User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Տղամարդն ու պայուսակը

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաաաա, Չուկ, բոց թեմա ա: Ուրեմը ասեմ, զզվըմ եմ էդ ձեր սումըչկեքից, ես նախընտրում եմ տնից դուրս գալուց առաջ քսվել ու հետս կոսմետիկա քարշ չտալ

    Շալվարիս վրա 4 գրպան կա, որ լրիվ հերիքում են հեռախոսի, բանալիի ու դրամապանակի համար: Ընդհանրապես ինչքան շատ տեղ ունես, էնքան շատ զիբիլ ես հետդ քարշ տալիս, եթե մի շաբաթ ճամպրուկով գնաս աշխատանքի, կզգաս, թե ինչքան անհրաժեշտ իրեր կան, որ պետք ա հետդ ման տաս, ու էդ իրերն իրար հետ հազիվ կտեղավորվեն ճամպրուկում ու ճամպրուկը կդառնա անփոխարինելի աքսեսուար

    Բայց որ աղջկեքն ասում են սեքսի ա սումչկով տղեն, կարող ա ես էլ սկսեմ տոն օրերին կրել՝ միհատ ունեմ նվեր ստացած
    Էս թեման նաև քո կարծրատիպերը կոտրելու համար էր նախատեսված

    Չէ, Բագ, եթե ճամպրուկով սկսես գործի գնալ, չես սկսի դրան հարմարվել, որովհետև ինքը անհարմար ա բռնելու համար, շատ հազվադեպ կարող ա էնքան իրի կարիք լինի, որքան ճամպրուկն ա տանում:

    Գրպանների մասին արդեն խոսվել ա, որ դրանք շատ իրեր լցնելուց կախվում են անճոռնի ձևի, սրան ավելացնենք, որ մանավանդ ամառը դրանցում եղած իրերն անտեղի ու տհաճ քրտնեցնում են, որ նպաստում են շալվարի շուտ վարի գնալուն, ծակվելուն, մանավանդ էդ գործը բանալիներն են լավ անում: Եվ իհարկե ավելացնեմ, որ կան դեպքեր, երբ ուղղակի անհրաժեշտ է էնքան բան ձեռիդ ունենալ, որ շալվարի գրպանները ուղղակի չեն կարող բավարարել, հերիքել: Նման դեպքերի ես մի անգամ չի, որ բախվել եմ, մինչև էդ պայուսակ ունենալը: Ստիպված եմ եղել ուրիշ «ելք գտնել», օրինակ նման իրերն այդ պահին պահել սովորական տոպրակներով, որոնք ձեռքով բռնելը շատ ու շատ ավելի անհարմար, կաշկանդող է, քան հարմար ուսին գցվող պայուսակը, կամ ստիպված եմ եղել հագնել նաև ուրիշ շորեր, ասենք կուրտկա կամ միջակ, որ դրանց լրացուցիչ գրպանները օգտագործեմ և այլն:

    Ասում ես, զիբիլ են քաշ տալիս հետները: Լավ, արի հատ-հատ նայենք իմ դեպքը (չնայած խոստովանեմ, որ զիբիլ էլ կա):

    Ինձ հազվադեպ չի, որ պետք է լինում հանդիպել այլ հիմնարկների գործընկերներիս ու պատվիրատուներիս, հանդիպման ժամանակ գործը քննարկել ու կատերել նշումներ բլոկնոտի մեջ: Սրա համար ինձ պետք է բլոկնոտ ու գրիչ: Ո՞նց է հարմար, որ ես դրանք ձեռքիս ման գամ, թե՞ ուսիցս կախ:

    Ինձ հազվադեպ չի, որ պետք է լինում անձնագիրս, բանկում, հիմնարկներում ու այլուր: Ո՞նց է հարմար, դա դնեմ շալվարիս գրպանը ու ճմրթեմ, ինչպես նախկինում արել եմ, բռնե՞մ ձեռքիս, թե՞ ասենք ամառվա շոգին մի հատ էլ պիջակ հագնեմ ու ծոցագրպանում դնեմ:

    Հաճախ ես ցերեկվա ժամերին անում եմ ոչ մեծ իրերի առևտուր (մթերք չէ, տնտեսական, կիրառական, տեխնիկա, ներկեր ու նման բաներ), իսկ տուն գնում եմ շատ ուշ, ասենք երեկոյան մի հատ էլ սրճարանում նստելուց, ֆռֆռալուց հետո: Ո՞նց է հարմար, ես դրանք դասավորեմ ուսիս պայուսակի՞ մեջ, թե՞ մի հատ տոպրակ ձեռիս քարշ գամ:

    Հաճախ ես կնքում եմ տարբեր պայմանագրեր: Ո՞նց է հարմար, ես դրանք հարմար դնեմ ուսիս պայուսակի՞ մեջ, թե՞ ձեռքիս բռնած ման գամ:

    Լինում է, որ նստում եմ սրճարանում, ու քանի որ հետս գարեջրվողն ուշանում է, պետք է մի բանով զբաղվեմ: Ո՞նց է հարմար, ես նստեմ ու մենակ անցորդների՞ն նայեմ, որը սիրում եմ, խոստովանեմ, թե՞ նաև պայուսակիցս հանեմ թուղթն ու գրիչը ու հաշվարկներ անեմ, երբեմն ստեղծագործեմ:

    Իսկ ի՞նչ անեն էն մարդիկ, ովքեր պլանշետ ունեն ու դա կիրառական գործիք է դարձել իրենց համար, պետք է հետները ման տան: Դնեն պայուսակի՞ մեջ, թե ամբողջ ժամանակ ձեռները բռնեն, որտև համապատասխան չափի գրպաններ շալվարները սովորաբար չունեն:

    Ու սենց շարունակաբար:

    Ես չեմ պատրաստվում իմ ամբողջ ունեցածը հետս քարշ տալ, դրա համար ինձ ճամպրուկ պետք չի: Իսկ էս պայուսակներն արդեն անհրաժեշտություն են դառել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (21.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Ձայնալար (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձայի հետ ինչ-որ առումով համաձայն եմ, որ մարդիկ հաճախ հետները լիքը զիբիլ են ման տալիս, բայց լինելով մեկը, որը ծնված օրվանից ծանր պայուսակներ ա ման տալիս, շատ լավ գիտեմ ինչն ա զիբիլ, ինչը՝ չէ: Չուկը շատ սիրուն նկարագրեց, թե ինչ անհրաժեշտ իրեր կարա ունենա: Բայց ինքը հլը մինիմալն ա ասել, մարդիկ կան, որ ավելի շատ իրերի կարիք են ունենում: Ու հատկապես էն մարդիկ, որ առավոտ դուրս են գալիս, իրիկունը նոր տուն գնում: Ասենք, մարդ կա, իրա ընդմիջման ուտելիքն էլ ա հետը տանում, մարդ կա սպորտային շորերի կարիք էլ ունի, մարդ կա պարապ ժամանակ գիրք ա կարդում, մարդ կա թերմոսով իրա սուրճն ա տեղափոխում ու տենց լիքը բաներ:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2013), Chuk (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013)

  5. #18
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ կոմպլեքսավորված տղամարդը կարա էս տիպի պայուսակների անհրաժեշտություն զգա, բայց ամաչի ու չօգտագործի: Գործնական մարդկանց պետք ա իրոք, հա թեկուզ ավտոմեքենա ունենալու պարագայում էլ:
    Ինձ համար լրիվ նորմալ երևույթ ա, ու փողոցում էլ, որ տեսնում եմ, վատ բան չեմ մտածում, առավելևս`ղզիկի տեղ էլ չեմ դնում : ղզիկները հենց անհրաժեշտություն զգացող, բայց չբռնողներն են:
    Վերջին խմբագրող՝ Նարե91: 20.08.2013, 14:11:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2013), Freeman (20.08.2013), Moonwalker (20.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013)

  7. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդ կա սպորտային շորերի կարիք էլ ունի
    Շոր ասեցիր, հիշեցի Գլխարկս համարյա ամբողջ ժամանակ պայուսակիս մեջ ա, որտև մի կողմից հոգնել եմ իրան ամբողջ ժամանակ դնելուց, մյուս կողմից ինձ չգիտեմ ճիշտ թե սխալ, բայց բացատրել են, որ դրանից մազերիս թափվելն ավելանում ա: Բայց կան դեպքեր, երբ գլխարկս ուղղակի անհրաժեշտ ա, դրանք արևին դեմ հանդիման գնալու դեպքն ա, երբ կազիրյոկը զգայուն աչքերս պաշտպանում ա արևից, ու անձրևի դեպքը, երբ պաշտպանվում եմ թրջվելուց: Էդ դեպքերում ես ուղղակի պայուսակիցս հանւոմ ու դնում եմ գլխարկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.08.2013), Նարե91 (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013)

  9. #20
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, ի դեպ, մի բան էլ ավելորդության ու գրպանների բավարարելու մասին: Էսօր մեծ մասս ունենք դրամապանակներ, մի մասինը բարակ ու կոմպակտ, մյուսինը հաստ ու ծավալուն: Ու անձամբ ես առանց դրամապանակի չեմ պատկերացնում, որտև դրանում թղթադրամները զուգարանի ճմռթած թուղթ չեն դառնում, մետաղադրամները էս ու էն անկյունում չեն կորում, ու դրանք հանելը դարձնում երկար որոնումների առիթ (ինչպես գրպանում պահելու դեպքում), բանկային պլաստիկ քարտերը դասավորվում են հարմար, եթե դրամապանակը լավն է, խուսափում են դեֆորմացվելուց, ջարդվելուց:

    Բայց արի ու տես, որ ճանաչում եմ մարդկանց, ովքեր դրամապանակը համարում են ավելորդ ատրիբուտ, քանի որ էն ամենը, ինչ կարող ես իրենում պահել, կարող ես պահել նաև գրպանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.08.2013), Լեդի Վարդ (20.08.2013)

  11. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ի դեպ, մի բան էլ ավելորդության ու գրպանների բավարարելու մասին: Էսօր մեծ մասս ունենք դրամապանակներ, մի մասինը բարակ ու կոմպակտ, մյուսինը հաստ ու ծավալուն: Ու անձամբ ես առանց դրամապանակի չեմ պատկերացնում, որտև դրանում թղթադրամները զուգարանի ճմռթած թուղթ չեն դառնում, մետաղադրամները էս ու էն անկյունում չեն կորում, ու դրանք հանելը դարձնում երկար որոնումների առիթ (ինչպես գրպանում պահելու դեպքում), բանկային պլաստիկ քարտերը դասավորվում են հարմար, եթե դրամապանակը լավն է, խուսափում են դեֆորմացվելուց, ջարդվելուց:

    Բայց արի ու տես, որ ճանաչում եմ մարդկանց, ովքեր դրամապանակը համարում են ավելորդ ատրիբուտ, քանի որ էն ամենը, ինչ կարող ես իրենում պահել, կարող ես պահել նաև գրպանում:
    Ու ի դեպ, անկախ նրանից փողն ուղղակիորեն գրպանում ա, թե դրամապանակի մեջ ա ու գրպանում, կորցնելու հավանականությունը շատ ավելի մեծ ա, քան եթե պայուսակում ա:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Տրիբուն (20.08.2013)

  13. #22
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեման նաև քո կարծրատիպերը կոտրելու համար էր նախատեսված
    Ջարդուփշուր արիր կարծրատիպերս

    Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար ))))))))))

    Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2013), Chilly (20.08.2013), Freeman (20.08.2013)

  15. #23
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտ է, ես դրամապանակ էլ չունեմ Որովհետև այն գրպանում հարմարավետ չի տեղավորվում: Չնայած մտածում եմ մի բարակ բան այնուամենայնիվ առնել, քարտերի դեֆորմացիայից խուսափելու համար:
    Իմ մշտական ուղեկիցներն են միայն` թղթադրամները (շալվարի հետևի աջ գրպան), պլաստիկ քարտը, խանութային ցանցերի բոնուս-քարտը (գրեթե ամեն օր այդ խանութներից մեկից առևտուր եմ անում), հասարակական տրանսպորտի տոմս-քարտը (այս երեքը շալվարի հետևի ձախ գրպան), հեռախոսը (շալվարի դիմացի աջ գրպան), ականջակալերը (շալվարի դիմացի ձախ գրպան), բանալիները (տեղը փոփոխական է, կախված այլ գրպանների առկայությունից): Առաջ հեռախոսի հետ նույն գրպանում նաև մետաղադրամներն էին, բայց Ավստրալիայում դրանցից հրաժարվեցի: Սրանց մետաղադրամները ծանր են Հիմա գրեթե ամենուրեք քարտով եմ վճարում, իսկ երբ ստիպված եմ լինում կանխիկով վճարել ու մետաղադրամ մնացորդ ստանալ, տուն մտնելուն պես լցնում եմ իր արկղը: Առավոտները դրանք օգտագործում եմ հաց գնելիս, բալանսը պլյուս-մինուս պահպանվում է:
    Եթե ես հաստատ չգիտեմ, որ ուրիշ ինչ-որ բան ինձ պետք է գալու, ես այն չեմ վերցնի: Հա, լինում է, երբ տեղում պարզվում է, որ ինչ-որ բան եթե մոտս լիներ, լավ կլիներ: Բայց ավելի լավ է երբեմն այդպես պարզվի, քան ամեն անգամ հետս լիքը ավելորդ բան քարշ տամ: Եթե տնից մոտիկ տեղ եմ գնում մի քսան րոպեով, նույնիսկ հեռախոսս չեմ վերցնում (ստեղ ինձ հազարից մեկ են զանգում):

    Հիմա կասեք` ինչի՞ համար է այս ամենը: Պատասխանը շատ պարզ է: Ես սիրում եմ քայլել: Ես հաճույք եմ ստանում քայլելուց: Սակայն յուրաքանչյուր լրացուցիչ բեռ իջեցնում է այդ հաճույքի աստիճանը:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (20.08.2013)

  17. #24
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ես պարկաֆոբ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2013), Ներսես_AM (20.08.2013)

  19. #25
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջարդուփշուր արիր կարծրատիպերս

    Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար ))))))))))

    Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:
    Ձայ, եթե հարմարության տեսանկյունից ենք նայում, ապա կոնկրետ ինձ համար ռյուկզակը շատ ավելի հարմար ա, երևի շատերի համար էլ, բայց ինչու՞ ես բացառում, որ Չուկի ու այլ տղաների ու աղջիկների համար էլ ուսից կախովին ա հարմար: Ամեն մեկը հարմարության մասին սեփական պատկերացումներն ունի ու սեփական տեղափոխելիք իրերը: Բայց եթե ինձ համեմատաբար քիչ իրեր են պետք լինում, նախընտրում եմ ուսից գցովին, որովհետև ավելի սիրուն ա նայվում, ու եթե ծանր չի, ուսապարկից հարմար ա:

    Ի դեպ, ժամացույցի պահով էլ հեչ համաձայն չեմ: Ես հեռախոսս մոռանալու ու տարբեր տեղեր խցկելու սովորություն ունեմ, իսկ ձեռքի ժամացույցը միշտ ձեռքիդ ա: Ի դեպ, սա ասում եմ տասը տարի ձեռքի ժամացույց չունենալուց հետո:

    Հա, մեկ էլ կներեք անընդհատ տղաների հետ համեմատվելու համար ուղղակի իմ պայուսակում նենց բան չկա, որ միջին վիճակագրական աղջկա պայուսակում կգտնեք, ու ինձ համար պայուսակն իսկապես իրեր տեղափոխելու բան ա, ոչ թե սումչկա

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2013), impression (20.08.2013), Ուլուանա (20.08.2013)

  21. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա կասեք` ինչի՞ համար է այս ամենը: Պատասխանը շատ պարզ է: Ես սիրում եմ քայլել: Ես հաճույք եմ ստանում քայլելուց: Սակայն յուրաքանչյուր լրացուցիչ բեռ իջեցնում է այդ հաճույքի աստիճանը:
    ուսապարկով շատ հարմար ա

  22. #27
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ուսապարկով շատ հարմար ա
    Կարող եմ համաձայնվել, որ այն էապես ավելի հարմար է, քան Հայկի նկարի պայուսակը կամ առավել ևս ձեռքով բռնելու ենթակա պայուսակը: Բայց միևնույնն է` խանգարում է ինձ լիովին "ազատ թռչուն" զգալ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (29.08.2013)

  24. #28
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայ, եթե հարմարության տեսանկյունից ենք նայում, ապա կոնկրետ ինձ համար ռյուկզակը շատ ավելի հարմար ա, երևի շատերի համար էլ, բայց ինչու՞ ես բացառում, որ Չուկի ու այլ տղաների ու աղջիկների համար էլ ուսից կախովին ա հարմար: Ամեն մեկը հարմարության մասին սեփական պատկերացումներն ունի ու սեփական տեղափոխելիք իրերը: Բայց եթե ինձ համեմատաբար քիչ իրեր են պետք լինում, նախընտրում եմ ուսից գցովին, որովհետև ավելի սիրուն ա նայվում, ու եթե ծանր չի, ուսապարկից հարմար ա:

    Ի դեպ, ժամացույցի պահով էլ հեչ համաձայն չեմ: Ես հեռախոսս մոռանալու ու տարբեր տեղեր խցկելու սովորություն ունեմ, իսկ ձեռքի ժամացույցը միշտ ձեռքիդ ա: Ի դեպ, սա ասում եմ տասը տարի ձեռքի ժամացույց չունենալուց հետո:

    Հա, մեկ էլ կներեք անընդհատ տղաների հետ համեմատվելու համար ուղղակի իմ պայուսակում նենց բան չկա, որ միջին վիճակագրական աղջկա պայուսակում կգտնեք, ու ինձ համար պայուսակն իսկապես իրեր տեղափոխելու բան ա, ոչ թե սումչկա
    Ես չեմ ասում, թե ուսապարկն ավելի հարմար ա, քան Չուկի ու ՀայկՕ-ի սումչկեքը, ես ասում, եմ, որ երբեմն ստիպված եմ լինում կրել ուսապարկ համակարգիչս կամ սպորտային իրերս տեղափոխելու համար: Եթե սումչկայում դրանք տեղավորվեին, դրա մեջ կդնեի, բայց էդ անտերի չափսը նենց ա, որ մենակ մանր բաներ կարաս տեղավորես, որոնք հիմնականում գրպանում էլ են տեղ անում:

  25. #29
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջարդուփշուր արիր կարծրատիպերս

    Ես էլ անիծյալ համակարգիչս եմ հետս քարշ տալիս ուսապարկով, կամ սպորտային իրեր էլի նույն ուսապարկով, բայց մանր-մունր իրերի համար լիքը գրպանի դիսկոմֆորտը իմ համար ավելի նախընտրելի ա, քան ուսից կախած պայուսակի դիսկոմֆորտը: Եթե փաստաթղթերի հետ գործ ունեմ, ավելի հարմար պայուսակ եմ բռնում, որի մեջ փաստաթղթերը տեղավորվում են առանց յոթ տակ ծալելու: Անձնագիր հետս ման չեմ տալիս, եթե պետք չի, բլոկնոտ պետք չի գալիս, բայց եթե պետք գար, ավելի շուտ ձեռքս կբռնեի: Մեկ ա հակված եմ մտածելու որ էդ պայուսակը դուք որպես զարդ եք օգտագործում ու հետո արդեն ընկնում եք դրանից կախվածության մեջ՝ որ ձեռքիդ չի, ոնց որ մի բան պակաս ա: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, բայց դա ինձ չի խանգարում քեզ ու մյուս պարկավոր ընկերներիս քարկոծել դրա համար ))))))))))

    Էս վերջերս հասկացա, որ ժամացույցն էլ ա ավելորդ ատրիբուտ, քանի որ բջջայինս միշտ հետս ա ու էլ ժամացույց չեմ կապում: Էլ չեմ ասում տարբեր տիպի մատնիք-մարջան-ապարանջանների մասին:
    Բագ, ախր վստահ եմ է, որ եթե մի կարճ ժամանակ օգտագործես, դու էլ կզգաս որ հարմար ա: Րյուգզագներն ու մեծ պայուսակներն իրենց դերն ու նշանակությունն ունեն, բայց էս իմ նշած բոլոր դեպքերի համար այ իրանք են ավելորդ, որտև չեն արդարացնում չափ-հարմարություն սպասելիքները: Ավելին, էսօրվա վիճակով ես բացարձակ որևէ ձևի դիսկոմֆորտ չեմ զգում: Թեման էլ բացել եմ, որտև հասկացել եմ, որ ժամանակին իմ կանխակալ վերաբերմունքը խայտառակ սխալ էր ու մարդկանց պետք է խորհուրդ տալ:


    Ի դեպ, պայուսակների անհրաժեշտությունը նոր չի, որ մարդիկ նկատում են, մանավանդ աշխատող մարդիկ: Թեմայում հնչած մտքին, որ դրա տարածումը կապված ա պլանշետների տարածման հետ, միայն մասամբ եմ համաձայն: Ես լավ հիշում եմ, որ մի 10-15 տարի առաջ հատկապես 40-60 տարեկան տղամարդկանց շրջանում բավական տարածված էր էս տիպի պայուսակները.



    Վստահ եմ, որ դրա պատճառը ոչ թե մոդայիկությունն էլ, այլ որտև ձանձրացել էին տոպրակներից, դիպլոմատներից, գրպանները լցնելուց:
    Նույն ժամանակներում ավելի ջահելների մոտ տարածված էին էս տիպի պայուսակները.



    Ասածս էն ա, որ միշտ էլ մարդիկ զգացել են, որ իրենց իրերն ավելի հարմար տեղափոխելու համար պայուսակներ պետք են, միշտ էլ լուծումներ գտել են: Անձամբ ինձ էս երկու նշածս տարբերակները հարմար չեն, հարմար է ուսին գցելունը, բայց որ իրերս կոմպակտ դասավորելու հարմարանք պետք է, կասկածից դուրս է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (20.08.2013), Աթեիստ (22.08.2013)

  27. #30
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ վերջինից ես էլ եմ ունեցել փոքր ժամանակ Մեկ էլ միհատ էլ կար է մեր ծնողների ջահել ժամանակ որ ձեռքի ափով էին բռնում, չգիտեմ դրա նկարը ոնց գտնեմ Ու էն փաստը, որ դրանք ժամանակի ընթացքում հայտնվել ու անհետացել են, խոսում ա նրա մասին, որ էդ աքսեսուարները ոչ այնքան անհրաժեշտ են, որքան մոդայիկ: Չեմ ասում սկի պետքական չեն…

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •