User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Տղամարդն ու պայուսակը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Տղամարդն ու պայուսակը

    Կարծեմ երկու տարի առաջ էր, որ կինս՝ Ֆոտոնը, առաջարկեց իմ համար ուսին գցելու պայուսակ առնել: Չնայած մտածում էի, որ որոշ դեպքերում շատ հարմար բան է, բայց քաղաքավարությամբ հրաժարվեցի: Հրաժարվելուս պատճառները մի քանիսն էին.

    1. Ոչ ուժեղ, բայց իմ մոտ էլ կար էն՝ որոշ շրջանակներում տարածված կարծրատիպի նստվածքը, որ տենց պայուսակներ մենակ կանայք, աղջիկներն են բռնում,
    2. Մտածում էի, որ հազվադեպ է իսկապես հարմար լինելու, իսկ մեծ մասամբ ավելորդ բեռ է,
    3. Մտածում էի, որ դրսում «թարս կնայեն»:

    Ինչևէ: Դրանից ժամանակ անցավ: Պարբերաբար մտածում էի, որ իզուր եմ նվերից հրաժարվել: Պարբերաբար պետք էր լինում: Բայց երբ հենց հաջորդ օրը պետք չէր լինում, մոռանում էի:

    Ուկրաինայում գործուղման ժամանակ ուշադրություն դարձրի, որ տղամարդկանց մեծ մասը նման պայուսակներով է: Իհարկե ստատիստիկաս կարող է սխալ լինել, բայց իմ հաշվարկներով 10-ից 9-ը նման պայուսակով էր: Հավեսի ընկա ու հենց Ուկրաինայում գնեցի նման պայուսակ: Գնելիս մտածում էի, որ հազվադեպ եմ օգտագործելու, այն դեպքերում, երբ մեկից ավելի իրերով, թղթերով (համապատասխան չափի) պետք է դուրս գամ տնից:

    Բայց արի ու տես, որ հիմա հազվադեպ եմ առանց պայուսակի տնից դուրս գալիս: Էնպես չի, որ դրանում եղած իրերն ինձ ամեն օր պետք են գալիս, բայց երբ պետք են գալիս, իմ ձեռի տակ են: Ու շատ հարմար է ստացվում, պայուսակն ուսիս ման գալն էլ բնավ անհարմար չէ: Պայուսակի մեջ ինչ ասես չունեմ, սկսած տարբեր տեսակի թղթերից ու գրիչներից, մինչև փաստաթղթեր ու բանալիներ, աշխատանքի նմուշներ, ակնոց մաքրելու կտոր և այլն:

    Բայց ինչքան էլ որ նկատում եմ, որ Հայաստանում էլ են ավելանում նման պայուսակներ կրող տղամարդիկ, մեկ է, իմ տպավորությամբ մեծ մասի համար դա անընդունելի ատրիբուտ է:

    Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժի՞, որ տղամարդիկ ունենան նման պայուսակներ, թե՞ ոչ:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.08.2013), boooooooom (22.08.2013), CactuSoul (20.08.2013), Freeman (20.08.2013), Jarre (20.08.2013), keyboard (20.08.2013), Lílium (20.08.2013), Moonwalker (20.08.2013), Rammstein (27.08.2013), Sagittarius (20.08.2013), Smokie (21.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Աթեիստ (20.08.2013), Այբ (20.08.2013), Անվերնագիր (20.08.2013), Լեդի Վարդ (20.08.2013), Հայկօ (20.08.2013), Հարդ (28.08.2013), Ձայնալար (20.08.2013), Մինա (20.08.2013), Նաիրուհի (20.08.2013), Նարե91 (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013), Վոլտերա (21.08.2013), Տրիբուն (22.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •