ՈՒ էդ ամեն ինչով հանդերձ, Մեֆը նորից չի քվեարկել:
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
ՈՒ էդ ամեն ինչով հանդերձ, Մեֆը նորից չի քվեարկել:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
StrangeLittleGirl (07.09.2013)
Իսկ լուրջ, հեղինակների համար մի քիչ վիրավորական ա, երբ քննարկումների ժամանակ մի փոքր դրվագի մասին կարող ես մի էջ գրել, բայց ձայնդ չես ուզում տալ մի գործի: Հիմա կասես` պրոցեսն ա քեզ հետաքրքրում և այլն, բայց քվեարկելն էլ մի մասն ա էդ պրոցեսի:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
keyboard (11.09.2013), StrangeLittleGirl (07.09.2013), Vardik! (07.09.2013), Վոլտերա (07.09.2013)
LisBeth (07.09.2013)
Մի րոպե Դավ, ես մի անգամ քվեարկել եմ…
LisBeth, որպեսզի պարզ լինի, որ էդ կադրը «պատահական» կադր չի, որ ոչ թե ինչ-որ ուրիշ բան է եղել, որը նկարում համբուրելու տպավորություն է թողել, տեղադրեմ էն տեսահոլովակը, որից այդ կադրը հանվել է.
Նայեք 09:45-ից՝ մի քանի վայրկյան:
Էս տեսահոլովակը նայելուց հետո էլ առաջարկում եմ կարդալ մի քանի հոգու մեկնաբանություններ:
Մեկնաբանող առաջին. Վալերի Օսիպյան, Երևանի փոխոստիկանապետն է: Ըստ նրա, այս կադրերը պետք է մեկնաբանել այլ կերպ.
Աղբյուր՝ 1in.amՕսիպյանը հերքեց` նշելով, որ լուսանկարը և տեսահոլովակն այլ կերպ են մեկնաբանվել, ոստիկանն իրականում չի փորձել համբուրել աղջկան. տվյալ ոստիկանը պատճառաբանել է, թե իր ուսադիրն էր ուղղում:
Մեկնաբանող երկրորդ. Շուշան Պետրոսյան, առաջ հայտնի էր իբրև երգչուհի, ասում են, թե հիմա էլ է երգում, բայց այժմ պատգամավոր է, զբաղվում է «քաղաքականությունամբ», իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչն է.
Աղբյուր՝ Ա1+Ինչու՞ եք դա վատ գնահատում, համբույրի մեջ վատ բան կա՞, ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտոց
Մեկնաբանող երրրորդ. իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ.
Աղբյուր՝ ԱռավոտՀամբույր…անցուդարձ…նյութ չունենալով՝ փորձում եք սկանդալային երեւույթներ ստեղծել, դուք տեսե՞լ եք, որ համբուրել է: Քո խոսելու պահին, որ ես լավ օպերատոր լինեմ, քեզ նկարեմ, կայքերում գցեմ, պատկերացրու կամ ինչ այլանդակ տեսք կունենաս, կամ հակառակը: Ուրեմն դուք մտածում եք՝ ոստիկանությանը էլ բան չի մնացել, պիտի համբուրե՞ր: Այսինքն, նա գալիս է ճանկռելու, սա վերցնում համբուրո՞ւմ է
Ու իշխանության ներկայացուցիչների, ոստիկանների նման մեկնաբանություններ կան էլի ու էլի: Իսկ հիմա իր՝ ոստիկանի մեկնաբանությունը.
Եթե ուշադիր լինեք, նա դիմացի ոստիկաններից մեկից կախված էր, ես ընդամենը հետեւից բռնել ու հետ եմ քաշել, ես չէի կարա նրան մատների ծայրով բռնեի, հետ քաշեի, ես հետեւից մոտեցա ու հետ քաշեցի, ընդամենը դա է եղել, ուրիշ ոչ մի բան: Ես հույս ունեմ, որ ուսումնասիրություններից հետո կպարզվի ճշմարտությունը, ու ես պատիվ եմ պահանջելու, սա ի լուր աշխարհի թող տարածվի
Աղբյուր՝ Առավոտ
Ու այ էսքանը ցույց տալուց հետո հռետորական հարց ունեմ նրանց, ովքեր համարում են, որ ոստիկանի մասին վատ բան չպետք է գրվի: Բա ի՞նչ անենք, կու՞լ տանք իրանց բացահայտ ցինիզմը, իրանց՝ քաղաքացուն էշի տեղ դնելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժող, սորիի թեմայից դուրս գրառման համար, բայց ես չգիտեի, որ փսիխոզով տառապողներին ոստիկանությունում աշխատանքի են ընդունում, թեև լուրջ կասկածներ ունեի
Որ համբույրը եղել ա դա կասկածից դուրս ա: Էդ աղջկա ռեակցիան մի տեսակ տարօրինակ ա, համենայն դեպս տեսանյութից տենց տպավորություն ա: Բայց էս լրիվ հերքոցները հաստատում են փաստը:
Ինչ վերաբերվում ա հռետորական հարցին, կարծեմ Հայաստանում խոսքի ազատություն ա, որոշ դեպքերում ֆիկտիվ, իսկ էս հարցում ով ինչ ուզում ա էն էլ ասում ա ոստիկանի մասին: Ես էլ մնում եմ իմ նախնական կարծիքին, որ սեռաքաղցը չհասունացած մարդու մասին ա: Ամեն դեպքում ես իր օգտին չէի քվեարկի, եթե նույնիսկ իմանայի էս ամենը, ու հեղինակի մասին սխալ կարծիք չկազմեի: Գործից անտեղյակ մարդու համար չի երևում ինչի դեմ ես դու տենց ընդվզել: Հերոսի նկարագրությունը լրիվ ուրիշ տեղ ա տանում: Արդեն պատրաստ մատուցվում ա, թե ես ինչ պետք ա զգամ հերոս հանդեպ, հեղինակի անձնական դիրքորոշումը միանգամից աչքի ա ընկնում, ես ինքս չեմ գալիս էդ եզրակացությանը: Այսինքն ինձ որպես ընթերցողի բան չի մնում, բացի կարդալուց ու նման երևույթից զզվելուց: Ինչքան հասկանում եմ քո նպատակը հենց դա էլ եղել ա:
SWTS
Աչքիս կարևորը բաց եմ թողել՝ 2 օր ակումբում չեմ եղել: Լավ է,գոնե հասցրել էի քվեարկել: Բայց ես անհամբեր սպասում էի,թե երբ են բացահայտելու գրողների անունները: Ալֆա,Ալֆուշա ջան,գիտեի,որ մասնակիցների թվում ես,բայց չգիտեի,չէի պատկերացնում,թե որը կլինի գրածդ: Մարսյան տենդի վրա էի կասկածում: Բայց ինչ եմ ուզում ասել.գրածներդ վատը չեն,բայց քեզնից ավելի լուրջ բան էի սպասում: Հիշու՞մ ես,վեցերորդ դասարանում ես ու դու մեր գրածների տետրերը փոխանակեցինք՝ ընթերցելու: Ուզում եմ,մաղթում եմ,որ էն ժամանակվա նման գրես: Նկատի ունեմ թեմաները,լիքը լավատեսությունը,կենսախինդությունը... ,Դու ավելի լավ կարող ես,հավատա:
Ինձ արդեն քրեորեն պատժելի հանցանք կատարած ամբաստանյալ եմ զգում, որ գիտակցում ա իր մեղքը, չեմ կարողանում հիշել քեզ, Վարդիկ ջան, դպրոցիս գրածերն էլ չկան, ամեն ինչ վառել եմ, դպրոցական տարիներս էլ հետը, էս տաս տարում հազարավոր մարդկանց եմ հանդիպել, անունները, դեպքերն էնքան շատ են, որ մոտս քաոս է, անգամ դասարանցիներիցց մի քանիսին մենակ ընդհանուր նկարներից եմ հիշում, ծերացել եմ Էլ առաջվանը չեմ, ոչ առաջվա նման անկաշկանդ եմ սանձարձակության աստիճան, ոչ առաջվա նման անհույս լավատես եմ, ոչ էլ առաջվա նման խելոք ու տաղանդավոր, լճացել, դարձել եմ էն ժամանակվա իմ եսի ստվերը, եթե գրածներս հիծում ես, կտեսնես, որ սրանք էն ժամանակվա գործերիս շունն էլ չեն: Ինչևէ, շնորհակալ եմ, որ հիշեցրիր էն ժամանակները, կներես, որ չեմ կարողանում հիշել
Ի՞նչ կա քրեական: Ներելու ոչինչ չկա: Գիտե՞ս ինչ կանենք: Երբ վերջապես Հայաստան գամ,նորից կծանոթանանք: Ես ձեր տունն էլ եմ հիշում,քույրիկիդ էլ,հայրիկիդ էլ... Գրածներիցդ լավ հիշում եմ Պեգասի մասին գրածդ՝ արձակից,իսկ չափածոից սիրուն աչքեի մասին մի բան: Կներես,տարիների հետ կոնկրետ տողերը մոռացել եմ,բայց նենց լավ էիր գրել:
Գրածներդ մի ջնջի,պահի թաքուն մի տեղ:Հետո կկարդաս ու կտեսնես՝ ժամանակի ընթացքում առաջ շարժվե՞լ ես:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ