User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Արթուր Քլարք / Arthur C. Clarke

  1. #16
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    [*]27 տարեկանում գծագրում և նկարագրում է Երկրի մոլորակի առաջին արհեստական արբանյակը։ Դրանից միայն 20 տարի հետո էր, երբ 1965 թ.-ի ապրիլի 6-ին տիեզերք ուղարկվեց առաջին արբանյակը։
    1957թ., սովե՞տ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2013)

  3. #17
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    1957թ., սովե՞տ
    Այո՛ ճիշտ ես։ Առաջին արբանյակը՝ Սպուտնիկ 1-ը ռուսները բաց են թողել 1957 թ.-ի հոկտեմբերի 4-ին։
    Իմ նշած ամսաթվին՝ 1965 թ, ապրիլի 6, տիեզերք է ուղարկվել կապային արբանյակ՝ Early Bird-ը։

    Մերսի սխալը ուղղելու համար։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), Ներսես_AM (24.08.2013)

  5. #18
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօ-ի ՖԲ-ի էջից

    Արթուր Կլարկ - Կարանտինը

    Երկրի վառվող բեկորները դեռ ծածկում էին երկնակամարի կեսը, երբ հարցը Հետաքրքրության Գեներատորից հասավ Կենտրոն.
    - Դա իրո՞ք անհրաժեշտ էր: Նրանք, իհարկե, օրգանական ծագում ունեին, բայց չէ՞ որ արդեն հասել էին բանականության երրորդ մակարդակին:
    - Մենք այլ ելք չունեինք. մեր նախորդ հինգ միավորներն անհույս վարակվել էին՝ նրանց հետ շփման մեջ մտնելուց հետո:
    - Վարակվե՞լ: Ինչո՞վ:
    Դանդաղ ձգվում էին միկրովայրկյանները, քանի դեռ Կենտրոնը որսում էր այն հատուկենտ խամրող հիշողությունները, որոնք կարողացել էին անցնել Գրաքննության Դարպասով՝ նախքան ծանր բեռնավորված Հետախուզական Շղթաները կստանային ինքնաոչնչացվելու հրամանը:
    - Նրանք բախվել էին մի խնդրի հետ, որն անհնար էր լիարժեքորեն վերլուծել՝ անգամ եթե հաշվեին մինչև Տիեզերքի գոյության վերջը: Եվ չնայած խնդիրը ներառում էր ընդամենը վեց նշան, այն կլանել էր նրանց ողջ գիտակցությունը:
    - Ինչպե՞ս կարող է նման բան լինել:
    - Մենք չգիտենք և երբեք էլ չպիտի իմանանք: Բայց եթե այդ վեց նշանները երբևէ կրկին բացահայտվեն, բանական համակարգիչների ողջ քաղաքակրթությունը կկործանվի:
    - Իսկ ինչպե՞ս կարելի է ճանաչել այդ նշանները:
    - Մենք դրա պատասխանն էլ չունենք. միայն դրանց անուններն են հասցրել թափանցել ներս՝ նախքան Գրաքննության Դարպասը կփակվեր: Բնականաբար՝ դրանք ոչինչ չեն նշանակում:
    - Եվ այնուամենայնիվ՝ ես պետք է իմանամ այդ անունները:
    Գրաքննության շղթաներում լարումը սկսեց աճել, սակայն Դարպասը մնաց բաց.
    - Ահա դրանք. արքա, թագուհի, փիղ, ձի, նավակ, զինվոր:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.08.2013), Freeman (25.08.2013), Հայկօ (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  7. #19
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսնափոշին հրաշալի է
    A long time ago, in a galaxy far, far away...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.09.2013)

  9. #20
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր վերջացրեցի Արթուր Քլարքի՝ իմ կարդացած առաջին ստեղծագործությունը՝ «Քաղաքը և աստղերը» Ի՜նչ ծիծիկ երևակայություն ունի: Էս գիրքը լրիվ պատահաբար ձեռքս ընկավ, սրա մասին չէի էլ լսել: Գնացքին էի սպասում կայարանում, սովորության համաձայն մտա գրախանութ, գիտաֆանտաստիկայի բաժինը ուսումնասիրելու, էս գիրքը աչքովս ընկավ, Սըր Քլարքի միակ գիրքն էր, որ ունեին:

    Հիմա այլ գրքեր խորհուրդ տվեք, բայց ոչ մեծ (200-300 էջանով):

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անվերնագիր (29.11.2013)

  11. #21
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բըհ, ես էլ ուրախացա թե էլեկտրոնային տարբերակն ունես։ Ժող, ուզում եմ Քլարկի գրքերը ու հատկապես պատմվածքները անգլերեն epub կամ mobi ֆորմատով (ինտիմ չառաջարկել ։))

    Էն կռիս Հայկօն գրածներիս չի պատասխանում, խոզ մեռնում ա
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 29.11.2013, 19:02:
    I may be paranoid but no android!

  12. #22
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ 2001 A Space Odyssey-ն ամենասիրածս կինոներից մեկն ա, որի ամեն րոպեն պաշտում եմ։ Էն որ մի օր որոշում եմ գիրքը կարդալ ու սիրահարվում եմ գրքի ամեն բառին, չնայած նրան, որ կինոն մեկ ա ավելի լավն ա։ Էն որ հետո որոշում եմ կարդալ 2010-ը ու սիրահարվում եմ գրքի ամեն մի բառին, չնայած, որ 2001-ը ավելի լավն էր։ Էն որ հիմա սկսելու եմ 2061-ը ու չգիտեմ թե ինչ ա լինելու։

    Կարճ ասած, Քլարկը աշխարհի լավագույն սայֆայ գրողն ա, LAV? Իր նման երևակայություն, իր նման մտքի թռիչք, իր նման ապագան կանխագուշակելու ունակություն ոչ ոք չի ունեցել։ Վերջակետ։

    Space Odyssey-ն վերջացնեմ, անցնելու եմ Ռամային։
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.07.2015, 00:54:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.07.2015), Jarre (11.07.2015), Հայկօ (11.07.2015), մարդագայլուկ (11.07.2015)

  14. #23
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. քիչ ա մնում անունս փոխեմ դարձնոմ David Bowman, տիեզերական սաղմի նկարն էլ դաջեմ սրտիս (առաջնեկիս անունն էլ դնեմ HAL9000)
    I may be paranoid but no android!

  15. #24
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ 2001 A Space Odyssey-ն ամենասիրածս կինոներից մեկն ա, որի ամեն րոպեն պաշտում եմ։ Էն որ մի օր որոշում եմ գիրքը կարդալ ու սիրահարվում եմ գրքի ամեն բառին, չնայած նրան, որ կինոն մեկ ա ավելի լավն ա։ Էն որ հետո որոշում եմ կարդալ 2010-ը ու սիրահարվում եմ գրքի ամեն մի բառին, չնայած, որ 2001-ը ավելի լավն էր։ Էն որ հիմա սկսելու եմ 2061-ը ու չգիտեմ թե ինչ ա լինելու։

    Կարճ ասած, Քլարկը աշխարհի լավագույն սայֆայ գրողն ա, LAV? Իր նման երևակայություն, իր նման մտքի թռիչք, իր նման ապագան կանխագուշակելու ունակություն ոչ ոք չի ունեցել։ Վերջակետ։

    Space Odyssey-ն վերջացնեմ, անցնելու եմ Ռամային։


    Իսկ Ռամաները, Հայկ..... Էդ մի ուրիշ գլուխգործոց ա։ Իհարկե մեծարգո Հայկօն տանել չի կարում Ռաման, բայց ես երեք անգամ կարդացել եմ Ոդիսականները երկու, Ռաման երեք։ Ինձ Ռամայի վերջին հատորները ավելի շատ են դուր գալիս։ Շատ փիլիսոփայական հարցեր է քննարկում ու ճիշտ ձևով։ Մանավանդ կրոնի մոմենտով հետաքրքիր մտքեր կան։
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 11.07.2015, 15:13:

  16. #25
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթուր, քեզ մտրակի 50 հարված 3001-ը սպոյլ անելու համար

    ԻՆՉՈւ՞՞՞
    I may be paranoid but no android!

  17. #26
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթուր, քեզ մտրակի 50 հարված 3001-ը սպոյլ անելու համար

    ԻՆՉՈւ՞՞՞
    Դա սպոյլեր չի։ Էդ ամենը գրված է անգլերեն հրատարակության նախաբանում ու կազմի հետևի մասում։
    Ու իզուր էլ ջնջել եք գրածներս։ Մարդ գալիս չարչարվում բան ա գրում, իսկ դուք ջնջում եք առանց ճշտելու։ Բեեեե ձեզ......

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (11.07.2015)

  19. #27
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հիշում վերջերս որևէ գիրք տենց լարված ու կլանված կարդայի, ինչպես Քլարկի Rendezvous with Rama-ն: Մանավանդ Ժելյազնուց հետո, ում տենց էլ չկարողացա սիրել:

    Մի խոսքով 22-րդ դար, ինչ-որ աստերոիդ մտնում է արեգակնային համակարգ ու հետո գիտնականները պարզում են, որ էս աստերոիդը բնական մարմին չի, այլ այլմոլորակային նավ է ու մի խումբ աստղագնացների է ուղարկում, որպեսզի ուսումնասիրեն Ռաման: Աստղագնացները մտնում են Ռամայի մեջ ու սկսում են ուսումնասիրել այլմոլորակային տարօրինակ նավը, բայց ինչքան շատ են ուսումնասիրում ու ինչքան նոր բաներ են բացահայտում էդքան ավելի շատ հարցեր են առաջանում: Ու գիրքն էդպես էլ վերջանում է, առանց հարցերից շատերին պատասխան տալու:

    Ռամայի մյուս մասերը չեմ պատրաստվում կարդալ, ոնց հասկացա դրանք Քլարկը չի գրել Gentry Lee-ն է հեղինակը, իսկ Քլարկն ընդամենը խմբագրել է ու շատ ցածր ռեյտինգներ ունեն: Բայց Rendezvous with Rama-ն իմ համար ամբողջական գիրք էր ու ոչ մի շարունակության կարիք չուներ: 2001-ի հետ միասին Քլարկի ամենասիրածս գրքերի ցանկում հայտնվեց:

    Ինչ վերաբերվում է Space Odyssey-ի մյուս մասերին, 2010-ը շատ լավն էր, բայց 2061-ն ու 3001-ը էն աստիճանի վատն էին, որ ավելի լավ ա չգրեր:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (10.11.2021)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 205
    Վերջինը: 07.07.2011, 02:01
  2. Արթուր Սարգսյան / Arthur Sarkissian
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.04.2010, 13:07
  3. Արթուր Ռեմբո
    Հեղինակ՝ Կաթիլ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.01.2010, 11:42
  4. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •