Թեման սկսեմ հին անեկդոտով։
Դասախոսը հարցնում է ուսանողներին։
- Ինչպե՞ս կոչվում այն տղամարդը, որը ուզում է, բայց չի կարող։
- Իմպոտենտ
- ճիշտ է, իսկ ինչպե՞ս կոչվում այն տղամարդը, որը կարող է, բայց չի ուզում։
Հետին շարքերից մի աղջիկ գոռում է։
- Տականք է նա, տականք։
Արդեն մի քանի տարի է, ես, անձեռոցիկ ու զուգարանի թուղթ գնելիս, վերցնում եմ միայն թուրքական Selpak ֆիրմայի արտադրանքը։ Բայց ամեն վերցնելուց հայհոյում եմ հայ արտադրողներին, որոնց տեսականին զբաղեցնում է 3 անգամ ավելի մեծ տարածք քան թուրքականինը։ Մեծ տեսականին պայմանավորված է ոչ թե որակի տարբերությամբ, այլ միայն տուպի ձևի ու չափի։ Երբ յուղոտ հավ ուտելուց հետո փորձում ես այդ «անձոռոցիկներով» ձեռքերդ մաքրել, անձեռոցիկի մեծ մասը մնում է ձեռքերիդ վրա։ Փորձի համար պարբերաբար գնում եմ նաև տեղական արտադրանք, բայց դեռևս որակով չի հանդիպել (ինչքան էլ խանութի աշխատողները համոզեն, որ նույն թուրքականի որակի է)։
Նույնը վերաբերում ա շոգեխաշած մսին (говядина тушеная): Փորձեք գնել 3 տուպ հայկական արտադրանք, ամեն տուփից մի որակ կստանաք։ Առաջին ում կարող ա լիքը միս լինի, վերջինում պինցետով ման գաս, միս չգտնես։ Մեկ-մեկ միջից նենց բաներ են դուրս գալիս, քիչ է մնում զզվես, դառնաս բուսակեր։
Լավ ա խանութներում կա համարյա կրկնակի թանկ, բայց միշտ նույն, հաճելի բաղադրությամբ ապրանք։
Մի այլ օրինակ էլ Վեդու «Վերնաշեն» գինին. եթե մի քանի տարի առաջ այն բավականին հաճելի գինի էր, հիմա դարձել է լոտո, ամեն շշից մի համ է գալիս։
Այսքանով իհարկե չի սահմանափակվում հայկական արտադրողների աղբի թվարկումը։
Ինձ շատ հետաքրքիր է, նրանց իսկապե՞ս իմպոտենտ են. չեն կարողանում որակովն արտադրել ու ավելի թանկ վաճառել, թե տականք են. գտնում են, որ հայ սպառողին էս էլ ա շատ։
Ես հակված եմ երկրորի կողմը։
Հ.Գ.
Նշեմ, որ կան ապրանքներ, որոնք արտադրությունն իսկապես հասել է որոշակի նորմալ որակի. կաթնամթերք, տեքստիլ, հյութեր, թարմ մսեղեն ...
Էջանիշներ