ժող, ես էլ էի ուզում մասնակցեի, բայց չհասցրեցի… նոր եմ վերջացրել, կարա՞մ դնեմ… մի քիչ երկար ա, բայց…
Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
ժող, ես էլ էի ուզում մասնակցեի, բայց չհասցրեցի… նոր եմ վերջացրել, կարա՞մ դնեմ… մի քիչ երկար ա, բայց…
Վոլտերա (05.09.2013)
Կներես, եթե վիրավորում եմ, բայց ոնց հասկանում եմ, թե էնքան էլ տեղյակ չես գրող դառնալու ճանապարհի մասին: Տաղանդը (էդ քո ասած լինել-չլինելը) շատ փոքր դեր ա խաղում: Բան չունեմ ասելու, եթե դա ի սկզբանե չկա, ինչքան ուզում ես քրտինք թափի: Բայց սովորաբար դա բոլորի մոտ էլ լինում ա: Լավ գործ գրելու համար պետք ա քրտինք թափել, անընդհատ աշխատել: Էդ քրտինքի մեջ մտնում ա նաև կարդալը, որովհետև կարդացած մարդը լիքը բագաժ ա հավաքում, լիքը բան ա սովորում: Դա բնավ չի նշանակում ուրիշի ոճը թխել, դա նշանակում ա իմանալ` ինչ ա էղել քեզնից առաջ, ոնց են գրում ուրիշները, որ կարդացվում ա, բառապաշարն ա հարստանում ի վերջո, լեզուն ավելի ճկուն ա դառնում: Եթե կուզես, կհամեմատեմ գիտնականի հետ: Չկարդացած գրողը նույննն ա, ինչ չկարդացած գիտնականը, իսկ չկարդացած գիտնականը բանի պետք չի: Ինչների՞ս ա պետք մի գիտնական, որը չգիտի, թե իր ոլորտում ինչ հայտնագործություններ են եղել ու նստած աշխատում ա մի գիտափորձի վրա, որը քսան տարի առաջ ապացուցվել, անցել-գնացել ա: Նույնն էլ գրողը: Հակառակը, կարդալը մղում ա օրիգինալության: Գրողի` չկարդացած լինելն իրա ամեն տողից էրևում ա: Իսկ երբ մարդը քսանհինգ տարեկան ա, ու Սամվելից բացի ոչինչ չի կարդացել, ապա կարող եմ գրեթե համոզված ասել, որ լավ գրող դառնալու բոլոր շանսերն արդեն կորցրել ա, նույնիսկ եթե էդ ժամանակվանից սկսի կարդալ:
Alphaone (05.09.2013), Chuk (05.09.2013), impression (05.09.2013), Sambitbaba (06.09.2013), Skeptic (05.09.2013), Անվերնագիր (05.09.2013), Հայկօ (05.09.2013), Նաիրուհի (05.09.2013), Նարե91 (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)
Չկարդացած կամ քիչ կարդացած կամ քիչ տեսակի բաներ կարդացած գրողից ավելի խայտառակ, անհույս, զարհուրելի ու անտանելի երևույթ չկա, հազար ներողություն։ Խոսքս, իհարկե, սկսնակ գրողների կամ նոր-նոր իրենց ուժերը փորձողների մասին չի, քավ լիցի. հրատարակվող, անվանի, շարֆիկով թյուրիմացությունների մասին ա։ Միլիոնից մեկը գուցե կարող ա առանց շատ կարդալու լավ գրել (կենսակերպ, շրջապատ և այլն հաշվի առնելով), բայց ինքն էլ հաստատ «շատ կարդա» խորհուրդը տվող չի ունենա՝ գոնե սկզբում, որովհետև ուղղակի լավ ա գրում՝ էդ նախնական մակարդակից ավելի բարձր։ Նենց որ, ժողովուրդ ջան, եթե սկզբում շատ կարդալու խորհուրդ եք լսում, գուցե ուղղակի պետք ա չըմբոստանալ ու սկսել ավելի՞ շատ կարդալ։ Ի վերջո՝ շատ կարդալուց դեռ ոչ ոք չի մեռել, մանավանդ՝ ոչ մի գրող։
DIXIcarpe noctem
Alphaone (05.09.2013), CactuSoul (06.09.2013), Chuk (05.09.2013), impression (05.09.2013), Sambitbaba (06.09.2013), Skeptic (05.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Անվերնագիր (05.09.2013), Նաիրուհի (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)
կարելի՞ է մի փոքր սեփական փորձից պատմեմ![]()
ես. իհարկե, գրող չեմ, բայց մեկ-մեկ գրել սիրում եմ, ինչ մեղքս թաքցնեմ
կարդալը իմ մանկության ամենալուսավոր կետերից մեկն էր, մենակ դա էր, որ օգնում էր մի քանի ժամով մոռանալ, որ ցուրտ ա, մոմի լույսն էլ թրթռում ա, մի շաբաթ ա՝ չես լողացել, համարյա միշտ սոված ես, ու նման տխուր բաներ
կարդալն է, որ առանց վիզայի ու որևէ գումարի քեզ տանում հասցնում ա ուր ուզես, ցույց ա տալիս ամեն ինչ նենց, ոնց չէիր տեսնի երբեք, եթե քո ոտով գնացած լինեիր /համ էլ հլը մի հատ գնա երկրի կենտրոն կամ էլ մի ութ հազար տարի հետ, տեսնեմ էդ ոնց ես գնալու.../
հիմա ասեմ, թե ես ոնց եմ ինձ համար որոշում՝ գործը լավն ա, թե վատը, ու սա տարածվում ա ոչ միայն ակումբում դրվածների վրա, այլ ամբողջ գրականության, որ ձեռս ընկել ա երբևէ. եթե էդ վեպը, պատմվածքը, էսսեն, բանաստեղծությունը, ստիխը ինձ ստիպում ա ՄՏԱԾԵԼ, իմ սեփական խեղճուկրակ երևակայությունն արթնացնում ու թռցնում ա, երբ մի աննկարագրելի ու անբացատրելի կերպով սկսում ես ճախրել քո կյանքից, փորձից, կենցաղից, իմացածից, կարծածից վեր, ուրեմն շնորհավորում եմ, դու հենց նոր ընտիր գրականություն ես կարդացել
ու դրանից ավելի լավ օգնական՝ գրելու հարցում չկա ու չի էլ լինի
ի վերջո բոլորս էլ ֆիլմեր նայում ենք, ցանկացած ֆիլմ միացրեք, որը գրողի մասին ա կամ մի գրողի գոնե ցույց են տալիս իր աշխատասենյակում. նա նստած ա լինում գրքերի մեջ թաղված, տպագրական մեքենան կամ լապտոպը հազիվ ա ճխտում գրքերի արանքն ու նստում գրում ա: ամիսներով: տարիներով: իսկ էն որ ցույց են տալիս, թե մի գիշեր չքնեց ու բեստսելլեր գրեց, էդ սուտ ա, դրան մի հավատացեք, չի լինում տենց բան![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Alphaone (05.09.2013), CactuSoul (06.09.2013), Chuk (05.09.2013), Sambitbaba (06.09.2013), Skeptic (05.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Անվերնագիր (05.09.2013), Արէա (05.09.2013), Արևանուռ (05.09.2013), Հայկօ (05.09.2013), Նաիրուհի (05.09.2013), Նարե91 (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)
Ասեցի մի բան էլ ես գրեմ, հետ չմնամ
Չկարդացած գրողը նույնն ա, ինչ դատարկ պիվի շիշը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (05.09.2013), CactuSoul (06.09.2013), Sambitbaba (06.09.2013), Skeptic (05.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Հայկօ (05.09.2013), Նաիրուհի (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)
Ես հարգում եմ ձեր բոլորի կարծիքը, բայց ես էլ իմ տեսակետն ունեմ: Կարդալ պետք է ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար, բայց երբ խորանում ես գրականության մեջ, ինչ-որ բան գրելիս անխուսափելիորեն սկսում ես որոշ տեղերում նմանակել քո կամքից անկախ: Ես գտնում եմ, որ պետք է ավելի շատ կարդալ հանրագիտարանային գրքեր՝ զուտ ինֆորմացիոն, արվեստի մասին, քաղաքների մասին, պատմության , հոգեբանության, փիլիսոփայության և այլն: Ըստ իս՝ դա ավելի օգտակար է, քան գեղարվեստական գրքեր կարդալը : Սա ընդամենը իմ համեստ կարծիքն է : Ես շշերի մասին չեմ խոսում, որովհետև տեսել եմ շատ գեղարվեստական գրքեր կարդացած որոշ շշերի, ում թվում է, թե կարդացած լինելը իրենց մառազմը դարձնում է գլուխգործոց :
Հարգանքներով՝ Բալտազար Անտաղանդ![]()
Վերջին խմբագրող՝ Baltazar: 05.09.2013, 13:30:
Բոլորի մոտ չի լինում, ավելին ասեմ 1000 իրեն գրող համարողից մեկի մոտ է լինում այդ տաղանդը: Իսկ շատ կարդացած գրողն առանց տաղանդի ինձ համար ընդամենը արհեստավարժ ու գրականությունից տեղյակ միջակություն է (ինչպիսին, որ ես եմ): Տաղանդը շատ փոքր դեր չի խաղում: Ես ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դժվարությամբ են ընկալում իրենց տաղանդի բացակայությունը և խրտնում են գրագետ քննադատությունից, ովքեր պիտակավորում են անփորձ և իրենցից տաղանդավոր խամ ջահելներին:
էն, որ մրցույթի ցանկացած պահին Նոկտյուրնի նման գործը կարող էր որևէ պահի դառնալ առաջատար, արդեն իսկ էն մասին ա խոսում, որ քննադատությունը քիչ ա, չկարդացածությունը՝ շատ: իսկ համառորեն անընդհատ սեփական տեսակետի կրկնումն այն ճիշտ չի դարձնում, սիրելիներ: ձեզ հաճելի ժամանց, ես մեկ էլ գիշերվա կեսին կմտնեմ ստեղ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Mephistopheles (05.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)
Աշխարհի առաջին ստեղծագործությունը երբ գրվել է, կարդալու նյութ որպես այդպիսին չի եղել, հեղինակը կարդացել է բնությունը, մարդկանց ու գրե՞լ է: Երկրորդ գրողը ևս կարող էր գրել, անգամ առաջին ստեղծագործությանը ծանոթ չլինելով, ու իրեն առաջինը համարել: Ոչ:
Մեզ հասած ԳՐՎԱԾ նյութերը հիմնականում կամ կրոնական են՝ դիցաբանությունն էլ էն ժամանակի կրոնն էր, կամ գիտական, վարչական(օրենքները, հռչակագրերը, տարածքների նվաճման մասին սեպագրություններն էլ որոշ առումով գիտական են) կամ գեղարվեստական:
Եթե նայենք հին ժամանակների գրողներին, իրենք օդից չեն վերցրել ու մի գիշերում գրել, երբ կարդալու բան չի եղել, նրանք լսելով են գիտելիք հավաքել: Իլիականի ու Ոդիսականի հիմքում իրական դեպքեր են ընկած, գրի առնված շատ գործերի հիմքում դիցարանն է, իսկ դիցաբանությունն ուղղակի աստվածատուր չի, տասնյակ մարդկային սերունդներ երևակայել են, հորինել ստեղծել ու գրողը, ինչքան էլ տաղանդավոր լինի, եթե իրենից առաջ ստեղծվածի վրա չկանգնի, կմնա օդից կախված: Ոչ թե լրիվ նոր բան կստեղծի, այլ՝ անիվ կհայտնաբերի առանց իմանալու, որ արդեն քանի հազար տարի անիվն ամեն օր կիրառվում է:
Համամիտ եմ, առանց տաղանդ գրող չեն դառնում, բայց ինչքան էլ տաղանդավոր լինի մարդ, եթե իր գիտելիքները սահմանափակ են, իր գրածն էլ սահմանափակ կլինի, իսկ առանց գրականություն կարդալու գրականագիտական գիտելիքներ հնավարոր չի կուտակել, ինչքան էլ հզոր գրաքննադատի ու գրականագետի վերլուծություն ու հոդվածներ կարդաք, դա միայն կլինի գրքի ստվերը, դա միայն կսահմանափակի ինքնուրույն հետևություններ անելու կարողությունը:
Իսկ ինչ վերաբերում է նմանակմանը, ապա ավելի մեծ է նմանակելու ռիսկը, եթե մարդ կյանքում հինգ հեղինակ է կարդացել, քան ասենք հինգ հարյուր:
Baltazar (05.09.2013), Sambitbaba (06.09.2013), StrangeLittleGirl (05.09.2013), Աթեիստ (05.09.2013), Վոլտերա (05.09.2013)
Զբաղված եմ ժող, կներեք որ առանձին առանձին դեռ չեմ անդրադարձել պատմվածքներին: Քանի ազատվել եմ փորձեմ ամեն տարբերակի մասին մի քանի բառ գրել: Չգիտեմ կհասցնեմ բոլորին անդրադառնալ թե, չէ: Տեսնենք:
Տարբերակ 1. Փրկիչը
Ես չհասկացա էս պատմվածքի իմաստը, այսինքն իմաստը հասկացա, բայց չգիտեմ ինչի համար ա գրվել: Մենակ նրա համար որ վերջում ասվեր. վաու, փաստորեն դրանք սագե՜ր էին: Հա՞:
Պատմվածք գրելիս պետք ա ինչ-որ բանի մասին պատմես, մի բան ես տեսել կամ հորինել ես, ու ուզում ես դրա մասին բոլորին պատմել: Ու ինչքան ուժ ունես ուզում ես լավ անել դա, որ լսողներն էլ նույն զգացողություններն ունենան ինչ դու ունեիր դա տեսնելիս, կամ հորինելիս: Հիմա սիրելի հեղինակ ջան, դու էդ ի՞նչ հետաքրքիր պատմություներ էիր տեսել էդ սագերի ու Վարդգեսի պահվածքի մեջ, որ ուզում էիր մեզ էլ տեղյակ պահել դրա մասին:
Մի խոսքով հետաքրքիր չէր:
Չնայած գրելաոճը ստանդարտ չի, լավն ա: Կարա լավ գործեր ստացվի:
Baltazar (05.09.2013)
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...
Սա կարար լավ տարբերակ լիներ, եթե մի փոքր այլ կերպ վերջանար:
Միտքը, որպես կարճ պատմվածքի սյուժե, լավն ա, բայց վերջի երկու տողը համը հանում ա:
Եթե լույսերն անջատեն, ու մեկն ինձ ասի, թե պատկերացրու էլ երբեք էլեկտրականություն չլինի, ես ձենս գլուխս չեմ գցի թե. -Ի...իիիի՞նչ........, շատ-շատ ասեմ. գործիդ գնա, կամ նման մի բան:
Սենց կեղծ չէր լինի, բայց էս դեպքում էլ պատմվածքը անիմաստ կլիներ:
Կամ կարար ասեր ոչ թե պատկերացրու, այլ. հայտնեցին որ էլ էլեկտրականություն չի լինելու, ու ի պատասխան էլի ոչ թե -Ի...իիիի՞նչ........ լիներ, այլ լռություն:
Էլի գոնե մի բան մտածել կտար:
Իսկ սենց համ կեղծ ա, համ անիմաստ:
Alphaone (24.09.2013), Baltazar (05.09.2013), մարդագայլուկ (05.09.2013)
Տարբերակ 3. 60 վայրկյան
Չեմ հասկանում էդ մարկեսյան անունների աննպատակ օգտագործումը: Համոզված եմ, որ հեղինակը կյանքում ոչ մի Լուի Արկադիո Պեսսե անունով մարդ մոտիկից չի տեսել, ուրեմն ինչ իմաստ կա գրել նրա, ոչ թե ասենք Իլյա Վասիլեվի մասին: Իլյա Վասիլեվի մասին կյանքում չեք գրի չէ՞:
Ասենք պատմվածքը սկսվեր սենց. հասարակ մի ընտանիքում ծնվեց նա՝ Իլյա Վասիլեվը:
Անկախ քեզնից սպասում ես որ ինչ-որ սլավոնական պատմություն ես լսելու, բայց երբ որ դրանից հետո սովորական պատմություն են պատմում, արդեն մտածում ես. բա լավ, էդ Վասիլեվն ի՞նչ գործ ուներ էստեղ:
Պատմությունն էլ առանձնապես չհետաքրքրեց, սովորական, անհետաքրքիր, ծնվեց, գնաց դպրոց, հաց կերավ, մեռավ, է հետո՞:
Վերջին տողը ընդհանրապես չեմ հասկանում ինչի մասին ա:
Baltazar (05.09.2013)
Տարբերակ 4. Դատարկ տարա
Ակումբում ինչ-որ շատ տարածում գտավ գիտաֆանտաստիկան: Սրա մասին վերջում մի փոքր բան կասեմ, հիմա պատմվածքի մասին:
Կազմության, շարադրանքի մեջ անտրամաբանություն կա: Սկզբում տեսնում ենք որ Մարտինի համար էդքան էլ հաճելի չի տունը թռիչքի նախապատրաստելը, հեղինակը մանրամասն նկարագրում ա թե ինչ տաղտկալի աշխատանք ա դա (բայց որի իմանալը մեզ մազաչափ հարկավոր չէր, իմ կարծիքով): Բայց հետո իմանում ենք որ էդ նախապատրաստումը Մարտինին հեչ չէր էլ հետաքրքրում (բա մենք ինչի՞ էինք դրա մասին էդքան երկար կարդում):
Սկզբից իմանում ենք թե Մարտինը ինչքան ա անհանգստանում որ կձանձրանա խցիկում, իսկ հետո տեսնում ենք թե ինչպես է խցիկ մտնելու պես քնում խորը քնով:
Ինչ որ ծաղիկների մասին ենք կարդում չգիտես ինչու, ինչ-որ տեխնիկակակն նկարագրություններ, ու էս բոլորը նրա համար որ վերջում իմանանք, որ Մարտինի խցիկը կատապուլտվել էր տնից: Ու վերջ, պատմվածքն ավարտված է:
Հետաքրքիր չէր: Մտահղացումը չհասկացա:
Baltazar (05.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ