User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Հարմա՞ր , թե՞ մոդայիկ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարմա՞ր , թե՞ մոդայիկ

    Վերջերս ավելի ու ավելի եմ մենցաղում հանդիպում նորարարությունների, որոնք կարծես թե ստեղված են մեր կյանքն ավելի հարմար, կամ հաճելի դարձնելու համար, բայց որ մի բան մի կողմ ես դնում ամբողջ օրւ քեզ ներշնչվող գովազդն ու դոգմաները, հասկանում ես, որ դրանք իրականում ոչ հարմար են, ոչ էլ հաճելի։ Մեզ համոզում են, որ դա հարմար է։

    Մի քանի օրինակ։
    1. Գազավորված զավացուցիչ ընպելիքերը - ամեն անգամ կոկա կոլայի կամ պեպսիի գովազդները նայելիս, տեսնում ես թե ինչպես են մարդիկ հաճույք ստանում հեղուկի միջի գազից։ Բայց չէ՞ որ հաճելի չի, չէ՞ որ տհաճ ա, որ խմածդ քթիցդ հետ ա գալիս։ Գազը լցնում են, ոչ թե որ հաճելի լինի, այլ որ չկշտացնի, ու ավելի շատ խմենք։

    2. Լվացարանների ծոрակները։ Նախկինում բոլորն ունեին տաք ու սառ ջուրն իրարից անկախ կարգավորելու հնարավորություն։ Հիմա դրանք շատ քիչ են, որտև, խանութի աշխատողի ու մեկ այլ գնորդի բառերով, «ախր էս նորերը հարմարն են»։

    Իմ համար հարմարը սա է։ Սրանով շատ ավելի հեշտ է կարգավորել ջրի ջերմությունը։

    Սա հիմա շատ տարածված տարբերակն է, մի քիչ ավել ուժ տվեցիր, կամ խաշվում ես, կամ սառում։


    Ինձ հանդիպած դեռևս ամենաանհարմար տարբերակը


    Սրանով շատ ավելի դժվար ա հասնելու քո ուզած արդյունքին։
    Բայց հինն արդեն չկա, որտև «ժողովուրդը արդեն նորն ա ուզում»։

    3. Նույնը հասարակ կոշիկները։ Ժամանակին շատ տարածված էին կլոր քթով ու, ըստ իս, շատ հարմար կոշիկները (a la salamandr)։ Նենց չի որ էն ժամանակ տեխնիկապես անհնար էր սուր քիթ կամ դագաղ սարքել։ Հիմա որ մտնում ես խանութ, էդ կլոր քթովներին մի փոքր անկյուն ա հատկացվում մե՜ծ սրահում։ Ու մարդիկ արդեն չեն նեղվում, ես կասեի հաճույք են ստանում, որ իրանց կոշիկը իրանցից մի կանգառ առաջ ընկած գնում ա։

    Ասածս ինչ ա, դրանք իսկականի՞ց հաճելի են, ու ես մնացել եմ անցած դարում, թե՞ այնուամենայնիվ ապրեն մեծն մարկետոլոգները։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (13.08.2013), Arpine (13.08.2013), CactuSoul (13.08.2013), Chuk (13.08.2013), Freeman (13.08.2013), Jarre (13.08.2013), John (13.08.2013), keyboard (13.08.2013), Lílium (13.08.2013), Moonwalker (13.08.2013), VisTolog (13.08.2013), Անվերնագիր (13.08.2013), Արէա (13.08.2013), Լեդի Վարդ (13.08.2013), Հայկօ (13.08.2013), Նաիրուհի (13.08.2013), Նարե91 (13.08.2013), Նիկեա (13.08.2013), Ուլուանա (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, անկեղծ ասած, ես էս նոր ծորակներն ավելի եմ սիրում: Համենայնդեպս, դրանք շատ ավելի լավն են, քան մենակ սառը ջրով մատակարարող հոլանդական ծորակները (հա՛, դա իրանց մոտ ազգային հատկանիշ ա): Ինչ վերաբերում ա գազավորված ըմպելիքին, ապա արդեն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տենց բան խմել, այ էդ կարգի անտարբեր եմ: Ու թքած, թե մոդայիկ ա:

    Իսկ ընդհանրապես թեմայի հետ կապված... կան հագուստի տեսակներ, որ ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե մարդիկ ոնց են դրանք հագնում: Ախր հարցը սիրուն-գեշը չի, հարցը հարմարությունն ա: Չեմ պատկերացնում, թե ոնց են մարդիկ հարմարավետությունը զոհում հանուն մոդայի:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.08.2013), CactuSoul (13.08.2013), Աթեիստ (13.08.2013), Նիկեա (13.08.2013), Ուլուանա (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

  5. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, անկեղծ ասած, ես էս նոր ծորակներն ավելի եմ սիրում: Համենայնդեպս, դրանք շատ ավելի լավն են, քան մենակ սառը ջրով մատակարարող հոլանդական ծորակները (հա՛, դա իրանց մոտ ազգային հատկանիշ ա): Ինչ վերաբերում ա գազավորված ըմպելիքին, ապա արդեն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տենց բան խմել, այ էդ կարգի անտարբեր եմ: Ու թքած, թե մոդայիկ ա:

    Իսկ ընդհանրապես թեմայի հետ կապված... կան հագուստի տեսակներ, որ ուղղակի ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե մարդիկ ոնց են դրանք հագնում: Ախր հարցը սիրուն-գեշը չի, հարցը հարմարությունն ա: Չեմ պատկերացնում, թե ոնց են մարդիկ հարմարավետությունը զոհում հանուն մոդայի:

    Բյուր, հենց հարցս էլ էդ, թե դրանք սիրո՞ւմ ես, թե՞ հարմար են։ Հասկանալի ա, որ եթե համենատես մենակ սառը ջրովի հետ էսի փառք ա, բայց պատկերացրա լոգանքի ժամանակ ուզում ես մի փո՜քր տաքացնես ջուրը։
    Ես լիքը մարդ գիտեմ, որ իսկականից սիրում ա գազավորված հյութերի հենց գազը։
    Բայց դեռ համոզված եմ, որ էդ սերը թելադրված ա գովազդներով։ Որ եթե կյանքում առաջին անգամ նման բան տեսնողներիին տաս խմեն, սաղ էլ կզզվեն (եթե չվախենան)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.08.2013), CactuSoul (13.08.2013), Freeman (13.08.2013), VisTolog (13.08.2013), Արշակ (13.08.2013), Նիկեա (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

  7. #4
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լիքը մարդ գիտեմ, որ իսկականից սիրում ա գազավորված հյութերի հենց գազը։
    Բայց դեռ համոզված եմ, որ էդ սերը թելադրված ա գովազդներով։ Որ եթե կյանքում առաջին անգամ նման բան տեսնողներիին տաս խմեն, սաղ էլ կզզվեն (եթե չվախենան)։
    Շնորհակալությունն էս հատվածին էր ուղղված, ես փոքր ժամանակվանից գովազդներից անկախ(դեռ երևի գովազդ չէի էլ տեսել) սիրում էի, բայց հիմա խուսափում եմ, գովազդներն ու հակառակն անելու մոլուցքն իրենցն արել են

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.08.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մասնագիտությամբ լինելով մարկետոլոգ՝ փաստում եմ, որ այսօր մեր բոլորի սպառողական վարքագծի վրա շատ մեծ ազդեցություն ունի գովազդը, ինչպես նաև մարկետինգային մյուս միջոցները: "Այն, ինչ մոդայիկ է այսօր", դրա մեջ էլ մարկետինգի դերը փոքր չի: (Ի դեպ, եթե մեկը համոզված է, որ գովազդը իր վրա ոչ մի ազդեցություն չունի, թող մտքում հիշի՝ ինչ ատամի մածուկ է օգտագործում, ամանները որ հեղուկով է մաքում կամ ինչ ծամոն է ծամում)

    Ինչ վերաբերում է ծորակներին. մեր տանը վերևի նշված 2-ից էլ կա, ու ճիշտ ասաց, մինչև այսօր էլ չէի նկատել, թե որն է ավելի հարմար կամ որն է մոդայիկ. ինձ համար տարբերություն չկա:

    Հագուստ, կոշիկ ու մնացած ուրիշ իրեր ընտրելուց էլ փորձում եմ համատեղել մոդայիկը ու հարմարավետը՝ անցյալում փորձելով թե մեկը ու թե մյուսը:

    Գազավորված ըմպելիքների դեպքում, ավելի կոնկրետ՝ Կոկա Կոլայի ու Պեպսիի, ես (համարյա) համոզված եմ, որ րրենց վաճառքի մեծ ծավալները միայն ու միայն մարկետոլոգների շնորհքն է, չնայած չեմ բացառում այն փաստը, որ մարդ կա, որ իսկապես սիրում է այն: Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ շատ են սիրում Կոկա Կոլա ու զզվում են Պեպսի-ից կամ հակառակը, ուղղակի ծիծաղ են առաջացնում:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.08.2013), Նաիրուհի (13.08.2013), Ուլուանա (13.08.2013)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծորակներից ընտրում եմ երկրորդն ու երրորդը, առաջինով իմ համար տանջանք ա ջրի տաքությունն ու ուժգնությունը կարգավորել:

    Գազավորված ըմպելիքների մոդայիկ լինելը չհասկացա, գազավորված ըմպելիքները միշտ էլ եղել են, հիշում եմ, դեռ կոմունսիտների վախտը, երբ մտանք Բեռլին, դրսներում հատուկ սարքավորումներով լիմոնադ էին ծախում՝ էն որ բոլորը նույն կեղտոտ բաժակից էին խմում: Հիմա որ հիշում եմ, զգում եմ, թե ոնց էր խմելուց քիթս գազից խուտուտ գալիս:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.08.2013), VisTolog (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

  13. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդայիկ,մոդայիկ, որտև հիմի դաժե օդօրակիչներն են ժամանակակաից և դասական, տղամարդավայել, տղավարի ու սենց

    Դրա համար կարևոր չի դա կոնկրետ քեզ սազում ա թե չէ, կարևորը որ սաղ հագնում են, մոդա ա ուրեմ դու էլ պիտի հագնես:

    Իսկ եթե լուրջ, ապա միանշանակ հարմար, քանզի կյանքն առացն էդ էլ բարդ ա, մի հատել արհեստական դժվարություններ ստեղծելը անիմաստ ա

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

  15. #8
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծորակի պահով հեչ համաձայն չեմ: Նորերը շատ ավելի հարմար են: Հատկապես դուշի համար, որտեղ գրեթե միշտ նույն ջերմաստիճանն է պետք: Դիրքը մնում է ֆիքսված, մտնելիս պարզապես քաշում ես և ստանում պլյուս-մինուս քո ուզածը: Հին տարբերակով արի հիշի թե ինչքան պիտի բացեիր սառը, իսկ ինչքան տաքը, որ ուզածդ ջերմաստիճանը լիներ:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.08.2013), Jarre (13.08.2013), StrangeLittleGirl (13.08.2013), Անվերնագիր (13.08.2013), Նարե91 (13.08.2013), Ներսես_AM (13.08.2013)

  17. #9
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծիծակ կոշիկ կյանքում երկու անգամ եմ գնել իմ մոխրոտիկության պատճառով երբ շտապ փոքր համարի կոշիկ է հարկավոր եղել, իսկ ընտրությունը նախնադարյան քաղաքում բացակայել է, ու երևի մի շաբաթ եմ հագել, մինչև ոտքս Երևան ա ընկել, նորմալ բան եմ հայթայթել, իսկ այ ծորակների հարցում ինձ համար իդեալական են հենց երկրորդն ու երրորդը, շատ հարմար են, աչքիս սովորելու վրա է, ով ինչի սովոր է, դա է հավանում
    Ես նաև զզվում եմ, երբ մի գույնի ու մի ձևի հագուստ է դառնում մոդայիկ ու շուրջդ մարդիկ սկսում են «համազգեստով» շրջել, Երևանում այնքան աչք չի ծակում, որքան փոքր քաղաքներում:
    Ու ամենասարսափելին մոդայիկ հեռախոսներն են, լիքը մարդիկ գիտեմ, որ հեռախոսով բացառվում է ի-նետ մտնեն, sms գրել բնավ չգիտեն, բայց ստեղնաշարով հեռախոս են գնում:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.08.2013), Freeman (13.08.2013), Աթեիստ (13.08.2013), Նաիրուհի (13.08.2013), Նարե91 (13.08.2013), Նիկեա (13.08.2013), Վոլտերա (13.08.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Orange is the New Black/Նարնջագույնը սևից մոդայիկ է
    Հեղինակ՝ impression, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.01.2016, 23:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •