User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Մի ժամանակ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի ժամանակ

    Առաջ էստեղ պարտեզ էր,ուր անցել է իմ մանկությունը:Մի ժամանակ էդ ծառի տակ նստարան կար:Ժամերով նստում էր նստարանին ,ակաջ դնում առվի քչքչոցին ու հիանում մայրամուտի գեղեցկությամբ:Չէր սիրում խոսել իր անցյալից ու ինձ թվում է,նա ուզում էր ընդհանրապես չունենալ անցյալ:Ես չգիտեմ,թե ինչպիսին էին նրան կարծում ուրիշները,ես չգիտեմ թե ինչ էր եղել տարիներ առաջ ու չգիտեմ նրա թախծոտ ժպիտի պատճառը,բայց գիտեմ,որ նա բարի գուցե աշխարհի ամենաբարի պապիկն էր:Գիտեմ որ չէի լինի ես էսպիսին եթե չլիներ ինքը:
    ***

    -Պապի՛,ա՛յ պապի,կպատմես ինձ քո պապիկի մասին:
    -Ես պապիկ չեմ ունեցել,բալե՛ս:
    -Լավ ուրեմն տատիկիդ մասին պատմի՛ր,հա՞:
    -Տատիկ էլ չեմ ունեցել,-հանգիստ բայց տխուր ասաց պապս:
    Ես զարմանում էի,թե ինչպես մարդ կարող է պապիկ ու տատիկ չունենալ:
    -Պապի՛կ,ես երկու տատիկ ունեմ,երկու հատ էլ պապիկ դու ոչ մի հատ չես ունեցե՞լ:
    -Ոչ մի հատ:
    -Բա ինչի՞ ես երկու հատ ունեմ,իսկ դու չես ունեցել ոչ մեկը:
    -Դե երևի դու բախտավոր ես:
    -Իսկ դու բախտավո՞ր չես:
    -Բախտավոր եմ,ես շատ բախտավոր եմ,որովհետև դու ինձ տալիս ես չապրած մանկությունս:Իմ նման բիձեն քո նման թոռնիկի կողքին դառնում է երեխա,- բացատրեց պապիկս:Ես զարմացած լսում էի նրան սպասելով որ իմ բարի բիձուկը ուր որ է երեխա կդառնա:
    Երևի օգոստոսի վերջն էր կամ սեպտեմբերի սկիզբը:Մեղմ աշնանային եղանակ էր:Ուռենու տերևները սկսել էին դեղնել,առուն երգում էր իր սովորական երգը խառնված ճնճղուկների դայլայլին::Օդում ճախրում էին գույնզգույն թիթեռներ:Դրանցից մեկն անչափ նուրբ ու սիրուն էր:Իր ապիտակ թևերը մեռնող արևի ճառագայթների տակ ստացել էին ոսկեգույն երանգ:
    -Պապ,տես ինչ լավն է,- ասացի ու վազեցի թիթեռի հետևից:Այդ փոքրիկ արարածը ճարպկորեն խույս էր տալիս ինձնից:
    -Մի՛ վազիր,կնկնես,- ինձ անընդհատ զգուշացնում էր պապիկս,բայց տարված թիթեռով չէի ուզում լսել նրան:
    -Դու չես լսում ինձ,լավ,մի լսի՛ր:Տո շատ էլ լավ կլինի որ ընկնես:Էդ դեպքում գուցե հասկանաս,որ պառավ պապին պետք է լսել,-կատակով ասաց ու ժպտաց ծերուկը:Մարգարեացավ պապիս… չէր անցել հինգ րոպե,սայթաքեցի ու շրմփացի գետնին:Պապիս վազելով եկավ մոտս,գրկեց հանեց ինձ ու հազիվ արցունքները զսպելով ինձ տարավ,նստեցրեց նստարանին:
    -Վայ ինձ,վայ,ո՞նց լեզուս պտտվեց:Վախ, իմ սիրու՛ն ցվետոկ,լավ չէր պապանձվեի:
    -Բան չկա,պապի՛,տես էլ չեմ լացում,ես ուժեղ աղջիկ եմ,դու էիր ասում,չէ:
    Պապիս գրկեց ինձ ու գիրկը նստեցրեց:
    -Իմ սիրուն ցվետոկ,դու վազում ես,ժամանակն էլ է վազում,իսկ ես պետք է կանգնեմ:Դու ժամանակի հետ կվազես առաջ,իսկ ես կմնամ էստեղ-անցյալում,- խոր հոգոց քաշեց պապիս:Իրա աչքերում էնքան թախիծ ու տխրություն կար:Ես չէի հասկանում,թե ոնց ես ժամանակի հետ պետք է գնամ,իսկ պապիկս-մնա:Ես չէի կարողանում դա հասկանալ,ես չէի ուզում դա հասկանալ:Ասես կռահելով միտքս պապիկս ժպտաց ու ասաց,-ժամանակը կգա ու դու կհասկանաս:
    Մենք հիանում էինք մայրամուտով ու ինձ թվում է,որ էլ երբեք ես չեմ կարողանա տեսնել նման մայրամուտ:Նայում էի արևին ու մտածում,որ չեմ ուզում ժամանակը գա,մտածում էի որ ես ու պապիս կփախչենք,չենք սպասի ժամանակին:
    ***

    Հիմա ես հասկանում եմ,թե ոնց էի ես ,,առաջ,, գնալու,հիմա ես հասկանում պապիկիս խոսքերը,բայց ինքը ոչ թե մնաց անցյալում,այլ իմ սրտում ու հիշողությույուններում մնալով ինձ հետ ,,առաջ,, եկավ ու դեռ էլի է առաջ գնալու էնքան մինչև ես էլ մնամ անցյալում:
    Բայց ես էդպես էլ չհասկացա,թե ե՞րբ ու ո՞նց եկավ ժամանակը:

    ***


    Մի ժամանակ էստեղ պարտեզ էր իմ մանկության պարտեզը:Մի ժամանակ էդ ծառի տակ նստարան կար,ու ժամերով նստում էինք ես ու իմ բարի բիձուկը:Էդ ուռենու մոտ երևի քար կար:Իսկ հիմա…հիմա էդտեղ ոչինչ չկա,բացի արդեն յոթ տարի չորացած ուռուց:Մեր ծառը չորացավ պապիկիս մահից հետո ու կարծես առուն էլ հիմա առաջվա երգը չի երգում ու հիմա էլ ինձ ոչ ոք ցվետոկ չի ասում:Պարտեզի տեղում հիմա ոչինչ չկա..Ի՞նչ…ո՞վ ասաց որ ոչինչ չկա:Էդտեղ են իմ մանկության քաղցր ու երբեմն նաև ցավոտ հիշողությունները:Էդտեղ է իմ ուրախ մանկության պուճուր կտորը:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 16.08.2013, 20:57:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.08.2013), armen9494 (16.08.2013), enna (16.08.2013), Gayl (16.08.2013), John (16.08.2013), Lusntag Lusine (18.08.2013), Mr. Annoying (02.02.2016), Այբ (18.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես համարձակվեցի գրել անհամբեր սպասում եմ քննադատությունների:

  4. #3
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դու համով բաներ սարքելուց բացի, նույնց ձևի համով էլ պատմում ես

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (17.08.2013)

  6. #4
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես համարձակվեցի գրել անհամբեր սպասում եմ քննադատությունների:
    Նիկեա ջան, սկ ես չեմ համարձակվի քննադատել ինձ դրա իրավունքը չեմ վերապահի մի խորհուրդ կտամ. կարդա´ որքան հնարավոր ա շատ, լավ ա, որ գրել սիրում ես, բայց լավ գրելու առաջին նախապայմաններից մեկը կանոնավոր ընթերցանությունն ա
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում armen9494-ի խոսքերից Նայել գրառումը
    դու համով բաներ սարքելուց բացի, նույնց ձևի համով էլ պատմում ես
    Շնորհակալություն:

  8. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկեա ջան, սկ ես չեմ համարձակվի քննադատել ինձ դրա իրավունքը չեմ վերապահի մի խորհուրդ կտամ. կարդա´ որքան հնարավոր ա շատ, լավ ա, որ գրել սիրում ես, բայց լավ գրելու առաջին նախապայմաններից մեկը կանոնավոր ընթերցանությունն ա
    Շատ զգացված եմ նրբանկատության համար,բայց ուզում եմ տեսնել սխալներս,որ հետո կարողանամ ուղղել դրանք,այսինքն ուզում եմ,որ բոլոր թերությունները հերթով նշեք:

  9. #7
    Մշտական անդամ Լեդի Վարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2013
    Հասցե
    Վարդերի մեջ
    Տարիք
    27
    Գրառումներ
    339
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես համարձակվեցի գրել անհամբեր սպասում եմ քննադատությունների:
    Քննադատությունների՞, ի՞նչ քննարդատության մասին է խոսքը Նիկ :Լուրջ բան եմ ասում ես էսօր ճանաչեցի նոր Նիկեայի:ՈՒղակի երանի եմ քեզ տալիս, որ գոնե երկու րոպե նստել ես պապիկիդ կողքին, ես անգամ նրան չեմ տեսել:Երանի քեզ Նիկ:
    Վերջին խմբագրող՝ Լեդի Վարդ: 17.08.2013, 08:56:
    Վարդերի թագուհի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (18.08.2013)

  11. #8
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հրաշք աչուկ, քեզ ավելի ու ավելի շատ եմ սիրում, արցունքներով լացում եմ, էնքան մաքրություն, անմիջականություն ու ներքին լույս կա գրածիդ մեջ: Մեկը գուցե ասի շաբլոն ա, մյուսը՝ պարզունակ ա, չլսես, անկեղծ ա, իրական ա, մաքուր ա, ճակատդ պաչիկում եմ, ապրես

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.08.2013), John (18.08.2013), Լեդի Վարդ (18.08.2013), Նիկեա (18.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կգա ժամանակ, երբ…
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.11.2019, 00:13
  2. Ժամանակ և Տարածություն
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.09.2014, 23:29
  3. Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ նա իմ որդին է:
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.03.2012, 00:21
  4. Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.11.2008, 16:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •