Տարբերակ 15.
Նանե
Նանեն չէր կարողանում սեղանից օգտվել: Մի զույգ աչքեր դիմացից պլշած իրեն էին նայում, հետո մի զույգը դարձավ երկու, երեք ... շատ: Արդեն իրենց շարքի մարդիկ էլ էին նայում, վա՜յ, ի՜նչ ամոթ է: Ողջ սրահում բվվում էր մի շշուկ-. «ո՞վ է ...», և ես դեռ գրական եմ ասում, Եղեգնաձորի բարբառով հնչում է՝ «վա՞վ ի էդ աղջիկը»:
Հուսահատ ու անզոր հայացքը կախ էր գցել ու բան չէր մնում, որ լացեր:
-Հուսիկ եղբայր,- զիլ հնչեց թամադայի ձայնը,- մեզ ներկայացրու էդ խորոտ աղջկան, որ կողիդ ես նստացրել, չե՞ս տենում բոլորին հետաքրքրում է թե ո՞վ է:
Հորեղբայրը մի ձեռքն առավ գինու բաժակը, մյուսով գրկեց Նանեի ուսերն ու տեղից վեր կացավ:
- Մեր Աշոտի աղջիկն ի, գլուխդ բարձրացրու, Նանե ջան, ընչի՞ կամչնաս:
Խեղճ աղջիկն ավելի ամաչեց, բայց հորեղբոր հուսադրող ձայնն ու իրեն նստարանից վեր հանող ձեռքը ստիպեցին գլուխը բարձրացնել ու նայել առաջ:
Հաջորդ օրը ողջ քաղաքը ճանաչում էր իրեն:
Էջանիշներ