Վերջերս ավելի ու ավելի եմ մենցաղում հանդիպում նորարարությունների, որոնք կարծես թե ստեղված են մեր կյանքն ավելի հարմար, կամ հաճելի դարձնելու համար, բայց որ մի բան մի կողմ ես դնում ամբողջ օրւ քեզ ներշնչվող գովազդն ու դոգմաները, հասկանում ես, որ դրանք իրականում ոչ հարմար են, ոչ էլ հաճելի։ Մեզ համոզում են, որ դա հարմար է։
Մի քանի օրինակ։
1. Գազավորված զավացուցիչ ընպելիքերը - ամեն անգամ կոկա կոլայի կամ պեպսիի գովազդները նայելիս, տեսնում ես թե ինչպես են մարդիկ հաճույք ստանում հեղուկի միջի գազից։ Բայց չէ՞ որ հաճելի չի, չէ՞ որ տհաճ ա, որ խմածդ քթիցդ հետ ա գալիս։ Գազը լցնում են, ոչ թե որ հաճելի լինի, այլ որ չկշտացնի, ու ավելի շատ խմենք։
2. Լվացարանների ծոрակները։ Նախկինում բոլորն ունեին տաք ու սառ ջուրն իրարից անկախ կարգավորելու հնարավորություն։ Հիմա դրանք շատ քիչ են, որտև, խանութի աշխատողի ու մեկ այլ գնորդի բառերով, «ախր էս նորերը հարմարն են»։
Իմ համար հարմարը սա է։ Սրանով շատ ավելի հեշտ է կարգավորել ջրի ջերմությունը։
Սա հիմա շատ տարածված տարբերակն է, մի քիչ ավել ուժ տվեցիր, կամ խաշվում ես, կամ սառում։
Ինձ հանդիպած դեռևս ամենաանհարմար տարբերակը
Սրանով շատ ավելի դժվար ա հասնելու քո ուզած արդյունքին։
Բայց հինն արդեն չկա, որտև «ժողովուրդը արդեն նորն ա ուզում»։
3. Նույնը հասարակ կոշիկները։ Ժամանակին շատ տարածված էին կլոր քթով ու, ըստ իս, շատ հարմար կոշիկները (a la salamandr)։ Նենց չի որ էն ժամանակ տեխնիկապես անհնար էր սուր քիթ կամ դագաղ սարքել։ Հիմա որ մտնում ես խանութ, էդ կլոր քթովներին մի փոքր անկյուն ա հատկացվում մե՜ծ սրահում։ Ու մարդիկ արդեն չեն նեղվում, ես կասեի հաճույք են ստանում, որ իրանց կոշիկը իրանցից մի կանգառ առաջ ընկած գնում ա։
Ասածս ինչ ա, դրանք իսկականի՞ց հաճելի են, ու ես մնացել եմ անցած դարում, թե՞ այնուամենայնիվ ապրեն մեծն մարկետոլոգները։
Էջանիշներ