User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ

    6 17.65%
  • Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone

    3 8.82%
  • Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly

    7 20.59%
  • Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly

    3 8.82%
  • Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ

    11 32.35%
  • Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic

    14 41.18%
  • Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone

    7 20.59%
  • Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone

    8 23.53%
  • Տարբերակ 9. Գնելը- Baltazar

    8 23.53%
  • Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy

    13 38.24%
  • Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly

    6 17.65%
  • Տարբերակ 12. Չուշանաս- Ivy

    12 35.29%
  • Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան

    3 8.82%
  • Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ

    8 23.53%
  • Տարբերակ 15. Նանե- Արևանուռ

    6 17.65%
  • Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91

    5 14.71%
  • Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John

    3 8.82%
  • Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ

    9 26.47%
  • Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր

    11 32.35%
  • Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան

    6 17.65%
  • Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone

    3 8.82%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 37-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 555 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)

    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 6 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 6 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 6 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), ARMbrain (31.08.2013), Chuk (31.08.2013), Enna Adoly (31.08.2013), keyboard (31.08.2013), Moonwalker (31.08.2013), Smokie (31.08.2013), Stranger_Friend (31.08.2013), Անվերնագիր (01.09.2013), Արևանուռ (31.08.2013), մարդագայլուկ (04.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (31.08.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1.
    <<Փրկիչը>>

    Ամենօրյա զբոսանքի ժամանակ նկատեց տղաների մոտեցող խմբին: Նրանց ծիծաղից, դեմքերի արտահայտությունից վտանգ զգաց: Չգիտեր՝ միայնակ կարո՞ղ է պաշտպանել աղջիկներին, բայց այլ ելք չկար. տան միակ տղան էր: Գլուխը հպարտ ցցեց ու ֆշշացրեց, աչքերը նեղացան, սկսեց սպառնալից, բայց դանդաղ քայլել դեպի անծանոթները: Չգիտեր, թե ինչ կլինի. կա՛մ իր տեսքը կծիծաղեցնի եկող խմբին, կա՛մ էլ... ամեն դեպքում կհասցներ գոնե մի քանիսի հախից գալ: Վստահ էր իր ուժերին: Վճռականությու՞նը տեսան, թե՞ ինչ՝ չիմացավ, բայց սրանց դեմքին ծիծաղն աստիճանաբար սառեց ու իբր անտարբեր հեռանան՝ վախկոտի նման հետևից ծաղրական արտահայտություններ նետելով: Նայեց քույրերին, որոնք հանգիստ զբոսնում էին, երևի այդպես էլ չէին հասկացել, թե ինչ է կատարվել:

    Սա առաջին դեպքը չէր, որ փրկում էր: Ժպտաց: Քույրերի հանգիստ զբոսանքն անասելի հաճելի էր: Բայց սրտում, այնուամենայնիվ, ինչ-որ տարօրինակ անհանգստություն կար:

    Երեկոյան Վարդգեսը մտավ գոմ ու ընտրեց սագերից մեկին: Հյուրեր ունեին, որոնց վաղուց սագի խորոված էր խոստացել:

    Երբ Վարդգեսը նոր էր մտել, ինքը հանգիստ մնաց տեղում, որովհետև սա միշտ էլ գալիս էր, իրենց կերակրում: Բայց երբ տեսավ, որ սագը ձեռքին ուզում է հեռանալ, հասկացավ, թե ինչ է եղել: Գլուխը ցցեց ու ֆշշացրեց, աչքերը նեղացան, սպառնալից քայլեց Վարդգեսի կողմը: Ուշ էր: Չհասցրեց: Վարդգեսն արդեն դրսից փակում էր դուռը:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (31.08.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2.
    Լռություն, լռություն, լռությո՜ւն...

    Վթար էր: Լռությունն այնքան արագ իջավ, որ միանգամից անգամ չհասկացավ` ինչ է կատարվում: Համակարգչի միալար գվվոցը լռեց: Որքա՜ն հաճելի էր: Հորանջեց, ձգվեց, որոշեց սուրճ խմել. ՙԱչքի չափով՚ լցրած լուծվող սուրճ, հետո տաք ջուր, հետևաբար էլեկտրական թեյնիկ: Էլեկտրակա՜ն: Մտքում հայհոյեց, երևի...
    - Դու էլ լույս չունես,- ինչ որ մեկի գլուխը երևաց դռան արանքում:
    - Հը՞,- կրկին հորանջեց:
    - Լույսերը կտրել են, չգիտեմ երբ կտան, չգնա՞նք տուն:
    - Չէ, ի՞նչ տուն: Գործերը կիսատ են, հեսա զանգեմ, տեսնեմ երբ կտան:
    - Իսկ եթե ընդհանրապես չտա՞ն:
    - Ո՞նց չեն տա: Հեսա զանգեմ:
    - Չէ, խոսքն էսօրվա մասին չի, պատկերացրու էլ ընդհանրապես լույս չտան, վերջ, էներգիան կտրվել ա, ամեն տեղ, աշխարհով մեկ...
    -Ի...իիիի՞նչ........
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), keyboard (02.09.2013), Moonwalker (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Նաիրուհի (31.08.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 3.
    60 վայրկյան

    Առաջին րոպե. հասարակ մի ընտանիքում ծնվեց նա՝ Լուի Արկադիո Պեսսեն, մի մանուկ, որն ինքն էլ պիտի հասարակ ու սովորական դառնար, ինչպես իր ընտանիքն է: Մայրը նրան է նայում արցունքների միջից. մի հայացքով նրան պահեց,մեծացրեց և աչքերը փակեց:
    Երկրորդ րոպե.նա ստացավ իր առաջին աշխատավարձը: Գնում է ուրախանալու և մեկ օրում վատնելու ամբողջ 15 տարիների և մեկ ամսվա վաստակը: Ինչ հպարտությամբ է նա դա անում: Ընկերների մոտ պիտի գլուխ գովա. -Աշխատավարձ եմ ստացել: Նրա անգործ ընկերներին չի հետաքրքրի ձևը,այլ կհետաքրքրի չափը, և այն, որ այսօր պիտի կուշտ սնվեն: Արկադիոն դա չի նկատի:
    Երրորդ րոպե.սպիտակ պատեր,սրտխառնոց առաջոցնող դեղերի հոտ, լարվածություն, սրտի ծակոց՝ դեմքը գամած դռանը: Արկադիոն սպասում է բժշկի հայտնվելուն, ամեն մի սպիտակ խալաթավորի տեսնելուն պես նա վեր է թռչում: -Շնորհավորում եմ: Դուք տղա եք ունեցել:
    Չորրորդ րոպե. -Պապի՜կ: -Արկադիո,տես պապիկը քեզ ինչ է նվիրում: Արկադիոն վերցրեց ուղղանկյունաձև փաթեթը և անգամ չտեսնելով՝ ինչ է ներսում, փաթաթվեց պապիկի վզին ,զառամյալ Արկադիոն լսեց իր սիրելի թոռնիկի փոքրիկ սրտի տրոփյունը: Նա զգաց ,թե ինչպես է սիրտը լցվում երջանկությամբ, արցունքերը կամքից անկախ հոսում են:
    Հինգերորդ րոպե. սրտի սուր ծակոցին իմաստության րոպեն երկար էր ձգվում...
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013)

  9. #5
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 4.
    Դատարկ տարա

    <<Ճամփորդություն սենյակումդ նստած.մահճակալս,պատուհանս,նկարներս,բոլորը ինչ կա չկա կճամփորդեն ինձ հետ>>: Մարտինի սիրտն այդ մտքից ավելի արագ էր բաբախում: Տունը թռիչքին նախապատրաստելն այդքան էլ հաճելի գործ չէր: Նախ պետք է բացվող-փակվող ամբողջ կահույքը կողպել, ոչ մի իր չպետք է թողնել առանց հենարանի,իսկ ամենաձանձրալին՝պետք է մենակ նստել անվտանգ խցիկի մեջ՝ նախքան մյուս մոլորակ հասնելը: Մարտինին միայն դա էր վախեցնում: Նախապատրաստման ընթացքն իրեն առանձնապես չէր հետաքրքրում,նա օգտվեց անուշադրությունից եւ ամբողջ օրը թափառեց օծանելիքի ծաղիկների դաշտում: Յուղը կաթ-կաթ թափվում է թափանցիկ տարայի մեջ՝լցնելով այն գունավոր հեղուկներով: Շատ անգամներ Մարտինը հաշվել է այդ կաթիլները.ամեն ծաղկից քամում են 10 ,իսկ ամենաշատը՝ 20 կաթիլ: Մարտինի համար անհասկանալի էր դաշտից կախված ամպի գույնը`կարմիր: Ամբողջ մոլորակում նրանք փայտագույն են: Դաշտն այսօր էլ դատարկ էր: Մարտինի ձեռքին նկարած Մ տառը լուսավորվեց,դա ազդանշան էր,որ տանը նրան են կանչում: Մարտինը տուն շտապեց,կարմիր ամպերից հետո աչքերը դժվարությամբ հարմարվեցին փայտագույնին:Տուն հասնելուն պես աջ աչքին հպեց փոքրիկ օղակը եւ սկսեց պարզ տեսնել տան ամեն մի մասնիկը:
    -Մարտի՛ն,ընդունիր սնունդը եւ տեղավորվիր խցիկում,- Մարտինի քայլերը լսելուն պես ականջի մեջ գտնվող կլոր սարքից լսվեց մոր ձայնը: Տան բոլոր անդամներն արդեն խցիկում էին: Նա մոտեցավ սեղանին,ընդունեց սննդային սրվակը <<մեկ ամիս>> մակագրությամբ եւ մոտեցավ արծաթափայլ արկղի նմանվող խցիկին: Նա կքնի մեկ ամիս եւ կարթնանա մյուս՝ լրիվ ուրիշ մոլորակում: Նա բացեց խցիկի դուռը, մտավ ներս,քնաբեր սարքը մեկնեց քթին եւ քնեց խցիկի փափուկ պատին հենված: Մեկ ամիս անց Մարտինին արթնացրեց հեղուկի փոփոխված բույրը: Աչքերը բացելը ոչինչ չփոխեց.ամեն ինչ սև էր: Մի քիչ տատանվեց եւ խցիկի դուռը չխկոցով ետ գնաց: Վառ,սպիտակ լույսից աչքերում սուր ծակոց զգաց, ձեռքը տարավ աչքից կախված օղակին եւ կարգավորեց լույսի աստիճանը: Ականջների սարքում սուլոց էր լսվում: Խցիկը տան մեջ չէր: Աշխատել էր <<առանձնացում>> պաշտպանական հրահանգը...
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), Sambitbaba (31.08.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (02.09.2013)

  11. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 5.
    Սեռաքաղց

    - Էն օրը նենց սիրուն աղջիկ էի բռնել, կուկլա էր: Սաղ գիշեր չքնեցինք, մի քիչ հանգստանում էինք ու նորից...

    Տղերքը նայում էին երեսի պզուկներին, հիշում իր՝ աղջիկների հետևից գցած սեռաքաղց հայացքն ու չէին հավատում: Իսկ ինքը պատմում էր, ոգևորված պատմում:

    Բայց երբ գործից հետո հոգնած գնում էր տուն (բա ի՞նչ կաներ, կհոգներ ամբողջ օրն էդքան պատմություններ հնարելուց), ու տեսնում էր էլի իր 4 պատը, էլի իր չհավաքված անկողինը, էլի իր սրճեփն ու էլի իր մի կտոր հաց-պանիրը, որն աշխատելու համար այնքա՜ն մարդկանց արժանապատվության հետ էր խաղացել, ուրացել ինքն իրեն, ծեծել էր, ծաղրել, ստորացրել, կատարել շեֆերի ամենանողկալի հրամաններն անգամ:

    Տանը միայն մի զբաղմունք ուներ: Միացնում էր իր՝ առանց այն էլ վատ աշխատող, ոչ հզոր համակարգիչը, որը վիրուսների պատճառով ավելի ու ավելի էր դանդաղել: Բայց մեկ է, իրեն հերիք էր, չէ՞ որ ընդամենը մի բան ուներ անելու: Իհարկե ստեղնաշարի վրա դժվար էր գտնում իրեն պետքական տառերը, որովհետև ինչ-որ հետաքրքիր ու իր համար անհասկանալի պատճառով իրեն պետք եկած տառերը ջնջվել էին ստեղների վրայից, բայց երկար փնտրելուց հետո մեկ է, հերթով գտնում էր, սկզբից P ստեղնը, հետո O (էս մեկը լավ էր, վերջում էլ պետք է գրեր), հետո R ստեղն ու վերջապես N ստեղնը: Մնացածը մկնիկով էր անում ու գտնում էր բոլոր այն կայքերը, որ իրեն պետք էին, ու վերջում երջանիկ ժպիտը պարուրում էր ամբողջ դեմքը: Ավելի մանրամասներն այսպես պատմելու չեն:

    Այնպես չէր, որ ոչ մի երազանք չուներ: Ուներ: Ուզում էր հայտնի, շատ հայտնի մարդ դառնար, բայց ձևը չգիտեր, դրա համար երջանիկ ժպիտը հետո փոխվում էր տխուր ժպիտով ու սկսում էր խմել:

    Հաջորդ օրն էլի աշխատանքի էր: Հագավ իր մի քիչ մաշված ոստիկանական համազգեստն ու դուրս եկավ տնից: Ուղարկեցին ակցիայի. ակտիվիստները փողոց էին փակել: Իսկ իր մտքում երեկ՝ ինտերնետում տեսած աղջիկներն ու կադրերն էին: Շրջադարձային օր էր: Չդիմացավ: Քաշքշոցի մեջ ո՞վ պետք է տեսնի, որ: Իբր պատահական՝ հետևից գրկեց դիմացի գեղեցիկ աղջկան ու, մտքում հիշելով ինտերնետի կադրերը, համբուրեց վիզը: Չգիտեր, որ մյուս երազանքն էլ իրականացավ՝ հայտնի դառնալու երազանքը: Լրագրողի տեսախցիկն ամեն ինչ ֆիքսել էր:
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), boooooooom (02.09.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), Freeman (31.08.2013), keyboard (02.09.2013), Mephistopheles (01.09.2013), Sagittarius (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Դավիթ (06.09.2013), Նաիրուհի (31.08.2013), Նարե91 (01.09.2013), Ռուֆուս (01.09.2013)

  13. #7
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 6.
    Նոկտյուրն

    Թեյնիկը վաղուց բլթբլթում էր ու սուլում, բայց ոչ ոք չէր շտապում վերցնել այն վառարանի վրայից: Լիալուսնի մեղմ շողերը շոյում էին նրանց աչքերը, իսկ թեյնիկի ձայնն ու վառարանի ջերմությունը միահյուսվում էին գետակի քչքչոցին, աշնանային քամուց օրորվող ծառերի շրշյունին և հեռուներում լսվող թախծոտ ոռնոցներին՝ հաճելի թմբիր բերելով նրանց հոգնած մարմիններին: Բոլորը քնած էին:
    Դավիթը սրճարանում զրուցում էր կարմիր շրջազգեստ հագած փարթամակուրծք մի գեղեցկուհու հետ: Սկզբում խոսում էին գենդերային իրավահավասարությունից, ապա զրույցի թեման, կրոնի կաղապարներով ֆիլտրվելով հասավ էվոլյուցիոն տեսությանը, քվանտային մեխանիկային, ապա՝ սև անցքերի ֆիզիկային: Դավիթը բոլոր բանավեճերում համոզիչ հաղթանակ էր տանում՝ ոչնչացնելով օրիրդի փաստարկները: Հերթը հասավ անցքերին, բայց…
    Ալենը ելույթ էր ունենում մեծ բեմում. Կիթառի պարզ ակորդները չէին ստացվում, ու հանդիսատեսը դժգոհ էր, Ալենը՝ վրդովված ու հուսահատ: Հանկարծ ժամանակը կանգ առավ իրենից բացի բոլորի համար, և նրա դիմաց հանկարծ հայնտվեց նույն ինքը՝ Լյուցիֆերը, ով Ալենին առաջարկեց անսահման երկրային փառք, մեծ հարստություն ու ընտանեկան երջանկություն, եթե դրա փոխարեն նա հոգին իրեն վաճառի: Ալենը մի պահ տատանվեց, ապա համաձայնվեց. Չէ՞ որ, մտածում էր նա, հավիտյանս հավիտենից չոքեչոք ման գալն ու ողջ կոկորդով մեկ <<Ալելույա>> գոռալը քիչ բանով է տարբերվում հավերժական խարույկում այրվելուց: Նրա արյունն արդեն կաթում էր պայմանագրի ներքևում, բայց…
    Գևորգը կանգնած էր տան դիմաց և պատուհանից ներս էր նայում: Սենյակում աթոռին նստած էր մայրը և մոմի լույսի տակ գուլպա էր գործում: Գևորգը չէր հասկանում, թե ինչու տանն էլեկտրականություն չկա: Սեղանին դրված էր նրա գրած վերջին նամակը՝ ստի հերթական չափաբաժնով, որտեղ ասում էր, թե իր հետ ամեն ինչ լավ է, և ոչ մի խնդիր չունի: Սակայն եղանակի ցրտելու մասին նրա ակնարկն աննկատ չէր մնացել: Շուտով պատրույգը սկսեց թրթռալ, և մոմը հանգավ, բայց Գևորգը տեսնում էր, որ մայրը շարունակում է գործել: Նա փորձեց ծեծել պատուհանը, ապա՝ դուռը և գոռալ, բայց ձեռքերն ասես փետուրից լինեին, իսկ ձայնը կորել էր: Վերջապես, նրան թվաց, թե մայրը նկատեց իրեն և շարժվեց դեպի դուռը, բայց…
    Բայց երեքի քունն ու կյանքն էլ ընդհատեց թշնամու նռնակը, որը պայթեց հենց բլինդաժում: Հաջորդ օրը լրատվամիջոցները հայտնում էին. <<Երեկ գիշերը հանրապետության սահմանային հենակետերից մեկում հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողության հետևանքով զոհվել են երեք զինծառայող: Մեր ունեցած աղբյուրների համաձայն՝ դիտորդը քնած էր>>:
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), Baltazar (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Lusntag Lusine (01.09.2013), Moonwalker (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (31.08.2013)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 7.
    Ցուցահանդես

    Կապույտ լուսինը հալվեց լույսի ծորուն շիթերում ու ինչ-որ տեղ երկնքից փուլ եկավ արևը: Այն եկավ միանգամից, անսպասելի, լուսավո՜ր. գորշ գիշերին հաջորդեց գույների հեղեղն ու հենց այդ վայրկյանին մոլորակին բախվեց երկնաքարը: Պայթյունը ևս հրաշալի տեսարան էր, բայց պայթյունից հետո մնաց միայն երկաքարային գոտի՝ անկյանք, դժգույն, տխուր…
    Միկան կտավ-պատմությունների վարպետ էր: Նա մյուսների նման չէր պատկերում միօրինակ հանդիպում-բաժանում կտավներ: Նրա պատկերներում կարելի էր գտնել դարաշրջաններ, հեքիաթներ, հրաշալիքներ ու հույզեր, հույզերի հեղեղ, որ կլանում էր ամբողջ էությունը, որ միաժամանակ գամում էր տեղում ու թռիչք տալիս:
    Միայն նրա կտավներն էին ինձ տալիս թևերը բացելու զգացողությունը, ես թիակներիս ֆիզիկապես զգում էի մերթ չղջիկային, մերթ փափուկ, ճերմակ փետուրներով թևերը, զգում էի, թե ինչպես է հաճելի ալիքը սրտից վար գլորվում ու ողողում ամբողջ մարմինը, նրա կտավ պատմությունների ժամանակ ես աննկատ բարձրանում էի ոտնաթաթերիս ու նմանվում թռիչքի պատրաստվող լիսիացու: Միկան ինձ համար լավագույնն էր: Ոչ միայն ինձ համար: Մենք կարող էինք բաց թողել Մարսյան ղողանջների համերգը, մենք կարող էինք չգնալ նայելու Թուֆիի հերթական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված ևս մեկ մոլորակի էվոլյուցիային, բայց Միկայի ցուցահանդեսները մենք երբեք բաց չէինք թողնում:
    Հետո Միկան կորավ: Ամբողջ տաս տարի ոչ մի լուր չկար մեծ նկարչից: Մինչև որ վերջապես հայտարարվեց հերթական ցուցահանդեսը:
    - Պատկերացնո՞ւմ ես, տաս տարի, ամբողջ տաս տարի Միկան ցուցահանդես է պատրաստել:
    - Պետք է որ հրաշք լինի:
    Ցուցահանդեսին մենք քարացել էինք: Հետո սկսեցինք տարակուսած հայացքներ փոխանակել: Էժանագին պատմություններ էին՝ կոտրված սրտեր, անձրևի տակ գրկախառնվող մարդիկ, լողափին իրար գրկած մարմիններ: Նման կտավներ հազարներով վաճառվում են, նման կտավներում գույները փոխվում են նորաձևության հետ, նման կտավները չեն ապրում: Դրանք արվեստի գործ համարելը նույնն է, ինչ Սպիտակ թիթեռնիկներին ռոք խումբ կոչելը: Անհեթեություն:
    Հետո լրագրողները շատ աղմուկ բարձրացրեցին Թուֆիի հարցի շուրջ: Թուֆիի ֆիլմերից շատ խոսքեր էին թևավոր խոսք դարձել՝ ձկներից միջատներ չեն առաջանում, քլորոֆիլը կանաչ չէ, երբ աստղը կապույը լույս ունի և այլն…
    - Միկա, քեզ ի՞նչ է եղել, - ուղղակի ասաց Թուֆին, իսկ թևավոր խոսք այն հետագայում լրագրողները դարձրին:
    - Սիրահարվել եմ, - արձագանքեց Միկան:
    Շշուկները տարածվեցին ու անգամ սրահի հեռավոր անկյունները լցվեցին շշուկներով: Բարեբախտաբար, Միկան նաև հրաշալի հումորի զգացողություն ուներ: Նա գրկեց կնոջ ուսերը, բռնեց որդու ձեռքն ու մենք գնացինք հարևան սրահ, ուր իրական ցուցահանդեսն էր: Միկայի տիեզերական թեմաներով ցուցահանդեսները հրաշալիք են, բայց ինձ համար նրա ընտանեկան շարքը դարձավ լավագույնը:
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), boooooooom (04.09.2013), Chilly (02.09.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 8.
    Իմ Պենելոպեն

    Առաջ մեր երկուսից երեխան նա էր, հիմա սկսել էր ինձ դաստիարակել: Ամենաշատը կատաղում էր, երբ անցյալից էի կառչում: Հին աշխարհների պատմություններն ու դիցաբանությունները, որ իմ տարերքն էին, նրա պրակտիկ մտածելակերպում ժամանակի վատնում էին: Ստիպում էր ինձ մի կողմ թողել «հեքիաթ-մեքիաթներն» ու ճշգրիտ գիտություններով զբաղվել:
    - Գիտությունն առաջ է գնացել, շատ առաջ, ընդամենը տաս րոպե ու ամեն կապիկ կդառնա Հեղինե, - հեգնում էր ինձ Ավագը:
    - Իսկ հեղինեները ինձ չեն հետաքրքրում, ես Պենելեպե եմ փնտրում, - ժպտում էի ես:
    - Ոդիսևսիս տեսեք, - չէր նահանջում եղբայրս:
    Երբ հայրիկից մի քանի տարի ոչ մի լուր չստացանք, մայրիկը թողեց մեզ: Այդ ժամանակ ես զգացի, իսկ ավելի ուշ նաև գիտակցեցի, որ ինձ համար իդեալական կինն ընտանիքին հավատարիմ կինն է: Ես երազում էի ունենալ ընտանիք ու երազում էի տիեզերական հայտնագործությունների մասին: Այդ երկու երազանքն ինձ անհամատեղելի էին թվում, մինչև որ ես չգտա իմ Պենելոպեին: Սիրում էինք իրար, սիրում ամբողջ կյանք իրար կողք ապրած ու ամեն ինչ իրար ներած ծերուկների պես, բայց առաջին սիրո կրքով ու մոլեռանդությամբ: Անգամ Ավագն էր համաձայն, որ նա ինձ կսպասի: Նա կսպասի, ինչ գրողի տարած գալակտիկա էլ ինձ նետի տիեզերական Պոսեյդոնը:
    Մեկնելիս վստահ էի, որ մեկ տարի անց տանը կլինեմ, բայց երևի Ավագը ճիշտ էր, իմ հիմար երազանքներում ես նախասահմանեցի գալիքս: Տիեզերանավի անսարքությունն ու իմ անփությունը մեզ հեռու նետեցին, շատ հեռու: Սարքերի կեսը չէր աշխատում, ես գաղափար անգամ չունեի ուր ենք, անձնակազմմն ապստամբել էր, մի քանիսին կապած էինք պահում, քանի որ ամեն վայրկյան կարող էին տիրեզերանավից մնացածն էլ ջարդուփշուր անել: Վերադառնալը թվում էր երազանք: Մտովի ես աղերսում էի Պենելոպեին սպասել ու ամեն ինչ անում էի, որ տուն հասնեմ:
    - Միայն թե սպասիր ինձ, սիրելիս, - ամեն գիշեր գլուխս բարձին արցունքոտ աչքերով դիմում էի նրան՝ չիմանալով անգամ որ ուղղությամբ աղերսս հղել:
    Չսպասեց: Ես նրանից մի տարի էի խնդրել: Մի տարի նա սպասեց, հետո սպասեց ևս մի քանի ամիս, իսկ հետո արդեն էլ չհամբերեց, որոնող արշավախումբ հավաքեց, եկավ, գտավ ինձ ու տուն վերադարձրեց: Ու ոչ մի տիեզերական Պոսեյդոն չէր համարձակվի կանգնել նրա ճանապարհին:
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), armen9494 (01.09.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), melancholia (03.09.2013), Ruby Rue (05.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (01.09.2013), Արէա (05.09.2013), մարդագայլուկ (04.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 9.
    Գնելը

    _ Ի՞նչ ես կարծում , մենք դեռ կհանդիպե՞նք:
    _ Ես համոզված եմ :
    _ Դու ինձնից հո նեղացա՞ծ չես:
    _ Ինչի՞, պետքա նեղանա՞մ:
    _ Դե գիտես` ես երբ խմում եմ անդուր մարդ եմ դառնում : Դե ես էլ պարզ արհեստավոր մարդ եմ. ինձնից ի՞նչ սպասեն մարդիկ:
    _ Քեզնից ոչ մեկ ավել բան չի սպասում: Դու քեզ իզուր մի հիմա տանջի: Քեզ հանգստանալա պետք: Անհանգիստ մարդ ես, բայց հիմա քեզ հանգիստ պահի: Կարողա՞ ուզում ես խմել:
    _ Չէ, ճամփա ունեմ գնալու: Հերս, որ վրայիցս արաղի հոտ առնի, ականջներս կոլորի: Կասի` արա էլի խմել ե՞ս ... քո մարդ ասողին:
    _ Լավ մի խնդացրա. անհարմարա ...
    _ Չէ, օյաղ գլխովա պետք մնալ: Սաղին ինչ պետքա ասել եմ, մնացել ես դու : Ախր քեզ ի՞նչ ասեմ. դու ինձնից շատ բան ես ջոկում: Բայց, ամեն դեպքում մի հատ բան կա, որ ես գիտեմ, բայց դու չգիտես:
    _ Ի՞նչնա:
    _ Ես խելքս չեմ քցել, տենց մի նայի: Դու գիտե՞ս` իմ ու հաջողակ մարդու, գիտուն մարդու , մեծ բաների հասած մարդու տարբերությունը որնա:
    _ ... :
    _ Ուշադիր լսի, էսի ամենաճիշտ բաննա , որ քեզ ասում եմ: Էտ խելքը չի, ոչ էլ բախտը: Էտ էնա, որ ես ինքս ինձ միշտ խաբել եմ: Ասել եմ` Գնել ջան, մի շիշ ավել խմես, քեզ բան չի լինի: Ասել եմ` Գնել ջան, ուղեղդ մի ծանրաբեռնի, քեզ էտ պետք չի: Ասել եմ` Գնել ջան, դու լիքը ընկերներ ունես , ի՞նչ մտածելու բան ունես, քո համար հանգիստ, սիրուն ապրի: Սուտ: Սաղ սուտ: Ես հետևի ուղեղով ջոկել եմ, որ ինձ խաբում եմ, բայց էնքան եմ էտ ստի մեջ թաթախվել, որ չեմ լսել էտ հետևի ուղեղին: Սաղ իմ օրի մարդիկ իրանց խաբում են: Դու էս չես կարա , Գնել, դու էն չես կարա, Գնել, ... տո լավ էլ կարայի, ուղղակի հավես չունեի: Այ հաջողակ մարդը չի խաբում իրան . ասումա` կարամ, զոռա, շատ դժվարա , բայց պիտի անեմ ու անումա: Ուրեմն դու էլ անհանգիստ կյանքով պիտի ապրես քանի ջահել ես: Պետքա քեզ քցես մի հատ շատ անհարմար պատերազմի մեջ, հետևիցդ էլ կամուրջները վառես, որ փախնելու տեղ չունենաս: Այ էտ եմ ջոկել: Պետքա մի հատ նենց ծառ տնկես, որ հետո տարիք առնես, պառկես էտ ծառի տակ ու հովանաս, վերքերդ բուժես: Ու ջանդամ թե էտ ծառը տնկելուց արյունլվիկ չես լինի: Ինքդ քեզ չխաբես ...
    Գնելն աչքերը կամաց-կամաց փակեց:
    _ Քնի պապ, քնի: Կհանդիպենք:
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), Enna Adoly (31.08.2013), keyboard (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (03.09.2013), Stranger_Friend (31.08.2013), Աթեիստ (01.09.2013), Արևանուռ (01.09.2013), Դավիթ (06.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  21. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 10.
    Տժվժիկ & Co.

    Դանի ցեղի երկու ջահելներ, որոնց հագին ոչինչ չկար, բացի տղամարդկային բարեմասնության վրա հագցրած երկար, փայտե կոտեկայից, պինդ բռնեցին գորշամազ խոզի առջևի ու հետևի ոտքերը և երկու կողմից ձգեցին կենդանուն՝ դարձնելով նրան օդային թիրախ:
    Երրորդ ցեղակիցը լարեց ձիգ աղեղն ու մատների վարժ շարժումով արձակեց նետը:
    Սահակը շունչը պահեց:
    Սուր գործիքը ծակեց անցավ խոզի միջով:
    Կենդանու վերքից ու բերանից սկսեց արյուն թափվել:
    Օբիա գյուղի շները, որոնք նույնպես ներկա էին սպիտակամորթ հյուրին նվիրված արարողությանը, մոտ վազեցին, դունչները վեր ձգեցին ու ագահաբար լակեցին վերքից հոսող տաք հեղուկը՝ հետն էլ լպստելով գետնին գոյացող ալ վտակները:
    Տղամարդիկ խոզին ցած դրեցին. սա քայլեց հարբածի նման ու ջղաձգվելով բացուխուփ արեց բերանը, ապա ընկավ գետնին՝ ամբողջ մարմինը ցնցելով:
    Մինչև գոտկատեղը մերկ կանայք մոտեցան կենդանուն, բռնեցին թպրտացող պոչից ու սկսեցին մաշկազերծ անել:
    Առաջ վազեցին գյուղի փոքրերը, և կանայք նրանցից ամեն մեկի ափին հենց նոր քերթած մի կտոր կաշի դրեցին: Երեխաներն ախորժակով կրծեցին տաք մաշկը՝ մանր ատամներով քերելով վրայի ճարպը:
    Երբ խոզի թոքն ու լյարդն արդեն խարույկին դրված քարե ամանում էին, կանանցից մեկն, ով ձախ ձեռքին միայն երեք մատ ուներ՝ ի նշան նրա, որ իր ընտանիքից երկուսը մահացել էին, մի քանի անգամ խառնեց միսը, ապա հանեց այն՝ դնելով լայն տերևի վրա:
    Գյուղի առաջնորդը մեծ հանդիսությամբ վերցրեց «ափսեն», տարավ տեղադրեց Սահակի առաջ:
    -Տժվժիկ,- կմկմաց երիտասարդը, ու կոկորդը չորացավ:
    -Սա հատուկ նվեր է սպիտակամաշկ հյուրի համար,- բացատրեց գիդը Սահակին, ով արդեն լրիվ համապատասխանում էր իրեն վերագրած գույնին:
    -Շնորհակալ եմ...
    -Լավ կլիներ՝ Դուք էլ մի փոքր բան նվիրեիք առաջնորդին. Արևմտյան Պապուայում մարդիկ թանկ են գնահատում սպիտակամորթների նվերները:
    Սահակը շփոթվեց:
    Սառած մատներով բացեց ուսապարկն ու երկար փնտրտուքից հետո հանեց նախորդ ճամփորդությունից մնացած փոքր հուշանվեր-բրելոկը՝ միակ հարմար բանը, որ գտել էր:
    Առաջնորդը երախտագիտությամբ վերցրեց ընծան, հպարտությամբ ցույց տվեց բոլորին ու հետևից ամրացրեց գոտկատեղին կապած թելին:
    Բրելոկը կախվեց ընկավ մերկ հետույքի մեջտեղում ու վրան փայլփլեց լոնդոնյան մետրոյի խորհրդանիշը ՝„Mind the gap“:
    Blessed the poison which brings the end

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (01.09.2013), keyboard (02.09.2013), Mephistopheles (01.09.2013), Sambitbaba (01.09.2013), Stranger_Friend (02.09.2013), Աթեիստ (01.09.2013), Արևանուռ (01.09.2013), Դավիթ (06.09.2013)

  23. #12
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 11.
    Թափանցիկ

    -Ես կգնամ,իսկ դու՞ -
    Չէ,ես հանգստի կարիք ունեմ:
    -Ախր դու ոչինչ ես անում... Փոքր քույրը՝Ֆրանչեսկան,տեղից վեր թռավ:Վազեց մոտ եկող տղամարդու գիրկը:Էլիզային չնայելով հեռացավ: Էլիզան երկար ժամանակ նստած մնաց,չէր ուզում գնալ տուն,չէր ուզում տեսնել այդ տունը.այնտեղ անգամ փոշու հատիկը հիշեցնում էր նրան՝մի մարդու ,ով չի լինի ֆիզիկապես,բայց հոգեպես կտանջի մինչև մահ:Էլիզային միայն նա էր հասկանում,նրա կենդանության օրոք ամեն ինչ մի քանի անգամ հեշտ էր:ՉԷ՜,նա անգամ չէր աշխատում,բայց նա ավելի կարևոր գործ էր անում՝հասկանում էր:Հասկանում էր Էլիզայի ապրած ամեն մի րոպեն,ամեն մի միտքը և դա Էլիզայի համար ամեն ինչից վեր էր: Հիմա այդպես չէ,Ֆրանչեսկան թքած ունի նրա վրա,մայրն ընդհանրապես հոգեկան է անվանում,իսկ մնացած աշխարհը գոյություն չունի:Լինում է ժամանակ,երբ նա պատկերացնում է հորը ՝նստած իր սիրելի բազկաթոռին,զրուցելուց:Նա պատմում էր իր զգացածը,իսկ հայրը գլխով է անում:Ֆրանչեսկան,ով լսում էր այդ զրույցը,ոչինչ չէր հասկանում:Նա միայն շտապում էր մոր մոտ,կանչելու նրան:
    -Էլիզա՛,Էլիզա՛,-Էլիզան սթափվեց,աչքերը չռեց նրան կանչող մարդու վրա:
    -Հայրի՞կ
    -Ոչ,սիրելիս,ես քո հայրիկը չեմ,ես նրա եղբայրն եմ,-բացելով սպիտակ ատամները խոսեց հյուրը:
    -Եղբայրը՞,նա եղբայր ունե՞ր: Նրա առաջ կանգնած մարդը հորից մի քանի տարի երիտասարդ էր,մոտավորապես 40 տարի հազիվ լիներ:
    -Էլիզա,սա ի՞նչ հարց էր:Դու չգիտեի՞ր,նա չէ՞ր պատմել,ընդհանրապես չէ՞ր խոսել իմ մասին: Էլիզան գլուխը տարուբերեց և նորից նայեց մարդուն:
    -Դուք նման եք նրան:
    -Ահ,ասում են,բայց ես քո հայրը չեմ,ես ընդամենը քո հորեղբայրն եմ: Էլիզան շփոթված էր,նրան տուն հրավիրեց:Մայրը տեսնելով մարդուն անտարբեր հայացք ընդունեց:
    -Մայրի՞կ,-զարմացած մորը նայելով և հանկարծակի գալով նրա պահելաձևից խոսեց Էլիզան: -Հը՞,Էլիզա,որտեղ էի՞ր թափառում:
    -Հորեղբորս գուցե բարևե՞ս:
    -Հիմա՞ր ես,երբվանի՞ց դու հորեղբայր ունեցար: Էլիզան շուրջը նայեց,գունատվեց:Վազեց սենյակ,սկսեց լացել՝ ինքն էլ չգիտեր ինչի համար: <<Գուցե ես գժվում եմ,հը՞...>>
    Էլիզա՞,մանկիկս ինչու՞ ես արտասվում: Բարձրացրեց դեմքը,հորեղբայրը կանգնած էր կողքին:Էլիզան ոչինչ չխոսեց:Նորից հայացքը խրեց բարձի մեջ և նորից արտասվեց.
    -Ես իսկապես գժվել եմ,ի՞նչ հորեղբայր,ես հորեղբայր չունեմ:
    -Էլիզա՛,մանչուկս,տես ես քո կողքին եմ:Կուզե՞ս հորդ տեսնել: Էլիզան նորից նրան նայեց:Գլխով համաձայնության նշան տվեց: -Հետևի՛ր ինձ: Դրսում խավար էր:Էլիզան խարխափելով բռնեց հորեղբոր ձեռքից և գնաց անհայտ ուղղությամբ:
    Blessed the poison which brings the end

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), keyboard (02.09.2013), Moonwalker (02.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (02.09.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  25. #13
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 12.
    Չուշանաս

    -Իսկ դու երբևէ մտածե՞լ ես, Լյուսի, թե ինչու են այդ բոլոր հիմար հեռուստաշոուներն աշնանը սկսվում:
    Լյուսին թեք հայացքով նայեց տարեց կնոջը՝ թափահարելով պոչի ու գլխի նարնջագույն ժապավենները:
    -Կարծում եմ, աղջիկս, դա եղանակի հետ է կապված. մարդկանց փորձում են շեղել մթից ու սառնությունից: Անցյալ ձմեռը կես տարի տևեց, Լյուսի, մոռացել ե՞ս: Հեռուստացույցն ուղղակի փրկություն էր:
    Կինը կանգ առավ, Լյուսին՝ նույնպես:
    Այգու նստարարին երկու ջահել աղջիկներ էին, ձեռքներին՝ թղթեր:
    -Նորից ենք փորձում:
    -Լավ, սկսիր:
    -Մարիա, մենք քառասուն տարի իրար կողքի ենք ապրել, ո՞նց պիտի լինի հիմա:
    -Սրա հերթն էլ հասավ, ինչ արած... Դու տղա ունես, թոռներ, ես՝ միայն չոր գլուխս, որն այլևս պահել չեմ կարողանում: Ինձ լավ կլինի այնտեղ, Վերոնա, դու էլ երբեմն կայցելես: Վերոնա, դու կգաս, չէ՞:
    -Հա... Ու կբերեմ քո սիրած երշիկը՝ պղպեղի լցոնով: Իմ այգու մորուց էլ կբերեմ՝ այն փոքր թփինը, որը շատ ես հավանում:
    -Ես էլ քեզ համար «Էքսպրեսի» լրահոսը կկարդամ. դու հաստատ ակնոցդ էլի մի տեղ մոռացած կլինես, հետո միասին կնայենք «Սուպերտաղանդը». սկսվում է հոկտեմբերին, չմոռանաս:
    Լյուսին հետևեց տիրոջը, ով կամաց մոտեցավ աղջիկներին:
    -Թատերականից ե՞ք:
    -Այո, վաղը քննության ենք, փոքր տեսարան պիտի ներկայացնենք:
    -Շատ լավ տեսարան է, միայն թե մի քիչ դրամատիզացնում եք: Պետք չէ այդ թանձր տխրությունը, փորձեք ժպտալ, չէ՞ որ նրանք հույսով են խոսում:
    Ապա դիմեց Լյուսիին.
    -Գնանք, աղջիկս, մենք դեռ անելիքներ ունենք: Ձեզ հաջողություն եմ մաղթում վաղվա համար:
    Կինը հեռացավ, իսկ ուսանողուհիներն իրար նայեցին ու ծիծաղեցին:
    Լյուսին ականջը լարեց, երբ հեռախոսը զնգաց տիրոջ գրպանում:
    -Ինչ լավ է, զանգեցիր: Հենց նոր գնել եմ «Էքսպրեսը» և գնում եմ հետ: Ես ու Լյուսին անհամբեր քեզ ենք սպասում: Չէ, չէ, չբերես, ինձ ոչինչ պետք չէ: Դու միայն թե չուշանաս, իմ շշմած ընկերուհի, երեկոյան ութին այցելություններն ավարտվում են ծերանոցում:
    Blessed the poison which brings the end

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), E-la Via (04.09.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (02.09.2013), Արևանուռ (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013)

  27. #14
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 13.
    Անծանոթ սեր

    Գնացքը շարժվեց: Բոլոր ուղևորները պատուհանից հրաժեշտ են տալիս բարեկամներին, կողքիս տղամարդն ինձ ամբողջովին ճզմել է և ապակուն հպված վերջին համբյուրներն է ուղարկում սիրելիին: Ես հանգիստ նստած եմ... Գնացքից այն կողմ էլ դադար չկա` կիսով չափ ավել ամբոխ էլ ձեռքերը վեր պարզած թափահարում է: Այդպիսի բան միայն ֆիլմերում էի տեսել` կարծես հարյուրավոր մարմնագույն թիթեռներ օդում լինեն: Տեսարանն ինձ գրավեց, միայն մի բան է պակասում` ինձ մեկնված ձեռքը: Հիշելով մենակությունս մի պահ ինձ այդտեղ ամենադժբախտը զգացի, բայց միայն մի պահ:
    Հիմա տեսադաշտից ամբողջությամբ հեռացել է հետզհետե խավարող կայարանը, արդեն ուղևորները պատուհանից կախվելու փոխարեն իրար անծանոթ հայացքներ են փոխանցում: Իսկ իմ վիճակը կայուն է` ժպիտով ջերմ հայացք ուղղված քաղաքիս: Ես հանգիստ նստած եմ… Հիմա երևի միակ երջանիկն եմ` հրաժեշտի ծանրություն վրաս չկա, թերևս այդ տպավորությունը չունեմ: Ինչ որ բան ինձ ստիպում է դուրս նայել, նայել ինձ ծանոթ ու անծանոթ վայրերին, հեռու ծառերին, փողոցներին, թափառող շներին: ինչ որ ուժ ձգում է դեպի քաղաքս` երևի սա կարտ է, սեր կամ ընդամենը կախվածություն: Գուցե ես ոչնչով էլ չեմ առանձնանում մյուս ճանապարհորդներից, իմ մեջ էլ է նույն հրաժեշտի զգացումը, ուղղակի հիմա եմ դա հասկանում` գուցե, չգիտեմ… Բայց այդ դեպքում ինչո՞ւ եմ ես ժպտում, ինչո՞ւ իմ մեջ անասելի տաքություն կա սառը դեմքերի կողքին` երևի այն պատճառով, որ դեռ դուրս չենք եկել քաղաքից:
    Արդեն րոպեները կարճանում են, ինձ ծանոթ վայրերն աչքիս առաջից հեռանում են: Ես հանգիստ չեմ… Ահա վերջին հարազատ փողոցն իմ քաղաքում, այն դեռ երևում է: Մեջս հանկարծակի տագնապ է արթնանում, ես բռնկվում եմ սիրով, վեր եմ կենում ու հրաժեշտ եմ տալիս փողոցիս` ձեռքս ուժգին թափահարում եմ, ինչպես կայարանի ամբոխն էր հրաժեշտ տալիս բարեկամներին: Արդեն գիտեի ինչ է սա` ո՛չ կարոտ, ո՛չ կախվածություն: Սեր...
    Շուտով փողոցն էլ վերացավ ու նրա մշուշվելու հետ մարեց իմ վերջին ետ դարձի հույսը… Բոլորովին ուշադրություն չեմ դարձնում ինձ նայող ապուշ հայացքներին, հիասթափված նստում եմ: էլի ժպիտը դեմքիս է, բայց արդեն դուրս չեմ նայում, այլ գլուխս հանգիստ ետ եմ տանում, փակում աչքերս, թուլանում: Ես հանգիստ եմ.. Այլևս չեմ զգում գնացքի ընթացքը, կտրվում եմ նստարանից` անշարժանում: Կարծես ոչինչ չի շարժվում, ես իմ քաղաքում եմ: Ինձ ամենևին տարօրինակ չի թվում այս ամենը, բայց հանկարծ ականջիս է հասնում խոսափողից հնչող ձայն.
    - գնացքի խափանման պատճառով չենք կարող շարունակել ուղևորությունը: ներողություն ենք խնդրում պատճառած անհանգստության համար: Կարող եք իջնել…


    Դա երազ չէր...
    Blessed the poison which brings the end

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Enna Adoly (31.08.2013), Sambitbaba (01.09.2013), Smokie (04.09.2013), Stranger_Friend (01.09.2013), Նաիրուհի (01.09.2013), Նարե91 (01.09.2013)

  29. #15
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 14.
    Ցավը

    Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
    Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի առաջ: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».
    - Մի՛ արա մամայիիիս...
    - Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
    - Բալե՜ս, գնա պառկի...
    Առավոտյան ...
    Մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
    Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»:
    Blessed the poison which brings the end

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.08.2013), Chilly (02.09.2013), E-la Via (04.09.2013), keyboard (02.09.2013), Lusntag Lusine (01.09.2013), melancholia (02.09.2013), Mephistopheles (03.09.2013), Moonwalker (05.09.2013), Sambitbaba (01.09.2013), Stranger_Friend (01.09.2013), Արևանուռ (01.09.2013)

Էջ 1 37-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական մրցույթ: Պատահական ծանոթություն: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 737
    Վերջինը: 21.10.2013, 14:53
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 10.09.2013, 13:48
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •