդհանրապես ի՞նչ մի բան ու գործ թողած նստել հերթով սաղի մասին կարծիք եմ հայտնում, նեղացնում աջ ու ձախ... սիրում եմ բոլորիդ, հատկապես մրցույթի կազմակերպչին ու ԲՈԼՈՐ մասնակիցներին, հաճելի քննարկում եմ մաղթում
Վոլտերա (01.09.2013)
Ինչ լավ ա պատմվածքները կարճ են
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ինձ թվաց՝ մասնակիցների իննսուն տոկոսը փոքր տարիքի են: Մեջները մենակ մի երկու գործ ընկավ աչքովս, որոնք հնարավոր է՝ ավելի հասուն տարիքի մարդ է գրել:
Ու քանի որ քննարկողներն էլ են «պստոներ», ես սուսուփուս կսպասեմ՝ մինչև մեկ էլ տեսար՝ իմ սերնդից մեկը կարծիք գրի, ես էլ ռիսկ անեմ խոսել:
Թե չէ սենց ինձ լրիվ ավելորդ եմ զգում էս փարթիում
Դուք՝ ջահել, մոդերը՝ ջահել, էհե՜յ...
impression (01.09.2013), Հայկօ (02.09.2013)
Այվի ջան, մեծավարի խառնվի, մեր համար ճամփա բացի
Դեռ մի քանի գործ եմ կարդացել: Մրցույթի կայֆն էն ա, որ կարճ են, հեշտ ա կարդալը: Եթե ասենք ուրիշ մրցույթներում առաջին պարբերությունը կարդում էիր, որ իմանաս՝ իմա՞ստ ունի լրիվ կարդալ, թե՞ չէ, էս անգամ առաջին պարբերությունը կարդում ես՝ պատմվածքը պրծնում ա
Լրիվ կարդալու եմ, չգիտեմ կարծիքներ կգրե՞մ, թե՞ չեմ հասցնի, բայց հաստատ էս անգամ կարդալու եմ: Իսկ հիմա գրելուս հիմնական նպատակը շնորհակալություն ասելն ա: Մարի ջան, կեցցե՛ս Քո էս մրցույթը կազմակերպելուց, թարմություն մտցնելուց, նաև ուրիշ թեմաներում արածդ մոդերատորությունից խայտառակ ոգևորվել ու ուրախացել եմ: Հարցը ոչ թե էնքան էն ա, որ հասկանում եմ, որ լավ մոդերատոր ենք ընտրել, այլ դու քո ակտիվությամբ ցույց ես տալիս, որ էս ակումբում դեռ լուրջ կյանք կա: Շնորհակալ եմ, Մարի ջան
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (01.09.2013), CactuSoul (01.09.2013), E-la Via (04.09.2013), enna (31.08.2013), ivy (31.08.2013), Moonwalker (31.08.2013), Ruby Rue (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (01.09.2013), Հայկօ (02.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
տնաշեններ, էս ինչքա՞ն եք գրել լավ, հասնեմ Երևան, կարդամ:
CactuSoul (01.09.2013)
«Կախարդը» ինձ մի այլ կարգի բացեց
Էս գրողը ինչ խոտեր ա ծխել, շատ խփած գործ ա, չբռնե՞մ սրա օգտին քվեարկեմ
Տարբերակ 1. Փրկիչը – անհասկանալի պաթոսով գրված ստեղծագործություն՝ սագերի չարքաշ կյանքի մասին: Չհուզեց:
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն... – հա, աշխարհի վերջն էլ ակտուալ չի, թող հոսանքը գնա
Տարբերակ 3. 60 վայրկյան – իսկ ինչու՞ ոչ՝ հինգ րոպե: Լավը կլիներ, եթե էդքան ծեծված չլիներ էս թեման բոլոր հնարավոր միջոցներով, առնվազն մի յոթանասուն մանր-մունր վիդեոկլիպ հիշեցի: Նոր չէր, թարմ չէր:
Տարբերակ 4. Դատարկ տարա – ես բան չհասկացա, կամ շատ դմբո եմ, կամ շատ անհասկանալի էր գրված: Երկուսն էլ հնարավոր են:
Տարբերակ 5. Սեռաքաղց – վատը չէր: Երևանի կյանքի խրոնիկայից:
Տարբերակ 6. Նոկտյուրն – ստեղ էլ հոսանք չկա: մի բան ասեմ, կարճ պատմվածք ա մրցույթը, բայց հիմնականում նենց դետալախեղդ ա արած, որ կարդալը շատ դժվար ա: հետո էն անսպասելիության զգացումը նենց մի տեսակ զոռով ա առաջացրած, չես հավատում էլի: մենակ էս մեկի մասին չի, նախորդների էլ:
Տարբերակ 7. Ցուցահանդես – շատ ափսոս, որովհետև շատ լավ սկսվեց ու շատ վատ վերջացավ: սիրուն էր գրված, թեև էլի դետալախեղդ էր, բայց գոնե՝ սիրուն: միգուցե արժե հետագայում նորից անդրադառնալ էս գործին ու մի ուրիշ ավարտ մտածել, հեղինակ ջան
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն – Արմագեդոնից մի քանի կադր՝ էն որ կապում են խելագարին, Ոդիսականից մի երկու բան ու տիեզերքից ու աստղագնացությունից՝ ոչ մի գաղափար: Վերջացավ նենց, ոնց որ սուպերմարկետներում մանրն ա վերջանում, այսինքն՝ սովորական: Լավը չէր:
Տարբերակ 9. Գնելը – Սա պատմվածք չէր: Երկխոսությամբ սկսվեց, ուրախացա, բայց՝ շատ իզուր: Ասելիք չկա, նոր բան չկա: Այ որ մի բան գրում եք, ինչի՞ եք գրում՝ ուղղակի ահավոր ուզում եք մրցույթի մասնակցե՞լ: Բա չեք ուզու՞մ մի քիչ երկար մտածել, մի քանի տարբերակ գրել-ջնջել, բայց նենց մի բան ուղարկել, որ կարդան ու ասեն՝ ա՜խ, ինչ լավն էր: Դեռ որ՝ ոչ մի տարբերակ «ախ» ասելս չեկավ:
Տարբերակ 10.Տժվժիկ & Co. – այ ժպտացրեեեեե՜ց, mind the gap, ասում ա վերնագրից սկսած՝ ամեն ինչ լավն էր: Ու տեղը տեղին մտածած, մարդը կամ ուսումնասիրել ա Դանի ցեղի ապրելակերպն ու սովորույթները կամ իր մտքի ուժով շատ իրական հորինել ա էդ ամենը: Երկու դեպքում էլ՝ ռեսպեկտ, իր գործին մոտեցել ա պատասխանատվությամբ: Սիրեցի:
Տարբերակ 11. Թափանցիկ – Էլիզա, մանչուկս... ուֆ...
Տարբերակ 12. Չուշանաս - տխրեցի: Երկրորդ պատմվածքը, որ էմոցիա արթնացրեց: Շնորհակալ եմ: Շատ քնքուշ էր գրված, մարդկային: Սիրուն էր: Ու կարևորը՝ ավելորդ բառեր ու նկարագրություններ չկային:
Մնացածի մասին մի քիչ հետո: Ավել-պակաս կներեք:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (01.09.2013), enna (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Skeptic (01.09.2013), Smokie (04.09.2013), Հայկօ (02.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Վոլտերա (01.09.2013)
Դաժան էր: ) Բայց ուժեղ քննադատա: Շատ ճիշտ բաներա գրել, իմ գրածի մասին էլ: Ես որ իմանայի սենց ահարկու ու դիպուկ քննադատ կա ավելի լուրջ կմոտենայի մրցույթին ) : Շատ ճիշտ էր: Էկեք քննադաների մրցույթ զուգահեռ անցկացնենք, հը? վերջում թող բոլոր գրողներն ասեն, որ քննադատը ստիպեց իրենց վերանայել հայացքները, իմ համար այս պահին impression-ն է:
Տարբերակ 13. Անծանոթ սեր – ժամանակաձևերի ընտրության անփութությունը, խառը ու անհետաքրքիր հոգեվիճակներն ու վերջին փաստը՝ դա երազ չէր, տվյալ պատմվածքը դարձնում են ինձ համար ամենաչսիրվածը դեռևս:
Տարբերակ 14. Ցավը – վերնագիրը էնքան էլ չի սազում գրածին: Հակոբիկի խաթարված մանկությունն ինձ չհուզեց, տարօրինակ ապակիներն էլ հետը: Ես անսիրտ եմ, թե չէ վստահ եմ, շատերն են հիմա հուզված նստած
Տարբերակ 15. Նանե – լավ էր գրված, բայց հետո՞: Հետո ի՞նչ եղավ: Թող գոնե գնացքի տակ ընկներ: Թող դառնար աշխարհի ամենաերջանիկ մարդը: Թող... թող... թող մու՛կ բռներ: Մի բան թող աներ:
Տարբերակ 16. Զրուցակիցը – տխուր ա: Բայց էլի, լիքը սենց սցենարներ կան: Շտապիր սիրել ու նմանատիպ ֆիլմեր, որոնք լացացնում են որոշակի տարիքային խմբի մարդկանց
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն – Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում, շուռումուռ է գալիս անկողնում... իսկ դու ինձ ես հիշել, չես քնում և այլն )
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին – Վերնագիրը լավն էր:
Տարբերակ 19. Կախարդը – աաաաաաաաաաաաա մերսի հեղինակին: Ասում ա որպես քնքուշ մութի թև ու հենց հաջորդին՝ ջսթ քիս մի մեռել եմ:
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն – էս էն սագերինից էր, մենակ թե՝ ա լյա ճանճ
Տարբերակ 21. Մարսյան տենդը – բան չասեց: Երևի թե հեղինակին Հայկ Ֆալաքյանը մի անգամ ասել ա, որ սայ-ֆայը նույն մեզ ծանոթ գրական գործերն են՝ մեր երկրում տեղի ունեցող, մենակ թե՝ սեթինգն ա տարբեր: Ես փորձեցի Մարս գնալու փոխարեն ասենք համալսարան ընդունվելու խնդիրը դնել պատմվածքում, էլի ընտիր ստացվեց: Ու էլի նույնչափ անիմաստ:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Չէ՛, միանշանակ` Տարբերակ 19. Կախարդը:
Որովհետև մենակ դա կարդացի:
Վերջին խմբագրող՝ Արամ: 01.09.2013, 02:01:
Ինձ կներեք, բայց ոչ մեկն էլ դուրս չեկավ :/
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Alphaone (01.09.2013), StrangeLittleGirl (02.09.2013), Նաիրուհի (01.09.2013)
Արէա (01.09.2013)
Տարբերակ տաս (թող չնեղանան բոլոր աստվածային ու տիեզերական վեհ գաղափարների հեղինակները, որոնք ձայն ձայնի են տվել) կքվեարկեմ: Ոնց ա բախտդ բերել որ հեղինակդ ես չեմ, թե չէ ով գիտի ինչ ահավոր բան էր ստացվելու: Ամեն ինչ չափի մեջ էր, պատկերավոր, իրական: Հեղինակին մերսիներ:
SWTS
Չէ, նոկտյուրն էլ լավն ա, բայց որ երազներից մեկն մատվ փակեմ ու կարդամ: Կախարդը աչքի տակ եմ առնում, բայց երևի սա էն գործերից ա որ իմ ձայնի կարիքը չի ունենա:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ