Էս թեման նաև քո կարծրատիպերը կոտրելու համար էր նախատեսված
Չէ, Բագ, եթե ճամպրուկով սկսես գործի գնալ, չես սկսի դրան հարմարվել, որովհետև ինքը անհարմար ա բռնելու համար, շատ հազվադեպ կարող ա էնքան իրի կարիք լինի, որքան ճամպրուկն ա տանում:
Գրպանների մասին արդեն խոսվել ա, որ դրանք շատ իրեր լցնելուց կախվում են անճոռնի ձևի, սրան ավելացնենք, որ մանավանդ ամառը դրանցում եղած իրերն անտեղի ու տհաճ քրտնեցնում են, որ նպաստում են շալվարի շուտ վարի գնալուն, ծակվելուն, մանավանդ էդ գործը բանալիներն են լավ անում: Եվ իհարկե ավելացնեմ, որ կան դեպքեր, երբ ուղղակի անհրաժեշտ է էնքան բան ձեռիդ ունենալ, որ շալվարի գրպանները ուղղակի չեն կարող բավարարել, հերիքել: Նման դեպքերի ես մի անգամ չի, որ բախվել եմ, մինչև էդ պայուսակ ունենալը: Ստիպված եմ եղել ուրիշ «ելք գտնել», օրինակ նման իրերն այդ պահին պահել սովորական տոպրակներով, որոնք ձեռքով բռնելը շատ ու շատ ավելի անհարմար, կաշկանդող է, քան հարմար ուսին գցվող պայուսակը, կամ ստիպված եմ եղել հագնել նաև ուրիշ շորեր, ասենք կուրտկա կամ միջակ, որ դրանց լրացուցիչ գրպանները օգտագործեմ և այլն:
Ասում ես, զիբիլ են քաշ տալիս հետները: Լավ, արի հատ-հատ նայենք իմ դեպքը (չնայած խոստովանեմ, որ զիբիլ էլ կա):
Ինձ հազվադեպ չի, որ պետք է լինում հանդիպել այլ հիմնարկների գործընկերներիս ու պատվիրատուներիս, հանդիպման ժամանակ գործը քննարկել ու կատերել նշումներ բլոկնոտի մեջ: Սրա համար ինձ պետք է բլոկնոտ ու գրիչ: Ո՞նց է հարմար, որ ես դրանք ձեռքիս ման գամ, թե՞ ուսիցս կախ:
Ինձ հազվադեպ չի, որ պետք է լինում անձնագիրս, բանկում, հիմնարկներում ու այլուր: Ո՞նց է հարմար, դա դնեմ շալվարիս գրպանը ու ճմրթեմ, ինչպես նախկինում արել եմ, բռնե՞մ ձեռքիս, թե՞ ասենք ամառվա շոգին մի հատ էլ պիջակ հագնեմ ու ծոցագրպանում դնեմ:
Հաճախ ես ցերեկվա ժամերին անում եմ ոչ մեծ իրերի առևտուր (մթերք չէ, տնտեսական, կիրառական, տեխնիկա, ներկեր ու նման բաներ), իսկ տուն գնում եմ շատ ուշ, ասենք երեկոյան մի հատ էլ սրճարանում նստելուց, ֆռֆռալուց հետո: Ո՞նց է հարմար, ես դրանք դասավորեմ ուսիս պայուսակի՞ մեջ, թե՞ մի հատ տոպրակ ձեռիս քարշ գամ:
Հաճախ ես կնքում եմ տարբեր պայմանագրեր: Ո՞նց է հարմար, ես դրանք հարմար դնեմ ուսիս պայուսակի՞ մեջ, թե՞ ձեռքիս բռնած ման գամ:
Լինում է, որ նստում եմ սրճարանում, ու քանի որ հետս գարեջրվողն ուշանում է, պետք է մի բանով զբաղվեմ: Ո՞նց է հարմար, ես նստեմ ու մենակ անցորդների՞ն նայեմ, որը սիրում եմ, խոստովանեմ, թե՞ նաև պայուսակիցս հանեմ թուղթն ու գրիչը ու հաշվարկներ անեմ, երբեմն ստեղծագործեմ:
Իսկ ի՞նչ անեն էն մարդիկ, ովքեր պլանշետ ունեն ու դա կիրառական գործիք է դարձել իրենց համար, պետք է հետները ման տան: Դնեն պայուսակի՞ մեջ, թե ամբողջ ժամանակ ձեռները բռնեն, որտև համապատասխան չափի գրպաններ շալվարները սովորաբար չունեն:
Ու սենց շարունակաբար:
Ես չեմ պատրաստվում իմ ամբողջ ունեցածը հետս քարշ տալ, դրա համար ինձ ճամպրուկ պետք չի: Իսկ էս պայուսակներն արդեն անհրաժեշտություն են դառել:
Էջանիշներ