User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ

    6 17.65%
  • Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone

    3 8.82%
  • Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly

    7 20.59%
  • Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly

    3 8.82%
  • Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ

    11 32.35%
  • Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic

    14 41.18%
  • Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone

    7 20.59%
  • Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone

    8 23.53%
  • Տարբերակ 9. Գնելը- Baltazar

    8 23.53%
  • Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy

    13 38.24%
  • Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly

    6 17.65%
  • Տարբերակ 12. Չուշանաս- Ivy

    12 35.29%
  • Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան

    3 8.82%
  • Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ

    8 23.53%
  • Տարբերակ 15. Նանե- Արևանուռ

    6 17.65%
  • Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91

    5 14.71%
  • Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John

    3 8.82%
  • Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ

    9 26.47%
  • Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր

    11 32.35%
  • Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան

    6 17.65%
  • Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone

    3 8.82%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 37-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 555 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

  1. #16
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 15.
    Նանե

    Նանեն չէր կարողանում սեղանից օգտվել: Մի զույգ աչքեր դիմացից պլշած իրեն էին նայում, հետո մի զույգը դարձավ երկու, երեք ... շատ: Արդեն իրենց շարքի մարդիկ էլ էին նայում, վա՜յ, ի՜նչ ամոթ է: Ողջ սրահում բվվում էր մի շշուկ-. «ո՞վ է ...», և ես դեռ գրական եմ ասում, Եղեգնաձորի բարբառով հնչում է՝ «վա՞վ ի էդ աղջիկը»:
    Հուսահատ ու անզոր հայացքը կախ էր գցել ու բան չէր մնում, որ լացեր:
    -Հուսիկ եղբայր,- զիլ հնչեց թամադայի ձայնը,- մեզ ներկայացրու էդ խորոտ աղջկան, որ կողիդ ես նստացրել, չե՞ս տենում բոլորին հետաքրքրում է թե ո՞վ է:
    Հորեղբայրը մի ձեռքն առավ գինու բաժակը, մյուսով գրկեց Նանեի ուսերն ու տեղից վեր կացավ:
    - Մեր Աշոտի աղջիկն ի, գլուխդ բարձրացրու, Նանե ջան, ընչի՞ կամչնաս:
    Խեղճ աղջիկն ավելի ամաչեց, բայց հորեղբոր հուսադրող ձայնն ու իրեն նստարանից վեր հանող ձեռքը ստիպեցին գլուխը բարձրացնել ու նայել առաջ:
    Հաջորդ օրը ողջ քաղաքը ճանաչում էր իրեն:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), keyboard (02.09.2013), Lusntag Lusine (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  3. #17
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 16.
    Զրուցակիցը

    Նոր-նոր ծնունդ առնող մթի մեջ մի զույգ աչքեր էին պսպղում: Խորը լռությունը պարբերաբար խախտում էր նա՝ պսպղացող աչքերի տերը:
    - Վե՛ր նայիր… հոգուս խառնաշփոթը վերևում ա պատկերված:
    - Էստեղ, - ձեռքի ափը լայն բացած մոտեցնում է կրծքին, - այ հենց էստեղ վերևից էլ խառն է:
    Իրականում վերևում բնական վիճակ էր՝ մայրամուտ: Հատուկենտ աստղեր էին երևում, ճերմակությունը կորցրած և արդեն խամրած ամպի քուլաները հերթ էին կանգնել՝ երկնի կապույտի մեջ մխրճվելու, հորիզոնում թույլ բոցավառվում էին արևի ուժասպառ ու հրակարմիր մնացուկները:
    - Տեսա՞ր երկնքի իրարանցումը, - հարցրեց. – քեզ հետ եմ խոսում, ինչո՞ւ ես լռում… հոգնեցրել է ինձ քո այդ բազմանշանակ լռությունը:
    - Իսկ էն երկու աստղերը տեսնում ե՞ս… այ էն երկուսը, որ իրար շատ մոտ են՝ համարյա կպած: Գուշակիր՝ ովքե՞ր են…մի՛ զարմացիր, ես ու դու ենք:
    Ժպտում է:
    - Էն օրը ես ու դու էլ էինք իրար Էդքան մոտ: Քո կրծքավանդակին ամուր սեղմած կրծքիս միջոցով պարզ զգում էի սրտիդ ամեն մի տրոփյունը: Ու հիշու՞մ ես՝ քանի ժամ էդպես մնացինք:
    Զրուցակիցը շարունակում էր լուռ մնալ:
    - Գիտեմ՝ էլի լռելու ես… ոչինչ… ես կխոսեմ: Խնդրում եմ՝ թու՛յլ տուր մի գիշեր էլ էստեղ մնամ՝ հենց էսպես՝ քեզ ամուր գրկած…առաջվա նման:
    Վերջին խոսքերից հետո ինքն էլ չհասկացավ, թե ինչպես <<քուն>> կոչվող կախարդանքը սկսեց կառավարել ողջ մարմինը՝ նրան առնելով իր թևերի մեջ:
    Առավոտը արևի՝ հորիզոնում հայտնվելու հետ մեկտեղ, քաղաքային գերեզմանատանը լսվեցին աշխատողների փսփսոցները.
    «Էս խեղճն էս գիշեր էլ ա սիրած տղի գերեզմանի քարը գրկած քնել»:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), keyboard (02.09.2013), Lusntag Lusine (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (02.09.2013)

  5. #18
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 17.
    Կրկնվող պատմություն

    Երազի և իրականության սահմանին աղմուկ բարձրացավ: Ձեռքը դեպի զարթուցիչը մեկնելու ընթացքում հասցրեց վայելել անհագ սիրո ևս մեկ ակնթարթ: Դեռ կիսաբաց աչքերով՝ մի կերպ հասավ լոգարան: Ճանապարհին ևս մեկ անգամ վերապրեց կրքոտ ու երկարատև համբույրը. վերջինը:
    Սառը ջրի կաթիլները դանդաղորեն սահեցին դեռ քրտնած մարմնի վրայով, մաքրելով գիշերվա՝ հետզհետե մշուշվող հիշողությունները:
    Վերջապես բացեց աչքերը: Շուրթերն արյունոտ էին: Ժպտաց: Խալաթն ուսերին գցելով՝ քայլեց դեպի խոհանոց, սառնարանից վերցրեց սուրճն, ու, սիգարետը վառելով, դուրս եկավ պատշգամբ:
    Փնտրող հայացք գցեց մարզահրապարակի կողմը. նա այնտեղ չէր: «Տեսնես ինչո՞ւ չի երևում… Գուցե որոշել է չմարզվե՞լ այսօր: Իսկ եթե հիվանդացե՞լ է…»: Երկրորդ սիգարետն էր վերջանում, երբ վերջապես դիմացի շենքից դուրս եկավ թեթև, սպորտային հագուստով, սլացիկ կազմվածքով, քսանհինգ–քսանվեց տարեկան մի երիտասարդ, ու, դանդաղ վազքով ուղղվեց դեպի մարզահրապարակի կողմը:
    «Փոխել է սանրվածքը, ոզնանման մազերով նա շատ ավելի լավն է: Եվ ինչո՞ւ նա այդքան քնքշորեն բռնել է վայրկյանաչափը, իսկ իմ կողմ չի էլ նայում…»:
    Ննջասենյակի կողմից լսվեց զարթուցիչի ձայնը, սթափվեց, մի վերջին հայացք գցեց մարզահրապարակի կողմն ու ներս մտավ: Նայելով դեռ ամբողջովին չարթնացած մարդանման մսազանգվածի՝ մահճակալից դուրս կախված փորին՝ չկարողացավ զսպել քմծիծաղը…
    – Բարի լույս, փիսի՛կս։
    –Բարև, սիրելի՛ս...
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (04.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  7. #19
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 18.
    «Ռոմանտիկ» Խորենացին

    Ամառային արձակուրդներին Արամը գնաց գյուղ՝ համակուրսեցի Սուրենի հրավերով: Սուրենի ընտանիքը մեծ չէր՝ հայրը, մայրը և քույրը: Քույրը՝ Սոնան, երկու ամիս առաջ է ավարտել դպրոցը, բայց ուսման չէին տվել.
    _Իմ աղջիկը քաղաքում չպիտի սովորի,-ասաց հայրը և դրանով վերջ դրվեց Սոնայի կրթության հարցը, նամանավանդ որ Սոնան դպրոցում էլ առանձնապես լավ չէր սովորում:
    Երբ Արամը հյուր եկավ, Սոնային թվաց, թե իր միօրինակ կյանքում մի բան փոխվեց: Եվ երևակայական ինչ-որ մտքեր սկսեցին պտտվել Սոնայի գլխում: Սակայն օրերը անցնում են, բայց Արամը նույնիսկ չի էլ նկատում Սոնային:
    Արամի մեկնելուց մի օր առաջ, Սուրենը նրան գյուղի անտառը տարավ: Ամբողջ օրը տուն չեկան, իսկ Սոնայի աչքը շարունակ դռանն է: «Սուրենը Արամին գյուղի «հրաշալիքներն» է ցույց տալիս: Գոնե ցույց տալու բան լիներ»,- մտքում բարկացավ Սոնան:
    Երեկոյան Սուրենը և Արամը տուն եկան: Երբ Սոնան բակից լսեց նրանց ձայները, մտքով չգիտես, թե ինչ անցավ. գրապահարանից վերցրեց առաջին պատահած գիրքը և արագ նստեց սեղանի առաջ: Արամը և Սուրենը ներս մտան: Սոնան ձևացրեց, թե իբր խորասուզվել է ընթերցանության մեջ: Սուրենը զարմացած նայեց քրոջը. առաջին անգամ քրոջ ձեռքին գիրք է տեսնում:
    _Ի՞նչ ես կարդում,-հարցրեց Արամը:
    _Գիրք,-պատասխանեց Սոնան:
    Արամը ժպտաց և նորից հարցրեց.
    _Տեսնում եմ, որ գիրք ես կարդում: Ուզում եմ իմանալ, թե հեղինակը ո՞վ է:
    Պահո՜, դրա մասին Սոնան չէր մտածել: «Ի՞նչ հարցեր է տալիս»,-մտքում բորբոքվեց նա: Ու լավ է, որ չգիտես որտեղից, բայց լսել էր ռոմանտիկական կոչվող վեպերի մասին.
    _Ռոմանտիկական վեպ եմ կարդում,-վերջապես ասաց նա և ավելացրեց,-շա՜տ հետաքրքիր գիրք է...Սիրային թեմաներ սիրում եմ կարդալ...
    Արամը էլի ժպտաց, բայց էլ հարցեր չտվեց, սակայն ժպիտը Սոնայի դուրը չեկավ. մի տեսակ տարօրինակ ժպտաց: «Ինչու՞ էլ հարցեր չի տալիս»,-հիմա էլ դրա համար մտքում բորբոքվեց Սոնան:

    _Սոնա՜,-խոհանոցից կանչեց մայրը: Սոնան գիրքը դրեց սեղանին և գնաց մոր մոտ...
    Եկավ Արամի մեկնելու օրը:
    _Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» ռոմանտիկական վեպ չէ, Սոնա ջան: Սիրային վեպ լինելուց էլ շատ հեռու է,-հրաժեշտի ժամանակ Սոնային ասաց Արամը:
    Սոնան կարմրեց, բայց ձայն չհանեց: «Գիրքը չպիտի թողնեի սեղանին»,- մտքում ինքն իրեն նախատեց, բայց արդեն ուշ էր: Եվ նորից Արամի նույն ժպիտը...
    Տան հետևի պատշգամբում Սոնան լաց է լինում. «Հիմարի մեկն եմ: Հենց սկզբից բանի տեղ չէր դնում, թե գրքով ինչ էի երևակայում»:
    _Սոնա՜,-լսեց մոր ձայնը,-աղջի՛, կովերը չե՞ս կթել...
    Սոնան սրբեց արցունքները և արագ գնաց գոմ...
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (04.09.2013), enna (31.08.2013), keyboard (02.09.2013), Moonwalker (05.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Աթեիստ (01.09.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (02.09.2013)

  9. #20
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 19.
    Կախարդը

    -Բարև ձեզ, կարելի է՞- վախվխելով դուռը բացեց անծանոթը:
    -Իհարկե, խնդրեմ, ներս եկեք,- ժպիտը դեմքին ներս հրավիրեց կախարդը:
    -Ես եկել եմ...
    -Սպասեք, սպասեք, հիմա կկռահեմ, դուք եկել եք իմանալու, թե որն է ձեր կյանքի իմաստը, և թե ինչ է լինելու այդքան գայթակղիչ և միևնույն ժամանակ այքան սարսափելի ապագայում, այդպես չէ՞:
    -Այդպես է,- անհանգիստ շարժումներով հաստատեց հյուրը:
    -Եվ գիտեք ի՞նչ. դո՛ւք՝ որ միշտ ձեզ թվացել է, թե ձեր ծնված օրվանից անհաջողակ եք եղել, որ ամբողջ կյանքում վանդակիցդ դուրս չես եկել... կարող էիք հենց այսօր ամեն ինչ փոխել, կամ գրեթե ամեն ինչ, օրինակ կարող էիք այստեղ գալու ճանապարհին ուշադիր լինել և միգուցե գտնել Հեղինեյին Տրոյացի, ով իր սերը կնվիրեր քեզ, ինչպես կասեր մեծն ծերուկը: Կարող էիք կյանքիդ մեջ գոնե մեկ անգամ դուրս գալ երևակայական վանդակից, կարող էիք բլա, բլա, բլա ... անկեղծ ասաց ոչինչ էլ չէիք կարող, և ընդհանրապես դուք ոչնչություն եք, իսկ ձեր գլուխը հոգնայի կարիք ունի, դո՛ւրս, դո՛ւրս կորեք:
    Կախարդը ձեռքի եկածը շպրտեց անծանոթի վրա ու բղավեց.
    -կանգնիր, թուլամո՛րթ
    -Ի՞նչ ես ուզում –դռան փեղկը բռնած աղեկտուտ ճչաց հյուրը:
    Կախարդը դանդաղ քայլերով, որպես քնքուշ մութի թև, մոտեցավ անծանոթին, շրթունքները հպեց ակաջին ու նո՜ւրբ շշնջաց.
    - Քիս մի, ջըսթ քիս մի, ինձ հետ դու մնա, մնա՜...
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.08.2013), Sambitbaba (01.09.2013), Արամ (02.09.2013), Արևանուռ (01.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (02.09.2013)

  11. #21
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 20.
    Մի ճանճի պատմություն

    Ճանճերի համար ավելի սիրելի եղանակ, քան ամառը գոյություն չունի, ուտելիքն ինչքան ասես կա, եղանակը տրամադրող է թռիչքի համար, ձեռքի հետ էլ կարելի է ստուգել մարդկանց նյարդային լինելու աստիճանը: Իհարկե այս ամենը շատ լավ է, միայն թե կյանքդ միշտ վտանգի տակ է:Ամեն պահի կարող ես ուժեղ գլխացավ ու սրտխառնոց զգալ մի անբացատրելի նյութից, և դա էլ կլինի վերջին բանը, որ կզգաս կյանքում, կամ էլ կարող ես մի անսպասելի ուժեղ հարված ստանալ ու ինչ որ անհասկանալի ծածկույթի տակ հայտնվել: Բայց եղանակն ու գրավիչ սեղանը ոչնչացնում են բոլոր վախերը: Արկածախնդիր մի ճանճ ,սովից դրդված կամ էլ հերթական արկածն ունենալու նպատակով, առաստաղից ներքև իջավ ու սկսեց նյարդայնացնել բոլորին. մեկի ուսին էր կանգնում, մյուսի՝ ճակատին ,երրորդն ուղղակի գրավիչ էր իր՝ վայրէջքի ուղղի հիշեցնող քթով , որտեղ և ճանճն անընդհատ վայրէջք էր կատարում և այսպես մինչև երեկո: Խոհանոցում ոչ մեկ չկար միայն ճանճն էր ու ինչ որ տարօրինակ իր՝ առաստաղից կախված: Այն նոր էին գնել: Նախկինում այդպիսի բան ճանճը չէր տեսել: Ինչ որ գրավիչ բան կար այդ երկար ժապավեն հիշեցնող իրի մեջ: Ճանճը մի քանի անգամ շուրջը պտտվելուց հետո առանց վարանելու կանգնեց «ժապավենի» վրա: Այն մոտիկից տարօրինակ հոտ ուներ, ու մակերեսն էլ բոլորովին նման չէր ուտելիքի կամ մարդու մաշկի: Ուզեց վեր բարձրանալ բայց զգաց, որ չի կարողանում շարժվել: Ինչ սարսափելի մղձավանջ: Երանի երազ լիներ, դե այն երազներից ,երբ քեզ թվում է, թե ոտքդ ու ձեռքդ կապված է ու դու չես կարողանում շարժվել: Բայց խոհանոցում անընդհատ վառվող ու մարող լույսը սառնասրտորեն ապացոցում էր, որ սա երազ չէ, այլ ամենաիսկական իրականություն, որի դեմ փոքրիկ ճանճը ամբողջ ուժով փորձում էր պայքարել: Հետո լսելի էին նաև բախտակիցների տզզոցները: Արդեն գիշեր էր: Պայքարն իզուր էր, ծախսված էներգիան՝ անօգուտ: Ճանճն զգաց, որ սկսում է սառել, տարօրինակ քրտինքն իրենից վերցնում է ջրի մնացորդները, ինքը սոված է, ծարավ ու դրան գումարած մեռնում է: «Կարճ էր, չափազանց կարճ» առաջին ու միակ միտքը, որ անցավ ճանճի գլխով: Առավոտյան տանտերը պոկեց ժապավենը ու այն նետեց աղբի դույլը:
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), enna (31.08.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Արևանուռ (01.09.2013), Նարե91 (01.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (02.09.2013)

  13. #22
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 21.
    Մարսյան տենդը

    Ե՞րբ սկսեց Մարսը հայտնվել իմ երազներում: Գիտեի, որ ես երկնքից եմ ընկել ու գիտեի, որ մեր ամենամոտ հարևանները Մարսն ու Վեներան են: Դա մի ուրույն սիմվոլիկա էր՝ սերն ու պատերազմը: Ես ընտրեցի պատերազմի սիմվոլը ու ճակատագիրը լուռ կնքեց իմ ապագայի ծրարը: Հետո, երբ նորից ու նորից արցունքախառը բողոքներս էի հղում անհայտ ուղղությամբ, նա հեգնախառն նետում էր՝ դու ես ընտրել:
    Ավելի ուշ ես շատ կարդացի Մարսի մասին ու էլ ավելի քիչ սկսեցի հասկանալ իմ մարսյան տենդը: Ես կարդում էի ֆանտաստների գործերը, կարդում էի գիտահանրամատչելի նյութեր, ես որսում էի Մարսի մասին ամեն հնչյուն, ներծծում յուրաքանչյուր տառ ու ապրում մարսյան երազանքով:
    Հետո տեղի ունեցավ հրաշքը՝ ճանապարհորդություն դեպի Մարս: Այն, ինչ ինձ թվում էր հեռավոր ապագա, գիտական ֆանտաստիկա, մի բան, որ ես չեմ տեսնի, հանկարծ շոշափելության աստիճան մոտ ու իրական դարձավ: Բավական է լրացնել հայտը, հայտնվել ընտրյալների մեջ, նախապատրաստվել ու անվերադարձ թռչել այնտեղ, ուր երազանքն է: Երազանքին զուգահեռ զարգանում էր հիվանդությունը: Կոկորդումս կանգ առած գունդը թույլ չէր տալիս շնչել, ամեն ամիս գոնե մի շաբաթ հիվանդ գամվում էի անկողնուն: Նշագեղձերի սովորական բորբոքում էր, բայց ինչ-որ բան խանգարում էր վիրահատվելու որոշումը կայացնել ու ազատվել ճահճացած վիճակից: Օրերն անցնում էին, հետզհետե կյանքը Երկիր մոլորակում դառնում էր անտանելի: Մարսը թվում էր արդեն միակ ու իրական սերը, իմ կարմիր կիրքը, իմ փրկությունը: Ու երբ վերջապես որոշում կայացրեցի ուղարկել անիծյալ հայտը, հայացքս կանգ առավ ոչ պակաս անիծյալ հոդվածի վրա՝ հայտի վերջնաժամկետին մեկ օր է մնացել: Սթափվելու ու մեկ օրում հայտն ուղարկելու փոխարեն թևաթափ եղա ու լացեցի: Ուժ չգտա ուղարկելու: Կամքի ուժը եթե կար էլ, չքացել էր, ինձ զգում էի սարդոստայնից կախված դատարկ թիթեռ, որ ամեն վայրկյան կարող էր փշրվել:
    Երկար ժամանակ ինձ համոզում էի, որ մարսյան առաքելությունը դատապարտված է կործանման, երկար ժամանակ տխրում էի, որ լիքը մարդիկ անվերադարձ գնալու են ու մեռնեն պատերազմի աստվածության դեմ պատերազմում: Փոխարենը նրանք բարեհաջող վայրէջք կատարեցին, կառուցեցին բազաներն ու ապրեցին մարսում, երկար չապրեցին, բայց ապրեցին երջանիկ: Էլի ու էլի մարդիկ գնացին, երևի, բայց ես, որ երազում առաջինը Մարսի մակերևույթին ոտք դրած մարդն էի, իրականում այդպես էլ Մարս չհասա:
    Մարսյան առաքելության բարեհաջող ավարտի մասին լսեցի պատահաբար, հետո եկա տուն, միացրեցի Հերոսականն ու մի քանի տուփ քնաբերով քնեցի՝ իմանալով, որ այս անգամ Մարսի մասին ոչ մի երազ չեմ տեսնի:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), E-la Via (04.09.2013), enna (31.08.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  15. #23
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեզ բարի քննարկումներ
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.08.2013), enna (31.08.2013), Mephistopheles (31.08.2013), Արևանուռ (31.08.2013)

  17. #24
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    24
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ բարի քննարկումներ
    Եթե հնարավոր է, խնդրում եմ հարցման մեջ տարբերակները համարակալել, այդպս ավելի հարմար է լինում.
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  18. #25
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6-ը` Նոկտյուրնը, ինձ դուր եկավ: Հեղինակը խուսափել էր ավելորդ ռոմանտիկայից: Մեր բանակի թեման անսահման է ու դրամատիկ : Ճիշտ թեմա էր ընտրված` արդիական: Գաղափարը լավն էր: Ինձ հիասթափեցրին չափից դուրս դետալավորված ստեղծագործությունները և հումորային հանգուցալուծում ունեցողները: Առաջինների համար կասեմ , որ կարճ պատմվածքը պետք է աֆորիզմի պես լինի` կարճ և ըմբռնելի: Երկրորդներին էլ ... դե սա անեկդոտի մրցույթ չէ ամեն դեպքում:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (31.08.2013)

  20. #26
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն,Վոլտերա ջան: Կխնդրեի մրցույթն ավարտվելուց հետո ամեն տարբերակի մոտ գրես հեղինակի անունը:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (31.08.2013)

  22. #27
    Մշտական անդամ Baltazar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2012
    Գրառումներ
    216
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերակ 6.
    Նոկտյուրն
    Ալենը մի պահ տատանվեց, ապա համաձայնվեց. Չէ՞ որ, մտածում էր նա, հավիտյանս հավիտենից չոքեչոք ման գալն ու ողջ կոկորդով մեկ <<Ալելույա>> գոռալը քիչ բանով է տարբերվում հավերժական խարույկում այրվելուց: Նրա արյունն արդեն կաթում էր պայմանագրի ներքևում, բայց…
    :
    Էս պահը շատ զիլա: Սիրում եմ էսպիսի համարձակ տեսակետներ: Թէ չէ, սրտիկ, քաղցրիկ, ամպիկ, շնչեմ շնչածդ շունչը, սրտի զարկեր ... )

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (06.09.2013)

  24. #28
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն,Վոլտերա ջան: Կխնդրեի մրցույթն ավարտվելուց հետո ամեն տարբերակի մոտ գրես հեղինակի անունը:
    Կներես Վարդիկ ջան, բայց դա հնարավոր չի… դա պետք ա գաղտնի մնա միշտ… մարդիկ էդ պայմանով են մասնակցում… թե չէ չէին գրի…

  25. #29
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես Վարդիկ ջան, բայց դա հնարավոր չի… դա պետք ա գաղտնի մնա միշտ… մարդիկ էդ պայմանով են մասնակցում… թե չէ չէին գրի…
    Մեֆ, էլի թրոլլներն էկա՞ն: Վարդիկ ջան, գրական մրցույթների վերջում միշտ էլ հեղինակները պարզ են դառնում: Ծայրահեղ դեպքում, կեղծանունով են գրում ու ոչ ակումբային կեղծանունով, բայց հազիվ թե նման դեպք լինի:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (31.08.2013), Vardik! (31.08.2013), Վոլտերա (31.08.2013)

  27. #30
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էլի թրոլլներն էկա՞ն: Վարդիկ ջան, գրական մրցույթների վերջում միշտ էլ հեղինակները պարզ են դառնում: Ծայրահեղ դեպքում, կեղծանունով են գրում ու ոչ ակումբային կեղծանունով, բայց հազիվ թե նման դեպք լինի:


    Ապրես Վարդ ջան,ինձ ճիշտ հասկացար: Ես հենց մրցույթից հետո նկատի ունեի:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (31.08.2013)

Էջ 2 37-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.09.2013, 13:48
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •