User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Տղամարդն ու պայուսակը

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Տղամարդն ու պայուսակը

    Կարծեմ երկու տարի առաջ էր, որ կինս՝ Ֆոտոնը, առաջարկեց իմ համար ուսին գցելու պայուսակ առնել: Չնայած մտածում էի, որ որոշ դեպքերում շատ հարմար բան է, բայց քաղաքավարությամբ հրաժարվեցի: Հրաժարվելուս պատճառները մի քանիսն էին.

    1. Ոչ ուժեղ, բայց իմ մոտ էլ կար էն՝ որոշ շրջանակներում տարածված կարծրատիպի նստվածքը, որ տենց պայուսակներ մենակ կանայք, աղջիկներն են բռնում,
    2. Մտածում էի, որ հազվադեպ է իսկապես հարմար լինելու, իսկ մեծ մասամբ ավելորդ բեռ է,
    3. Մտածում էի, որ դրսում «թարս կնայեն»:

    Ինչևէ: Դրանից ժամանակ անցավ: Պարբերաբար մտածում էի, որ իզուր եմ նվերից հրաժարվել: Պարբերաբար պետք էր լինում: Բայց երբ հենց հաջորդ օրը պետք չէր լինում, մոռանում էի:

    Ուկրաինայում գործուղման ժամանակ ուշադրություն դարձրի, որ տղամարդկանց մեծ մասը նման պայուսակներով է: Իհարկե ստատիստիկաս կարող է սխալ լինել, բայց իմ հաշվարկներով 10-ից 9-ը նման պայուսակով էր: Հավեսի ընկա ու հենց Ուկրաինայում գնեցի նման պայուսակ: Գնելիս մտածում էի, որ հազվադեպ եմ օգտագործելու, այն դեպքերում, երբ մեկից ավելի իրերով, թղթերով (համապատասխան չափի) պետք է դուրս գամ տնից:

    Բայց արի ու տես, որ հիմա հազվադեպ եմ առանց պայուսակի տնից դուրս գալիս: Էնպես չի, որ դրանում եղած իրերն ինձ ամեն օր պետք են գալիս, բայց երբ պետք են գալիս, իմ ձեռի տակ են: Ու շատ հարմար է ստացվում, պայուսակն ուսիս ման գալն էլ բնավ անհարմար չէ: Պայուսակի մեջ ինչ ասես չունեմ, սկսած տարբեր տեսակի թղթերից ու գրիչներից, մինչև փաստաթղթեր ու բանալիներ, աշխատանքի նմուշներ, ակնոց մաքրելու կտոր և այլն:

    Բայց ինչքան էլ որ նկատում եմ, որ Հայաստանում էլ են ավելանում նման պայուսակներ կրող տղամարդիկ, մեկ է, իմ տպավորությամբ մեծ մասի համար դա անընդունելի ատրիբուտ է:

    Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժի՞, որ տղամարդիկ ունենան նման պայուսակներ, թե՞ ոչ:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.08.2013), boooooooom (22.08.2013), CactuSoul (20.08.2013), Freeman (20.08.2013), Jarre (20.08.2013), keyboard (20.08.2013), Lílium (20.08.2013), Moonwalker (20.08.2013), Rammstein (27.08.2013), Sagittarius (20.08.2013), Smokie (21.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Աթեիստ (20.08.2013), Այբ (20.08.2013), Անվերնագիր (20.08.2013), Լեդի Վարդ (20.08.2013), Հայկօ (20.08.2013), Հարդ (28.08.2013), Ձայնալար (20.08.2013), Մինա (20.08.2013), Նաիրուհի (20.08.2013), Նարե91 (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013), Վոլտերա (21.08.2013), Տրիբուն (22.08.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալացի տղամարդկանցից տասից տասը նման պայուսակներով են ման գալիս՝ տարբեր գույների, չափսերի, մատերիալների։ Երբ ռյուկզակով չեմ լինում, ես էլ եմ պարտադիր էդ պայուսակներիցս մեկը վերցնում, փոքրը հարմար ա հեռախոսը, պլանշետն ու հեռախոսի լիցքավորիչը կրելու համար, մեծն էլ թղթերի ու այլ բաների համար, մեկ մեկ էլ խանութից առևտուր անելուց եմ մեջը բան լցնում։ Համենայն դեպս առանց պայուսակի կամ ռյուկզակի էլ տնից դուրս չեմ գալիս։

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.08.2013), boooooooom (22.08.2013), Chuk (20.08.2013), Jarre (20.08.2013), keyboard (20.08.2013), Moonwalker (20.08.2013), Smokie (21.08.2013), Մինա (20.08.2013), Շինարար (20.08.2013)

  5. #3
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    25
    Գրառումներ
    961
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամա՜ն, արժի, անհրաժեշտը մի կողմ, շատ եմ սիրում ♥, կողքից նենց սիրունա ^_^

    Sent from my HTC Desire C using Tapatalk 4
    Il n'y a pas de vie sans soleil.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.08.2013), Հարդ (28.08.2013), Շինարար (20.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,908
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես հիմա լիֆչիկով եմ ման գալի… սելֆոնս եմ մեջը դնում, վալետս, գրիչներս, սիգարտներս, զաժիգալկեն… մեկ էլ քյաշ փող…

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.08.2013), Շինարար (20.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, անկեղծ ասած, ես նկատել եմ, որ մեր հասարակության մեջ ընդհանրապես ընդունված երևույթ չի, որ տղամարդը պայուսակ ունենա (անկախ նրանից, թե դա ինչ տիպի պայուսակ ա, մենակ սպորտայիններն են մի քիչ ներելի): Ես հիշում եմ, որ դեռ դպրոցում ինչ-որ տարիքից սկսած տղաներն էլ դպրոցական պայուսակ չէին բռնում, անցել էին էն էժանագին սուտի ադիդաս պայուսակներին: Դրանից կարճ ժամանակ անց հրաժարվեցին նաև ադիդասներից, սկսեցին տոպրակներով գալ, իսկ ավելի ուշ՝ մի տետր էին կոլոլում ու դնում շորերի տակ, գրիչն էլ գրպանում, պայուսակով կամ տոպրակով էկողներին էլ մի լավ ձեռ էին առնում:

    Ու հիմա էլ որ շուրս նայում եմ (խոսքը Հայաստանի մասին ա), հաճախ նկատում եմ, որ տղաները պայուսակ չունեն: Էդ խնդիրը տարբեր կերպ են լուծում: Մեկ ինչ ունեն-չունեն գրպաններն են լցնում, ինչի արդյունքում շալվարն անդուր կախվում, ծանրանում ա: Մեկ էլ օգտվում են շրջապատի աղջիկների ծառայություններից (ուրիշ բան չհասկանաք ): Քանի՜-քանի՜ անգամ են ինձ խնդրել, որ էս կամ էն իրն իմ պայուսակի մեջ դնեմ: Անկեղծ ասած, ինձ համար ավելի ամոթ ա իրերի ծանրությունը սեփական մարմնի վրա կրելուց ճկռելը կամ ուրիշին խնդրելը, որ այն տեղափոխի, քան պայուսակ կրելը: Ու բնական ա՝ տղամարդուն էլ են օրվա ընթացքում զանազան իրեր պետք լինում, հետևաբար արժե դրանք ինչ-որ բանի մեջ տեղափոխել:

    Ինչ վերաբերում ա պայուսակների կոնկրետ տեսակին, ապա պիտի ասեմ, որ չնայած դրանք սիրուն են նայվում, բայց իմ համեստ կարծիքով ամենահարմարը չեն (անկախ սեռից), որովհետև մի քիչ ծանր բաներ տեղափոխելիս ուսն անհավասար ծանրաբեռնվածություն ա կրում, երկար տարածություններ քայլել էլ չի լինում: Էդ տեսակետից ես ռյուկզակների կողմնակից եմ:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (20.08.2013), boooooooom (22.08.2013), Cassiopeia (20.08.2013), Chuk (20.08.2013), Freeman (20.08.2013), Jarre (20.08.2013), keyboard (20.08.2013), Moonwalker (20.08.2013), Smokie (21.08.2013), Արշակ (29.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում, կարծում եմ էս պայուսակները մոդան պայմանավորված ա պլանշետների տարածման հետ, ստեղ բոլորի պայուսակների մեջ անխտիր պլանշետ կամ փոքր նոթբուք կա

    Sent from my Nexus 7 using Tapatalk 4
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.08.2013), Շինարար (20.08.2013)

  13. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2004 թվին մոսկվայում էի, մեծամասնությունը կամ այսպես կոչված բարսետկեքով էր, ռյուկզակով կամ պայուսակով` տղեքին նկատի ունեմ:
    Եկա հայաստան պատմեցի, սկսեցին ձեռ առնել, որ ռուսները սաղ գոմիկ են, այլասերված են ու ամենավատ ազգն են բլա-բլա-բլա
    հիմա, որ նայում եմ Երևանում տրիկոյով տղեքին, մտախում եմ, որ խուլ գյուղերից մեկումմ էլ սրանց մասին են ասում, որ գոմիկ են, բայց դե ոնց տենում ենք 2004-ից տաս տարի հետո նոր Հայասըանը գնում ա գոմիկությանը փոխզիջման
    Ինձ պետք չի պայուսակ, ինչ ունեմ ավտոյի մեջ ա, բայց երբեմն բլոկնոտս ու նեթը խցկում եմ մի պայուսակի մեջ, երբ բանկ ա բան ա մտնում եմ պետք ա գալիս, համ էլ մի տեսակ իմիջի հարց ա էլի, լուրջ մարդու տպավորություն թողելու համար

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2013), Hda (20.08.2013), Smokie (21.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Լեո (30.08.2013), Ձայնալար (20.08.2013), Նարե91 (20.08.2013), Շինարար (20.08.2013)

  15. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,332
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայտառակ հարմար բան ա : Ահագին երկար ես էլ էի հեռու մնում, փոխարենը մե՜ծ-մեծ ու ծա՜նր-ծանր գրպաններով էի ֆռֆռում, հետո ամեն ինչ սկսեց գլխապտույտ արագությամբ լցվել, տռզել, ուռել ու շատանալ, թղթեր-բլոկնոտներ-գրիչներ-հեռախոս-անձեռոցիկ-բանալիներ-թաշկինակ-լիցքավորիչ-ակնոց-ապարատ-սիգարետ-մարնզրթուզիբիլ-բեյջ-լիքըքարտեր-բլաբլաբլա՜... ու տենց ինչ ասես, հլը մի կերպ տեղավորվում էր զանազան ծոցագրպաններում (ու հատ-հատ տեղերը հիշում էի ), բայց հետո 10" պլանշետ էլ ունեցա, ու էդ արդեն շալվարի հետևի գրպանը խցկել չէր լինի: Մի խոսքով՝ չառա էդ պայուսակը, նվեր ստացա. սև, կաշվե, ուղղահայաց messenger bag ա՝ ուսին գցելու պայուսակ: Սկզբում մի քիչ անսովոր էր՝ համ ֆիզիկապես, համ էլ նենց՝ թիթիզապես, իբր անկապ ա, բան-ման, բայց շատ արագ վարժվեցի: Ամենահետաքրքիրը հիմա էն ա, որ դրան սկսել եմ արդեն վերաբերվել ոչ թե որպես հարմար ու պրակտիկ իրի, այլ որպես նաև սիրուն աքսեսուարի, ասենք՝ ժամացույցի նման, ու ինձ շատ դուր ա գալիս էդ՝ պայուսակով վիճակը: Պլյուս՝ պարզվում ա՝ ահագին տարողունակ բան ա, հաճախ փրկում ա ձեռքիդ մի հատ էլ ավելորդ տոպրակ ունենալուց, առևտրի-բանի ժամանակ, օրինակ, կամ լրիվ հերիքում ա կարճ՝ մի օրով քաղաքից դուրս գնալու համար:

    Ստեղ կարևորը հանկարծ «սումկա» չասելն ա, թե չէ սումկայից սումչկա մի տառ ա : Պայուսակը լավ ա:

    Սենց մի բան ա մոտավորապես (կարող ա՝ մի քիչ ավելի մեծ).

    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.08.2013), CactuSoul (20.08.2013), Chuk (20.08.2013), Hda (20.08.2013), Jarre (20.08.2013), keyboard (20.08.2013), Lílium (20.08.2013), Moonwalker (20.08.2013), Rammstein (27.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Աթեիստ (20.08.2013), Հարդ (28.08.2013), Նաիրուհի (20.08.2013), Շինարար (20.08.2013)

  17. #9
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,714
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, քո պայուսակը էդ նկարի միջինից չի, քո պայուսակը այլանդակ սիրուն ու սթայլիշ ա, սենց նայում եմ ու սիրտս թուլանում ա էնքան լավն ա: ընդհանրապես սկսել եմ ահավոր սիրել կաշվե պայուսակները, ավելի ճիշտ մի տեսակը՝ messenger bag-ը, ոնց ասեց Հայկոն: էլ չասած, որ պայուսակներով տղաները մի ուրիշ տիպի հաճելի են նայվում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Աթեիստ (20.08.2013), Հայկօ (20.08.2013), Հարդ (28.08.2013), Նաիրուհի (20.08.2013), Շինարար (20.08.2013)

  19. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,756
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ զարմանալու թեմա է.....

    Երբ թեման տեսա, ինձ թվաց կատակ ես անում Chuk։ Հավատս չէր գալիս, որ սա լուրջ թեմա է, որովհետև իմ համար նույն բանն էր, ոնց որ ասենք, եթե նասկիի մասին թեմա բացեիր։ Դրա համար էլ շնորհակալություն չդրեցի։

    Իսկ հիմա մեկնաբանությունները կարդում եմ ու ապշում, թե ինչքան տարբեր ա մարդկանց ընկալումը։ Բայց ավելի շատ զարմանում եմ իմ հիշողության վրա։ Սկսած 14 տարեկանից ունեցել եմ պայուսակ։ Առավոտից իրիկուն սաղ վրես ղժում էին, որովհետև 90-ականներին «իսկական տղա» հասկացության մեջ չէտ տեղավորվում սումկով արական սեռի ներկայացուցչի կերպարը։

    Հետո 2000-ականների սկզբին ես սկսեցի նկատել ինձ համար հետաքրքիր մի երևույթ։ Երբ պայուսակով կենտրոնում էի մանի գալիս ոչ մի ռեպլիկա կամ տարօրինակ հայացք չէի նկատում։ Հենց Պուշկինի այգին հատում էի կամաց-կամաց զգում էի, որ ես արդեն ընկնում եմ ձեռ առնողների զոնա։

    Վերջին 5 տարիների ընթացքում Հայկօի ասած messenger bag-ով եմ ման գալիս ու ռյուկզակով։ Շատ հարմար է։

    Հենց նոր հիշեցի, որ անգամ Ակումբի հանդիպումներից մի քանիսին պայուսակով եմ եկել

    Լավ, բարձրանամ վերև շնորհակալություն հայտնեմ թեմայի համար

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2013), boooooooom (22.08.2013), Chuk (20.08.2013), erexa (20.08.2013), Freeman (20.08.2013), Hda (20.08.2013), Lílium (20.08.2013), Mad Dude (20.08.2013), Moonwalker (20.08.2013), StrangeLittleGirl (20.08.2013), Աթեիստ (20.08.2013), Լեո (30.08.2013), Մինա (20.08.2013), Նաիրուհի (20.08.2013), Շինարար (20.08.2013), Ուլուանա (20.08.2013), Ռուֆուս (20.08.2013)

  21. #11
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,402
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես պայուսակ չեմ սիրում: Ոչ մի տիպի: Այն ինձ կաշկանդում է, սահմանափակում է իմ շարժումների ազատությունը
    Իհարկե, երբ Ա կետից Բ կետն եմ գնում ու մի բան պիտի տանեմ, այն ընդունում եմ որպես անխուսափելի չարիք: Ավելի բարդ մարշրուտի դեպքում կփորձեմ այն օպտիմիզացնել այնպես, որ ինչքան հնարավոր է քիչ ժամանակ ու ինչքան հնարավոր է ավելի թեթև բեռ ունենամ: Դրա համար կարող է նույնիսկ երկարացնեմ ճանապարհս կամ հրաժարվեմ ինչ-որ բանից:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (29.08.2013), Ձայնալար (20.08.2013), Շինարար (20.08.2013)

  23. #12
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    60
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ դուք ի՞նչ կասեք: Արժի՞, որ տղամարդիկ ունենան նման պայուսակներ, թե՞ ոչ:

    Սեփական մեքենայով շրջագայողներից գրեթե բոլորը չեն ընդունի, իսկ հետիոտնի համար բավականին հարմար տարբերակ է:
    Պիվեքը սառը պահում ա?
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես հիմա լիֆչիկով եմ ման գալի… սելֆոնս եմ մեջը դնում, վալետս, գրիչներս, սիգարտներս, զաժիգալկեն… մեկ էլ քյաշ փող…
    Սիլիկոնի գործը փաստորեն տենց լուրջ ա՞ ըտե
    Վերջին խմբագրող՝ Hda: 20.08.2013, 10:53:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (20.08.2013)

  25. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աաաաաա, Չուկ, բոց թեմա ա: Ուրեմը ասեմ, զզվըմ եմ էդ ձեր սումըչկեքից, ես նախընտրում եմ տնից դուրս գալուց առաջ քսվել ու հետս կոսմետիկա քարշ չտալ

    Շալվարիս վրա 4 գրպան կա, որ լրիվ հերիքում են հեռախոսի, բանալիի ու դրամապանակի համար: Ընդհանրապես ինչքան շատ տեղ ունես, էնքան շատ զիբիլ ես հետդ քարշ տալիս, եթե մի շաբաթ ճամպրուկով գնաս աշխատանքի, կզգաս, թե ինչքան անհրաժեշտ իրեր կան, որ պետք ա հետդ ման տաս, ու էդ իրերն իրար հետ հազիվ կտեղավորվեն ճամպրուկում ու ճամպրուկը կդառնա անփոխարինելի աքսեսուար

    Բայց որ աղջկեքն ասում են սեքսի ա սումչկով տղեն, կարող ա ես էլ սկսեմ տոն օրերին կրել՝ միհատ ունեմ նվեր ստացած

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.08.2013), ARMbrain (20.08.2013), impression (20.08.2013), keyboard (20.08.2013), One_Way_Ticket (20.08.2013), Արշակ (29.08.2013), Շինարար (20.08.2013)

  27. #14
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,232
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես քյոռփա վախտերից էլ պայուսակ հետս ֆռցրել եմ(բացի դպրոցական վերջին երկու տարիները . ֆուբոլային պարապմունքների, դասերի, տուդի-սուդի: Բայց անհրաժեշտությունը ավելի մեծացավ գյոռ բա գյոռ էղաց համալսարնն ընդունվելուց հետո: Քանի որ շաբաթվա մեջ ամենաքիչը մի անգամ Երևան եմ գնում գալիս, messenger bag-ը ինձ համար նեղվածք ա,(չնայած, որ վատիկը չեն): Հիմա պայուսկաս սպորտային ա՝ 49սմ x 19սմ չափսի, լավ լեն բոլ ա, առաջին անհրաժեշտության ապրանքները (ուտելիք, ռիիդեր, զարյադչնիկ, հագուստ, գրքեր,մեկ-մեկ նոութ, զռթ-զիբիլ... ) հանգիստ տեղ ա անում, հլա մի բան էլ լեվի բաների տեղ էլ ա մնում: Կտոր մը մարշուտկեքի մեջ ա նեղություն տալիս, բայց դե թող նեղվողները մտածեն :
    A long time ago, in a galaxy far, far away...

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (20.08.2013)

  29. #15
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    22
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով այդ տիպի պայուսակներ միայն օգտագործում են ընենց մարդիկ ովքեր անընդհատ գործ ունեն թղթերի և նման տիպի առարկաների հետ:Ճիշտն ասած իմ համար չեմ կարող ասել տհաճ բայց բավականին մի տեսակ կնայվի,որ օրինակ իմ պապան տենց պայուսակ կրի:Ինքը ինչ ունի- չունի իր մեքենայի մեջ ա
    Վարդերի թագուհի

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (20.08.2013)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •