User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 22 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք

  1. #16
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՐԾԻՎԸ

    Դու և Արծիվը կանգնել եք դեմ-դիմաց` հանդիպակաց սարերի կատարներին:
    Ինչ-որ նմանություն կա ձեր երկուսի միջև, ինչ-որ խորհուրդ:
    Այնքան վեհ ու հաստատուն է նրա տեսքը, որ թվում է, թե ձուլվել է նա իր քարե պատվանդանին:
    Վեհության պատճառը պարզ կդառնա քեզ հաջորդ վայրկյանին, երբ նա տարածի հզոր թևերը և իր հոյակապ թռիչքն ուղղի դեպի երկնքի անհունը:

    Բայց փորձիր նույն բանը դու էլ, և իսկույն կհասկանաս, որ միայն թվում էր, թե դուք նման եք...


    Ս-բաբա
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (27.08.2013), Արէա (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ էլ մրցույթի հետ կապ չունեցող բան իմ կողմից

    Օրոր

    «Ձի, ձի, փայտե ձի,
    Մեր դռանը կապեցի...»,-քթի տակ դնդնաց Պրիամոսն ու պառկեց քնելու:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), E-la Via (10.09.2013), Freeman (28.08.2013), Արէա (26.08.2013), Հայկօ (27.08.2013), Մինա (27.08.2013), Ռուֆուս (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  5. #18
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. զրուցարանային, թեմայի հետ կապ չունեցող գրառումները ջնջվել են: Քննարկումները տեղափոխվել են այս բաժին: Այսուհետև, նախքան մրցույթի սկիզբը՝ 31.08.13. թույլատրվում են տեղադրել միայն կարճ պատմվածքների օրինակներ՝ մրցույթի սահմաններում: Արգելվում են թեմայի հետ կապ չունեցող գրառումներն ու անիմաստ բազառները:
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.08.2013), enna (27.08.2013), John (27.08.2013), Moonwalker (27.08.2013)

  7. #19
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Argumentum ornitologium - Louis Borges

    Ես փակում եմ աչքերս ու տեսնում թռչուններ, տեսնում եմ նրանց մի ակնթարթ: Երբեք չեմ հասցնում հաշվել:
    Արդյո՞ք փակելով աչքերս՝ տեսնում եմ թռչունների որոշակի քանակ: Այո, եթե Աստված կա, քանի որ Նա հաստատ կիմանա թիվը: Ոչ, եթե Աստված չկա: Ո՞վ կկարողանա թիվն ասել՝ առանց հաշվելու: Թեկուզ էդպես: Ես տեսնում եմ թռչուններ:
    Ասենք թե՝ տասից քիչ: Անկասկած՝ մեկից շատ: Եթե այդ թիվը որոշակի չէ, ապա այն ինը չէ, ութը չէ, յոթը չէ, վեցը չէ, հինգն էլ չէ: Ինչպես նաև երկուսը չէ, երեքը չէ, ոչ էլ չորսը: Բայց ես տեսնում եմ թռչուններ:
    Դրանց թիվը փոքր է տասից, բայց հաստատ մեծ է մեկից: Նրանք կան ինչ-որ քանակությամբ:
    Հետևաբար, Աստված գոյություն ունի:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.08.2013), E-la Via (10.09.2013), enna (27.08.2013), Freeman (28.08.2013), Sambitbaba (10.09.2013), Smokie (27.08.2013), Դատարկություն (27.08.2013), Հայկօ (28.08.2013), Նաիրուհի (07.09.2013), Շինարար (28.08.2013), Վոլտերա (27.08.2013)

  9. #20
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշում եմ՝ 3-4-րդ դասարաններում մի կարճ պատմվածք կար ռուսերենի դասագրքում, սիրում էի շատ: Գտա ինտերնետից, հիմա կփորձեմ թարգմանել:
    Հեղինակն անհայտ է (համենայն դեպս անուն չգտա):



    ***
    - Արի այստեղ նստենք, - ասաց աղջիկը:
    Նրանք նստել էին ցածրիկ նստարանին իրար կողքի, գրեթե իրար կպած: Տղան մտասույզ ինչ-որ բան էր գծում ավազի վրա բարալիկ ձողով:
    - Ի՞նչ ես նկարում:
    - Դու ես:
    - Նման չի…
    - Դե լավ հիմա:
    Նկարելը դժվար էր. ավազը չոր էր ու անընդհատ սահում էր:
    - Տես, բզեզը թռավ, - ասաց աղջիկը:
    - Էգ է:
    - Որտեղի՞ց գիտես:
    - Արուներն այսքան ցածր չեն թռչում:
    Քամին փչեց ու մաքրեց աղջկա պատկերը դեղին ավազի վրայից:
    - Արի վաղն էլի այստեղ գանք, - ասաց աղջիկը: - Դու գալու ես այստեղ էլի, ճի՞շտ է:
    - Ճիշտ է…
    Բայց տղան չեկավ հաջորդ օրը, չեկավ նաև երկու օրից, մի ամսից… Նա էլ երբեք չեկավ: Աղջիկը հաճախ էր նստարանին մենակ նստում: Մտածում էր ու այդպես էլ չէր հասկանում, թե ինչու տղան չեկավ…
    Աղջիկը չգիտեր, որ ծնողները տղային տեղափոխել էին ուրիշ մանկապարտեզ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.09.2013), enna (28.08.2013), erexa (28.08.2013), Freeman (28.08.2013), John (28.08.2013), Sambitbaba (10.09.2013), Smokie (28.08.2013), Արամ (28.08.2013), Նաիրուհի (07.09.2013), Նարե91 (28.08.2013), Վոլտերա (28.08.2013)

  11. #21
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կախարդը (ռեմիքս)

    - Գնանք Թումանյանի այգի:
    Մեքենան շարժվեց: Վարորդը հարցրեց.
    - Դա որտե՞ղ ա:
    - Կիևյան մոստի հետևում:
    Կարճատև դադար: Վարորդը նորից հարցրեց.
    - Էդ թազա այգի՞ ա:
    - Չէ: Ինչ ինձ հիշում եմ, էդ այգին կա: Ուղղակի վերջին տարիներին վերանորոգել են:
    - Հըմ... դու երևի ընդեղ ես ապրում, գիտես:
    - Ես չէ, տատիկս: Բայց հա, փոքր ժամանակ շատ էր ինձ տանում էնտեղ:
    - Բա... բա էդ Թումանյանի այգին ու՞մ անունով ա:
    Հարցի անսպասելիությունից լեզուս կապ ընկավ: Մեքենայում լռություն տիրեց, որը խախտվում էր Արմենչիկի ձայնով.
    - Քիս մի, ջըսթ քիս մի:
    Մինչև էս չկարդացի, որ նման երգ կա, կախարդը չէի հասկանում, մտածում էի՝ լավ, իբր ինչ

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.09.2013), StrangeLittleGirl (10.09.2013), Նաիրուհի (10.09.2013), Վոլտերա (10.09.2013)

  13. #22
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև էս չկարդացի, որ նման երգ կա, կախարդը չէի հասկանում, մտածում էի՝ լավ, իբր ինչ
    Սենց էլ իրա էֆեկտը լրիվ կորցրեց
    Blessed the poison which brings the end

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.09.2013), Smokie (10.09.2013), StrangeLittleGirl (10.09.2013), Անվերնագիր (10.09.2013), Նաիրուհի (10.09.2013)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •