User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Կենսական էներգիա

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենսական էներգիա

    Վերջերս, կապված առողջական որոշ խնդիրների հետ, սկսել եմ բավականին մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, թե ինչ եմ ուտում, ինչ եմ խմում և ընդհանրապես ինչպես եմ անցկացնում օրս: Այն իհարկե դեռ շատ հեռու է նրանից, ինչ պետք է լինի կամ կուզենայի, որ լիներ, բայց դե իրոք աշխատում եմ, որ աստիճանաբար ձերբազատվեմ սխալ ապրելակերպին բնորոշ սովորություններից ու սնունդից: Բացի այդ, սկսել եմ նաև մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչից ես ոչ միայն հագեցնում եմ ստամոքսս, այլ էներգիայի պակասս: Լիքը բան եմ կարդացել արդեն, մի երկու օրից էլ հանդիպելու եմ հին ու լավ ընկերներիցս մեկի հետ, ով զբաղվում է ասեղնաբուժությամբ ու բուժիչ մերսումներով, որ կոնսուլտացիա անի, թե ոնց անեմ, որ կյանքիս որակը /նկատի ունեմ առողջական/ մի քիչ բարձրանա:

    Իմ հիմնական խնդիրն էներգիայի պակասն է: Ես անընդհատ հոգնած եմ ու գրեթե միշտ՝ վատ տրամադրությամբ: Բայց քանի որ իրականում կենսուրախ եմ, մոտս սարսափելի դիսկոմֆորտ է իմ էս վիճակից: Ու թեման բացելու նպատակն էր ձեզնից էլ ինչ-որ կարծիքներ ու խորհուրդներ լսելը, թե ինչպես կարելի է ստանալ ավելի շատ էներգիա: Իմ կարդացած նյութերում գտել եմ թե օգտակար, թե զվարճալի, թե ուղղակի անհեթեթ բաներ, բայց դրանցից առանձնացրել եմ մի քանի կարևոր կետեր, որոնք հանդիպում էին գրեթե ամենուր.

    ա. ճիշտ սնվել, սննդի ճնշող մեծամասնությունը պետք է բաղկացած լինի բանջարեղենից ու մրգից:
    բ. հաճախակի գնալ զբոսնելու, կտրվել «քաղաքային» կյանքից
    գ. երկար չմնալ համակարգչի դիմաց, նախընտրելի է քնելուց գոնե երկու ժամ առաջ ընդհանրապես այն անջատել, ու ոչ էլ հեռուստացույցին մոտենալ /է հա բա ի՞նչ անես/
    դ. թողնել ծխելը
    ե. կոֆեին օգտագործել խիստ չափավոր
    զ. խուսափել քաղցր ու ծանրամարս կերակուրներից
    է. զբաղվել որևէ սպորտաձևով /շախմատը օյին չի/
    ը. շփվել այն մարդկանց հետ, ովքեր քեզ չեն «ծանրացնում» իրենց խնդիրներով
    թ. ազատվել ավելորդ քաշից
    ժ. տունը մաքրել ավելորդ իրերից

    դեռ որ էսքանը գիտեմ, ու դրանցից մի երկուսն են իմ առօրյայի մաս կազմում:
    Եթե ունեք մտքեր, որոնցով կցանկանայիք կիսվել, շատ լավ կլիներ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Claudia Mori (22.08.2013), E-la Via (22.08.2013), enna (22.08.2013), Jarre (22.08.2013), keyboard (22.08.2013), StrangeLittleGirl (22.08.2013), Արշակ (22.08.2013), Նաիրուհի (23.08.2013), Նարե91 (22.08.2013), Ուլուանա (23.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ա. ճիշտ սնվել, սննդի ճնշող մեծամասնությունը պետք է բաղկացած լինի բանջարեղենից ու մրգից:
    բ. հաճախակի գնալ զբոսնելու, կտրվել «քաղաքային» կյանքից
    գ. երկար չմնալ համակարգչի դիմաց, նախընտրելի է քնելուց գոնե երկու ժամ առաջ ընդհանրապես այն անջատել, ու ոչ էլ հեռուստացույցին մոտենալ /է հա բա ի՞նչ անես/
    դ. թողնել ծխելը
    ե. կոֆեին օգտագործել խիստ չափավոր
    զ. խուսափել քաղցր ու ծանրամարս կերակուրներից
    է. զբաղվել որևէ սպորտաձևով /շախմատը օյին չի/
    ը. շփվել այն մարդկանց հետ, ովքեր քեզ չեն «ծանրացնում» իրենց խնդիրներով
    թ. ազատվել ավելորդ քաշից
    ժ. տունը մաքրել ավելորդ իրերից

    դեռ որ էսքանը գիտեմ, ու դրանցից մի երկուսն են իմ առօրյայի մաս կազմում:
    Եթե ունեք մտքեր, որոնցով կցանկանայիք կիսվել, շատ լավ կլիներ:
    Վերջերս հաճախ եմ հանդիպում էն կարծիքին, որ քնի բիոլոգիական ռիթմերից շատ բան է կախված: Գոյություն ունեն քնի բիոլոգիական ռիթմեր, եթե մարդը հաշվի չի առնում քնի բիոլոգիական ռիթմերը, քնում է երբ ուզում է, արթնանում է երբ ուզում է ապա զրկում է իրեն կենսական էներգիայից: Քնի համար ամենակարեւոր ժամերն են 23-00-ից մինչեւ 2-30-3-00. Հենց էտ ժամերին է ակտիվորեն արտադրվում քնի հորմոնը:

    Կենսական էներգիայի գնխավոր աղբյուրներն են՝
    Օդը
    Ջուրը
    Արեւը
    Սնունդը

    Պետք է հաճախակի լինել մաքուր օդում, պետք է շատ ջուր խմել՝ առնվազն 2 լիտր: Ամռանը պարտադիր պետք է օգտագործել արեւի էներգիան, հաճախակի ընդունել արեւի լոգանքները, պետք է օգտագործել էնպիսի սնունդ, որը հագեցած է լույսի էներգիայով, այսինքն միրգ բանջարեղեն:

    Սրանք էներգիայի հիմնական աղբյուրներն են: Բայց, գոյություն ունեն էներգիայի ոչ պակաս կարեւոր աղբյուրներ: Նշեմ թե որոնք են կոնկրետ ինձ համար:
    Աստվածային էներգիա
    Երաժշտություն
    Պար
    հումոր
    երեխաներ
    կենդանիներ
    հակառակ սեռի ներկայացուցիչներ
    ընկերներ
    սիրած զբաղմունք

    Էս թեման շատ ծավալուն թեմա է, բացի էներգիայի աղբյուրներից կան բազմաթիվ գորոններ, որոնք մարդուց խլում են կենսական էներգիան: Սրա վերաբերյալ շատ մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ Վադիմ Զելանդի <<трансерфинг реальности>> գրքից:

    Շատ կարեւոր է իմանալ, թե որոնք են այն գործոնները որոնք մարդուց խլում են կենսական էներգիան: Էլեմենտար օրինակ, երբ մարդը չափազանց մեծ նշանակություն է տալիս ինչ որ երեւույթի ապա խախտում է բնության հավասարակշռությունը, բնությունը մշտապես ձգտում է հավասարակշռության, եւ մշտապաես փորձում է չեզոքացնել հավասարակշռության խախտման աղբյուրը: Եթե մարդը իր մտքերով, իր ապրելակերպով, իր գաղափարներով մշտապես մշտապես խախտում է բնության հավասարակշռությունը ապա հանդիպում է չափազանց ուժեղ հակազդման, մոտավորապես դա նման է էն բանին երբ մարդ փորձում է լողալ հոսանքին հակառակ, պատկերացրեք թե ինչ մեծ հակազդման է հանդիպում, եւ էտ պահին ինչ քանակությամբ էներգիա է վատնում:Սա շատ կարեւոր է, խորհուրդ կտամ սա շատ լուրջ ուսումնասիրել, եթե էներգիայի հետ նման լուրջ խնդիրներ ունեք, ապա, ամենայն հավանականությամբ լողում եք հոսանքին հակառակ:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), E-la Via (22.08.2013), impression (22.08.2013), Ուլուանա (23.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  5. #3
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոռացա նշել, յոգայի մեջ կան շատ լավ շնչառական վարժություններ, որոնք ավելացնում են կենսական էներգիան, կոչվում է՝ պրանայամա:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    impressin ջան, գտածդ խորհուրդները լավն են: Իմ փորձից ելնելով՝ ասեմ, որ դրանց նույնիսկ մասնակի կիրառումը կարող է մի շարք դրական փոփոխություններ բերել: Խիստ կիրառման մասին էլ չասեմ…

    Մի քանի կետ էլ ես ավելացնեմ.
    1. Մայիս ամսից մինչև հոկտեմբերի կեսերը "արևաորսությամբ" զբաղվել, ասել ա թե, հնարավորինս շատ (այնքան, որքան քո օրգանիզմի համար է ընդունելի) արևային լոգանքներ ընդունել:
    2. Կոնտրաստ ցնցուղ: Դաժան ա, բայց ոնց ա ուշքի բերում, թարմացնում, ապատիկ վիճակից հանում:
    3. Հնարավորության դեպքում ամիսը գոնե մեկ անգամ գնալ շոգեբաղնիք:
    4. Ուսումնասիրել ցիգուն կամ տայցզի: Առանձնապես խորը չեմ ուսումնասիրել, բայց առողջության բարելավման համար նախատեսված , հատկապես սկսնակիների համար ֆիզիկական վարժությունները օգնում են հավասարակշռվելու, ինչպես նաև էներգիան վերականգնելու հարցում:

    Էս ամենին հետևողական մոտենալոց, օրգանիզմը քչից-շատից կարգավորելուց հետո, կարևոր է սովորել օրգանիզկի ձայնը լսել: Էդ դեպքում շատ բաներ անում ես առանց ինչ-որ տեղից խելոք խորհուրդներ կարդալու ու հետո որ սկսում ես հետաքրքրվել, հասկանում ես, որ լավ էլ խելքը գլխին բաներ ես արել:


    Ու հա, չմոռանալ երբեմն-երբեմն էս բոլոր կետերը գրողի ծոցն ուղարկել ու անել լրիվ հակառակը կամ անսպասելին :
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 22.08.2013, 15:15:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Claudia Mori (22.08.2013), impression (22.08.2013), Jarre (22.08.2013), Նաիրուհի (23.08.2013), Ուլուանա (23.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քանի կարևոր կետեր էլ մոռացա նշել, ոնց որ արդեն ասացիք, ջրի ու քնելու մասին.
    օրական հնարավորինս շատ ջուր օգտագործել
    աշխատել ամեն օր քնել ու արթնանալ նույն ժամերին
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (22.08.2013), E-la Via (22.08.2013), StrangeLittleGirl (22.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ, քո ասած պրոբլեմից ես էլ եմ ունեցել: Առաջ ինձ համար օրն օր չէր, եթե ցերեկը չքնեի, շաբաթը շաբաթ չէր, եթե գոնե մի երկու օր նորմալ չդեպրեսվեի ու լիքը անդուր պաթոլոգիական բաներ: Ահագին հարցեր դզվեցին, երբ Հայաստանից գնացի (օրինակ, վաղուց արդեն մոռացել եմ, թե ցերեկը քնելն ինչ ա): Իսկ դեպրեսիվությունս (ու որոշ այլ սիմպտոմներ) լրիվ անցան, երբ սկսեցի շաբաթը վեց օր յոգայի գնալ: Անկեղծ ասած, էդ մեդիտացիա-ֆլան-ֆստաններին էդքան չեմ հավատում (սենց թե նենց մեդիտացիան համարյա չեմ հասկանում, որովհետև դրան շարժումներ չեն ուղեկցում, իսկ եթե մի բան էլ հասկանում եմ, քիչ ա մնում՝ փռթկամ ծիծաղից), բայց բուն վարժություններն իսկականից ահագին բան փոխում են: Ասածս ինչ ա: Հա, սնունդիս մեջ էլ առանձնապես բան չեմ փոխել, մենակ օրը երեք-չորս անգամ սնվում եմ, բայց նենց չի, որ վնասակար սնունդ ընդհանրապես չեմ ընդունում: Սուրճն էլ նույն հին օրը երեք անգամն ա: Ասածս ինչ ա: Որ գամ Երևան, գալի՞ս ես միասին յոգայի գնանք

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (22.08.2013), E-la Via (22.08.2013), impression (22.08.2013), Jarre (22.08.2013), Նաիրուհի (23.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քանի կարևոր կետեր էլ մոռացա նշել, ոնց որ արդեն ասացիք, ջրի ու քնելու մասին.
    օրական հնարավորինս շատ ջուր օգտագործել
    աշխատել ամեն օր քնել ու արթնանալ նույն ժամերին
    Ըհը, էս երկրորդը հատկապես Հայաստանում լուրջ խնդիր ա: Ով երբ պատահի քնում ու արթնանում ա, հետո էլ դժգոհում, թե ցերեկը քնկոտ ա: Պարզ ա, որ եթե հինգին քնես, ութին զարթնես, քնկոտ կլինես: Դա իմ ամենամեծ սարսափներից ա Հայաստան գալիս, որովհետև կանտրոլս կորցնում եմ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Brian_Boru (23.08.2013), Նաիրուհի (23.08.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    յոգայի չգիտեմ մի տեսակ ես էլ ավելի շատ մեդիտացիայի կողմնակից եմ, ու նույն պատճառով, որ շարժվել պետք չի իսկ յոգայից մեռնում եմ ուղղակի նենց ա ծիծաղս գալիս, բայց դե իհարկե ընդունում եմ, որ ճիշտ ու որակյալ վարժությունները լիքը բան կփոխեն դեպի լավը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. #9
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ ջան յոգան շատ լավ բան է, հատկապես երբ գլխի վրա ես բարձրանում Բայց եթե վարժությունները խնդալու են կարող ես ուղղակի մեդիտացիոն յոգայի գնալ, որից հետո սառը ջուրը մտնել ամբողջ մարմնով: Ես դեռ ռիսկ չեմ արել, բայց ասում են հո կայֆ չի համ էլ բոլոր վիրուսները մահանում են ի տարբերություն տաք ջրի:

    Շատ է օգնում, երբ հայտնվում ես լրիվ օտար միջավայրում ու լրիվ օտար մարդկանց մեջ, բայց պետք է թեթեւ վերեբերվես նրանց, չկապվես, ու հաստատ օգնում է:

    Ճիշտ է հրաժարվիր բացասականը կրող մարդկանց հետ շձվելուց՝ հատկապես էներգետիկ վամպիռներից: Մամա ջան, ես դրանցից վախում եմ այ իրանք էներգիա ուտելու հակում ունեն:

    Մեկ էլ պուճուրիկ երեխաների հետ շփվելն ա հավես, հատկապես երբ կապրիզնի չեն ու չեն լացում:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2013), impression (22.08.2013)

  18. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ա. ճիշտ սնվել, սննդի ճնշող մեծամասնությունը պետք է բաղկացած լինի բանջարեղենից ու մրգից:
    բ. հաճախակի գնալ զբոսնելու, կտրվել «քաղաքային» կյանքից
    գ. երկար չմնալ համակարգչի դիմաց, նախընտրելի է քնելուց գոնե երկու ժամ առաջ ընդհանրապես այն անջատել, ու ոչ էլ հեռուստացույցին մոտենալ /է հա բա ի՞նչ անես/
    դ. թողնել ծխելը
    ե. կոֆեին օգտագործել խիստ չափավոր
    զ. խուսափել քաղցր ու ծանրամարս կերակուրներից
    է. զբաղվել որևէ սպորտաձևով /շախմատը օյին չի/
    ը. շփվել այն մարդկանց հետ, ովքեր քեզ չեն «ծանրացնում» իրենց խնդիրներով
    թ. ազատվել ավելորդ քաշից
    ժ. տունը մաքրել ավելորդ իրերից
    է. շուտ քնել (11-ին), շուտ արթնանալ (7-ին)
    ը. համակարգչի առաջ ժամերով չնստել, հատկապես՝ գիշերները!

    Սննդի հետ կապված: Վերջերս մի գիրք էի կարդում "Fit For Life", էնտեղ նրա մասին էր, որ մեր էներգիան ամենաշատ կլանող պրոցեսը մարսողությունն է. ու հենց սխալ սննդի հետևանքով է, որ մարդիկ հա հոգնած են: Մարսողությունը թեթևացնելու ու էներգիա խնայելու համար ինքն առաջարկում էր հետևյալը.
    - առավոտից սկսած մինչև կեսօր՝ ժամը 12-ը ուտել միայն մրգեր (լիքը ու բազմազան)
    - խիստ պահպանել ութ ժամանոց երեք ցիկլերը՝ հիմնական սննդի ընդունում (12-ից մինչև երեկոյան 8), դրանից հետո ոչ մի ուտելիք, քանի որ կխախտվեն հետագա երկու ցիկլերը՝ վերամշակում (երեկոյան 8-ից մինչև առավոտվա 4), ավելորդ նյութերից ազատում (առավոտվա 4-ից մինչև ցերեկվա 12)
    - լիքը ջուր խմելու փոխարեն՝ էն օրական ութ բաժակ, որ շատ դետոլոգներ են առաջարկում, ընդունել «բնական հեղուկ»՝ բանջարեղեն ու մրգեր, որովհետև հենց դրանք ունեն էն «ջուրը», որն անհրաժեշտ է մեր օրգանիզմին. սննդի 70% տոկոսը պիտի կազմված լինի հենց իրենցից՝ ինչքան թարմ վիճակում, էնքան լավ (չէ, ինքը բուսակերություն չի քարոզում)
    - ուտելուց հետևել նրան, որ սնունդը կազմված լինի բանջարեղենից (թարմ ու եփած) և դրան գումարած ևս մի սննդատեսակ (ոչ բանջարեղենային), բայց միայն մեկը. դա կարող է լինել հաց, կամ պանիր, կամ մի կտոր միս, կամ ձուկ, կամ բրինձ, կամ էլ ասենք կարտոֆիլ (էդ անիծվածը եփված վիճակում մաքուր օսլա է, դրան բանջարեղեն չասեք), բայց երբեք ոչ դրանցից երկուսը կամ երեքը միասին, որովհետև մարսողությունը ծանրաբեռնվում է, ու գնում է ահավոր մեծ էներգիայի կորուստ (մի խոսքով, ոչ մի հաց ու պանիր միասին), բացառություն կարող են կազմել միայն ածխաջրերով հարուստ երկու տեսակի սննդամթերքները, ասենք՝ ոսպն ու բրինձը միասին
    - հաջորդ սնունդը ընդունել նախորդից չորս ժամ հետո միայն, էն էլ եթե խիստ պահպանվել է «բանջարեղեն + միայն մեկ տեսակի ոչ բանջարեղենային» կանոնը, այլապես պիտի սպասել առնվազն ութ ժամ՝ մինչև նախորդ «խառը» սնունդը մարսվի
    - միրգ ուտել միայն երբ ստամոքսը դատարկ է՝ առավոտյան կամ նախորդ սննդից չորս ժամ հետո

    Գիրքը ժամանակին բեստսելեր է եղել. հեղինակն էլ խոստանում է, որ նման սննդի դեպքում մարդ երբեք ոչ ավելորդ քաշ կունենա, ոչ էլ էներգիայի պակաս:
    Ընկերուհիս է էդպես սնվում. հեղինակի ասածները ոնց որ թե համապատասխանում են իրականությանը:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.08.2013), impression (22.08.2013), Արշակ (23.08.2013), Ուլուանա (23.08.2013), Վազգեն (23.08.2013)

  20. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես երեկ իմացա, որ ինձ բուժման կուրս ա սպասվում, ոնց արտահայտվեց ծանոթս՝ օրգանիզմդ էնքան ես հալումաշ արել, որ արդեն ինքնուրույն վերականգնվել չի կարողանում
    տենց, ես մյուս շաբաթվանից սկսելու եմ բուժումներ, որից հետո արդեն իսկականից կանցնեմ նորմալ կենսակերպի, թե չէ ես արդեն օրվա մեջ երկու-երեք ժամ եմ հասկանում, թե ինչ ա կատարվում, մնացած ժամանակ կամ քնած եմ, կամ էլ մտածում եմ՝ ոնց հարմարացնեմ՝ քնեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Նաիրուհի (23.08.2013)

  22. #12
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում E-la Via-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Մայիս ամսից մինչև հոկտեմբերի կեսերը "արևաորսությամբ" զբաղվել, ասել ա թե, հնարավորինս շատ (այնքան, որքան քո օրգանիզմի համար է ընդունելի) արևային լոգանքներ ընդունել:
    Իմ համեստ կարծիքով (ու բժշկական հիգիենայի դասախոսների համեստ կարծիքներով ) արևորսությունը մեր երկրում հակառակ ռեժիմով ավելի ա պետք՝ հոկտեմբերից մայիս, որովհետև մայիսից հոկտեմբեր մեկ ա ճառագայթման մակարդակը նորմայից մի բան էլ շատ ա, պետք ա մնացած ամիսներին աշխատես լրացնես:
    The cake is a lie.

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), impression (22.08.2013), StrangeLittleGirl (22.08.2013)

  24. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիփ, բայց կարելի ա առանց տենց սնվելու էլ էներգիայի պակաս չունենալ
    Հա, ինչ վերաբերում ա «բնական» հեղուկ ստանալուն, սպանեք, դա ինձ մոտ չի ստացվել: Փորձել եմ տոննաներով միրգ ուտել: Ստամոքսս լցվում ա, իսկ ծարավը չի անցնում: Պիտի նորմալ մի բաժակ ջուր քաշես գլուխդ, որ ծարավը հագենա:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.08.2013), Freeman (22.08.2013), impression (22.08.2013)

  26. #14
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրական երկու լիտր ջուր եմ խմում, մինիմում, ամբողջ օրը ջրի շիշը ձեռս ֆռֆռում եմ, ամեն պուլպուլակից էլ օգտվում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (22.08.2013), Վոլտերա (22.08.2013)

  28. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    յոգայի չգիտեմ մի տեսակ ես էլ ավելի շատ մեդիտացիայի կողմնակից եմ, ու նույն պատճառով, որ շարժվել պետք չի իսկ յոգայից մեռնում եմ ուղղակի նենց ա ծիծաղս գալիս, բայց դե իհարկե ընդունում եմ, որ ճիշտ ու որակյալ վարժությունները լիքը բան կփոխեն դեպի լավը
    Լիլ, բա սաղ իմաստն էդ շաժվելն ա Այսինքն, համ սպորտով ես զբաղվում, համ նյութափոխանակությունդ ես լավացնում, իսկ ամենակարևորը՝ ոչ թե հոգնում-ընկնում ես պարապմունքից հետո, այլ լրիվ ռելաքս վիճակ ա: Էլ չեմ ասում, որ չես էլ քրտնում, հետևաբար դուշի կարիք չկա:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    impression (22.08.2013)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 22
    Վերջինը: 12.02.2014, 16:29
  2. Բացասական էներգիա
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.08.2008, 15:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •