Ես ուղղակի չէի կարող թեմա չբացել իմ շաա՜տ սիրելի դերասանի մասին
Smokie-ի խոսքերից
85 տարի: Անգամ եթե իրեն տեսած չլինես որևէ ֆիլմում, միևնույնն է գրավում է, մոտդ զգացողություն է արթնացնում, որ համաշխարհային կինոյի մեծերից է ու իրեն կարելի է դասել հին համաշխարհային դերասանների ու ռեժիսորների կողքին, որոնց հետ աշխատել է: Իր աչքերը՝ տարիների հետ անփոփոխ խիստ ու խորաթափանց հայացքը տեսնելուց հետո որոշում ես նայել իր շատ ու շատ ֆիլմեր: Իր անկրկնելի Կվազիմոդոն, իր ծերուկ Բենքը («Բլեֆ») արդեն ամեն ինչ արժեն: Այդ երկու ֆիլմերն էլ բավական են, որպեսզի տեսնես տաղանդավոր, մեծ դերասանի: Իր շնորհիվ էլ ժամանակակիցը կսիրի հին կինոն, սև-սպիտակ, հին ու բարի: Նկարահանվել է 1936-ից մինչև 2001 թվականը՝ մինչև իր մահը: Նաև գրող ու նկարիչ՝ մի խոսքով հանճարեղ Anthony Quinn:
Կվազիմոդո
Հին ու բարի պապիկ
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Էջանիշներ