User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Արթուր Քլարք / Arthur C. Clarke

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արթուր Քլարք / Arthur C. Clarke

    ԱՐԹՈՒՐ ՉԱՐԼԶ ՔԼԱՐՔ
    (Arthur C. Clarke)



    ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Ծնվել է 1917 թ.-ի դեկտեմբերի 16-ին, մահացել՝ 2008 թ.-ի մարտի 17-ին։

    Ո՞վ է Արթուր Քլարքը։

    • Աշխարհի առաջին արբանյակ գծագրողը
    • Գիտնական
    • Նորարար
    • Փիլիսոփա
    • Լեզվաբան
    • Դերասան
    • Գրող
    • Գիտաֆանտաստիկ ժանրի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը
    • Oսկարակիր ֆիլմի սցենարիստ
    • 77 գրքի և 500-ից ավել պատմվածքների և հոդվածների հեղինակ
    • Տասնյակ մրցանակների դափնեկիր


    Իր մասին գրվել են հազարավոր հոդվածներ և նրան են նվիրվել հարուրավոր վեբ կայքեր աշխարհի ամենատարբեր լեզուներով։

    Ժամանակակից աշխարհահռչակ երաժիշտներ և երաժշտական խմբեր, ինչպիսիք են՝ Փինք Ֆլոյդը (Pink Floyd), Ժան Միշել Ժառը (Jean Michel Jarre), Ռոջեր Ուոթերսը (Roger Waters) և Դեյվիդ Գիլմորը (David Gilmour) Արթուր Քլարքին և նրա ստեղծագործություններին են նվիրել իրենց ալբոմներից և երաժշտությունից մի քանիսը, ինչպես նաև կազմակերպել են համերգներ և համաշխարհային շրջագայություններ նվիրված իրեն։


    Արթուր Քլարքը, Այզեք Ազիմովը (Isaac Asimov) և Ռոբերտ Հեյնլեյնը (Robert Heinlein) համարվում են գիտաֆանտաստիկ ժանրի բոլոր ժամանակների «Մեծ Եռյակը»։

    Քննադատներն իր վեպերը համարում են գիտաֆանտաստիկ ժանրի կուլտային ստեղծագործություներ։ Առավել հանրաճանաչներն են՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odissey); «Մանկության ավարտը» (Childgood’s End); «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvou with Rama); «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) և այլն։

    Քլարքի գաղափարներն ընկած են տասնյակ ֆանտաստիկ ֆլմերի սյուժեների հիմքում, իսկ 2 ֆիլմ էլ նկարահանվել է իր վեպերի հիման վրա՝ Սթենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» և Պիտեր Հյամսի «2010 թվականի տիեզերական ոդիսականը»։


    ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
    • 13 տարեկանում պատրաստում է իր առաջին աստղադիտակը։
    • 27 տարեկանում գծագրում և նկարագրում է Երկրի մոլորակի առաջին արհեստական արբանյակը։ Դրանից միայն 20 տարի հետո էր, երբ 1965 թ.-ի ապրիլի 6-ին տիեզերք ուղարկվեց առաջին արբանյակը։
    • 51 տարեկանում Սթենլի Կուբրիկի հետ միասին նկարահանում են գիտաֆանտաստիկ ժանրի մինչև այսօր լավագույնը համարվող գեղարվեստական ֆիլմը՝ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odissey / Космическая одиссея 2001 года), որը առաջադրվեց Օսկար մրցանակի 10 անվանակարգերում, որոնցից շահեց միայն մեկը՝ լավագույն հատուկ էֆեկտներ։ Այս ֆիլմում և համանուն վեպում Արթուր Քլարքը տվեց ինտերնետի, գերհամակարգիչների, iPad-ի և մի քանի հասկացությունների և առարկաների նկարագրություն, որոնք պետք է տարածվեին կամ ստեղծվեին մեր տասնամյակում։
    • 76 տարեկան հասակում, նա ստեղծեց իր սեփական մրցանակը, որը շնորհվում էր գիտության մարդկանց և գիտաֆանտաստիկ ժանրում ստեղծագործողներին


    Արթուր Չարլզ Քլարքը դեռ երկար ժամանակ «կբնակվի» իր ընթերցողների սրտերում և մտքերում, իսկ նրա կերտած կերպարները միշտ կջերմացնեն նրանց սրտերը։

    Աղբյուր՝
    Արթուր Քլարքի հայկական ՖԲ էջ

    ՀԳ՝ ոգեշնչված Mari Melikyan-ից և մեր մարսաբնակ ակումբցի Alphaone-ից

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), enna (23.08.2013), Freeman (23.08.2013), Hda (23.08.2013), laro (23.08.2013), Lílium (23.08.2013), Sagittarius (23.08.2013), Smokie (24.08.2013), Անվերնագիր (23.08.2013), Հայկօ (24.08.2013), Ռուֆուս (11.07.2015), Վոլտերա (23.08.2013)

  3. #2
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՐԹՈՒՐ ՉԱՐԼԶ ՔԼԱՐՔ
    (Arthur C. Clarke)




    Աղբյուր՝
    Արթուր Քլարքի հայկական ՖԲ էջ
    Ըմմմ,ֆբ էջը չի բացում ոնց որ
    Վերջին խմբագրող՝ enna: 23.08.2013, 17:35:

  4. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐՔԻ 3 ՕՐԵՆՔՆԵՐԸ


    1) Երբ հարգարժան, սակայն արդեն ծերացած գիտնականը պնդում է, որ ինչ որ բան հնարավոր է, ապա նա հավանաբար համարյա թե ճիշտ է։ Իսկ երբ նա պնդում է, որ ինչ որ բան ահնար է, ապա նա հավանաբար սխալվում է։

    2) Հնարավորության սահմանները իմանալու միակ ճանապարհը, այդ սահմաններից դուրս գալու քաջություն ունենալն է։

    3) Ցանկացած լավ զարգացած տեխնոլոգիա հեշտությամբ կարելի է շփոթել մոգության և կախարդության հետ։

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), E-la Via (24.08.2013), enna (23.08.2013), Freeman (23.08.2013), Sambitbaba (11.07.2015), Անվերնագիր (23.08.2013), Հայկօ (24.08.2013), Վոլտերա (23.08.2013)

  6. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըմմմ,ֆբ էջը չի բացում ոնց որ
    Նոր ստուգեցի unpublish էր էղել
    Երկար ժամանակ ոչ մեկը չէր մտել, դրա համար ավտոմատ փակվել էր։ Հիմա կրկին հրապարակեցի։ Փորձիր տես բացվո՞ւմ է։ Իմ մոտ ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է։

  7. #5
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ստուգեցի unpublish էր էղել
    Երկար ժամանակ ոչ մեկը չէր մտել, դրա համար ավտոմատ փակվել էր։ Հիմա կրկին հրապարակեցի։ Փորձիր տես բացվո՞ւմ է։ Իմ մոտ ցույց է տալիս, որ ամեն ինչ նորմալ է։
    հիմա ստացվում է:47Հիմա իմ էջում լինկը կդնեմ:
    Վերջին խմբագրող՝ enna: 23.08.2013, 17:52:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2013)

  9. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քլարքից եթե բացարձակ անտեղյակ լինեի, մեջբերված երեք միտքը բավական էր, որ մոլի ֆանատ դառնայի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.08.2013), Freeman (23.08.2013), Jarre (23.08.2013), Sambitbaba (05.11.2014)

  11. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐՔԻ ԳՐՔԵՐԸ


    ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    1) Գրքերի հայերեն վերնագրերը մեղմ ասած սիրողական և անտաղանդ թարգմանություններ են
    2) Ներկայացված են ոչ բոլոր գրքերը


    1951 «Մարսի ավազները» (The Sands Of Mars / Пески Марса)

    1951 «Հետախուզություն երկրի վրա» (The Exploration Of Space)

    1951 «Դետը» (The Sentinel)

    1952 «Մուտք դեպի տիեզերք» (Prelude To Space / Прелюдия к космосу)

    1952 «Երկնքի կղզիները» (Islands In The Sky / Острова в небе)

    1953 «Գիշերը չպիտի գա» (Against The Fall Of Night / Против прихода ночи)

    1953 «Մանկության ավարտը» (Childhood's End / Конец детства)

    1953 «Հետազոտություն Երկրի վրա» (Expedition to Earth / Экспедиция на Землю)

    1954 «Խորություն» (The Deep Range / Большая глубина)

    1955 «Երկրի լույսը» (Earthlight / Земной свет)

    1956 «Քաղաքը և աստղերը» (The City And The Stars / Город и звезды)

    1956 «Հասնել Վաղվան» (Reach for Tomorrow)

    1957 «Երկնքի հակառակ կողմը» (The Other Side Of the Sky)

    1957 «Սպիտակ եղնիկի պատմվածքները» (Tales From the White Hart)

    1957 «Լուսինը պատրաստելիս» (The Making Of a Moon)

    1959 «Աստղերի Ծովի շրջակայքով» (Across the Sea Of Stars)

    1961 «Լուսնափոշին» (A Fall Of Moondust / Лунная пыль)

    1961 «Դժվարություններ տիեզերանավի վրա» (The Challenge Of the Spaceship)

    1962 «Ապագայի ուրվագծերը» (Profiles of the Future)

    1962 «Պատմվածքներ տասը բառով» (Tales Of Ten Worlds)

    1963 «Դելֆինների կղզին» (Dolphin Island / Остров дельфинов)

    1963 «Գլիսադա. ամեն ինչ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործածվող փորձարարական տեխնոլոգիաների մասին» (Glide Path: To The Heart Of Experimental Technology...In WWII!)

    1965 «Մուտք դեպի Մարս» (Prelude To Mars)

    1967 «Աստծու 9 միլիարդ անունները» (The Nine Billion Names Of God)

    1967 «Ժամանակի զոնդը» (Time Probe)

    1968 «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (2001: A Space Odyssey / Космическая одиссея 2001 года)

    1968 «Տիեզերքի խոստումը» (The Promise Of Space)

    1968 «Կոմարեի առյուծը» (The Lion Of Comarre)

    1969 «Տիեզերքի մասին երազողները» (The Space Dreamers)

    1969 «Դժվարություն ծովի վրա» (The Challenge Of the Sea)

    1972 «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous With Rama / Свидание с Рамой)

    1972 «Արեգակնային քամին» (The Wind From the Sun)

    1972 «Ժամանակինը և աստղերինը» (Of Time and Stars)

    1973 «Հաշվետվություն Երրորդ մոլորակից և այլ ենթադրություններ» (Report On Planet Three and Other Speculations)

    1975 «Գերիշխան Երկիրը» (Imperial Earth / Земля Имперская)

    1977 «Տեսարան Սերենդիփից» (The View From Serendip)

    1978 «Դրախտի շատրվանները» (The Fountains Of Paradise / Фонтаны рая)

    1980 «Ձայներ երկնքից» (Voices From the Sky)

    1982 «2010. Երկրորդ ոդիսականը» (2010: Odyssey Two / 2010: Одиссея Два)

    1985 «2061. երրորդ ոդիսականը» (2061: Odyssey Three / 2061: Одиссея Три)

    1986 «Հեռավոր երկրի երգերը» (The Songs Of Distant Earth / Песни далёкой Земли)

    1986 «Արթուր Քլարքի 2019 թվականի հուլիսի 20-ը» (Arthur C Clarke's July 20, 2019)

    1987 Venus Prime 1

    1987 «Օրորոցը» (Cradle / Колыбель)

    1988 Venus Prime 2

    1989 Venus Prime 3

    1989 «Ռամա 2» (Rama II / Рама II)

    1990 Venus Prime 4

    1990 Venus Prime 5

    1990 «Գիշերվանից այն կողմ» (Beyond The Fall Of Night / По ту сторону ночи)

    1990 The Ghost From the Grand Banks / Призрак Великих отмелей

    1990 «Երկիր մոլորակի պատմվածքները» (Tales From Planet Earth)

    1991 Venus Prime 6

    1991 «Ռամայի պարտեզը» (The Garden Of Rama / Сад Рамы)

    1992 «Ինչպես էր Երկիրը միաբան «համաշխարհային գյուղի» ժամանակներում» (How the World Was One Beyond the Global Village)

    1993 «Ռաման բացահայտված» (Rama Revealed / Рама явленный)

    1994 «Աստծո մուրճը» (The Hammer Of God / Молот Бога)

    1995 «Օլիմպի ձյունը» (The Snows Of Olympus)

    1996 «3001. վերջին ոդիսականը» (3001: The Final Odyssey / 3001: последняя одиссея)

    1996 «10 բալ Ռիխտերի սանդղակով» (Richter 10 / 10 баллов по шкале Рихтера)

    1998 «Օրորոցը» (Cradle)

    1999 «Թրիգերը» (The Trigger)

    2000 «Այլ օրերի լույսը» (The Light of Other Days / Свет иных дней)

    2001 «Ցանց աշխարհների միջև» (The Web Between The Worlds)

    2002 «Կորալների ափը» (The Coast Of Coral)

    2003 «Ժամանակի աչքը» (Time's Eye / Око времени)

    2005 «Արգեկնային հողմ» (Sunstorm / Солнечная буря)

    2005 «Վերջին թեորեմը» (The Last Theorem / Последняя Теорема)

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.08.2013), Freeman (23.08.2013), Հայկօ (24.08.2013), Վոլտերա (23.08.2013)

  13. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԹՈՒՐ ՔԼԱՐՔԻ ՍՏԱՑԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ


    1956
    Հյուգոյի մրցանակ «Լավագույն կարճ պատմվածք» անվանակարգում (Hugo Best Short story winner), «Աստղը» (The Star) պատմվածքի համար

    1961
    Գիտությունը հանրամատչելի դարձնելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-Կալինգա Մրցանակ (UNESCO–Kalinga Prize for the Popularization of Science)

    1963
    Stuart Ballantine Medal

    1969
    Առաջադրվեց Օսկար մրցանակի՝ «Լավագույն սցենարիս անվանակարգում», «2001 թվականի տիեզերական ոդիսականը գրքի համար»

    1973
    Նեբուլայի Լավագույն Վեպ Մրցանակ (Nebula Best Novella winner)՝ «Հանդիպում Մեդուզայի հետ» (A Meeting with Medusa) վեպի համար

    1974
    Ջոն Կեմբելի՝ Լավագույն Վեպ մրցանակ (John W Campbell Memorial Award Best Novel winner)՝ «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous with Rama) վեպի համար

    1974
    Նեբուլայի Լավագույն Վեպ Մրցանակ (Nebula Best Novella winner)՝ «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous with Rama) վեպի համար

    1974
    Հյուգոյի մրցանակ «Լավագույն կարճ պատմվածք» անվանակարգում (Hugo Best Short story winner)՝ «Հանդիպում Ռամայի հետ» (Rendezvous with Rama) վեպի համար

    1980
    Նեբուլայի Լավագույն Վեպ Մրցանակ (Nebula Best Novella winner)՝ «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) վեպի համար

    1980
    Հյուգոյի մրցանակ «Լավագույն վեպ» անվանակարգում (Hugo Best Novel winner), «Դրախտի շատրվանները» (The Fountains of Paradise) վեպի համար

    1989
    Անգլիայի Թագուհու կողմից արժանացավ «Ասպետ Բակալավր» (Knight Bachelor) տիտղոսին։ Առողջական խնդիրների պատճառով նա չկարողացավ մեկնել Լոնդոն, ուստի մրցանակը նրան շնորհեց Շրի Լանկայում Միացյալ Թագավորությունների պատվավոր ներկայացուցիչը։

    1994
    Առաջադրվեց Նոբելյան մրցանակի

    2000
    Ստացավ «Բրիտանական Մարդասիրական Ասոցիացիայի Պատվավոր Սատար» (Distinguished Supporter of the British Humanist Association) տիտղոսը

    2001
    «Ապոլլո 13» տիեզերանավի ղեկավարման վահանակը՝ «Odyssey» բառի փորագրմամբ

    2003
    Արժանացավ Տելուրիդի Տեք. Ֆեստիվալ մրցանակի

    2004
    «Հեյնլեյն Մրցանակ» (Heinlein Award)

    2005
    Արժանանում է Շրի Լանկայի քաղաքացիական բարձրագույն մրցանակի, որի անվանումն է՝ «Շրի Լանկայի Հպարտություն» (Sri Lankabhimanya)

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.08.2013), Հայկօ (24.08.2013), Վոլտերա (23.08.2013)

  15. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հղումներ տալ հնարավո՞ր է, ես ուզում եմ գոնե ֆանտաստիկայի թեմաներում ինչ գտնում եմ, հղումները տեղադրել, բայց եթե էսպես համակարգված դրվի, ավելի լավ կլինի, թե չէ խառը դնելու դեպքում կսկսենք իրար կրկնել

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2013)

  17. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հղումներ տալ հնարավո՞ր է, ես ուզում եմ գոնե ֆանտաստիկայի թեմաներում ինչ գտնում եմ, հղումները տեղադրել, բայց եթե էսպես համակարգված դրվի, ավելի լավ կլինի, թե չէ խառը դնելու դեպքում կսկսենք իրար կրկնել
    Alphaone, գրքերի հղումները նկատի ունե՞ս։

  18. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Alphaone, գրքերի հղումները նկատի ունե՞ս։
    Ահա Ես մի քանի հատ գտա, բայց վստահ չեմ, որ գրքահենական տարբերակներ չեն, դրա համար չդրեցի, որ վիրուս չտարածեմ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2013)

  20. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա Ես մի քանի հատ գտա, բայց վստահ չեմ, որ գրքահենական տարբերակներ չեն, դրա համար չդրեցի, որ վիրուս չտարածեմ
    Ես անպայման կդնեմ հղումները։ Բոլոր հղումները կհավաքեմ, մոդերներին կխնդրեմ խմբագրելու հնարավորություն տալ ու հղումները կտեղադրեմ
    Շատ ճիշտ ու լավ մտահղացում է։ Մերսի

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (23.08.2013)

  22. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա ստացվում է:47Հիմա իմ էջում լինկը կդնեմ:
    Քո շնորհիվ արդեն 56

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.08.2013), Freeman (23.08.2013)

  24. #14
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավանաբար մասնագիտությունիցս ա գալիս: Ավելի շուտ ճանաչել եմ որպես գիտնական
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (23.08.2013), Freeman (23.08.2013), Jarre (23.08.2013), Անվերնագիր (24.08.2013)

  26. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար մասնագիտությունիցս ա գալիս: Ավելի շուտ ճանաչել եմ որպես գիտնական
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Hda ջան, շնորհակալ եմ հետաքրքիր տեղեկության համար։ Տվածդ հղման մեջ խոսվում է նաև տիեզերական վերելակի մասին։ Ուզում եմ դրա վերաբերյալ մի երկու խոսք ասել։ Տասնամյակներ առաջ դա համարվում էր պարզապես հեքիաթ, իսկ այսօր արդեն կան կոնկրետ նպատակներ կառուցելու նման բան։
    Այս «վերելակի» գաղափարը առաջին անգամ հայտնել է ռուս գիտնական Յուրի Արցուտանովը, իսկ Քլարքը իր «Դրախտի շատրվանները» գրքում (իսկ ապագայում նաև իր մյուս ստեղծագործություններում, օրինակ՝ «3001 թվականի տիեզերական ոդիսականը» գրքում) նկարագրել է դա։ Իհարկե գաղափարը ֆանտաստ գրողինը չէր (և դրա համար էլ շատ վիրավորական է, որ Քլարքը մեծ գումարներ աշխատեց այդ գրքից, իսկ Արցուտանովը՝ ով տվել էր դրա գաղափարը, ընդամենը կոպեկներ), սակայն Քլարքը և մնացած գիտաֆանտաստիկ ոճի գրողները, նման հայտնագործությունները, թեորեաները կամ կարծիքները, նեղ մասնագիտական շրջանակից հանում են և մատչելի են դարձնում միլիոնավոր մարդկանց, ովքեր դա չէին հասկանա, եթե իրենց բացատրեին զուտ մասնագիտական լեզվով։ Դրա համար էլ ինձ թվում է, որ այդ գրողները իրոք մեծ գործ են անում ոչ միայն գրական ասպարեզում, այլև՝ գիտական։

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.08.2013), enna (23.08.2013), Freeman (23.08.2013), Hda (24.08.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 205
    Վերջինը: 07.07.2011, 02:01
  2. Արթուր Սարգսյան / Arthur Sarkissian
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.04.2010, 13:07
  3. Արթուր Ռեմբո
    Հեղինակ՝ Կաթիլ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.01.2010, 11:42
  4. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •