Մոդային չեմ հետևում: Իսկ եթե հետևում եմ անգամ, ուրեմն հարմար է, որ հետևում եմ: Կարևորը հարմար լինի:
Մոդային չեմ հետևում: Իսկ եթե հետևում եմ անգամ, ուրեմն հարմար է, որ հետևում եմ: Կարևորը հարմար լինի:
Հիմիկվա ծորակները ֆունկցիոնալ առումով շատ հարմար են ըստ իս, հենց ջուրը կարգավորելու հարցում, բայց դա ո՞ւմ ա պետք, եթե շարքից դուրս գալու հավանականությունը շատ ավելի մեծ ա, քան սովորական ծորակների դեպքում ա:
Կոկա Կոլա շաաաատ եմ սիրում, ու գազն էլ դուրըս գալիս ա... համով ա էդ անտերը ԻՀԿ իհարկե, բայց ո՞ւմ ա պետք էդ անտերը, եթե թույն ա, վնաս ա ու եսիմ ինչ զառմառ ա... սովետի ժամանակվա գազով ջրերեը ու լիմոնադները ինձ չի թվում, որ էդ կարգի վնասակար են էղել, քան էս անտերը... դե մերոնք են ասում, ես շատ իմանամ, թե չէ ես որ ծնվել եմ, երկու օր եմ սովետական միությունում ապրել , երկու օր անց անկախացել ենք
Ասել կուզեմ, որ էս ժամանակակից տեխնոլգիաները, կենցաղավորությունը մենակ առաջին հայացքից ա հարմար թվում, բայց որ մի քիչ խորանում ես, հասկանում ես, որ չէ՛, հեչ էլ համար չի.... յանի ամեն ինչ անում են, որ մարդկանց կյանքը հեշտացնեն, բայց էդ տենց չի, իրականում խաբում են մարդկանց ժո՛ղ:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ոնց որ թե ոչ մի բան մոդային հետեւելով չեմ անում: Կոլա-բան չեմ սիրում, գժվում եմ թունավոր, բայց էն ամենասովորական տանձի լիմոնադի համար, որովհետեւ մանկությանս համն է, ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց եմ իմ սովորական հեռախոսի փոխարեն օգտագործելու սենսորային էկրանով կամ QWERTY ստեղնաշարով հեռախոս, բրենդային խանութներում ինձ չեք տեսնի, եթե որեւէ մեկին չեմ ուղեկցում, բայց ընդունում էլ եմ, որ շատ բաներում գովազդն ազդում է վրաս:
Ուղղակի գովազդվող ապրանքից օգտվելու դեպքում գոնե գովազդի կարծիքն ունենում ես, իսկ երբ պիտի առաջին անգամ գնես մի բան, որի մասին գաղափար չունես, փորձարկումների հավես կամ հնարավորություն էլ չկա, ասում ես՝ լավ, էս մեկն առնեմ, գոնե անունը ծանոթ է
Ծամոնի կամ շոկոլադի ընտրության ժամանակ հաճախ եմ նոր բաներ փորձում, ու արդյունքում ոչ իմ հիմնական ծամոնը, ոչ էլ սիրելի կոնֆետները հաստատ գովազդի կամ մոդայի ազդեցությամբ չեն ընտրվել: Ոչ էլ մոդային դեմ գնալու, ի դեպ
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 13.08.2013, 13:48:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Լիլ, երկու հարցով առաջկելու եմ, սենսորը ոչ միայն մոդայի հարց ա, այլ՝ հարմարության, ես էլի իմ հեռախոսին մինչև վերջին շունչը չեմ դավաճանի, բայց հաջորդն անպայման սենսորային եմ ընտրելու, քանի որ ավելի հարմար ա ինձ համար: Հետո բրենդային խանութը դեռ չի նշանակում պարտադիր մոդայիկ, Հայաստանի բրենդային խանութներում անպայման նախորդ տարվա մոդայի հագուստն ա, իսկ այ ինձ համար cap ֆիրման ոչ թե բրենդի հարց է, այլ՝ իրենց դիզայներները ոնց որ ինձ անձամբ ճանաչեն, նույն կերպ Tommy Hilfiger ֆիրման, բայց ես ոչ մեկի, ոչ մյուսի մասին գովազդից չեմ լսել, մի անգամ պատահաբար գնել եմ, որակն ու դիզայնը էնքան են դուր եկել, որ սկել եմ էլի գնել ու արդեն բրենդային խանութից
Որտև ծնված օրից սովորել ես, որ Ջերմուկը պտի գազով լինի։ Ու առանց գազ առնվազն տարօրինակ համի բան ա։ Ճիշտ ա՝ սուբյեկտիվ հարց ա, բայց ընդհանուր առմամբ ջերմուկի համին ընտելանալը ժամանակ ա պահանջում ու բոլորը մանկուց ներշնչանքով ա համոզելով ա սովորում են ու սկսում ա դուր գալ։ Իսկ առանց գազի որ հիմա խմում ես, էլի դառնում ա նոր տարօրինակ խմիչք որի համին դեռ պետք ա ընտելանալ
Իմ կարծիքով գազը ոչ մեկին էլ հարմար չի օբյեկտիվորեն, բայց գազը խմիչքին «էֆեկտնիություն», էկզոտիկություն ա տալիս ու գովազդներում դրա վրա բոլոր գազավորված խմիչք արտադրողները շեշտ են դնում։
Բնական հյութերի գովազդը շատ ավելի քիչ ա։ Ու կոլայի գովազդը շա՜տ ավելի պրոֆեսիոնալ ա լինում սովորաբար, վրեն լիքը փող ծախսած, քան որևէ բնական հյութի գովազդ։ Կամ հլը կոլայի շշի ձևը համեմատի ցանկացած բնական հյութի ձևի հետ, էնքան սիրուն ա սարքած որ...
Էլ չեմ ասում, որ կոլայի բրենդը, լոգոն աշխարհի ամենահայտնի բրենդը/լոգոն ա։ Աշխարհի ցանկացած կետում ուր նայես կոլայի լոգոն ա մի տեղ կպցրած։
Ի դեպ, նույն օգտակարություն(հարմարություն) vs մոդայիկություն առումով ցանկացած ալկոհոլային խմիչքի շշի ձև ու ձևավորումը ծալած ունի ցանկացած բնական ոչ ալկոհոլային խմիչքի շշին։ Նաև դրա պատճառով մարդկանց ավելի շատ ալկոհոլն ա ձգում, քան բնական հյութերն ու ջրերը։
Նույնը սովորաբար վերաբերում ա նաև համապատասխան խմիչքների համար նախատեսված բաժակներին։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Պլանավորված մաշման մասին այ էս շատ հետաքրքիր կինոն նայի, կիմանաս ում են պետք
Անգլերեն
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Նարե91 (13.08.2013)
Բյուր, դե դու ունիկում ես:
Ի դեպ, գովազդ ասելով ես միայն հեռուստագովազդը նկատի չունեմ: Ընդհանուր առմամբ գովազդ ասելով հասկանում ենք նաև Խանութներում ու փողոցներում կպցված բոլոր պաստառները, վահանակները, խանութներում անցկացվող ակցիաներ, դեգուստացիաներ, ինչպես նաև երբ մարդիկ իրար պատմում, խորհուրդ են տալիս, կիսվում իրենց գնման լավ կամ վատ փորձով:
Ի դեպ, բնական հյութերը նույն զիբիլն են: Ծորակի ջրից լավ բան չկա: Արի ու տես ոչ ոք չի գովազդում: Դե երևի հնաոճ ա ծորակի ջուր խմելը:
Ժողովուրդ, հասկանալի ա, որ Աթեիստի նշած երկրորդ տիպի ծորակները ահագին առավելություն ունեն, ու որակի հարց էլ կա, բայց Աթեիստի ասածի մեջ շատ օբյեկտիվ հանգամանք կա. բրնակը նույն չափով պտտելու դեպքում երկրորդ տիպի ծորակները շա՜տ ավելի մեծ փոփոխություն են առաջացնում, քան առաջին տիպի ծորակները։ Որտև երկրորդի դեպքում ամբողջ դիապազոնը կես պտույտից էլ քիչ ա, իսկ առաջինի դեպքում սովորաբար մի քանի պտույտ ա լինում։
Օրինակ՝ երկրորդի դեպքում բռնակի ծայրը կես սանտիմ աջ կամ ձախ անես` էականորեն ջերմաստիճանը կփոխվի։ Հետևաբար շատ զգույշ պիտի շարժես։ Իսկ առաջին տիպի ծորակով սովորաբար մի կես պտույտ պիտի անես որ նույն էֆեկտը լինի։ Նենց որ, արխային շարժում ես՝ առանց վախենալու, որ հեսա միանգամից կվառվես կամ կսառես։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 13.08.2013, 14:51:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Ի դեպ, ինձ միշտ հետաքրքրել ա. էն որ հիմիկվա լվացարանի ծորակների «քթերը» շատ կարճ են ու ջրի շիթը ոչ թե լվացարանի մեջտեղում ա լինում այլ լվացարանի դիմացի պատին շատ մոտ ու լվացվելուց ձեռքերդ կպնում են լվարանի պատին, էդ մենակ ինձ ա՞ անհարմար։
Ու մեկ էլ որ ծորակը ֆիքսած ա ու աջ ու ձախ շարժելու հնարավորություն չունի։ «Հին դարերի» ծորակները նշածս երկու հարցում էլ ավելի հարմար էին։
Հ. Գ.
Աչքիս էս ծորակների ինդուստրիան լուրջ ռեֆորմների կարիք ունի
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշ ջան, իհարկե սովորելու ֆակտորը կա: Բայց դա մոդայի հետ կապ չունի:
Թե չէ նույն հաջողությամբ կարելի ա ասել, որ եփած ուտելիք ուտելը մոդա ա (ի դեպ հումակերները տենց էլ կասեն), որ ջուրը բաժակով խմելը մոդա ա, որ ուտելիքն ափսեի մեջ դնելը մոդա ա, որ կարտոֆիլը կլպած ուտելը մոդա ա և այլն: Սրանցից յուրաքանչյուրն էլ տենց ենք անում, որտև տենց սովորել ենք, սովորած չլինենք, կարտոֆիլը չէինք կլպի, ջուրը ծորակից կխմեինք, ուտելիքն ափսեի մեջ չէինք դնի, ընդհանրապես չէինք եփի ու տենց բաներ: Բայց դա մոդայի հետ կապ չունի:
Համաձայն եմ, որ բնական հյութերի գովազդն ավելի քիչ ա, մնացածը... եսիմ... ավելի շուտ սովորելու հարց ա, ոչ թե կոլայի լոգոն շատ լավն ա, իրականում միջին վիճակագրական լոգո ա, ուղղակի լավ փիառված, նույն կերպ շշերը, եսիմ ինչ դիզայն չեն, ուղղակի էլի լավ փիառված են, թե չէ պակաս դիզայններ չեն սրանք.Բնական հյութերի գովազդը շատ ավելի քիչ ա։ Ու կոլայի գովազդը շա՜տ ավելի պրոֆեսիոնալ ա լինում սովորաբար, վրեն լիքը փող ծախսած, քան որևէ բնական հյութի գովազդ։ Կամ հլը կոլայի շշի ձևը համեմատի ցանկացած բնական հյութի ձևի հետ, էնքան սիրուն ա սարքած որ...
Էլ չեմ ասում, որ կոլայի բրենդը, լոգոն աշխարհի ամենահայտնի բրենդը/լոգոն ա։ Աշխարհի ցանկացած կետում ուր նայես կոլայի լոգոն ա մի տեղ կպցրած։
Ի դեպ, նույն օգտակարություն(հարմարություն) vs մոդայիկություն առումով ցանկացած ալկոհոլային խմիչքի շշի ձև ու ձևավորումը ծալած ունի ցանկացած բնական ոչ ալկոհոլային խմիչքի շշին։ Նաև դրա պատճառով մարդկանց ավելի շատ ալկոհոլն ա ձգում, քան բնական հյութերն ու ջրերը։
Նույնը սովորաբար վերաբերում ա նաև համապատասխան խմիչքների համար նախատեսված բաժակներին։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ