User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք

    Իմ՝ մոդերատոր դառնալու կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ակումբի պուպուշ ադմինին ու ակումբցիների ցանկությամբ նոր մրցույթ հայտարարել
    Եվ այսպես. մեկնարկում է գրական նոր մրցույթ՝ կարճ պատմվածք ֆորմատով: Ուշադրություն՝ պատմվածք.այսինքն հերոս կամ հերոսներ, որոշակի սյուժե, սկիզբ-ավարտ և այլն, ոչ թե բառերի տեղատարափ, անհասկանալի ու կակազող մտքեր, որոնք իրենք իրենցով կարող են հետաքրքիր լինել, բայց ոչ երբեք որպես պատմվածք: Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան, փոխարենը կա երևակայելու անսահման հնարավորություն:

    Կանոններ
    1. Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն, 1.000-2.000 նիշի սահմաններում (դա անում է մոտավորապես կես էջից մինչև մեկ էջ՝ ներառյալ բացատները)
    2. Ստեղծագործությունը պետք է ուղարկել mariuoltera@yahoo.com էլեկտրոնային հասցեով, կամ նամակագրական համակարգով (PM), վերնագրում գրելով «Կարճ պատմվածք: Մասնակցություն»
    3. Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ ուրբաթ օրվա (30. 08. 13) ավարտը՝ 24:00-ն:
    4. Օգոստոսի 31-ի երեկոյան կտեղադրվեն ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու:
    5. Յուրաքանչյուր մասնակից կարող է (ցանկալի է) ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    6. Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:

    Կարճ պատմվածք ֆորմատի լավագույն օրինակներից է Ռայադեռի «Լեգենդ Կայենի մասին» յուրօրինակ ստեղծագործությունը:

    Վերջապես Արևի առաջին ճառագայթները դիպչում են քարե Աստվածության գագաթին: Ամեն տարվա այդ օրն անասելի կարևոր է. ամեն տարի այդ օրը ծերացած Արևը սկսում է մահանալ, ու Աստվածության արգանդում ծնվում է նորի սաղմը:
    Բոլորը գիտեն, որ ամեն ինչ մահանում է. մարդիկ, հողը, արևը՝ ամեն ինչ, բացի քարե Աստվածությունից, որն ասես ժամանակից դուրս ընկած՝ միշտ անփոփոխ է: Փառավոր է Աստվածությունը, այն ամենազոր է ու հավերժական: Այն է ամեն բարին ու չարը, ու ոչինչ աշխարհում չի կատարվում նրա կամքից անկախ:
    Բլրի լանջով վեր են բարձրանում երկու տղամարդիկ ու նվիրատվություններ են բերում: Նրանք հոգնած են. ամբողջ գիշեր բնակավայրի սրբազան խարույկի շուրջն իրենց պարերով փառաբանել էին քարե Աստվածությանը, որի կամքով Արևը մահանում է ու վերածնվում:
    Երբ բավականաչափ մոտենում են, տեսանելի է դառնում նրանց նմանությունը. եղբայրներ են: Երբ հասնում են Աստվածությանը, դրա առաջ գտնվող քարե զոհասեղաններին են դնում իրենց բեռը. աջ կողմում կանգնած եղբայրը կենդանի գառ է դնում, իսկ ձախ կողմինը՝ մրգեր ու բանջարեղեն: Աջ եղբայրը հովիվ է, ձախը՝ բանջարաբույծ: Աջ եղբայրը բարձրացնում է սև քարից դանակն ու մի հարվածով կտրում գառան վզի զարկերակը՝ մյուս ձեռքով կենդանուն սեղմելով քարին: Գառը ձգվում է ու պաղում: Նրա աչքերը մշուշապատվում են: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
    Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում աջ եղբոր վրա: Ու երկուսն էլ հասկանում են՝ այս տարի նորից նրա զոհն է ընդունվել:
    Վերադարձին ձախ եղբայրը հարցնում է աջին.
    - Ինչու՞ է Աստվածությունն ամեն անգամ քո զոհաբերությունն ընդունում, իսկ իմն անտեսում, եղբա՛յր:
    - Որովհետև ես նրան տալիս եմ ինձ ամենասիրելի բանը՝ հոտի ամենափոքրիկ գառանը, ու սիրտս ցավում է նրան զոհաբերելիս,- պատասխանում է աջը,- ես զոհաբերում եմ ամենաթանկն, ինչ ունեմ:
    - Եթե ես զոհաբերեմ Աստվածությանն ամենաթանկն, ինչ ունեմ, եղբա՛յր, նա կընդունի՞ իմ զոհաբերությունը:
    - Այո:
    Անցնում է մի տարի, ու նորից գալիս է նույն օրը: Զոհասեղանի վրա ձախ եղբայրը պառկեցրել է աջին ու սև քարից դանակը բարձրացրել նրա վրա: Նրա այտերով արցունքներ են հոսում:
    - Աստվածությու՜ն,- կանչում է նա:
    Աստվածությունը լուռ է: Ձախ եղբայրը շարունակում է.
    - Զոհաբերում եմ քեզ ամենաթանկն, ինչ ունեմ՝ հարազատ եղբորս: Ընդունի՛ր զոհաբերությունս:
    Սև քարից դանակն իջնում է՝ կտրելով եղբոր վզի զարկերակը: Աջ եղբայրը ձգվում է ու պաղում: Զոհասեղանը կարմրում է տաք արյունից:
    Արևը սահում է Աստվածության ուսի վրայով ու իջնում ձախ եղբոր վրա: Ու նա հասկանում է՝ իր զոհն ընդունված է:


    Դուք դա կարող եք Վերցրեք թուղթ ու գրիչ, անջատեք բոլոր լույսերը, միացրեք ձեր երևակայությունը, կանչեք մուսաներին ու սկսեք...գրել..գրել..
    Սպասում եմ անկեղծ ու հետաքրքիր պատմվածքների
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.08.2013), Chuk (25.08.2013), E-la Via (22.08.2013), Enna Adoly (22.08.2013), Freeman (23.08.2013), Jarre (24.08.2013), keyboard (22.08.2013), Lílium (24.08.2013), Moonwalker (22.08.2013), Peace (24.08.2013), Sambitbaba (24.08.2013), Smokie (23.08.2013), StrangeLittleGirl (22.08.2013), Անվերնագիր (22.08.2013), Արէա (22.08.2013), Արևանուռ (27.08.2013), Դատարկություն (23.08.2013), Հայկօ (23.08.2013), Նաիրուհի (23.08.2013), Նարե91 (22.08.2013), Ուլուանա (23.08.2013), Ռուֆուս (22.08.2013), Տրիբուն (22.08.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.08.2013)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, տեսեք ինչ լավ պատմվածք եմ գտել: Մի հատ տրամադրվեք ու սկսեք գրելը

    ԵՐԿՐՈՐԴ ԵՍ-ը / ՄԱՐԻՈ ԲԵՆԵԴԵՏՏԻ

    Նա ամեն ինչով սովորական մի տղա էր: Հագնում էր ծնկների մասում դուրս ցցված տաբատներ, կարդում` առակներ, ուտելուց աղմկում էր, մատներով քիթը քչփորում, իսկ հանգստյան ժամերին էլ` խռմփացնում. Տղայի անունն Արմանդո էր: Արմանդոյին ոչինչ չէր առանձնանում մյուսներից, բացի մի բանից. դա նրա երկրորդ <<ես>>-ն էր:

    Երկրորդ <<ես>>-ի հայացքում արտացոլվում էր պոեզիան. Նա սիրահարվում էր դերասանուհիներին, հմտորեն ստում, իսկ երեկոն իջնելուն պես` դառնում զգացմունքային: Տղային մեծ անհանգստություն էր պատճառում երկրորդ <<ես>>-ի գոյությունը, քանի որ այն իրեն անհարմար դրության մեջ էր գցում ընկերների մոտ: Մյուս կողմից երկորդ <<ես>>-ը շատ թախծոտ էր և թույլ չէր տալիս տղային լինել այնքան ազատ, որքան փափագում էր:

    Մի երեկո Արմանդոն հոգնած վերադարձավ աշխատանքից,հանեց կոշիկները և ոտքի մատները ծուլորեն շարժելով`միացրեց ռադիոն: Հնչեց Մոցարտ, սակայն տղան արդեն քնել էր: Երբ արթնացավ, երկրորդ <<ես>>-ն անմխիթար լաց էր լինում: Սկզբից Արմանդոն անելանելի դրության մեջ էր, բայց փոքր անց հավաքեց իրեն և անասելի վիրավորեց երկրորդ <<ես>> -ին: Սա ոչինչ չպատասխանեց. իսկ արդեն հաջորդ առավոտ Արմանդոն նրան գտավ ինքնասպան եղած: Սկզբից նրա մահը ծանր ազդեց խեղճ տղայի վրա, սակայն շուտով Արմանդոն գիտակցեց, որ եկել է պահը երբ կարող է լինել միանգամայն ազատ: Այս միտքը նրան թեթևություն բերեց: Հինգօրյա սգից հետո Արմանդոն դուրս եկավ փողոց` ընկերներին ցուցադրելու իր բացարձակ ազատությունը: Դեռ հեռվից տեսնելով, թե ինչպես են մոտենում ընկերները `նրա սիրտը երջանկությամբ ողողվեց, և քրքիջը դուրս ժայթքեց բերանից: Ադուհանդերձ ընկերներն անցան Արմանդոյի կողքով` չնկատելով նրա ներկայությունը: Տղային լոկ հաջողվեց լսել նրանց խոսակցությունը:

    -Խեղճ Արմանդո. այնքան ուժեղ և առողջ տեսք ուներ:

    Ծիծաղը խեղդվեց Արմանդոյի կոկորդում. տղան զգաց, թե ինչպես է կարոտի նմանվող մի բան ճմլում իր կուրծքը, սակայն նա չէր կարող այլևս զգալ իրական տխրություն. այն ամբողջությամբ իր հետ էր տարել երկրորդ <<ես>>-ը:
    Blessed the poison which brings the end

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.08.2013), Enna Adoly (24.08.2013), Sambitbaba (24.08.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.08.2013)

  5. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրևանոցը / Լեոնիդ Ենգիբարյան

    … Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։ Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև… Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է… Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին… Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։ Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։
    Blessed the poison which brings the end

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.08.2013), E-la Via (24.08.2013), Enna Adoly (24.08.2013), Freeman (24.08.2013), Lílium (24.08.2013), Mephistopheles (24.08.2013), Moonwalker (24.08.2013), Sambitbaba (26.08.2013), Smokie (25.08.2013), Արէա (25.08.2013), Մինա (26.08.2013)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռոբերտ Տոմպկինս- Ճշմարտությունը


    Վերջապես այս խուլ ու միայնակ գյուղում ավարտվեցին իր որոնումները: Մի հին խրճիթում նստած էր ճշմարտությունը:

    Նա երբեք չէր տեսել այդպիսի ծեր ու տգեղ կնոջ, ինչպիսին ճշմարտությունն էր:

    - Դուք ճշմարտությու՞նն եք,-հարցրեց:

    Ծեր ջադուն հանդիսավոր կերպով գլխով արեց:

    - Ասացեք, ես ի՞նչ պետք է հաղորդեմ աշխարհին: Ի՞նչ լուր փոխանցեմ նրանց:

    Պառավը թքեց կրակի մեջ և պատասխանեց.

    - Ասացեք նրանց, որ ես երիտասարդ եմ և գեղեցիկ:
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.08.2013), E-la Via (24.08.2013), Enna Adoly (25.08.2013), Freeman (24.08.2013), impression (24.08.2013), ivy (24.08.2013), Lílium (24.08.2013), Moonwalker (25.08.2013), My World My Space (26.08.2013), Sambitbaba (26.08.2013), Smokie (25.08.2013), StrangeLittleGirl (24.08.2013), Անվերնագիր (24.08.2013), Դատարկություն (26.08.2013), Հայկօ (24.08.2013), Մինա (26.08.2013), Ուլուանա (24.08.2013), Ռուֆուս (24.08.2013)

  9. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,338
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթուր Կլարկ - Կարանտինը

    Երկրի վառվող բեկորները դեռ ծածկում էին երկնակամարի կեսը, երբ հարցը Հետաքրքրության Գեներատորից հասավ Կենտրոն.
    - Դա իրո՞ք անհրաժեշտ էր: Նրանք, իհարկե, օրգանական ծագում ունեին, բայց չէ՞ որ արդեն հասել էին բանականության երրորդ մակարդակին:
    - Մենք այլ ելք չունեինք. նախորդ հինգ միավորներն անհույս վարակվել էին՝ նրանց հետ շփման մեջ մտնելուց հետո:
    - Վարակվե՞լ: Ինչո՞վ:
    Դանդաղ ձգվում էին միկրովայրկյանները, քանի դեռ Կենտրոնը որսում էր այն հատուկենտ խամրող հիշողությունները, որոնք կարողացել էին անցնել Գրաքննության Դարպասով՝ նախքան ծանր բեռնավորված Հետախուզական Շղթաները կստանային ինքնաոչնչացվելու հրամանը:
    - Նրանք բախվել էին մի խնդրի հետ, որն անհնար էր լիարժեքորեն վերլուծել՝ անգամ եթե հաշվեին մինչև Տիեզերքի գոյության վերջը: Եվ չնայած խնդիրը ներառում էր ընդամենը վեց նշան, այն կլանել էր նրանց ողջ գիտակցությունը:
    - Ինչպե՞ս կարող է նման բան լինել:
    - Մենք չգիտենք և երբեք էլ չպիտի իմանանք: Բայց եթե այդ վեց նշանները երբևէ կրկին բացահայտվեն, բանական համակարգիչների ողջ քաղաքակրթությունը կկործանվի:
    - Իսկ ինչպե՞ս կարելի է ճանաչել այդ նշանները:
    - Մենք դրա պատասխանն էլ չունենք. միայն դրանց անուններն են հասցրել թափանցել ներս՝ նախքան Գրաքննության Դարպասը կփակվեր: Բնականաբար՝ դրանք ոչինչ չեն նշանակում:
    - Եվ այնուամենայնիվ՝ ես պետք է իմանամ այդ անունները:
    Գրաքննության շղթաներում լարումը սկսեց աճել, սակայն Դարպասը մնաց բաց.
    - Ահա դրանք. արքա, թագուհի, փիղ, ձի, նավակ, զինվոր:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 24.08.2013, 22:10:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.08.2013), Enna Adoly (25.08.2013), Freeman (24.08.2013), impression (24.08.2013), Lílium (24.08.2013), Moonwalker (25.08.2013), Sambitbaba (26.08.2013), Անվերնագիր (29.08.2013), Ռուֆուս (24.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  11. #6
    alien Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,662
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոլորակների անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովում իրարանցում էր: Արեգակնային համակարգից օգնության աղերս էր հնչել: Կասկածներ կային, որ խոսքը երրորդ մոկորակի մասին է: Վերստուգիչ հանձնաժողովը փոքրիկ էքսկուրսից հետո հաստատեց երրորդ մոլորակի մասին վարկածը:
    - Մոլորակը խելագարվել է, - որոշեցին հանձնաժողովում:
    - Իսկ ի՞նչ որ կերպ նրան բուժել հնարավո՞ր է:
    - Այո, եթե վերացնենք մարդկանց:

    Սանիտարական ջոկատը, որ ուղարկել էին երկիր, տեղում ոչնչացվեց: Ավելի ուշ մարդիկ վերացրեցին մոլորակների անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովը: Երկիրը շարունակում է անպատասխան աղաղակներ ուղարկել տիեզերք...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (25.08.2013), Ruby Rue (25.08.2013), Sambitbaba (26.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  13. #7
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,234
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դանիիլ Խարմս/ Հարց

    ― Կա՞ ինչ֊որ բան Երկրի վրա, որը նշանակալի լիներ, ու իրերի ընթացքը
    փոխեր ոչ միայն Երկրի վրա, այլ նաեւ այլ աշխարհներում, ― հարցրի ես
    ուսուցչին իմ։
    ― Կա,―պատասխանեց իմ ուսուցիչը։
    ― Եւ ի՞նչն է դա,― հարցրի ես։
    ― Դա․․․ ,― սկսեց ուսուցիչս, ու հանկարծ լռեց։
    Ես կանգնել ու լարված սպասում էի նրա պատասխանին։ Իսկ նա լռում էր։
    Եւ ես կանգնել լռում էի։
    Եւ նա լռում էր։
    Եւ ես կանգնել էի ու լռում էի։
    Եւ նա լռում էր։
    Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։
    Հո֊լա֊լա՜
    Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։
    Հե֊լե֊լե՜
    Հա հա, մենք երկուսս կանգնել լռում ենք։
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (25.08.2013), Sambitbaba (26.08.2013), Արէա (25.08.2013), Շինարար (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  15. #8
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անտոն Միխայլովիչը թքեց, ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ» ու գնաց։ Աստված իր հետ։ Ավելի լավ է պատմեմ Իլյա Պավլովիչի մասին։
    Իլյա Պավլովիչը ծնվել է 1883 թվին Կոնստանդնապոլսում։ Դեռ փոքր տղա էր, երբ նրան տեղափոխեցին Պետերբուրգ, ու այդտեղ նա ավարտեց Կիրոչնայա փողոցի գերմանական դպրոցը։ Հետո նա ծառայում էր ինչ֊որ խանութում, հետո էլի ինչ֊որ բան էր անում, իսկ հեղափոխության սկզբին մեկնեց արտասահման։ Աստված իր հետ։ Ավելի լավ է Աննա Իգնատեւնայի մասին պատմեմ։
    Բայց Աննա Իգնատեւնայի մասին պատմելը այնքան էլ հեշտ չէ։ Առաջին հերթին ես նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ, իսկ երկրորդ հերթին ես հիմա աթոռից ընկա ու մոռացա ինչ էի պատրաստվում պատմել։ Ավելի լավ է իմ մասին պատմեմ։
    Ես բարձրահասակ եմ, հիմար չեմ, հագնվում եմ էլեգանտ եւ ճաշակով, չեմ խմում, ձիավազքի չեմ գնում, բայց կանանց ձգվում եմ։ Ու կանայք էլ ինձնից չեն խուսափում։ Նույնիսկ սիրում են, երբ զբոսնում եմ իրենց հետ։ Սերաֆիմա Իզմայլովնան բազմիցս կանչել է ինձ իր տուն, ու Զինաիդա Յակովլեւնան էլ ասել է, որ ուրախ է ինձ տեսնել։ Իսկ այ Մարինա Պետրովնայի հետ զավեշտալի պատմություն է տեղի ունեցել, որի մասին էլ ուզում եմ պատմել։ Դեպքը միանգամայն սովորական է, բայց մեկ է զավեշտալի է, քանզի Մարինա Պետրովնան իմ շնորհիվ լրիվ քաչալացավ, ինչպես ափը ձեռքի։ Պատահեց դա այսպես․ մի անգամ եկա ես Մարինա Պետրովնայի մոտ, իսկ նա՝ հոպ, ու քաչալացավ։ Ահա եւ վերջ։
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.08.2013), Enna Adoly (25.08.2013), Sambitbaba (26.08.2013), Արամ (26.08.2013), Շինարար (25.08.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս շարադրությունը հիշեցի՝

    «Երբ Տաճատը 21 տարեկան դարձավ, նա ամուսնացավ մի գեշ, կապիկի դեմքով աղջկա հետ: Երբ Տաճատը դարձավ 30 տարեկան, նա աշխատեց աղբ հավաքող: Նա ամեն ամիս աշխատում էր ընդամենը 100 դրամ: Բայց երբ Տաճատը դարձավ 50 տարեկան, նա ունեցավ իր կնոջ նման երեք աղջիկ: Երբ Տաճատը դարձավ 80 տարեկան, նա մահացավ»
    Հայկական ժամանակ

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), Sambitbaba (26.08.2013), StrangeLittleGirl (25.08.2013), Վոլտերա (25.08.2013)

  19. #10
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկնագույն Տետրակ N10/ Դանիիլ Խարմս

    Կար կարմրահեր մի մարդ, ով չուներ աչքեր ու ականջներ: Նա չուներ և մազեր, այնպես որ կարմրահեր նրան անվանում էին պայմանականորեն:

    Խոսել չէր կարողանում, քանի որ բերան չուներ: Քիթ նույնպես չուներ:

    Նա նույնիսկ ձեռ ու ոտ չուներ: Եվ փոր էլ չուներ, և մեջք էլ չուներ, և ողնաշար էլ չուներ, և ոչ մի փորոտիք էլ չուներ: Ոչինչ չուներ: Այնպես որ, անհասկանալի է` ում մասին է խոսքը:

    Ավելի լավ է մենք նրա մասին այլևս չխոսենք:
    Blessed the poison which brings the end

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), E-la Via (25.08.2013), Enna Adoly (25.08.2013), Freeman (26.08.2013), Sambitbaba (26.08.2013)

  21. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,715
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չգիտեմ՝ դեռ ստեղ մի նենց բան կա՞ որ չեք կարդացել, ամեն դեպքում, կիսվում եմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), Enna Adoly (26.08.2013), Mephistopheles (26.08.2013), Sambitbaba (26.08.2013), Ուլուանա (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  23. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղաները կանգնած հետևում էին, թե ինչպես էր Սատանան դանդաղ հեռանում: Նրա աչքերի փայլը դեռևս լուսապսակի պես կախված էր նրանց գլուխների վերևում:

    - Լսի՛ր, ի՞նչ էր քեզանից ուզում:
    - Հոգիս: Իսկ քեզանի՞ց:
    - Փող, որպեսզի տուն զանգեր: Ասաց, որ շտապ պետք է զանգահարի:
    - Ուզու՞մ ես գնանք մի բան ուտենք:
    - Հա, բայց հիմա փող չունեմ:
    - Ոչինչ, ես շատ ունեմ:

    Բրայըն Նյուվել - «Ի՞նչ էր անում սատանան»
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), E-la Via (26.08.2013), Enna Adoly (28.08.2013), Freeman (26.08.2013), Sambitbaba (26.08.2013), Մինա (27.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  25. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթնացա մարմնիս անտանելի ցավերից: Բացեցի աչքերս ու անկողնուս մոտ բուժքրոջը տեսա:

    - Պրն. Ֆուձիմա,- ասաց նա, - դուք հաջողակ եք, երկու օր առաջ կենդանից մնացիք Հիրոշիմայի ռմբակոծությունից: Այժմ դուք հիվանդանոցնում եք, ձեր կյանքին վտանգ չի սպառնում:
    Ես հարցրեցի.
    - Իսկ որտե՞ղ եմ ես:
    - Նագասակիում,- պատասխանեց նա:

    Ալան Մեյեր «Անհաջողակը»
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.08.2013), E-la Via (26.08.2013), Enna Adoly (28.08.2013), Freeman (26.08.2013), Moonwalker (26.08.2013), Sambitbaba (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  27. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,172
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոնինո ԳՈՒԷՌՌԱ

    ԶԱՐԹՈՒՑԻՉԸ

    Աղքատ արաբ առևտրականի փոշոտ գորգի վրա միակ իրն է դրված. զարթուցիչը: Վաճառելու ուրիշ ոչինչ նա չունի: Քանի օր է, զարթուցիչով է հափշտակված մի պառավ բեդվինուհի՝ նրանցից, ովքեր հավերժ տեղից տեղ են քոչում, ասես քամին է քշում նրանց:

    - Դե ինչ, վերցնու՞մ ես, - հարցնում է վաճառականը:
    - Իսկ որքա՞ն կուզես:
    - Շատ չէ: Միայն չգիտեմ, կվաճառե՞մ արդյոք: Առանց զարթուցիչի ի՞նչ եմ վաճառելու:
    - Ուրեմն ինչու՞ ես այն վաճառքի դրել:
    - Դե այսպես, այնուամենայնիվ մի գործ եմ անում... Անտեղի չեմ երկինքը մրոտում... Իսկ քո ինչի՞ն է այն պետք: Չե՞ս տեսնում, սլաքներ էլ չունի:
    - Այն տկտկու՞մ է:

    Արաբը պտտեցնում է լարքը՝ լսվում է մետաղի հնչուն տկտկոցը: Բեդվինուհին գոցում է աչքերն ու պատկերացնում է. ահա նա պառկած է գիշերը, մթության մեջ, և լսում է զարթուցիչը... Եվ թվում է նրան, թե կողքին մարդկային սիրտ է բաբախում:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.08.2013), E-la Via (26.08.2013), Enna Adoly (26.08.2013), impression (26.08.2013), Գալաթեա (26.08.2013), Ուլուանա (26.08.2013), Ռուֆուս (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

  29. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,172
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոնինո ԳՈՒԷՌՌԱ

    ԾԱՂԿՈՂ ԲԱԼԵՆԻՆ

    Մի գյուղացի կնոջ մահից հետո ամբողջ հոգով կապնվեց բալենուն: Ամեն առավոտ նա այցի էր գալիս նրան, շոյում էր նրա բունը: Մի անգամ բալենին հիվանդացավ, և դա պատահեց հենց այն ամսին, երբ գյուղացին մրսեց ու անկողին ընկավ: Բայց նա ապաքինվեց և, ինչպես առաջ, սկսեց զրուցել բալենու հետ, խնամել նրան: Եվ կարճ ժամանակ հետո բալենին նորից կանաչեց:

    Մի անգամ գյուղացին շուկայում մանգաղ էր գնում և հանկարծ զգաց, որ մի անհաղթահարելի ուժ իրեն տուն է ձգում: Թվում էր, թե բալենին է նրան կանչում: Վերադառնալով նա տեսավ, որ բալենին ամբողջովին ծաղկել է: Այն ասես թե ժպտում էր գյուղացուն:

    Գյուղացին նստեց ծառի տակ ու մեջքով հենվեց բնին: Եվ հանկարծ նրա վրա թափվեցին ծաղկող բալենու բոլոր ծաղկաթերթերը:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.08.2013), E-la Via (26.08.2013), Enna Adoly (26.08.2013), impression (26.08.2013), Smokie (26.08.2013), Գալաթեա (26.08.2013), Դատարկություն (26.08.2013), Նարե91 (26.08.2013), Ռուֆուս (26.08.2013), Վոլտերա (26.08.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •