Ռոբերտ Տոմպկինս- Ճշմարտությունը
Վերջապես այս խուլ ու միայնակ գյուղում ավարտվեցին իր որոնումները: Մի հին խրճիթում նստած էր ճշմարտությունը:
Նա երբեք չէր տեսել այդպիսի ծեր ու տգեղ կնոջ, ինչպիսին ճշմարտությունն էր:
- Դուք ճշմարտությու՞նն եք,-հարցրեց:
Ծեր ջադուն հանդիսավոր կերպով գլխով արեց:
- Ասացեք, ես ի՞նչ պետք է հաղորդեմ աշխարհին: Ի՞նչ լուր փոխանցեմ նրանց:
Պառավը թքեց կրակի մեջ և պատասխանեց.
- Ասացեք նրանց, որ ես երիտասարդ եմ և գեղեցիկ:
Էջանիշներ