Ain't no sunshine when she's gone
It's not warm when she's away
Ain't no sunshine when she's gone
She always gone too long anytime she goes away
Երբ այս երգը լսեցի Withers-ըկատարմամբ, ինձ մի այլ կարգի հետաքրքրեց հեղինակըմինչ այդ չէի էլ լսել իր մասին:
Շատ եմ սիրում երբ երաժիշտն ինքն է իր երգերի հեղինակը, անգամ cover-ները կատարում է յուրովի, ի՛ր ոճով: Իր առաջին ալբոմը՝ «Just As I Am»ը ինձ համար գլուխգործոց է:
«Ain't No Sunshine»-ն էլ է այդ ալբոմի երգերից: Այն գրելուց Withers-ը ոգեշնչվել է «Days of Wine and Roses» ֆիլմից, որտեղ գլխավոր հերոսները տառապում էին ալկոհոլիզմով՝ դեպրեսվելով սիրելիի բացակայությունից: Whiters-ը մի ժամանակ որոշել էր երգի տեքստը փոխել, այլ խոսքերով ձայնագրել, բայց երաժիշտ ընկերները խնդրեցին չանել նման բան՝ գտնելով որ սա լավագույն տարբերակն է (միանգամայն համամիտ եմ):
Սա էլ ոնց որ շարունակությունը լինի
Հիմա Whiters-ը 75 տարեկան է
![]()
Էջանիշներ