User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ռեյ Բրեդբերի: Հավաքածու

  1. #16
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենք սիրում ենք մայրամուտը սոսկ այն բանի համար, որ այն տեղի է ունենում օրվա մեջ միայն մեկ անգամ:
    Առաջին բանը, որ իմանում ես կյանքում, այն է, որ դու հիմար ես: Վերջինը, որ իմանում ես, այն է, որ դու էլի նախկինի պես հիմար ես: Այն ամենն, ինչ անսպասելի եկել է քեզ մոտ ու պիտի մնա և այլևս երբեք չի լքելու՝ «Ես ողջ եմ» միտքն է: Ես իսկապես ողջ եմ: Նախկինում ես այդ մասին չգիտեի: Իսկ գուցե գիտեի, բայց չեմ հիշում: Սակայն ոչինչ հնարավոր չէ հավերժ պահպանել: Կյանքը միայնություն է: Աշխարհ ես գալիս, մեծանում ես, ծերանում ես, մեռնում ես: Ծնունդդ քեզնից անկախ է: Սակայն հասակ առնելու, ծերանալու, մեռնելու հետ գուցե թե կարելի՞ է ինչ-որ բան անել: Մեզ բոլորիս համար դժվար է հավատալ, յուրաքանչյուրիս համար դժվար է հավատալ, որ մնացյալ ամեն բան գոյություն ունի, քանի որ մենք չափից ավելի հեռու ենք մեկս մյուսից: Երբ ամբողջ ժամանակ ապրում ես մարդկանց կողքին, նրանք ոչ մի կաթիլ չեն փոփոխվում: Դու զարմանում ես փոփոխություններից միայն այն դեպքում, երբ միառժամանակ բացակայում ես: Իսկ երբ ապրում ես հեռվում, շատ բան ես կորցնում, այդ թվում նաև վախը: Եվ ես հիմա չեմ վախենում…
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.08.2013), Freeman (23.08.2013), Jarre (23.08.2013)

  3. #17
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարագիրները (Պատմվածք)

    Նրանց աչքերը բոցկլտում Էին շիկացած ածուխների նման, շուրթերը կրակ էին ժայթքում, երբ կռացած՝ կաթսայի մեջ էին մտցնում մերթ ճենճոտ փայտը, մերթ ոսկրոտ մատները։

    Երթ պիտի մենք կրկին խմբվենք երեքով՝
    Որոտով ու կայծակով կամ անձրևով։

    Հարբած, օրորվելով, նրանք պարում էին ցամաքած ծովի ափին, պղծելով օդը անեծքներով և շանթահարելով չար կատվային հայացքով։

    Կաթսայի շուրջ պտույտ գործենք,
    Թունոտ աղիք մեջն ածենք։
    Դյութվի՛ր, դյութվի՛ր, տաժա՛նք, նյութվի՛ր,
    Կաթսա՛, փրփրա՛, բո՛ց, վառվի՛ր։

    Նրանք կանգ առան, շուրջը նայեցին։

    — Որտե՞ղ է հուռութքը։ Ո՞ւր են ասեղները։

    — Ահա։

    — Լավ է, ի՛նչ լավ է։

    — Դեղին մոմը պնդացե՞լ է։

    — Լցրեք կաղապարը։

    — Պատրաստ է։

    — Եղավ, եղավ,— նրանք ափի մեջ պահում էին մոմե արձանիկը, և փափուկ մոմը մաթի պես կպչում էր նրանց գոսացած մատներին։

    — Հիմա ասեղով՝ ուղիղ սրտի մեջ։

    — Հուռութքը, ո՞ւր է հուռութքը։ Բախտ գուշակելու քարտերի մոտ է, փոշին վրայից թափ տվեք, իսկ հիմա նայեք...

    Վհուկները աչքերը չոեցին մոգական հուռութքի վրա։ Նրանք գունատվեցին։

    — Նայեք, նայեք, նայեք։

    Տիեզերանավը Երկրից թռչում էր դեպի Մարս։ Նավի մեջ մեռնում էին մարդիկ։

    Հրամանատարը հոգնած բարձրացրեց գլուխը։

    — Ստիպված ենք մորֆի տալ։

    — Բայց, հրամանատար...

    — Ի՞նչ է, չե՞ք տեսնում, որքան վատ է վիճակը։

    Հրամանատարը բարձրացրեց բրդյա ծածկոցը։ Խոնավ սավանի տակ պառկած մարդը շարժվեց, տնքաց։ Օդը հագեցած Էր այրված ծծմբի հոտով։

    — Ես տեսա, տեսա...— Մեռնողը բացեց աչքերը, և նրա հայացքը կանգ առավ լուսանցույցի վրա, որի ետևում տիեզերական անհունն էր, աստղաբույլերը, հեռվում մնացած Երկիր մոլորակը և բոլորովին մոտակայքում՝ Մարսի հսկայական կարմիր գունդը։

    — Ես տեսա նրան... մարդու դեմքով հսկայական արնախում հրեշը... թևերն էր թափահարում, թափահարում էր... թափահարում էր...

    — Զարկերա՞կը,— հարցրեց հրամանատարը։

    Բուժակը շոշափեց զարկերակը։

    — Հարյուր երեսուն։

    — Այդպես երկար չի դիմանա, մորֆի տվեք։ Գնացինք, Սմիթ։

    Նրանք առաջ անցան։ Թվում էր՝ հատակի նախշերը կազմված են լուռ ճչացող մարդկային ոսկորներից ու գանգերից։ Հրամանատարը քայլում էր, ջանալով չնայել ոտքերի տակ։

    — Փըրսն այստե՞ղ է,— հարցրեց նա՝ բացելով հաջորդ խցիկի դուռը։

    Սպիտակ վերնոցով վիրաբույժը հեռացավ սեղանին մեկնված մարմնից։

    — Ոչինչ չեմ հասկանամ։

    — Ինչի՞ց է մեռել։

    — Չգիտենք, հրամանատար։ Սրտից չէ, աղեղից չէ, գիտակցության կորստի հետևանք էլ չէ։ Ուղղակի դադարեց շնչել։

    Հրամանատարը բռնեց բժշկի դաստակը, փնտրեց զարկերակը։ Տենդագին զարկերը խայթի պես ծակեցին մատները։ Հրամանատարի դեմքն անկիրք էր։

    — Խնայեք ձեզ, ձեր սրտի զարկերն էլ արագացած են։

    Բժիշկը գլխով արեց։

    — Փըրսը գանգատվում էր ոտքերի ու դաստակների ցավից, ասում էր՝ կարծես ասեղներով ծակծկում են, և որ ինքը մոմի պես հալչում է։ Հետո ընկավ։ Օգնեցի, որ ոտքի ելնի։ Երեխայի պես լալիս էր։ Ասում էր՝ իբր սրտի մեջ արծաթն ասեղ կա։ Նա մեռավ։ Ահա նրա մարմինը։ Եթե ուզում եք, կարող ենք կրկնակի դիահերձում կատարել։ Լրիվ առողջ է։

    — Անհավանական է, պետք է, չէ՞, մի պատճառ լինի։

    Հրամանատարը մոտեցավ լուսանցույցին։ Նա զգում էր, որ մենթոլի, յոդի և բժշկական օճառի հոտ են արձակում իր խնամված ձեռքերը։ Ճերմակ ատամները ողողված էին թանկարժեք էլիքսիրով, մաքուր լվացված ականջներն ու այտերը վարդագույն էին, համազգեստը հիշեցնում էր պսպղուն աղակտոր, փայլեցրած կոշիկները նման էին երկու սև հայելու։ Գանգուր, կարճ կտրած մազերից օծանելիքի սուր բույր էր գալիս։ Նույնիսկ հրամանատարի շունչը մաքուր էր և թարմ, ինչպես օդը սառնամանիքին։ Նրա վրա ոչ մի բիծ չկար։ Նա նման էր նոր վիրադանակի՝ վարակազերծված և վիրահատության պատրաստ։ Ճիշտ այդպիսին էր նաև նրա ողջ անձնակազմը։ Թվում էր, նրանցից յուրաքանչյուրի մեջքին բանալի կա, որով եթե լարես՝ գործի կընկնեն։ Կարծես թանկ ու լավ հղացված խաղալիքներ էին՝ հլու և անխափան։

    Հրամանատարը նայում էր, թե ինչպես է մեծանում մոտեցող Մարսը։

    — Մի ժամ հետո վայրէջք կկատարենք այս անիծյալ մոլորակի վրա։ Սմիթ, դուք երբևէ երազում արնախում հրեշներ և այլ նողկալի մղձավանջներ տեսե՞լ եք։

    — Տեսել եմ, սըր։ Նյու Յորքից մեր նավի արձակումից մի ամիս առաջ։ Սպիտակ առնետները կրծում էին պարանոցս, արյունս էին ծծում։ Վախենում էի ձեզ ասել, մտածում էի՝ չեք տանի ձեզ հետ։

    — Դե լավ,— հոգոց հանեց հրամանատարը,— ես էլ եմ երազ տեսել։ Կյանքիս հիսուն տարիների ընթացքում առաջին անգամ։ Թռիչքից մի քանի շաբաթ առաջ։ Իսկ հետո՝ ամեն գիշեր։ Իբր ես ճերմակ գայլ եմ, որի հետ հաշվեհարդար են տեսել ձյունոտ բլրի վրա։ Ինձ վրա կրակել են, կապարե գնդակը մխրճվել է մարմնիս մեջ։ Իսկ հետո թաղել են հողում և սիրտս ցից խրել։— Նա գլխով Մարսը ցույց տվեց։

    — Սմիթ, կարծում եք նրանք սպասո՞ւմ են մեզ։

    — Ով գիտե, գուցե, մարսեցինե՞ր կան այնտեղ, սըր։

    — Ուրիշ էլ ով։ Նրանք սկսեցին մեզ ահաբեկել թռիչքից դեռ երկու ամիս առաջ։ Այսօր նրանք սպանեցին Փըրսին և Ռեյնոլդսին։ Երեկ կուրացավ Գրենվիլը։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չգիտե։ Հրեշներ, ասեղներ, երազներ, առանց պատճառի մեռնող մարդիկ։ Ուրիշ ժամանակ լիներ կասեի՝ կախարդանք է, բայց մենք ապրում ենք 2120 թվականին, Սմիթ։ Մենք գիտակից մարդիկ ենք։ Ոչ մի նման բան չպետք է տեղի ունենար։ Բայց արի տես, որ տեղի է ունենում։ Ովքեր էլ որ լինեն այդ մարդիկ իրենց արնախում հրեշներով ու ասեղներով, նրանք, հավանաբար, ձգտում են վերջ տալ բոլորիս։— Նա կտրուկ շրջվեց,— Սմիթ, բերեք այստեղ իմ պահարանի բոլոր գրքերը, ուզում եմ վայրէջքի ժամանակ ինձ մոտ լինեն։

    Սեղանին ոչ պակաս, քան երկու հարյուր գրքից բաղկացած կույտ գոյացավ։

    — Շնորհակալ եմ, Սմիթ։ Դուք երբևէ աչքի անցկացրե՞լ եք սրանք։ Կարծում եք՝ խելագարվե՞լ եմ։ Գուցե։ Վերջին պահին դուրս գրել տվեցի պատմության թանգարանից, պատճառը այդ հիմար երազներն էին։ Քսան գիշեր շարունակ ինձ խողխողում էին, կտոր֊կտոր անում, ճղավող հրեշը գամված էր վիրահատության սեղանին, ինչ֊որ զազրելի ու գարշահոտ բան պահվում էր հատակի տակ՝ սև ւսրկղում։ Մղձավանջային, սարսափելի երազներ։ Մենք բոլորս կախարդների, չարքերի, վհուկների, ուրվականների ու հրեշների մասին մղձավանջային երազներ էինք տեսնում, որոնց մասին երբևէ պատկերացում չենք ունեցել։ Ինչո՞ւ։ Որովհետև հարյուր տարի առաջ ոչնչացվել են բոլոր գրքերը, որոնցում խոսվում էր այդ մասին։ Օրենքով արգելված են այդ սարսափելի գրքերը։ Սրանք, որ դուք տեսնում եք, Սմիթ, վերջին նմուշներն են։ Պատմության թանգարանի գրապահոցներում են պահում։

    Սմիթը կռացավ, ջանալով կարդալ փոշոտ կազմերի վրայի անվանումները։

    — Էդգար Ալան Պո՝ «Մտացածին և խորհրդավոր պատմություններ», Բրեմ Ստոքըր՝ «Դրակուլա», Մերի Շելլի՝ «Ֆրանկենշտայն», Հենրի Ջեյմս՝ «Պտուտակի դարձը», Վաշինգտոն Իրվինգ՝ «Քնկոտ հովտի առասպելը», Նաթանիել Հոթորն՝ «Ռապաչինիի դուստրը», Ամբրոզ Բիրս՝ «Աուլքրիք կամրջի միջադեպը», Լուիս Քերոլ՝ «Ալիսան հրաշքների աշխարհում», Ալջըրնոն Բլեքվուդ՝ «Ուռիները», Ֆրենկ Բաում՝ «Խորհրդավոր ստվեր Ինսմութի վրա»։ Հապա Ուոլտեր դե լա Մերի, Ուեյքֆիլդի, Հարվիի, Ուելսի, Ասկվիթի, Հաքսլիի գրքե՞րը։ Սրանք բոլորն արգելված հեղինակներ են, որոնց գրքերն այրեցին նույն այն տարում, երբ դադարեցին նշել սրբերի օրերն ու ծննդյան տոները։ Բայց մեր ինչի՞ն են պետք այդ գրքերը։

    — Չգիտեմ,— հոգոց հանեց հրամանատարը,— առայժմ չգիտեմ։

    Երեք վհուկները վեր պարգեցին հուռութքը։ Նրա մեջ նշմարվում էր հրամանատարի դեմքը։ Նրանց ականջին հասան նրա հազիվ լսելի «չգիտեմ, առայժմ չգիտեմ» բառերը։ Կախարդները հայելիները հառեցին միմյանց։

    — Պետք է շտապել,— ասաց առաջինը։

    — Ժամանակն է զգուշացնել քաղաքում գտնվողներին։

    — Հարկավոր է նրանց ասել գրքերի մասին։ Գործներս վատ են։ Այդ հիմար հրամանատարն է մեղավոր։

    — Մի ժամ հետո այստեղ վայրէջք կկատարի նրանց նավը։

    Երեք վհուկները ցնցվեցին և նայեցին մարսյան ցամաքած ծովի ափին, որտեղ Զմրուխտե քաղաքն էր։ Նրա ամենաբարձր դստիկոնում փոքրամարմին մարդը մի կողմ քաշեց պատուհանի կարմրածուփ վարագույրը։ Նա նայեց ամայի տարածքին, որտեղ կախարդ պառավները իրենց խառնուրդն էին եփում և ձեռքերում տրորում մոմը։ Ավելի հեռվում հազարավոր ուրիշ խարույկներ էին երևում։ Մարսյան գիշերային օդում լողում էին գիշերաթիթեռի թևերի պես թեթև անուշահոտության կապույտ շամանդաղը, ծխախոտի սև քուլաները, եղևնու սգո ճյուղերի խարույկի ծուխը ու դարչինի հոտով մառախուղը։ Փոքրամարմին մարդը հաշվում էր վհուկների ճարճատող խարույկները։ Կարծես իր վրա զգալով երեք կախարդների հայացքները, նա շրջվեց։ Բոսորագույն վարագույրի հավաքած եզրը ցած սահեց, կիսով չափ ծածկելով պատուհանը, թվաց, թե հարևան շքամուտքը աչքով արեց, ինչպես դեղին աչք։
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2013)

  5. #18
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Էդգար Ալան Պոն դուրս էր նայում աշտարակի պատուհանից և գինու հոտը, որ խմել էր, խտղտում էր ռունգերը։

    — Հեկատեի բարեկամները հիմա շատ գործ ունեն,— ասաց նա, նայելով հեռվում երևացող վհուկներին։

    — Ես տեսա, թե այսօր ինչպես էր նրանց հալածում Շեքսպիրը,— թիկունքում հնչեց մի ձայն,— ծովափին հավաքվել էր նրա ողջ թիկնազորը, հազարներ էին։ Այնտեղ էին երեք վհուկները, Օբերոնը, Համլետի հայրը, Պակը , բոլորը։ Աստված իմ, հազարներ էին, մարդկային ծով։

    — Սքանչելի Վիլյամ,— Պոն շրջվեց։

    Մուգ կարմիր ծալազարդ վարագույրը սահեց՝ ծածկելով պատուհանը։ Նա դեռ մի վայրկյան կանգնած մնաց, նայելով պատերի կոպիտ որմածքին, սևացած փայտե սեղանին, մոմի լույսին և սեղանի մոտ նստած մարդուն, որը պարապությունից լուցկիներ էր վառում մեկը մյուսի ետևից և նայում էր, թե ինչպես կիսով չափ այրվելուց հետո մարում են։ Դա Ամբրոզ Բիրսն էր։ Քթի տակ նա ինչ֊որ բան էր սուլում՝ ժամանակ առ ժամանակ կամացուկ ծիծաղելով։

    — Հարկավոր է նախազգուշացնել պարոն Դիքենսին,— ասաց Պոն։— Առանց այդ էլ շատ հապաղեցինք, մեր տրամադրության տակ հաշված ժամեր են մնացել։ Դուք ինձ հետ կգա՞ք նրա տուն, Բիրս։

    Բիրսը աշխուժորեն նրան նայեց։

    — Ես հենց նոր մտածում էի՝ ի՞նչ կպատահի մեզ։

    — Եթե չկարողանանք սպանել տիեզերագնացներին կամ գոնե վախեցնել, բնականաբար ստիպված կլինենք թողնել մոլորակը։ Կհաստատվենք Յուպիտերի վրա, իսկ եթե նրանք այնտեղ էլ հասնեն՝ կմեկնենք Սատուրն, եթե այդտեղ գան, մեր տրամադրության տակ են Ուրանը, Նեպտունը, վատթարագույն դեպքում՝ Պլուտոնը։

    — Իսկ հետո՞...

    Էդգար Պոյի դեմքը հոգնած էր, աչքերում մարմրում էին խարույկների ցոլքերը, ձայնը տխուր էր ու օտարոտի, արտահայտիչ շարժումներն ու զարմանալի ճերմակ ճակատին ընկած սև մազափունջը անհամատեղելի էին թվում։ Կարծես տապալված դև էր, պարտված զորավար։ Մտքերի մեջ ընկնելիս նա սովորություն ուներ կծոտել մուգ, մետաքսափայլ բեղերը, որոնք շատ էին տուժում։ Նա այնքան փոքրահասակ էր, որ թվում էր, թե ճերմակ, խոշոր, կարծես լույս ճառսւգող ճակատը ինքնուրույն շարժվում է սենյակի աղջամուղջում։

    — Մենք մի առավելություն ունենք՝ տեղաշարժվելու ավելի կատարյալ միջոցներ,— ասաց նա,— բացի այդ, միշտ էլ կարելի է հույս դնել նրանց ատոմային պատերազմների, պետությունների կործանման, միջնադարի, հետևաբար, սնահավատության վերադարձի վրա։ Եվ մի հրաշալի երեկո բոլորս կկարողանանք վերադառնալ Երկիր։— Էդգար Պոն մտածկոտ աչքերը հառեց առաստաղին,— նրանք թռչում են այստեղ, որպեսզի այս աշխարհն էլ ավերեն։ Չե՞ն ուզում համակերպվել այն մտքին, որ դեռ ինչ֊որ բան չեն պղծել։

    — Մի՞թե գայլերի ոհմակը կհանգստանա, եթե թեկուզ մի ոչխար կենդանի մնացած լինի,— ասաց Բիրսը։— Իսկական մարտ կլինի։ Ես կնստեմ հեռվում ու կհաշվեմ միավորները։ Կհաշվեմ, թե քանի երկրացի ընկավ եռացող ձյութի կաթսան և շշերում գտնված քանի ձեռագիր է նետվել խարույկը, քանի երկրացի են ասեղնահարված և քանի Կարմիր մահ է փախուստի դիմել ասեղների տեսքից, հա, հա, հա...

    Պոն թեթևակի օրորվեց՝ հարբած գինուց ու զայրույթից։

    — Մենք ի՞նչ ենք արել։ Ի սեր աստծո, մեզ հետ եղեք, Բիրս։ Մի՞թե քննադատները և գրախոսները արդարացի էին մեր գրքերի հանդեպ։ 0՜, ոչ։ Նրանք գրքերն ուղղակի բռնում էին մանրէազերծ ունելիներով և նետում էին կաթսան՝ եռացնելու և վնասակար մանրէները ոչնչացնելու համար։ Անիծվեն նրանք։

    — Զվարճալի վիճակ է,— ասաց Բիրսը։

    Աշտարակի աստիճաններից լսվող հուսահատ աղաղակը ընդհատեց զրույցը։

    — Միստր Պո, միստր Բիրս։

    — Հիմա, հիմա, գալիս ենք,— մի քանի աստիճան իջնելով՝ նրանք տեսան պատին հենված մարդուն։ Հուզմունքից նրա շունչը կտրվում էր։

    — Լսե՞լ եք լուրը,— գոռաց նա։ Ապա դողացող ձեռքերով կառչեց նրանցից, ասես ոտքերի տակ անդունդ էր բացվել։— Մի ժամից վայրէջք կկատարեն։ Գրքեր են բերում։Վհուկներն ասում են, որ հին գրքեր են։ Իսկ դուք օրհասական այս պահին նստել եք աշտարակում։ Ինչո՞ւ ոչինչ չեք ձեռնարկում։

    — Մենք անում ենք, ինչ հնարավոր է, Բլեքվոլդ,— ասաց Պոն։— Ձեզ համար դա նորություն է։ Եկեք մեզ հետ, մենք գնում ենք պարոն Չարլզ Դիքենսի մոտ...

    — Որպեսզի կշռադատենք մեր վիճակը, մեր տխուր վիճակը,— ավելացրեց Բիրսը և աչքով արեց։

    Նրանք սանդուղքներով իջնում էին ցած՝ ամրոցի խոր լռության մեջ, ավելի ու ավելի ներքև, այնտեղ, ուր սարդոստայն էր, փոշի ու կեղտ։

    — Մի՛ հուզվեք,— ասաց Պոն, և նրա ճակատը լուսավորեց նրանց ճամփան, ինչպես խոշոր ճերմակ լամպ՝ մերթ բռնկվելով, մերթ մարելով։— Ես կանչել եմ բոլոր նրանց, ովքեր մեռած ծովի ափին են։ Նաև մերոնց՝ իմ բարեկամներին, Բլեքվուդ, ձերոնց նույնպես, Բիրս։ Բոլորն այնտեղ են։ Բոլոր գազանները, վհուկներն ու սուրատամ ծերուկները։ Թակարդները լարված են, ճոճանակներն ու հորերը սպասում են, Կարմիր մահը նույնպես,— նա կամացուկ ծիծաղեց,— այո, Կարմիր մահը։ Կարո՞ղ էի ես մտածել, որ կգա ժամանակը, երբ իսկապես հարկավոր կլինի Կարմիր մահվան գոյությունը։ Բայց նրանք ուզում են այդ և կստանան։

    — Մենք արդյո՞ք բավականաչափ ուժեղ ենք,— կասկածները տանջում էին Բլեքվոլդին։

    — Իսկ ի՞նչ է ուժը։ Ամեն դեպքում նրանք անակնկալի կգան։ Նրանք զուրկ են երևակայությունից, այդ մաքրակենցաղ, երիտասարդ տիեզերագնացները՝ վարակազերծ արտահագուստներով և ակվարիում հիշեցնող գնդաձև սաղավարտներով։ Նրանք նոր կրոն են պաշտում, կրծքներին ոսկյա շղթաներից հերձադանակներ են կախված, գլխներին մանրադիտակներից սարքված խույր կա, ձեռքներին՝ ծխացող բուրվառներ, մինչդեռ իրականում դրանք սոսկ մանրէասպան ավտոկլավներ են։ Նրանք ուզում են ամեն կարգի սատանայություններին մեկընդմիշտ վերջ տալ։ Պոյի, Բիրսի, Հոթորնի, Բլեքվուդի անուները չպետք է պղծվեն նրանց վարակազերծ շուրթերում։

    Ամրոցից դուրս գալով, նրանք հատեցին հովիտը։ Լիճը լիճ չէր, փայլփլուն էր ու տեսլական, ինչպես մղձավանջային երազում։ Օդը լի էր ինչ֊որ ձայներով, թևաբախումներով, քամու հառաչով։ Խարույկի մոտ քրթմնջոցը մեկ լռում, մեկ նորից էր հնչում, մարմինները ճոճվում էին։ Կրակի լույսի տակ Պոն տեսավ, թե ինչպես փայլատակեցին հյուսելու շյուղերը։ Նրանք հյուսում ու հյուսում էին։ Նրանք կանխագուշակում էին ցավ, տառապանք և չարիք մոմե արձաններին, որոնք պատկերում էին մարդկանց։ Եռացող կաթսայից սխտորի, պղպեղի հոտ էր գալիս, կրակի մեջ նետված զաֆրանը գլխապտույտ առաջացնող բուրմունք էր սփռում...

    — Շարունակեք,— գոչեց Պոն,— ես դեռ կվերադառնամ։

    Ծովի ամայի ափին սև ֆիգուրները ձգվեցին, սկսեցին աճել և հանկարծ երկինք ելան, ինչպես սև ծուխ։ Հեռու լեռներում աշտարակների վրա զնգզնգացին զանգակները, և սև ագռավները անհանգստացած բրոնզե զանգերի աղմուկից, թևաբախումով վեր սլացան ու տարածվեցին օդում, ինչպես փոշի։

    Միայնակ բլրից Պոն ու Բիրսը հապճեպ իջնում էին հովիտը և շուտով հայտնվեցին սալարկված նրբանցքում։ Ցուրտ, մռայլ եղանակ էր, նաև մառախուղ, և ետ ու առաջ անող անցորդները դոփում էին, որպեսզի մի քիչ տաքանան, մոմերի լույսեր էին երևում գրասենյակների եւ կրպակների պատուհաններում, որտեղ կախված էին Ծննդյան տոների հնդկահավերը։ Ոտքից գլուխ տաք փաթաթված աղաների խումբը գովերգում էր Ծննդյսւն տոները. «Աստված ձեզ երջանկություն տա», և նրանց շունչը սպիտակ ամպ էր դառնում ճքճքան օդում։ Աշտարակի ժամացույցը միապաղաղ ավետում էր կեսգիշեր։ Երեխաները դուրս էին վագում փռերից, կեղտոտ ձեռքերում ամուր պահած կաթսաներն ու մատուցարանները, որոնցից Նոր տարվա ճաշի գոլորշին էր ելնում։

    Կանգնելով «Սկրուջ, Մարլի և Դիքենս» ցուցանակի տակ, Պոն ձեռքն առավ Մարլիի դեմքը պատկերող դռան թակը և հարվածեց դռանը։ Այն իսկույն կիսաբացվեց, և երաժշտության ուրախ հնչյունները թվաց հիմա եկվորներին կստիպեն պարել։ Անկոչ հյուրերի կողմը ուղղված սրածայր մորուքով և բեղերով մարդու թիկունքում երևում էին ծափ զարկող միստր Ֆիզուիգը և միսիս Ֆիզուիգը ՝ տեղովը ժպիտ։ Այդ զույգը այնպես կրակոտ էր պարում, որ աջ ու ձախ բախվում էր ուրիշներին։ Ճզճզում էր ջութակը, և ծիծաղի կարկաչը նման էր քամուց օրորվող բյուրեղապակյա ջահի զնգոցին։ Հսկայական սեղանին առատորեն թափված էր աղ դրած խոզի ազդրամիս, հնդկահավի ու սագի ուտեստներ, քաղցր բլիթներ, մատղաշ խոճկորներ, նրբերշիկի շղթաներ, նարինջներ ու խնձորներ։

    Սեղանի մոտ նստել էր Բոբ Քրաչիթը, փոքրիկ Դորիթը և պստլիկ Թիմը, ինքը՝ միստր Ֆեյգինը, և էլի մեկը, որ նման էր տավարի չեփած մսակտորի կամ մանանեխի ավելցուկի, կամ պանրի շերտի, կամ թերխաշ կարտոֆիլի։ Դա պարոն Մարլին էր՝ իր շղթայով և ամեն ինչով։ Գինին հոսում էր գետի նման, իսկ կարմրացրած հնդկահավը անում էր, ինչ պետք է աներ՝ սքանչելի գոլորշի էր արձակում։

    — Ի՞նչ եք կամենում,— հարցրեց պարոն Չարլզ Դիքենսը։

    — Մենք նորից եկանք խնդրելու ձեզ, Չարլզ։ Մենք ձեր օգնության կարիքն ենք զգում,— ասաց Պոն։

    — Օգնությո՞ւն։ Հույս ունեք, որ ես կօգնեմ ձեզ հաշվեհարդար տեսնել այդ հրաշալի տղաների հետ, որ այստե՞ղ են թռչում։ Իզուր։ Ես պատահմամբ եմ այստեղ։ Իմ գրքերը սխալմամբ են այրել։ Ես չեմ հետաքրքրվում գերբնական երևույթներով, երբեք սարսափազդու և անհավատալի պատմություններ չեն գրել, ինչպես դուք՝ Պո և դուք՝ Բիրս, կամ էլ ուրիշները։ Ես ձեզ հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ, սոսկալի մարդիկ եք դուք։

    — Դուք համոզելու մեծ տաղանդ ունեք,— հորդորում էր Էդգար Պոն,— կարող էիք հանդիպել տիեզերագնացներին, հանգստացնել, փարատել նրանց կասկածները, միամտացնել, իսկ հետո ինքներս կզբթաղվեինք։

    Դիքենսը աչքը չէր կտրում սև թիկնոցից, որի մեջ թաղված էին Էդգար Պոյի ձեռքերը։ Ժպտալով՝ Պոն թիկնոցի ծալքերից դուրս քաշեց սև կատվին։

    — Իսկ սա նվեր է նրանցից մեկին։

    — Իսկ մյուսների՞ն։

    Պոն գոհունակ ժպտաց։

    — Վաղաժամ թաղում։

    — Դուք մռայլ մարդ եք, Պո։

    — Ես վախեցած ու զայրացած մարդ եմ։ Ես աստված եմ, ինչպես և դուք, պարոն Դիքենս, ինչպես մենք և բոլոր նրանք, որոնց ստեղծել ենք մեր երևակայությամբ։ Մեր հերոսները, եթե կուզեք իմանալ, հիմա ոչ միայն վտանգի են ենթարկվում, այլ հալածված են, արգելված, այրված, պատառ֊պատառ արված, հիշողությունից ջնջված։ Մեր ստեղծած աշխարհները կործանվում են ու ոչնչանում։ Նույնիսկ աստվածները կարող են ապստամբել։

    — Ահա թե ինչ,— Դիքենսը անհամբերությամթ շրջեց գլուխը, նա ցանկանում էր որքան հնարավոր է արագ վերադառնալ ուրախ հասարակությանը, երաժշտությանն ու համեղ ուտելիքներին,— այդ դեպքում գուցե բացատրեք, թե ինչպես հայտնվեցիք այստեղ։ Ինչպե՞ս եղավ։

    — Պատերազմը պաստերազմ է ծնում, ավերումը հղի է ավերածությամբ։ Երկրագնդի վրա մի հարյուրամյակ առաջ սկսեցին արգելել մեր գրքերը։ Հրեշավոր հաշվեհարդար էր՝ ոչնչացնել այն ամենը, ինչ ստեղծել էինք։ Հենց դա ստիպեց մեզ վերադառնալ։ Որտեղի՞ց։ Մահվան թվաբանությունի՞ց։ Անէությունի՞ց։ Ես վերացարկումների սիրահար չեմ։ Ուղղակի չգիտեմ։ Միայն գիտեմ, որ մեր ստեղծած աշխարհները և մեր ստեղծագործությունները օգնության էին կանչում, և մենք փորձեցինք փրկել նրանց։ Միակ հնարավորությունը այստեղ՝ Մարսի վրա մի հարյուր տարի սպասելն էր, մինչև Երկրի վրա այլևս չեն հանդուրժի կասկածամիտ գիտնականներին։ Բայց նրանք այժմ էլ որոշել են վռնդել մեզ այստեղից, մեզ ու մեր երևակայությունը՝ ալքիմիկոսներին, վհուկներին, արնախում հրեշներին ու չարքերին, որոնք մեկը մյուսի ետևից նահանջում էին գիտության հաղթարշավին զուգահեռ։ Մենք փախուստից բացի այլ ճանապարհ չունենք։ Դուք պետք է օգնեք մեզ։ Դուք կարող եք համոզել։ Դուք մեզ հարկավոր եք։

    — Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ձեզ հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ։ Ես ձեզ չեմ քաջալերում, Պո, ոչ էլ ուրիշներին,— բարկացած գոռաց Դիքենսը,— ես երբեք վհուկներ, հրեշներ և այլ սատանայական բաներ չեմ հնարել։

    — Իսկ ձեր պատմվա՞ծքը՝ «Սուրբ Ծննդյան երգը»։

    — Դատարկ բան է, ընդամենը մի պատմվածք։ Հնարավոր է, որ ուրիշ գործ էլ գրած լինեմ ուրվականների մասին, հետո՞ ինչ։ Իմ գլխավոր գրքերը այդպիսի անմտությունների մասին չեն։

    — Սխալմամբ է, թե ոչ, բայց նրանք ձեզ էլ են մեր շարքը դասել։ Նրանք ձեր գրքերն են ոչնչացրել, Դիքենս, ձեր ստեղծած աշխարհները։ Դուք պետք է ատեք նրանց։

    — Համաձայն եմ, որ նրանք հիմար են ու տգետ, բայց միայն ալդքանը։ Մնաք բարով։

    — Թող գոնե միստր Մարլին դուրս գա։

    — Ոչ։

    Դուռը շրխկոցով փակվեց։ Երբ Պոն սառած սալահատակի վրա սայթաքելով փողոցով ցած էր իջնում, եդջերափողի ձայն լսեց և տեսավ մոտեցող փոստային կառքը։ Ծիծաղելով ու երգելով, կւսրմրատակած ու աշխույժ, «Երջանիկ Ծնունդ» գոռալով դուրս թափվեցին Փիքվիքյան ակումբի անդամները և ինչքան ուժ ունեին սկսեցին թակել դուռը։

    Դուռը բացեց մի գիրուկ տղա...
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (23.08.2013)

  7. #19
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Էդգար Պոն փութկոտ քայլում էր ցամաքած ծովի ափով։ Մի պահ նա կանգ էր առնում մեկ այս, մեկ այն խարույկի մոտ, որպեսզի հանձնարարություններ տա, ստուգի՝ կաթսան լա՞վ է եռում, դեղաթույնը բավարա՞ր է և կավիճով մոգական շրջանները ինչպես են գծված։

    — Լա՜վ է,— բացականչեց նա և առաջ անցավ,— հրաշալի՜ է,— գոոաց և առաջ վազեց։ Մյուսները միացան նրան և վազեցին նրա ետևից։ Ահա հասան միստր Քափըրդն ու միստր Մաքընը։

    Բոլոր չար օձերը և կատաղի դևերը, կրակ ժայթքող վիշապները և ֆշշացող իժերը, ցնցվող վհուկները, թունավոր տատասկները, այրող եղինջը և ծակող կաղշնուկը, այն ամենը, ինչը այս տխուր եզրն էր շպրտել երևակայությամբ նահանջած ծովը, այժմ փրփրում էր, քլթքլթում և թշշում։

    Միստր Մաքընը հանկարծ կանգ առավ։ Նա չոքեց սառն ավազի վրա և լաց եղավ երեխայի նման։ Ջանում էին մխիթարել, բայց ապարդյուն։

    — Ես հենց նոր մտածեցի...— շշնջաց նա,— ես մտածեցի, ի՞նչ կլինի մեզ հետ, եթե անհետանան մեր գրքերի վերջին օրինակները։

    Քամին վզզոցով անցավ կողքով։

    — Չհամարձակվեք այդ մասին խոսել։

    — Բայց մենք պարտավոր ենք,— հեծեծաց միստր Մաքընը,— հատկապես հիմա, երբ տիեզերանավը վայրէջք կկատարի, և դուք, պարոն Պո, դուք, Քափըրդ, դուք, Բիրս, կանհետանաք, ինչպես քամուց քշված ծուխը։ Ձեր դեմքերը կսկսեն հալվել...

    — Վերահաս մա՞հ է սպասվում բոլորիս։

    — Մենք գոյության ունենք, քանի դեռ մեզ հանդուրժում են Երկրի վրա։ Եթե այսօր վերջնական դատավճիռ արձակվի և անհետանան մեր գրքերի վերջին օրինակները, մենք կհանգչենք կրակի պես,— Քափըրդը տխուր մտածմունքի մեջ ընկավ։

    — Ո՞վ եմ ես։ Երկրի վրա ո՞ւմ հիշողության մեջ եմ դեռ ապրում, որտե՞ղ՝ աֆրիկյան մի հյուղակո՞ւմ, գուցե որևէ ճգնավոր կարդո՞ւմ է իմ պատմվածքները։ Արդյո՞ք նա վերջին մոմն է՝ ժամանակի ու գիտության քամուց երերացող։ Թույլ մարմրող բոց, որի շնորհիվ ես դեռ ապրում եմ որպես հպարտ վտարանդի։ Կամ գուցե մի տղա է նա, որը լքված ձեղնահարկում ժամանակին գոցել է ինձ։ Երեկ ես այնպե՜ս վատ էի, այնպե՜ս վատ։ Հոգին էլ մարմին ունի, ճիշտ ինչպես մարմինը, և իմ հոգու մարմինը, նրա յուրաքանչյուր մասնիկը նվում էր... Երեկ ես մոմ էի, որ հանգչում էր, բայց հանկարծ կրակը նոր ուժով բոցավառվեց, որովհետև այնտեղ, Երկրում մի երեխա փոշուց փռշտալով՝ իրենց ձեղնահարկում գտավ քրքրված, մաշված իմ գիրքը։ Եվ ահա ես կարճատև ժամանակ ստացա։

    Ափին փոքրիկ խրճիթի դուռը ամուր շրխկաց։ Ցածրահասակ մարդը, որի կաշին ու ոսկորն էր մնացել, դուրս եկավ խրճիթից և ոչ ոքի վրա ուշադրություն չդարձնելով, նստեց ու հայացքը հառեց իր սեղմած բռունցքներին։

    — Այ թե ում եմ ափսոսում,— տխուր շշնջաց Բլեքվուդը,— նայեք, նրա վերջը մոտ է։ Ինչ֊որ ժամանակ նա ավելի իրական հիվանդ էր, քան մենք՝ մարդիկս։ Դարեր շարունակ նրան՝ մերկ մտահղացմանը, վարդագույն մարմին էին տվել, ճերմակ մորուք, թավշյա հագուստ ու սև երկարաճիտ կոշիկներ։ Նրան տվել էին սահնակ, եղջերուներ, փայլփլուն զիզի֊պիզիներ և մի ճյուղ փշատերև։ Իսկ հետո վերցրին ու ոչնչացրին, նետեցին, ինչպես անպետք իր։

    Բոլորը լուռ էին։

    — Ինչպե՞ս է այնտեղ, Երկրի վրա առանց Ծննդյան տոների,— մտածեց Պոն,— առանց բոված շագանակների, տոնածառների, մոմերի ու շրխկանների... Ոչինչ չկա, միայն ձյուն, քամի ու միայնակ, իրապաշտ մարդիկ...

    Նրանք նայում էին ցանցառ մորուքով, խամրած կարմիր թավշյա բաճկոնով ցածրահասակ, նիհար ծերունուն։

    — Գիտե՞ք, ինչպես այդ եղավ։

    — Դժվար չէ պատկերացնել, ֆանատիկոս հոգեբույժ, խելոք ձևացող սոցիոլոգ, փրփրած, դժգոհ ուսուցիչ, ֆանտազիայից զուրկ ծնողներ...

    — Ողբալի վիճակ է։ Ես չեմ նախանձում ծննդյան տոների նվերներ վաճառողներին,— քմծիծաղեց Բիրսը։— Վերջերս որքան հիշում եմ, նրանք սկսել են փշարմավ կախել և ճրագալույցը նշել ամենայն սրբոց տոնի նախօրյակին։ Հիմա, եթե իհարկե դա դեռ իմաստ ունի, թերևս սեպտեմբերին նշեն...

    Բիրսը հանկարծ լռեց և հառաչելով փլվեց գետնին։ Ընկնելիս հասցրեց շշնջալ.

    — Ի՜նչ տարօրինակ է...

    Սարսափից քարացած, նրանք նայում էին, թե ինչպես նրա մարմինը վերածվում էր գորշ կապտավուն մոխրի և ածխացած ոսկորների, մրի փաթիլները լողում էին օդում։

    — Բիրս, Բիրս...

    — Նա չկա։

    — Զոհվեց նրա գրքի վերջին օրինակը։ Ինչ֊որ մեկը Երկրում հենց նոր այրեց։

    — Աստված հոգին լուսավորի։ Նրանից այլևս ոչինչ չմնաց։ Քանի որ մենք ոչ այլ ինչ ենք, եթե ոչ մեր գրքերը, և եթե գրքերը ոչնչացնում են, անհետ կորչում ենք և մենք։

    Երկնքում աղմուկն ուժեղանում էր։

    Տագնապալի ճիչերով նրանք վեր նայեցին։ Կրակե բոցերով այրելով երկնակամարը, թռչում էր հրթիռը։ Ծովափին առկայծեցին լապտերների լույսերը, լսվեց ճռռոց, կրճկրճոց, խլթխլթոց, կախարդական հեղուկի հոտը տարածվեց։ Սնամեջ դդում֊գանգերը՝ դատարկ ակնախոռոչներում այրվող մոմերով, շրջում էին սառը մաքուր օդում։ Ոսկրոտ մատները սեղմված էին, և վհուկի սմքած շուրթերից անեծք էր թափվոմ։

    Նավ, նավ, հապա, ջարդվիր, ընկիր,
    Չքվիր, ջնջվիր, բոցավառվիր,
    Ցրիվ արի, պայթիր, ճայթիր,
    Պառավի դի, կատվի կաշի...

    — Եկել է մեր ճանապարհվելու ժամանակը,— շշնջաց Բլեքվուդը,— Յուպիտեր, Սատուրն կամ Պլուտոն։

    — Փախչե՞նք,— գոռաց Պոն,— երբեք։

    — Ես ծեր մարդ եմ, հոգնել եմ։

    Պոն նայեց ծերունու դեմքին և հասկացավ, որ նա ճիշտ է ասում։

    Նա մագլցեց հսկայական քարաբեկորներին և դիմեց հազարավոր գորշ ստվերներին, կանաչ լույսերին ու դեղին աչքերին, ոռնացող քամուն։

    — Թույնը, դեղաթույնը,— գոռաց նա։

    Դառը նշի, քեմոնի, մուշկի, մանուշակի արմատի ու օշինդրի բույր տարածվեց։

    Հրթիռը իջնում էր դանդաղ և անդառնալիորեն, բոլորից անիծված մեղսագործի վայունով ու հեծեծյունով։ էդգար Պոն մոլեգնել էր։ Նա վեր պարզեց սեղմած բռունցքները, և բույրերի, ատելության ու զայրույթի սիմֆոնիան հնազանդվեց։ Փոթորկի կոտրատած ճյուղերի նման վեր խոյացան չղջիկները։ Վրդովված սրտերը շիկացած օղում արկերի պես պայթում էին արնաներկ հրավառությամբ։ Ավելի ու ավելի ցած, ճոճանակի նման անկասելի, իջնում էր հրթիռը։

    Զայրացած լուտանքներ թափելով, Պոն ետ էր ընկնում, իսկ հրթիռը մոտենում էր՝ շամփրելով օդը։ Մեռած ծովը դարձել էր ջրհոր, որտեղ, ինչպես ծուղակում, նրանք սպասում էին, թե երբ կացնի բերանի նման կիջնի չարագուշակ մեքենան։ Կարծես կանգնած էին լեռներից գլորվող ձնահյուսի դեմ֊հանդիման։

    — Իժե՜ր,— գոռաց Պոն։

    Բազմագույն գալարաժապավենները վեր սլացան, հրթիռին ընդառաջ։ Բայց այն արդեն վայրէջք էր կւստարել՝ ակոսելով, այրելով օդը։

    Եվ ահա այն գտնվում էր ընդամենը մի մղոն հեռավորության վրա, հռնդալով, ավազներին հենած կրակե պոչը։

    — Առա՜ջ,— մոլեգնած գոչեց Պոն,— մեր ծրագիրը փոխվեց։ Հիմա մենք միայն մի ելք ունենք։ Առա՜ջ։ Առա՜ջ։ Միասին հարձակվենք, ճզմենք, սպանենք նրանց։

    Թվաց, դա հրաման էր գազազած ալիքներին՝ փոխելու իրենց վազքը, ծովին՝ ալեկոծվելու և թողնելու իր նախնական տեղը, մոլեգնած պտտահողմին՝ գալարվելու ավազների վրա, կրակին՝ հեղեղի պես լցվելու չորացած գետահուները, փոթորիկին, կայծակին, տեղատարափին՝ հարձակվելու ափերի վրա։ Ստվերները ճիչ ու սուլոցով, հեծեծյունով ու հառաչանքներով ուղղվեցին դեպի հրթիռը, որը հեռավոր հովտում շարժիչները անջատած՝ նման էր մետաղյա հանգած ջահի։ Կարծես շրջվել էր սևացած կաթսան։ Զայրացած մարդիկ և մռնչացող գազանները շիկացած լավայի նման հոսում էին ծովի հատակը անջուր մղոններով։

    — Սպանենք նրանց,— գոռում էր վազող Էդգար Պոն։

    Տիեզերագնացները դուրս եկան նավից, հրացանները պատրաստ պահած։ Զգուշորեն աջ ու ձախ նայելով, նրանք որսաշների պես հոտոտում էին օդը։ Ամայի էր, ոչ ոք չկար։ Նրանք թեթևացած շունչ քաշեցին։

    Վերջինը հրամանատարը դուրս եկավ։ Անմիջապես հրամայեց ցախ հավաքել և խարույկ վառել։ Բոցերը երկինք ելան։ Հրամանատարը կարգադրեց կիսաշրջանաձև մոտենալ։

    — Մեր առջև նոր աշխարհ է,— սկսեց նա ստիպելով իրեն խոսել հանդարտ ու վստահ, չնայած ջղաձգորեն անընդհատ գլուխը ետ էր շրջում, նայելով չորացած ծովին։

    — Հին աշխարհը մնաց ետևում, սա նոր աշխարհի սկիզբն է։ Ի՞նչ կա ավելի խորհրդանշական, քան այն, որ մի անգամ ևս հաստատենք մեր նվիրվածութլունը գիտութլանն ու առաջադիմությանը։— Նա գլխով արեց օգնականին՝ գրքե՛րը։— Կրակը խաղաց գրքերի խամրած վերնագրերի հետ՝ «Ուռիներ», «Ավելորդը», «Ահավասիկ, երազող է», «Բժիշկ Ջեքըլը և միստր Հայդը», «Զմրուխտե քաղաքի կախարդը», «Փելուսիդար», «Ժամանակի լքած երկիրը», «Ամառային գիշերվա երազը» և Մաքընի, Էդգար Պոյի, Քեբըլի, Դանսընի, Բլեքվուդի, Լուիս Քերոլի ատելի անունները՝ մոռացված, բանադրված անուններ։

    — Սա նոր աշխարհ է, և մենք հանդիսավորությամբ հիմա վերջ կտանք այն ամենին, ինչ մնացել է հնից։

    Հրամանատարը գրքերից մի էջ պոկեց։ Պոկոտում էր մեկը մյուսի ետևից և նետում կրակը։

    Ականջ ծակող ճիչ։

    Մարդիկ վախեցած ընկրկեցին, և նրանց հայացքները ակամա ուղղվեցին ամայի ծովի ափին վառվող խարույկի կողմը։

    Էլի ճիչ, բարձր ու ողբաձայն, նման շնչահատ վիշապի, կատաղությամբ ափի գետաքարերին զարնվող կետի հոգեվարքի, քանի որ Լևիաթանյան ծովը ընկրկեց, որ էլ ետ չգա։

    Թվաց՝ օդը սուլոցով սրընթաց լցվեց դատարկության մեջ, որտեղ մի պահ առաջ ինչ֊որ բան է եղել։

    Հրամանատարը խնամքով հաշվեհարդար տեսավ վերջին գրքի հետ՝ նետելով կրակը։

    Օդը այլևս չէր թրթռում։

    Լռություն։

    — Հրամանատար, լսո՞ւմ եք։

    Մարդիկ գլխահակ ականջ էին դնում։

    — Ոչ։

    — Ալիք է, սըր։ Այս ծովի հատակին։ Ինձ թվաց նույնիսկ տեսնում եմ։ Հսկայական սև ալիք։ Ուղիղ մեր վրա է գալիս։

    — Ձեզ թվացել է։

    — Նայեք ինքներդ։

    — Էլի ի՞նչ կա։

    — Տեսեք, տեսեք։ Հեռվում քաղաք է, կանաչ քաղաք։ Լճի ափին, ճեղքվեց երկու մասի, ավերվում է։

    Առաջ թեքված մարդիկ լարեցին տեսողությունը և անհանգիստ շարժվեցին։ Սմիթը կանգնել էր նրանց մեջ, դողացնում էր։ Ձեռքը հպել էր ճակատին, ձգտում էր ինչ֊որ բան հիշել։

    — Հիշեցի։ Այո, այո, հիշեցի։ Շատ վաղուց, դեռ երեխա ժամանակ մի գիրք եմ կարդացել, կարծեմ հեքիաթ էր Զմրուխտե քաղաքի մասին։ Հիշեցի՝ «Զմրուխտե քաղաքի հեքիաթը»։

    — Զմրուխտե։

    — Այո, քաղաքն այդպես էր կոչվում։ Ես հիմա տեսա ճիշտ այնպես, ինչպես գրքում էր նկարագրված, բայց փլվեց։

    — Սմիթ։

    — Այո, սըր։

    — Հրամայում եմ անհապաղ գնալ հոգեբույժի մոտ։

    — Լսում եմ, սըր,— Սմիթը պատվի բռնեց։

    — Բոլորը զգուշություն պահպանեն։

    Վախով հրացանները պատրաստ պահած մարդիկ հեռանում էին հրթիռից ու նրա լուսարձակներից, որպեսզի ավելի լավ տեսնեն կեղծ ծովը և ցածր բլուրները։

    — Ինչպե՞ս, այստեղ ոչ ոք չկա՞,— հուսախաբ շշնջաց Սմիթը,— ոչ մի կենդանի շո՞ւնչ։

    Քամին վայունով մի բուռ ավազ նետեց նրա ոտքերի տակ։

    And my soul from out that shadow that lies floating on the floor
    Shall be lifted - nevermore!
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.08.2013), Chilly (24.08.2013), Freeman (25.08.2013), Jarre (23.08.2013), Հայկօ (24.08.2013)

  9. #20
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևի ոսկե խնձորները (Պատմվածք)

    — Դեպի հարավ,— ասաց տիեզերանավի հրամանատարը։

    — Բայց այստեղ,— առարկեց անձնակազմը,— տիեզերքում պարզապես անհնար է կողմնորոշվել։

    — Երբ թռչում ես արևին ընդառաջ,— պատասխանեց հրամանատարը,— և ամեն ինչ դառնում է դեղին, տաք, ծուլաբեր, ապա դուք միայն մի ուղղություն ունեք։

    Նա փակեց աչքերը և պատկերացնելով տիեզերքում բոցավառվռղ հեռավոր, հրաշեկ կղզին, մեղմ հոգոց հանեց։— Դեպի հարավ։

    Դանդաղ գլխով արեց և կրկնեց.

    — Հարավ։

    Նրանց հրթիռը կոչվում էր «Կոպե դե օրո» , բայց ևս երկու անուն ուներ՝ «Պրոմեթևս» և «Իկար»։ Եվ իսկապես նրանք թռչում էին դեպի միջօրեի կուրացուցիչ արևը։ Ի՜նչ բարձր տրամադրությամբ նրանք երկու հազար շիշ թթվաշ օշարակ և հազար շիշ փրփրուն գարեջուր բեռնեցին՝ պատրաստվելով այս ճամփորդությանը դեպի անծիր Սահարա։ Եվ այժմ, երբ վերևում արևն էր քլթքլթում, նրանք հիշեցին բանաստեղծություններ և մեջբերումներ։

    — Արևի ոսկե խնձորնե՞րը։

    — Յե՞յթս։

    — Մի վախեցիր այլևս արևի ջերմությունի՞ց։

    — Իհարկե, Շեքսպիրն է։

    — Ստայնբեկի «Ոսկե թասը»։ Ստիվընսի «Ոսկե սափորը»։ Իսկ հիշո՞ւմ եք ծիածանի ծայրերին թաղված ոսկե անոթները։ Գրողը տանի, ահա և մեր ուղեծրին հարմար անուն՝ «Ծիածան»։

    — Ջերմաստիճա՞նը...

    — Ֆարենհայթի հազար աստիճան։

    Հրամանատարը նայեց նավակողի սև, վիթխարի դիտանցքից։ Ահա արևը։ Եվ նրան ամբողջովին համակեց մեն մի նվիրական միտք՝ հասնել արևին, շոշափել և ընդմիշտ մի մասնիկ փախցնել նրանից։ Տիեզերանավը միավորում էր զուսպ հարմարավետություն և սթափ հաշվարկ։ Սառցապատ միջանցքներում բքաշունչ ձմռան սառնությունն էր փչում։ Տիեզերքում բռնկվող հզոր օջախի ամենաչնչին կայծը, կրակի ամենաչնչին շնչառությունը, եթե ի վիճակի լինի սողոսկել նավի կարծր պատյանից ներս, կհանդիպի նիրհած ձմռանը, ասես այստեղ թաքնվել էին փետրվարյան ամենասաստիկ սառնամանիքները։

    Բևեռային լռության մեջ քրթմնջաց խոսող ջերմաչափը։

    — Ջերմաստիճանը երկու հազար աստիճան։

    «Ընկնում ենք,— մտածեց հրամանատարը,— ընկնում ենք, ինչպես ձյան փաթիլը շոգ հունիսի, տոթ հուլիսի կամ օգոստոսի հեղձուցիչ տապի գիրկը»։

    — Ֆարենհայթի երեք հազար աստիճան։

    Ձյան ծածկոցի տակ հռնդում էին շարժիչները։ Սպիտակ օձագալար խողովակաշարով ժամում տասը հազար մղոն արագությամբ պոմպերը սառեցնող հեղուկ էին մղում։

    — Ֆարենհայթի չորս հազար աստիճան։

    Կեսօր։ Ամառ։ Հուլիս։

    — Ֆարենհայթի հինգ հազար...

    Վերջապես հրամանատարը անշտապ ազդարարեց ճամփորդության նպատակը.

    — Այժմ մենք կդիպչենք արևին։

    Այդ մտքից նրանց աչքերը փայլեցին հալած ոսկու նման։

    — Յոթ հազար աստիճան։

    Տարօրինակ է, որ մետաղական ջերմաչափի անկենդան ձայնը կարող է այդպես հուզախռով հնչել։

    — Ժամը քանի՞սն է,— հարցրեց ինչ֊որ մեկը։

    Բոլորը ժպտացին։

    Քանի որ այստեղ գոյություն ուներ միայն Արեգակը և կրկին Արեգակը։ Արեգակն էր հորիզոնը և աշխարհի բոլոր կողմերը։ Նա էր վառում րոպեները, վայրկյանները, ավազի ժամացույցները, զարթուցիչները, նրա մեջ այրվում էր ժամանակը և հավերժությունը։ Նա այրում էր կոպերը և կոպերի ետևում գտնվող մութ աշխարհի շիճուկը, ցանցաթաղանթը և ուղեղը։ Նա այրում էր քունը և հաճելի հիշողությունները քնի ու զովասուն մթնշաղի մասին։

    — Նայեցե՛ք։

    — Հրամանատար։

    Առաջին ղեկապետ Բրեթընը փլվեց եղյամածածկ տախտակամածին։ Պաշտպանական համազգեստը սուլեց պատռված տեղում։ Պոկվեց սառչող գոլորշու ամպը՝ մարդու ջերմությունը, թթվածինը, նրա կյանքը։

    — Արագ։

    Բրեթընի պլաստմասսայե դիմակը ներսից արդեն պատվել էր կաթնագույն սառցափոշով, ապակու վրա եղյամի նախշեր էին երևում։ Ընկերները հակվեցին նրա վրա։ — Համազգեստը խոտան է, հրամանատար։ Նա մեռած է։

    — Սառել է։

    Նրանք հայացքները հառեցին ջերմաչափին, որը ցույց էր տալիս, թե ինչ ձմեռ էր տիրում իրենց ձյունե նավում։ Հազար աստիճան զրոյից ցածր։ Հրամանատարն ակնապիշ նայեց սառած արձանին և կայծկլտող սառցաբյուրեղներին, որոնք արագորեն շաղ էին գալիս նրա վրայով։ «Ճակատագրի ի՜նչ չար խաղ,— մտածեց նա,— մարդը վախենում էր կրակից, բայց մեռավ սառնամանիքից»։

    Հրամանատարը շրջվեց։

    — Ժամանակ չկա։ Ժամանակ չկա։ Թողեք պառկած մնա։

    Նա զգաց, ինչ դժվարությամբ է շարժվում լեզուն.

    — Ջերմաստիճա՞նը։

    Թվացույցը ցատկել էր չորս հազար աստիճան։

    — Տեսե՞ք, հրամանատար, տեսե՛ք։

    Նրանց թռչող սառցալուլան սկսեց հալչել։

    Հրամանատարը կտրուկ բարձրացրեց գլուխը և նայեց առաստաղին։ Եվ ասես մեկեն լուսավորվեց կինոէկրանը, նրա գիտակցության մեջ հստակորեն ծագեց ծիծաղաշարժ տեսարանը, հեռավոր մանկության հիշողությունը։

    ... Գարնանային առավոտ էր։ Ինքը փոքրիկ տղա, ձյան բուրմունքը ռունգերում, իր ննջասենյակի պատուհանից կախվել էր տեսնելու, թե ինչպես է արևի տակ պսպղում ձմռան վերջին սառցալուլան։ Թափանցիկ բյուրեղյա սայրից սպիտակ գինու պես կաթում էր զով, բայց հետզհետե տաքացող ապրիլի արյունը։ Դեկտեմբերի զենքը րոպե առ րոպե դառնում էր պակաս վտանգավոր։ Վերջապես միայնակ զանգերի ղողանջով սառցալուլան զարնվեց մանրախճով ծածկված պատին։

    — Հրամանատար, շարքից դուրս եկավ օժանդակ պոմպը։ Սառեցման սարքը... Սառույցը հալվում է։

    Վերևից տաք անձրև տեղաց։ Հրամանատարը գլուխը աջ ու ձախ էր տարուբերում։

    — Որտե՞ղ է վնասվածքը։ Գրողը տանի, մի՛ խանգարեք, մենք ժամանակ չունենք։

    Մարդիկ խռնվեցին։ Հայհոյելով՝ հրամանատարը խույս էր տալիս տաք անձրևից, նրա ձեռքերը շոշափում էին սառը սարքը, փնտրում֊որոնում էին, և քանի դեռ աշխատում էր՝ աչքերի առջև հառնեց ապագան, որից իրենց, թվում էր՝ բաժանում էր լոկ մի կարճ հոգոց։ Նա տեսնում էր, թե ինչպես էր թափվում տիեզերանավի ծածկույթը, թե ինչպես անպաշտպան մարդիկ վազվզում են, պատեպատ խփվում, բերանները բաց անձայն ճիչով։ Տիեզերքը մի սեփ֊սև մամռակալած ջրհոր էր, որի մեջ կյանքը խեղդում էր իր աղաղակն ու սարսափը։ Ճչա որքան կուզես, տիեզերքը կխեղդի ճիչը ծնվելու պահին։ Մարդիկ իրար են անցել, ինչպես մրջյունները այրվող լուցկու տուփի մեջ, տիեզերանավը վեր է ածվել եռման լավայի, շոգեմրրիկի։

    — Հրամանատա՞ր։

    Մղձավանջը ցրվեց։

    — Ահա այստեղ է։

    Նա աշխատում էր վերին տախտակամածից տեղացող գոլ մանրաշաղ անձրևի տակ։

    Նա շոշափեց օժանդակ պոմպը։

    — Գրողը տանի։

    Հրամանատարը թափով քաշեց ճոպանից։ Վերահաս մահը մահերի պատմության մեջ կլինի ամենաարագը։ Սոսկ մի ակնթարթ, ճիչ, տաք բռնկում... ապա միայն տիեզերական կրակի միլիարդավոր տոննաներ կշրշան անարձագանք, անծիր տարածության մեջ։ Հնոցը նետված մի բուռ կարմիր մորի՝ նրանց մտքերը մի պահ կքարանան շիկացած օդում՝ ավելի երկար ապրելով, քան նրանց ածխացած և լուսածորող գազի վերածված մարմինները։

    — Գրողը տանի։

    Նա պտուտակահանով հարվածեց պոմպին։

    — Աստվա՜ծ իմ։

    Հրամանատարը սարսռաց։ Լիակատար ոչնչացում։ Նա կկոցեց աչքերը, սեղմեց ատամները։

    — Աստվա՜ծ իմ,— մտածեց նա,— մենք սովոր ենք մեռնել ավելի հանգիստ, րոպեների կամ ժամերի ընթացքում։ Նույնիսկ քսան վայրկյանը դանդաղ մահ է այն բանի համեմատությամբ, ինչ հիմա կանի մեզ խժռելու պատրաստվող այս քաղցած հրեշը։

    — Հրամանատար, հիմա ինչ, խաղից դո՞ւրս ենք գալիս, թե մնում ենք։

    — Թասը պատրաստեք։ Ա՛յ այստեղ է, արագ վերջացրեք։

    Նա շրջվեց հսկայական թասի բանող սարքի կողմը և ձեռքը մտցրեց տարածական կառավարման ձեոնոցի մեջ։ Դաստակի մի շարժում, և տիեզերանավի խորքերից դուրս ցցվեց վիթխարի մի ձեռք՝ վիթխարի մատներով։ Ավելի մոտ, ավելի մոտ... մետաղյա ձեռքը ընկղմվեց «Կոպե դե օրոյի» բոցկլտուն անշունչ քուրայի մեջ։ Արեգակի անմարմին մարմնի մեջ։
    Blessed the poison which brings the end

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (24.08.2013)

  11. #21
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Միլիոն տարի առաջ, արագորեն մտածեց նա, թասը ուղղելով, միլիոն տարի առաջ մերկ մարդը հյուսիսային ամայի արահետի մոտ կայծակնահար ծառ տեսավ։ Մինչ նրա ցեղը ահաբեկված փախչում էր, մատներն այրելով՝ նա ճանկեց ածխակոթը և մարմնով պաշտպանելով անձրևից, հաղթականորեն նետվեց իր քարայրը, որտեղ զրնգուն ծիծաղով ածխակոթը նետեց չոր տերևների կույտի մեջ և իր ցեղակիցներին ամառ նվիրեց։ Սարսափած մարդիկ մոտ սողացին կրակին, պարզեցին իրենց դողահար ձեռքերը և զգացին, ինչպես քարայր մուտք գործեց տարվա նոր եղանակը։ Այդ դեղին, փոքրիկ կայծը եղանակը փոխեց։ Նրանք վերջապես անհամարձակ ժպտացին։ Այդպես կրակը դարձավ մարդկանց սեփականությունը։

    — Հրամանատա՛ր։

    Ընդամենը չորս վայրկյան էր հարկավոր, որ վիթխարի ձեռքը դատարկ թասը ընկղմեր կրակի մեջ։

    «Եվ ահա մենք այսօր կրկին մի ուրիշ արահետի վրա ենք,— մտածեց հրամանատարը,— կպարզենք թասով ձեռքը թանկարժեք գազի և վակուումի ետևից, այլ տեսակի մի բուռ բոցի ետևից, որպեսզի նրա հետ, լուսավորելով մեր ճանապարհը, ետ սլանանք ցուրտ տիեզերքով և Երկիր հասցնենք անմար ընծան։ Հանուն ինչի՞»։

    Պատասխանը նա գիտեր հարցը տալուց առաջ։

    «Որովհետև ատոմները, որոնք հնազանդեցրել ենք Երկրի վրա, ողորմելի են, ատոմային ռումբը խղճուկ է և փոքր, մեր գիտելիքները խղճուկ են ու աննշան, և միայն արևն իսկապես գիտի այն, ինչ մենք ուզում ենք իմանալ, միայն արևը գիտի գաղտնիքը։ Դրանից բացի, հրաշալի, մեծ բան է՝ այստեղ գալ, կպչել նրան և սրընթաց ետ փախչել։ Իսկապես, այլ բացատրություն չկա, բացի մժղուկ մարդկանց հպարտությունից և սնափառությունից, որոնք հանդգնում են քաշքշել առյուծի պոչը և խույս տալիս նրա երախից։ Աստվա՜ծ իմ, մենք հետո կասենք, որ գլուխ հանեցինք։ Ահա էներգիայի, կրակի, իմպուլսների մեր թասը,— կոչեք ինչպես ուզում եք,— այն հոսանք կտա մեր քաղաքներին, ընթացքի մեջ կդնի մեր նավերը, լույս կտա մեր գրադարաններին և արևայրուկ՝ մեր երեխաներին, կթխի մեր հացը հանապազօր, և կօգնի գիտելիքներ յուրացնել տիեզերքի մասին։ Խմե՛ք այս թասից, բարի մարդիկ, գիտոթյան ու կրոնի ներկայացուցիչներ։ Թող այս կրակը տաքացնի ձեզ, ցրի տգիտության խավարը և սնահավատության երկար ձմեռը, անվստահության ցրտաշունչ քամիները ու ամեն մարդու հետապնդող մթության մեծ սարսափը։ Եվ այսպես՝ մենք ձեռք ենք պարզում մուրացիկի թասով...»։

    — Օ՜հ։

    Թասը ընկղմվեց արևի մեջ։ Նա թեքվեց՝ վերցնելով մի կտոր աստվածային մարմին, տիեզերքի մի կաթիլ արյուն, բոցավառվող միտք, կուրացուցիչ իմաստություն, որը նշագծել ու կառուցել է Ծիր Կաթինը, բաց է թողել մոլորակները նրա ուղեծրով, սահմանել նրանց ընթացքը և ստեղծել է կյանքը՝ իր ողջ բազմազանությամբ։

    — Զգո՜ւյշ,— շշնջաց հրամանատարը։

    — Ի՞նչ է լինելու, երբ մենք թասը ետ քաշենք... Առանց այն էլ այսպիսի ջերմաստիճան է։

    — Աստված գիտե,— ասաց հրամանատարը։

    — Օժանդակ պոմպը սարքին է։

    — Միացրե՛ք։

    Պոմպն աշխատեց։

    — Թասը փակեք կափարիչով և ներս քաշեք։ Դանդա՛ղ, ավելի՛ դանդաղ...

    Գեղեցիկ ձեռքը տիեզերանավի դրսից ցնցվեց, վիթխարի անդրադարձումով կրկնելով հրամանատարի շարժումը և անաղմուկ սահեց իր տեղը։ Ամուր փակված թասը, շաղ տալով դեղին ծաղիկներ և ճերմակ աստղեր՝ անհետացավ տիեզերանավի որովայնում։ Խոսող ջերմաչափը շչաց։ Սառեցման սարքերը ցնցվեցին, հեղուկ ամոնիակը զարնվում էր խողովակների պատերին, ինչպես արյունը ճչացող խելագարի քունքերին։

    Նա փակեց դրսի օդախցանով դուռը։

    — Պատրաստ է։

    Բոլորը սպասման մեջ էին։ Տիեզերանավի զարկերակը բաբախեց, սիրտն սկսեց արագորեն տրոփել, ոսկե թասը նավի մեջ էր։ Սառն արյունը հորդում էր կարծր երակներով։ Հրամանատարը հանգիստ շունչ քաշեց։

    Առաստաղից կաթոցը կտրվեց։ Սառույցը դադարեց հալչել։

    — Այժմ՝ ետ գնացինք։

    Տիեզերանավը շրջվեց ու սլացավ հեռու։

    — Լսեցե՛ք։

    Տիեզերանավի սիրտը զարկում էր ավելի ու ավելի հանդարտ։ Սարքերի սլաքները սրընթաց ցած էին վազում՝ հաշիվը պակասեցնելով հազարներով։ Ջերմաչափը երգում էր տարվա եղանակների հերթագայությունը։ Եվ բոլորը նույնն էին մտածում. «Սուրա՛, սուրա՛ բոցից ու կրակից, տապից ու եռքից, դեղինից ու սպիտակից հեռու։ Սուրա՛ ցրտին Լւ մառախուղին ընդառաջ»։ Քսան ժամ հետո, թերևս կարելի լինի անջատել սառնարանների մի մասը, և ձմեռը կմեռնի։ Շուտով նրանք կշարժվեն այդպիսի ցուրտ գիշերվա մեջ, հնարավոր է՝ հարկ լինի օգտվել տիեզերանավի նոր հնոցից, ջերմություն կորզել ամբարած կրակից, որ այժմ տանում են իրենց հետ, ինչպես չծնված երեխա։ Նրանք տուն էին վերադառնում։

    Նրանք տուն էին վերադառնում, և հրամանատարը խոնարհվելով Բրեթընի դիակի վրա, որ պառկած էր ճերմակ ձյունակույտի մեջ, հիշեց շատ տարիներ առաջ գրած իր բանաստեղծությունը.

    Երբեմն արևն ինձ թվում է այրվող ծառ,
    Որի ոսկե մրգերը պայծառ լողում են տաք օդում,
    Որի խնձորները ներծծված են ձգողության հյութով,
    Եվ մարդիկ երկրպագում են նրան.
    Արեգակը նրանց թվում է այրվող ծառ։

    Երկար նստեց հրամանատարը զոհվածի կողքին, և խառն զգացումներ էին պաշարել նրան։— Ես տխուր եմ,— մտածեց նա,— և երջանիկ եմ, ու ինձ այն տղայի նման եմ զգում, որ դպրոցից տուն է գալիս ձեռքին խատուտիկների մի մեծ փունջ։

    — Այսպես,— հոգոց հանեց հրամանատարը՝ աչքերը փակ նստած,— ո՞ւր ենք այժմ թռչում, ո՞ւր...

    Նա գիտեր, որ իր բոլոր մարդիկ այստեղ են, կանգնած կամ նստած շուրջը, որ սարսափը մեռել է, նրանք հանգիստ են շնչում։

    — Դեպի Արեգակ երկար֊երկար ճամփորդությունից հետո, երբ դու հպվեցիր նրան, հապաղեցիր մի պահ, պտտվեցիր շուրջը և սլացար հեռու, այժմ ո՞ւր ես գնում։ Երբ դու հեռացար տապից, միջօրեի լույսից ու քաղցր թմբիրից, ո՞ւր ես, արդյոք, գնում։

    Անձնակազմը սպասում էր, թե հրամանատարը ինքը երբ կասի։ Նրանք սպասում էին, մինչև որ նա իր մտքի մեջ իմի բերեր ողջ սառնությունն ու սպիտակությունը, թարմությունն ու վճիտ օդը մի բաղձալի բառի մեջ, և նրանք տեսան, թե ինչպես է ծնվում բառը նրա շուրթերին ու մեղմորեն սահում պաղպաղակի կտորի պես։

    — Մեզ համար տիեզերքում այժմ միայն մի ուղղություն կա,— վերջապես ասաց նա։

    Նրանք սպասում էին։ Սպասում էին, քանի դեռ տիեզերանավը արագընթաց շարժվում էր լույսից դեպի ցուրտ խավարը։

    — Դեպի հյուսիս,— շշնջաց հրամանատարը։— Դեպի հյուսիս։

    Բոլորը ժպտացին, ասես տոթակեզ ետմիջօրեին հանկարծ փչել էր զովասուն քամի։
    Blessed the poison which brings the end

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.08.2013), Հայկօ (24.08.2013)

  13. #22
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանաչ առավոտը (Պատմվածք)

    Երբ արևը մայր մտավ, նա նստեց արահետի մոտ և պարզ ընթրիք պատրաստեց, հետո պատառ-պատառ բերանը տանելով և մտածկոտ ծամելով՝ լսում էր, թե ինչպես է ճտճտում կրակը։ Մի օր էլ անցավ, հար և նման մյուս երեսունին՝ առավոտից կոկիկ ու համաչափ փոսեր փորել, հետո սերմեր ցանել, ջրել թափանցիկ ջրանցքների ջրով։ Հիմա հոգնատանջ, կապարի պես ծանրացած մարմնով նա պառկել, նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը։

    Նրա անունը Բենջըմին Դրիսքըլ էր։ Նա երեսունմեկ տարեկան էր։ Մի ցանկություն ուներ, որ Մարսը կանաչի, ծածկվի սաղարթախիտ բարձր ծառերով, որոնք օդ, շատ օդ կստեղծեն։ Թող նրանք աճեն տարվա բոլոր եղանակներին, զովացնեն քաղաքը ամառվա տապին, պատսպարեն ձմեռային քամիներից։ Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը... Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից... Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում...

    Նա պառկած լսում էր, թե ինչպես մուգ գույնի հողը հավաքում է իր զորությունը, սպասում է անձրևի, որ չկա ու չկա... Ականջը հողին հպած՝ նա լսում էր գալիք տարիների քայլքը և տեսնում էր, թե ինչպես այսօր ցանած սերմերը կանաչ շիվեր են արձակում ու ձգվում վեր, երկինք, սաղարթ տալիս, և ողջ Մարսը դառնում է արևոտ ու պայծառ անտառ։

    Վաղ առավոտյան, երբ դալուկ արևը հազիվ դուրս է գալիս բլուրների վրա, նա ոտքի է ելնում, արագ խփշտում է տաք նախաճաշը, հանգցնում ածխակոթերը, շալակում է ուսապարկը և տնկում, զգույշ հարթեցնում հողը, ջրում և քայլում առաջ, սուլելով ու նայելով պարզկա երկնքին, որը կեսօրին ավելի պայծառ է դառնում ու ավելի տաքացնում...

    - Քեզ օդ է հարկավոր,– ասաց նա իր վառած օջախին։ Խարույկը կենդանի, վառվռուն ընկեր է, որը կատակով խածում է մատներդ, իսկ ցուրտ գիշերներին տաք ննջում է կողքիդ՝ քնկոտ վարդագույն աչքերը կկոցած...– Մեզ բոլորիս օդ է հարկավոր։ Այստեղ, Մարսի վրա օդը նոսր է, շատ շուտ հոգնում ես, ինչպես Անդերում, Հարավային Ամերիկայում։ Շնչում ես ու չես հագենում, ոչ մի կերպ չես հագենում։

    Նա շոշափեց կրծքավանդակը։ Ինչպե՜ս էր լայնացել երեսուն օրվա ընթացքում։ Այո՛, այստեղ պետք է կամ խոր շնչես, որ թոքերդ ընդարձակես, կամ ավելի շատ ծառ տնկես։

    - Ահա թե ինչու եմ այստեղ,— ասաց նա։

    Կրակը ճայթյուն արձակեց։

    - Դպրոցում մեզ պատմում էին Ջոնի Ափլսիդի մասին։ Թե ինչպես էր նա շրջում Ամերիկայում և խնձորենիներ տնկում։ Իմ գործն ավելի կարևոր է։ Ես անկում եմ կաղնիներ, ծփիներ, թխկիներ և այլ ծառեր՝ կաղամախի, շագանակենի, մայրի։ Ես ոչ թե պտուղներ եմ ստեղծում ստամոքսի համար, այլ՝ օդ թոքերի համար։ Մարդու հավատը չի գալիս, թե որքան թթվածին կավելանա, երբ վերջապես աճեն այդ բոլոր ծառերը։

    Նա հիշեց Մարս հասնելու առաջին օրը։ Ուրիշ հազարավորների նման դիտում էր մարսյան խաղաղ առավոտը և մտածում. «Ինչպե՞ս եմ վարժվելու այստեղ։ Ի՞նչ եմ անելու։ Իմ սրտով աշխատանք կգտնե՞մ»։

    Եվ կորցրեց գիտակցությունը։

    Ինչ-որ մեկը նրա քթին անուշադրի սպիրտով լի սրվակ մոտեցրեց, Նա հազաց և ուշքի եկավ։

    - Ոչինչ, կկազդուրվեք,– ասաց բժիշկը։

    - Իսկ ի՞նչ կատարվեց ինձ հետ։

    - Այստեղ օդը շատ նոսր է։ Ոմանք դժվար են հարմարվում։ Հավանաբար, դուք պետք է Երկիր վերադառնաք։

    - Ոչ,– նա նստեց, բայց նույն պահին էլ աչքերը մթնեցին, և Մարսը կարծես փախավ ոտքերի տակից։ Ռունգերը լայնացել էին, նա թոքերին ստիպում էր ագահորեն ներս քաշել դատարկությունը։– Ես կվարժվեմ։ Ես պետք է մնամ։

    Նրան հանգիստ թողեցին։ Նա պառկել էր, շնչում էր, ինչպես ավազին ընկած ձուկը և մտածում. «Օ՜դ, օ՜դ, օ՜դ։ Նրանք ինձ ուզում են ետ ուղարկել օդի պատճառով»։ Եվ շրջեց գլուխը, որպեսզի տեսնի Մարսի հովիտներն ու բլուրները։ Նայեց և տեսավ, որ աչքը ինչքան կտրում է՝ ոչ մի ծառ չկա։ Չորս կողմը համատարած արգավանդ սևահող էր, բայց ոչ մի կանաչ շյուղ։ «Օ՜դ,– մտածում էր նա՝ աղմուկով ներս քաշելով անգույն դատարկությունը,– օ՜դ, օ՜դ»։ Նույնիսկ բլուրների գագաթներին, ստվերոտ լանջերին, նույնիսկ գետափին՝ ո՛չ ծառ կար, ո՛չ խոտ։ Պատասխանը ծնվեց ոչ թե գլխում, այլ կոկորդում և թոքերում։ Եվ այդ միտքը մի ումպ մաքուր թթվածնի պես իսկույն զորացրեց նրան։ Ծառեր ու խոտ։ Նա նայեց իր ձեռքերին և ափերը վերև շրջեց։ Նա խոտ կցանի և ծառ կտնկի։ Ահա նրա աշխատանքը՝ պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող է խանգարել իր այստեղ մնալուն։ Ինքը հատուկ պատերազմ կհայտարարի Մարսի դեմ՝ կենսաբանական պատերազմ։ Հնագույն մարսյան հողի բույսերը միլիոնավոր հազարամյակների ընթացքում այլասերվել և ոչնչացել էին։ Իսկ եթե տնկեր նոր տեսակներ, երկրագնդում աճող ծառեր՝ ճյուղառատ պատկառուկներ, լացող ուռիներ, մագնոլիաներ, հզոր էվկալիպտներ... ի՞նչ կլինի։ Միայն ենթադրել կարելի է, թե ինչ հանքային հարստություններ է թաքցնում այստեղի հողը, որովհետև հին պարտեզները, ծաղիկները, թփերը և ծառերը ուժասպառվելուց էին ոչնչացել։

    - Ես պետք է ոտքի կանգնեմ,– բացականչեց նա,– պետք է տեսնեմ Կազմակերպչին։

    Ամբողջ կես օր Կազմակերպչի հետ որոշում էին, թե որ բույսերը կարելի է աճեցնել։ Ամիսներ, եթե ոչ տարիներ են հարկավոր, որպեսզի սկսեն տնկիներ գցել։ Սննդամթերքը սառած վիճակում թռչող սառցալուլաների մեջ բերվում է Երկրից։ Միայն մի քանի սիրողներ հիդրոպոնիկ եղանակով այգիներ են աճեցրել։

    - Այնպես որ առայժմ ինքնուրույն գործենք,- ասաց Կազմակերպիչը,– հնարավորին չափ սերմեր կհայթայթենք, նաև՝ որոշ գործիքներ։ Հիմա հրթիռներում նեղվածք է։ Քանի որ առաջին ավանները հանքերի հետ են կապված, վախ ունեմ, որ կանաչ տնկարկների ձեր ծրագիրը հաջողությամբ չպսակվի։

    - Բայց դուք ինձ թույլ կտա՞ք։

    Նրան թույլատրեցին, հատկացրին մի մոտոցիկլ։ Նա ծանրոցատեղը լցրեց սերմերով ու տնկիներով, գնում էր ամայի հովիտները, թողնում էր մոտոցիկլը և աշխատելով, ոտքով ւսռաջ էր շարժվում։

    Այդ ամենը սկսվեց երեսուն օր առաջ, և այդ օրից սկսած՝ նա ոչ մի անգամ ետ չէր նայել։ Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել։ Անսովոր չոր եղանակ էր և հազիվ թե որևէ սերմ ծլած լիներ։ Չորս շաբաթվա ջանքերը ապարդյո՞ւն։ Նա նայում էր միայն առաջ, առաջ էր շարժվում ընդարձակ, արևոտ հովտով՝ ավելի ու ավելի հեռանալով Առաջին քաղաքից և սպասում, սպասում էր, թե երբ է անձրև տեղալու։

    ... Նա ծածկոցը քաշեց ուսերին, չոր բլուրների վրա կուտակվում էին ամպերը։ Մարսը անկայուն է, ինչպես ժամանակը։ Արևախանձ բլուրները պատվում էին գիշերային սառնությամբ, և նա մտածում էր հարուստ սևահողի մասին՝ այնքան սև ու փայլուն, որ քիչ էր մնում ինքն իրեն կոշտուկների վերածվեր, մտածում էր սրսուռ հողի մասին, որից կարող էին լոբու ահռելի ցողուներ աճել, պատիճներից հսկայական չտեսնված հատիկներ թափվեին ու դղրդացնեին հողը։

    Կիսանիրհ խարույկը մոխրանում էր։ Օդը շարժվեց, հեռվում կարծես սայլ էր դղրդում՝ ամպրոպ էր։ Անսպասելի խոնավության հոտ եկավ։ «Այս գիշեր,— մտածեց նա և ձեռքը մեկնեց ստուգելու՝ անձրև գալի՞ս է, թե ոչ,— այս գիշեր»։


    Ինչ-որ բան ընկավ հոնքին։ Նա արթնացավ։

    Քթի վրայից դեպի շրթունքը սահեց մի կաթիլ։ Երկրորդն ընկավ աչքը և մի պահ մշուշեց այն։ Երրորդը դիպավ այտին։

    Անձրև...

    Սառը, փաղաքուշ, թեթև թափվում էր բարձր երկնքից, ինչպես կենաց հեղուկ, որ բուրում էր կախարդանքով, աստղերի, օդի բույրերով, որ իր հետ բերում էր սև փոշի, լեզվի վրա նույն համն էր թողնում, ինչ հին խերեսը։

    Անձրև։

    Նա նստեց։ Ծածկոցը իջավ, բամբակյա երկնագույն վերնաշապիկի վրա մութ բծեր երևացին։ Կաթիլները հետզհետե խոշորանում էին։ Խարույկն այնպիսի տեսք ուներ, կարծես մի անտեսանելի գազան կրակը տրորելով, վրան պար էր եկել, ու մնացել էր միայն թանձր ծուխը։ Անձրև տեղաց։ Հսկայական սև երկնակամարը հանկարծ ճեղքվեց վեց երկնագույն մասերի և փլվեց։ Նա տեսավ տասնյակ միլիարդավոր շիթեր։ Ցած թափվելիս նրանք օդում մնացին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր, որպեսզի էլեկտրական լուսանկարիչը պատկերելու համար որսա պահը։ Նորից մառախուղ և ջուր, ջուր...

    Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր դեմքը վեր պահած, և կաթիլները զարնվում էին քունքերին։

    Նա ծափ զարկեց, վեր թռավ և պտտվեց իր փոքրիկ ճամբարի շուրջը։ Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրևը գալիս էր երկու ժամ անընդմեջ, հետո դադարեց։ Երևացին մաքուր լվացված աստղերը, պայծառ, ինչպես երբեք։

    Բենջըմին Դրիսքըլը ցելոֆանե պայուսակից չոր հագուստ հանեց, հագավ, պառկեց և երջանիկ քուն մտավ։


    Արևը դանդաղ դուրս եկավ բլուրների արանքից։ Ճառագայթները պատնեշը հաղթահարելով՝ մեղմորեն շոյեցին գետինը և արթնացրին Դրիսքըլին։

    Նա մի քիչ էլ ճմլկոտվեց վեր կենալուց առաջ։ Մի ամբողջ ամիս, երկար ու շոգ ամիս աշխատել էր, աշխատել ու սպասել... Բայց այսօր ոտքի ելնելով, առաջին անգամ շրջվեց այն կողմը, որտեղից եկել էր։

    Առավոտը կանաչ էր։

    Որքան աչքը կտրում էր, դեպի երկինք էին ձգվում ծառերը։ Ոչ թե մեկ-երկու, ոչ թե տասնյակ, այլ հազարավոր ծառեր, որ տնկել էր ինքը։ Եվ ոչ թե մանր-մունր թփեր, բարակ շիվեր, այլ հզոր բներով, շենքերի բարձրության հսկայական ծառեր, կանաչ-կանա՜չ, վիթխարի, կլոր, փարթամ սաղարթով, որ արծաթավուն երանգ ուներ, քամուց շրշացող տերևներով, բլրալանջերին աճած ծառերի երկար շարքեր, կիտրոնի ծառեր ու լորենիներ, կարմրածառեր ու պատկառուկներ, կաղնիներ ու ծփիներ, թխկիներ, բարդիներ, թեղիներ, հաճարենիներ, խնձորենիներ, նարնջի ծառեր, էվկալիպտներ՝ աճած հորդ անձրևից և սնված օտար կախարդական հողով։ Նրա աչքերի առջև նոր շյուղեր էին աճում, նոր բողբոջներ էին պայթում։

    - Անհավանակա՜ն է,– բացականչեց Բենջըմին Դրիսքըլը։

    Բայց հովիտը և առավոտը կանաչ Էին։

    Հապա օ՜դը...

    Ամենուր, կենարար հոսանքի նման, ինչպես լեռնային գետ, հորդում էր թարմ օդը, թթվածինը, որ ստեղծում Էին կանաչ ծառերը։ Ուշադիր նայելիս երեում Էին դրանց վճիտ կոհակները; Թարմ, մաքուր, կանաչ, զով թթվածինը հովիտը դարձրել էր գետի ավազան։

    Եվս մի վայրկյան, և քաղաքում կբացվեն դռները, մարդիկ դուրս կվազեն թթվածնի հրաշքին ընդառաջ, կուլ կտան, կշնչեն լիաթոք, այտերը կվարդագունեն, քթները կսառչեն, թոքերը նորից ուժ կառնեն, սրտները կարագանան, իսկ հոգնած մարմինները կհանձնվեն պարի տարերքին։

    Բենջըմին Դրիսքըլը խոր-խոր շնչեց խոնավ կանաչ օդը և ուշակորույս եղավ։

    Մինչ նա ուշքի կգար, դեպի դեղին արևը ձգվեց էլի հինգ հազար ծառ։
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (24.08.2013), Freeman (25.08.2013), StrangeLittleGirl (24.08.2013), Հայկօ (24.08.2013)

  15. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջինն էլ ա Քրոնիկաներից: Բայց խոսքը մեր մեջ, էս պատմվածքների կայֆը հենց Քրոնիկաների ներսում ա, որ համ իրար հետ կապ չունեն, համ ունեն:

  16. #24
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս վերջինն էլ ա Քրոնիկաներից: Բայց խոսքը մեր մեջ, էս պատմվածքների կայֆը հենց Քրոնիկաների ներսում ա, որ համ իրար հետ կապ չունեն, համ ունեն:
    Բյուր, Բրեդբերին գնալով ավելի շատ է դուրս գալիս: Ախր մենակ ֆանտաստիկա չի գրում է, համ զգացմունքային, համ հումորով, համ էլ բավականին քաղցր ձեռագիր ունի, ոնց որ ընթերցողին գրկի : Հա գրողը հենց տենց պիտի լինի
    Blessed the poison which brings the end

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (25.08.2013)

  18. #25
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարի, իսկ է՞լ ինչ կա հայերեն: Ցուցակ կարող ե՞ս կազմել:
    DIXI
    carpe noctem

  19. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, Բրեդբերին գնալով ավելի շատ է դուրս գալիս: Ախր մենակ ֆանտաստիկա չի գրում է, համ զգացմունքային, համ հումորով, համ էլ բավականին քաղցր ձեռագիր ունի, ոնց որ ընթերցողին գրկի : Հա գրողը հենց տենց պիտի լինի
    Հա, ինքը շատ լավն ա:
    Բայց մի բան ասեմ Ինքը իրան ու բազմաթիվ գրականագետներ գիտաֆանտաստ գրող չեն համարում: Ինքը գիտաֆանտաստիկայի մի կարևոր չափանիշի՝ գիտականորեն բացատրվածին չի բավարարում: Դրա համար ասում են՝ ինքը ավելի շատ ֆենթզի ա:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (25.08.2013)

  21. #27
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Հ.Գ. Ալֆա, չեմ հավատում, որ դու մարսեցի ես
    Կարող ա՞ երկիրը իրա երևակայության արդյունքն ա, ստուգելու մենակ մի ձև կա, հմմ
    The cake is a lie.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  23. #28
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Melikyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆրենկ Բաում՝ «Խորհրդավոր ստվեր Ինսմութի վրա»
    Էս Լավկրաֆտը չի գրե՞լ, Բաումը էն հեքիաթը չէ՞ր գրել: Ես ե՞մ ծերանում
    The cake is a lie.

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  25. #29
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարի, իսկ է՞լ ինչ կա հայերեն: Ցուցակ կարող ե՞ս կազմել:
    Սրանք են
    http://www.litopedia.org/index.php?t...B6%D5%A5%D5%AC
    Blessed the poison which brings the end

  26. #30
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի մի 5 տարի առաջ եմ կարդացել իրա գործերից. 451-ի մասին դե չասեմ... Բացի դրանից Երկրացիներն ա լավ տպավորվել, ախր շատ լավն ա է երևի էն ժամանակ հլը չէի էլ պատկերացնում , թե ինչքան շուտ-շուտ եմ իրանց վիճակում հայտնվելու, որ գժի տեղ դնեն

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծրագրերի հավաքածու
    Հեղինակ՝ Վազգեն1997, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.05.2014, 16:24
  2. Հավաքածու մրցույթ–6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 187
    Վերջինը: 08.04.2014, 02:27
  3. Արձակ. Հավաքածու մրցույթ-6
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 42
    Վերջինը: 14.11.2013, 02:58
  4. Ռեյ Բրեդբերի. «Ամբողջ ամառը՝ մեկ օրում»
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 02.09.2013, 22:16
  5. Արձակ. Հավաքածու մրցույթ-5
    Հեղինակ՝ Դավիթ, բաժին` Հավաքածու
    Գրառումներ: 72
    Վերջինը: 31.05.2013, 20:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •