User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք

    Իմ՝ մոդերատոր դառնալու կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ակումբի պուպուշ ադմինին ու ակումբցիների ցանկությամբ նոր մրցույթ հայտարարել
    Եվ այսպես. մեկնարկում է գրական նոր մրցույթ՝ կարճ պատմվածք ֆորմատով: Ուշադրություն՝ պատմվածք.այսինքն հերոս կամ հերոսներ, որոշակի սյուժե, սկիզբ-ավարտ և այլն, ոչ թե բառերի տեղատարափ, անհասկանալի ու կակազող մտքեր, որոնք իրենք իրենցով կարող են հետաքրքիր լինել, բայց ոչ երբեք որպես պատմվածք: Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան, փոխարենը կա երևակայելու անսահման հնարավորություն:

    Կանոններ
    1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, 1.000-2.000 նիշի սահմաններում (դա անում է մոտավորապես կես էջից մինչև մեկ էջ՝ ներառյալ բացատները)
    2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM), վերնագրում գրելով «Կարճ պատմվածք: Մասնակցություն»
    3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ ուրբաթ օրվա (30. 08. 13) ավարտը՝ 24:00-ն:
    4. Օգոստոսի 31-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու:
    5. Յուրաքանչյուր մասնակից կարող է (ցանկալի է) ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    6. Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:

    Կարճ պատմվածք ֆորմատի լավագույն օրինակներից է Ռայադեռի «Լեգենդ Կայենի մասին» յուրօրինակ ստեղծագործությունը:

    Վերջապես Արևի առաջին ճառագայթները դիպչում են քարե Աստվածության գագաթին: Ամեն տարվա այդ օրն անասելի կարևոր է. ամեն տարի այդ օրը ծերացած Արևը սկսում է մահանալ, ու Աստվածության արգանդում ծնվում է նորի սաղմը:
    Բոլորը գիտեն, որ ամեն ինչ մահանում է. մարդիկ, հողը, արևը՝ ամեն ինչ, բացի քարե Աստվածությունից, որն ասես ժամանակից դուրս ընկած՝ միշտ անփոփոխ է: Փառավոր է Աստվածությունը, այն ամենազոր է ու հավերժական: Այն է ամեն բարին ու չարը, ու ոչինչ աշխարհում չի կատարվում նրա կամքից անկախ:
    Բլրի լանջով վեր են բարձրանում երկու տղամարդիկ ու նվիրատվություններ են բերում: Նրանք հոգնած են. ամբողջ գիշեր բնակավայրի սրբազան խարույկի շուրջն իրենց պարերով փառաբանել էին քարե Աստվածությանը, որի կամքով Արևը մահանում է ու վերածնվում:
    Երբ բավականաչափ մոտենում են, տեսանելի է դառնում նրանց նմանությունը. եղբայրներ են: Երբ հասնում են Աստվածությանը, դրա առաջ գտնվող քարե զոհասեղաններին են դնում իրենց բեռը. աջ կողմում կանգնած եղբայրը կենդանի գառ է դնում, իսկ ձախ կողմինը՝ մրգեր ու բանջարեղեն: Աջ եղբայրը հովիվ է, ձախը՝ բանջարաբույծ: Աջ եղբայրը բարձրացնում է սև քարից դանակն ու մի հարվածով կտրում գառան վզի զարկերակը՝ մյուս ձեռքով կենդանուն սեղմելով քարին: Գառը ձգվում է ու պաղում: Նրա աչքերը մշուշապատվում են: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
    Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում աջ եղբոր վրա: Ու երկուսն էլ հասկանում են՝ այս տարի նորից նրա զոհն է ընդունվել:
    Վերադարձին ձախ եղբայրը հարցնում է աջին.
    - Ինչու՞ է Աստվածությունն ամեն անգամ քո զոհաբերությունն ընդունում, իսկ իմն անտեսում, եղբա՛յր:
    - Որովհետև ես նրան տալիս եմ ինձ ամենասիրելի բանը՝ հոտի ամենափոքրիկ գառանը, ու սիրտս ցավում է նրան զոհաբերելիս,- պատասխանում է աջը,- ես զոհաբերում եմ ամենաթանկն, ինչ ունեմ:
    - Եթե ես զոհաբերեմ Աստվածությանն ամենաթանկն, ինչ ունեմ, եղբա՛յր, նա կընդունի՞ իմ զոհաբերությունը:
    - Այո:
    Անցնում է մի տարի, ու նորից գալիս է նույն օրը: Զոհասեղանի վրա ձախ եղբայրը պառկեցրել է աջին ու սև քարից դանակը բարձրացրել նրա վրա: Նրա այտերով արցունքներ են հոսում:
    - Աստվածությու՜ն,- կանչում է նա:
    Աստվածությունը լուռ է: Ձախ եղբայրը շարունակում է.
    - Զոհաբերում եմ քեզ ամենաթանկն, ինչ ունեմ՝ հարազատ եղբորս: Ընդունի՛ր զոհաբերությունս:
    Սև քարից դանակն իջնում է՝ կտրելով եղբոր վզի զարկերակը: Աջ եղբայրը ձգվում է ու պաղում: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
    Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում ձախ եղբոր վրա: Ու նա հասկանում է՝ իր զոհն ընդունված է:


    Դուք դա կարող եք Վերցրեք թուղթ ու գրիչ, անջատեք բոլոր լույսերը, միացրեք ձեր երևակայությունը, կանչեք մուսաներին ու սկսեք...գրել..գրել..
    Սպասում եմ անկեղծ ու հետաքրքիր պատմվածքների
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2013), Chuk (25.08.2013), E-la Via (22.08.2013), enna (22.08.2013), Freeman (23.08.2013), Jarre (24.08.2013), keyboard (22.08.2013), Lílium (24.08.2013), Moonwalker (22.08.2013), Peace (24.08.2013), Sambitbaba (24.08.2013), Smokie (23.08.2013), StrangeLittleGirl (22.08.2013), Անվերնագիր (22.08.2013), Արէա (22.08.2013), Արևանուռ (27.08.2013), Դատարկություն (23.08.2013), Հայկօ (23.08.2013), Նաիրուհի (23.08.2013), Նարե91 (22.08.2013), Ուլուանա (23.08.2013), Ռուֆուս (22.08.2013), Տրիբուն (22.08.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •