Արտ, անկեղծ ասած, ես էս նոր ծորակներն ավելի եմ սիրում: Համենայնդեպս, դրանք շատ ավելի լավն են, քան մենակ սառը ջրով մատակարարող հոլանդական ծորակները (հա՛, դա իրանց մոտ ազգային հատկանիշ ա): Ինչ վերաբերում ա գազավորված ըմպելիքին, ապա արդեն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տենց բան խմել, այ էդ կարգի անտարբեր եմ: Ու թքած, թե մոդայիկ ա:
Իսկ ընդհանրապես թեմայի հետ կապված... կան հագուստի տեսակներ, որ ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե մարդիկ ոնց են դրանք հագնում: Ախր հարցը սիրուն-գեշը չի, հարցը հարմարությունն ա: Չեմ պատկերացնում, թե ոնց են մարդիկ հարմարավետությունը զոհում հանուն մոդայի:
Էջանիշներ