Նարե ջան, համարյա համաձայն եմ հետդ, սննդային արդյունաբերությունն իսկապես լավ զարգացած ա, բայց
1. Մակարոն ես գնում եմ ոչ հայկական (մելոգրանոն վատը չի, բայց իտալականին չի հասնում)
2. Հայկական ուտելու ենթակա տուշոնկա չկա
3. Հատիկեղենը (բրինձ, ձավար ու նման բաներ) առնում ես 3օր առաջ արտադրած տուփ, ու դեռ չբացած, մեջ տեսնում շարժվող ճիճուներ (տարբեր արտադրողների մոտ)։ Արդեն ես գնում եմ ոչ հայկական։
4. Էն անձեռոցիկների իմպրտնի լիքը արտադրողների պահը մի քիչ չի համապատասխանում իրականությանը, որտև իրականում խանութները լցված են հենց տեղական արտադրանքով, ու մի փոքրիկ անկյուն հատկացրել են արտասահմանյանին, որոնցից մենակ մի անուն գիտեմ՝ Սելպակ։ Իսկ հայկական, մեծ մասամբ «կլեոպատրա»-ի տեսականին ա, ինչ որ «սոֆտ-չգիտեմինչ», ինչ որ «Պիանո» (սրա բոցը՝ «mikofart» LTD) ու էլի տենց փախած արտադրողներ։
Էջանիշներ