User Tag List

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 214 հատից

Թեմա: 10 քայլ սեփական կարբոնային ոտնահետքը փոքրացնելու համար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    10 քայլ սեփական կարբոնային ոտնահետքը փոքրացնելու համար

    Մտածեցի պիտի որ հետաքրքիր լինի ակումբցիների համար:

    Ինտերնետում կա շատ հարմար կալկուլյատոր, որի օգնությամբ կարող եք հաշվել ձեր կարբոնային ոտնահետքը ու համեմատել Հայաստանի ու աշխարհի միջինի ու թիրախային չափսի հետ (որը կկանխի գլոբալ տաքացումը):

    2011թ-ի համար իմը 6.40 տոննա էր, երբ Հայաստանի բնակչի համար միջինը 1.21 տոննա է: Զարգացած երկրների համար այս թիվը 11 տոննա է: Ներկայումս աշխարհի միջինը 4 տոննա է: Գլոբալ տաքացման դեմ պայքարի համար այս թիվը պետք է իջեցնել 2 տոննայի:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (11.08.2013), boooooooom (11.08.2013), Chuk (11.08.2013), ivy (11.08.2013), Lílium (11.08.2013), Moonwalker (11.08.2013), Հարդ (12.09.2013), Ուլուանա (11.08.2013), Տրիբուն (11.08.2013)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Գնեք օրգանական ու տեղական (0 կիլոմետրանոց) մթերքներ: Հնարավորության դեպքում ընտրեք օրգանական ու տեղական արտադրության սննդամթերք: Արտասահմանից ներկրված ապրանքները իրենց հետ կրում են տրանսպորտի ու փաթեթավորման հսկայական կարբոնական ոտնահետք:

    2. Ուշադրություն դարձրեք փաթեթավորմանը: Ընտրեք մինիմալ փաթեթավորում ունեցող կամ առանց փաթեթավորման ապրանքներ: Սուպերմարկետներից գնումներ կատարելիս հրաժարվեք պլաստիկ տոպրակներից, ձեր հետ բերեք բազմանգամյա օգտագործման տոպրակներ:

    3. Հրաժարվեք շշալցված ջրից: Շշալցված ջրերը գլոբալ տաքացման ամենամեծ չարիքներից մեկն են, որոնց բաղադրությունն ու մաքրությունը ոչ մի բանով չի տարբերվում ծորակի ջրի բաղադրությունից ու մաքրությունից: Եթե գումարենք իրար շշալցված ջրի շշալցման, փաթեթավորման ու տրանսպորտի կարբոնային ոտնահետքը հսկայական թիվ կստացվի: Փոխարենը հնարավորության դեպքում օգտվեք միայն ծորակի ջրից: Ձեր հետ կրեք բազմանգամյա օգտագործման ջրի շիշ:

    4. Ծառ տնկեք: Առանց մեկնաբանություան

    5. Փոխեք տան լուսավորման համակարգը: Տան բոլոր լամպերը փոխարինեք էլեկտրախնայող LED կամ ցերեկային լամպերով, բացի գլոբալ տաքացման դեմ պայքարելուց նաև լիքը փող կխնայեք:

    6. Կարգավորեք օդորակիչն ու գազի կաթսան: Յուրաքանչյուր ցելսիուսի աստիճանը էական է թե ձեր դրամապանակի պարունակության, թե կարբոնային արտանետումների նվազեցման համար:

    7. Օգտվեք ուղիղ չվերթներից: Հնարավորության դեպքում օգտվեք միայն ուղիղ չվերթներից, ավիաինդուստրիան ամենաշատ արտանետումներ ունեցող տրանսպորտային միջոցն է:

    8. Հոսանքից անջատեք էլեկտրական սարքավորումները: Երբ չեք օգտագործում, հոսանքից անջատեք բոլոր էլեկտրական սարքավորումները, քանի որ նույնիսկ այդ ժամանակ նրանք էլեկտրականություն են օգտագործում:

    9. Հրաժարվեք ավտոմեքենայից: Օգտագործեք քարփուլինգ, քարշեյրինգ, գնացք, հասարակական տրանսպորտ, սկուտեր, հեծանիվ կամ քայլեք:

    10. Կրճատեք, վերամշակեք, վերաօգտագործեք:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.08.2013, 03:53:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.08.2013), boooooooom (11.08.2013), Chuk (11.08.2013), Freeman (11.08.2013), ivy (11.08.2013), Lílium (11.08.2013), Moonwalker (11.08.2013), Valentina (11.08.2013), Հարդ (12.09.2013), Նաիրուհի (11.08.2013), Նիկեա (11.08.2013), Ուլուանա (11.08.2013), Տրիբուն (11.08.2013)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ թեմա է ։

    Շատերիդ դուր չի գա, բայց դե մի կարևոր կետ էլ ես ավելացնեմ .

    11. Հրաժարվեք մսեղեն ու ընդհանրապես կենդանական ծագման սննդամթերք սպառելուց կամ գոնե աշխատեք հնարավորինս նվազեցնել։

    Ներկայումս մարդու սպառման համար կենդանիների բուծումը զարգացած արդյունաբերական երկրներում կազմում է ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40%–ը։ Արոտավայրերը զբաղեցնում են երկրագնդի ցամաքի 26%–ը, իսկ անասնակերի արտադրության համար օգտագործվում է բոլոր վարելահողերի մոտ մեկ երրորդը։ Համաձայնեք, որ լուրջ թվեր են։

    Իսկ ընդհանրապես հատուկ մարդու սպառման համար կենդանիների բուծումը մի շարք պատճառներով ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնում երկրագնդի համար. արոտավայրերի շահագործում, կենդանիներին կերակրելու համար ծախսվող մեծ քանակությամբ բերք, ջրային ռեսուրսներ, ջրային միջավայրերի աղտոտում մորթված կենդանիների թափոններով և այլն։ Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք դրա վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա գտնել ինտերնետում, թեև կարծում եմ՝ պատկերն ընդհանուր առմամբ պիտի որ պարզ լինի գրածիցս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (11.08.2013), Հարդ (12.09.2013), Նիկեա (11.08.2013), Ռուֆուս (11.08.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    11. Հրաժարվեք մսեղեն ու ընդհանրապես կենդանական ծագման սննդամթերք սպառելուց կամ գոնե աշխատեք հնարավորինս նվազեցնել։

    Ներկայումս մարդու սպառման համար կենդանիների բուծումը զարգացած արդյունաբերական երկրներում կազմում է ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40%–ը։ Արոտավայրերը զբաղեցնում են երկրագնդի ցամաքի 26%–ը, իսկ անասնակերի արտադրության համար օգտագործվում է բոլոր վարելահողերի մոտ մեկ երրորդը։ Համաձայնեք, որ լուրջ թվեր են։

    Իսկ ընդհանրապես հատուկ մարդու սպառման համար կենդանիների բուծումը մի շարք պատճառներով ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնում երկրագնդի համար. արոտավայրերի շահագործում, կենդանիներին կերակրելու համար ծախսվող մեծ քանակությամբ բերք, ջրային ռեսուրսներ, ջրային միջավայրերի աղտոտում մորթված կենդանիների թափոններով և այլն։ Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք դրա վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա գտնել ինտերնետում, թեև կարծում եմ՝ պատկերն ընդհանուր առմամբ պիտի որ պարզ լինի գրածիցս։
    Դե որ էսքան խորացանք, ոչ մեկինդուր չի գա, բայց մի կետ էլ ես ավելացնեմ

    12. Սպանեք Ձեզ, փկեք աշխարհը

    Ներկայումս երկրի գրեթե բոլոր ռեսուրսների գրեթե 100 տոկոսը օգտագործվում է մարդկան կարիքները բավարարելուն: Համաձայնվեք, լուրջ թվեր են:

    Մարդու կյանքի համար մեծ ռեսուրներ են վատնվոմ և այն ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնոմ երկրագնդի համար, ու շուտով (հուսամ) նաև այլ մոլորակների:

    Ինչու՞ նվազեցնել կարբոնային հետքը, եթե կարելի է վերացնել այն:
    The cake is a lie.

  8. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.08.2013), armen9494 (11.08.2013), boooooooom (11.08.2013), Chilly (12.08.2013), Chuk (11.08.2013), enna (11.08.2013), Moonwalker (11.08.2013), Rammstein (11.08.2013), Rhayader (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Աթեիստ (11.08.2013), Ամպ (11.08.2013), Անվերնագիր (12.08.2013), Արամ (11.08.2013), Ձայնալար (11.08.2013), Մուշու (08.07.2015), Նաիրուհի (11.08.2013), Նիկեա (11.08.2013), Շինարար (11.08.2013), Վոլտերա (11.08.2013)

  9. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանայի գրառումը կշնորհակալեի, եթե չօգտագործվեր «ընդհանրապես կենդանական ծագման սննդամթերք» արտահայտությունը։

    Եթե մսամթերքի արտադրության հարցը չլինի, արոտավայրերն զգալիորեն կկրճատվեն, բնությունն էլ ավելի քիչ կաղտոտվի, բայց կենդանական ծագման այլ մթերքներից հրաժարվելն աբսուրդ եմ համարում։ Համենայն դեպս նշեմ, որ «աբսուրդ» բառը չէր վերաբերում էն մարդկանց, ովքեր առողջ սնվելու իրենց ձգտման արդյունքում կամովի հրաժարվում են կենդանական ծագման մթերքներից։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Աթեիստ (11.08.2013), Տրիբուն (11.08.2013)

  11. #6
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Freeman, էս էլ որերորդ անգամ ուզում եմ վարկանիշ տալ, չի ստացվում
    Իրականում, եթե կատակը մի կողմ դնենք, մենք նույն մոլորակը կարող ենք էնքան սիրուն ու հարմարավետ դարձնել, որ բոլորին թվա, թե դրախտ են ընկել, բայց քանի որ մենք կեղծ արժեքների վրա հիմնված հասարակություն ենք, ամենալավ տարբերակը մարդկանց երկրից վերացնելն է, այլմոլորակայինների աչքն էլ լույս, պատրաստի մոլորակ կունենան, մի քիչ վթարային վիճակում, բայց դեռ ռեսուրսներով հարսուստ: Կամ կարող ենք արժեքների վերաբաշխում անել, ինչն էլ աբրա-կադաբրայով չի լինում, պետք է աստիճանաբար լինի ու արդյունք չտեսնող ագիտատորները ոչ թե պիտի թևաթափ լինեն, այլ՝ ավելի համառեն ու ոչ թե ագիտացիան անեն միայն գիտակից ու լուրջ մարդկանց շրջանում, ովքեր դա հաստատ կհասկանան, այլև՝ ամենուր...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.08.2013), Մուշու (07.07.2015), Նաիրուհի (11.08.2013), Նիկեա (11.08.2013)

  13. #7
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Freeman, էս էլ որերորդ անգամ ուզում եմ վարկանիշ տալ, չի ստացվում
    Իրականում, եթե կատակը մի կողմ դնենք, մենք նույն մոլորակը կարող ենք էնքան սիրուն ու հարմարավետ դարձնել, որ բոլորին թվա, թե դրախտ են ընկել, բայց քանի որ մենք կեղծ արժեքների վրա հիմնված հասարակություն ենք, ամենալավ տարբերակը մարդկանց երկրից վերացնելն է, այլմոլորակայինների աչքն էլ լույս, պատրաստի մոլորակ կունենան, մի քիչ վթարային վիճակում, բայց դեռ ռեսուրսներով հարսուստ: Կամ կարող ենք արժեքների վերաբաշխում անել, ինչն էլ աբրա-կադաբրայով չի լինում, պետք է աստիճանաբար լինի ու արդյունք չտեսնող ագիտատորները ոչ թե պիտի թևաթափ լինեն, այլ՝ ավելի համառեն ու ոչ թե ագիտացիան անեն միայն գիտակից ու լուրջ մարդկանց շրջանում, ովքեր դա հաստատ կհասկանան, այլև՝ ամենուր...
    Քո տեղը տվել են
    The cake is a lie.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.08.2013), Moonwalker (11.08.2013)

  15. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե որ էսքան խորացանք, ոչ մեկինդուր չի գա, բայց մի կետ էլ ես ավելացնեմ

    12. Սպանեք Ձեզ, փկեք աշխարհը

    Ներկայումս երկրի գրեթե բոլոր ռեսուրսների գրեթե 100 տոկոսը օգտագործվում է մարդկան կարիքները բավարարելուն: Համաձայնվեք, լուրջ թվեր են:

    Մարդու կյանքի համար մեծ ռեսուրներ են վատնվոմ և այն ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնոմ երկրագնդի համար, ու շուտով (հուսամ) նաև այլ մոլորակների:

    Ինչու՞ նվազեցնել կարբոնային հետքը, եթե կարելի է վերացնել այն:
    Ֆրիմեն ջան, աշխարհը փորձում ենք փրկել նախ և առաջ մարդու, ինչպես նաև մյուս շնչավոր արարածների համար, հետևաբար առաջարկդ, իմ համեստ կարծիքով, էնքան էլ տեղին չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա է ։

    Շատերիդ դուր չի գա, բայց դե մի կարևոր կետ էլ ես ավելացնեմ .

    11. Հրաժարվեք մսեղեն ու ընդհանրապես կենդանական ծագման սննդամթերք սպառելուց կամ գոնե աշխատեք հնարավորինս նվազեցնել։

    Ներկայումս մարդու սպառման համար կենդանիների բուծումը զարգացած արդյունաբերական երկրներում կազմում է ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40%–ը։ Արոտավայրերը զբաղեցնում են երկրագնդի ցամաքի 26%–ը, իսկ անասնակերի արտադրության համար օգտագործվում է բոլոր վարելահողերի մոտ մեկ երրորդը։ Համաձայնեք, որ լուրջ թվեր են։

    Իսկ ընդհանրապես հատուկ մարդու սպառման համար կենդանիների բուծումը մի շարք պատճառներով ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնում երկրագնդի համար. արոտավայրերի շահագործում, կենդանիներին կերակրելու համար ծախսվող մեծ քանակությամբ բերք, ջրային ռեսուրսներ, ջրային միջավայրերի աղտոտում մորթված կենդանիների թափոններով և այլն։ Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք դրա վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա գտնել ինտերնետում, թեև կարծում եմ՝ պատկերն ընդհանուր առմամբ պիտի որ պարզ լինի գրածիցս։
    Իհարկե, կերեք գենետիկ մոդիֆիկացված ու ֆիտոէստրոգեններով հարուստ սննդամթերք, որը ձեզ կդարձնի իներտ ու իմպոտենտ ու չաղ: Բացի դրանից, հենց բուսական սննդամթերքի մշակումը ներկայումսամենավտանգավորն է բնության համար, քանի որ այդ ընթացքում կիրառվող ազոտական պարարտանութերն ու պեստիցիդներն աղտոտում են հողը, ստորգետնյա ջրերը, հասնում են մինչև օվկիանոս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (11.08.2013), Rammstein (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Վոլտերա (11.08.2013), Տրիբուն (11.08.2013)

  18. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, կերեք գենետիկ մոդիֆիկացված ու ֆիտոէստրոգեններով հարուստ սննդամթերք, որը ձեզ կդարձնի իներտ ու իմպոտենտ ու չաղ: Բացի դրանից, հենց բուսական սննդամթերքի մշակումը ներկայումսամենավտանգավորն է բնության համար, քանի որ այդ ընթացքում կիրառվող ազոտական պարարտանութերն ու պեստիցիդներն աղտոտում են հողը, ստորգետնյա ջրերը, հասնում են մինչև օվկիանոս:
    Կենդանական ծագման սննդամթերք չուտելը անպայմանորեն նշանակում էր գենետիկորեն մոդիֆիկացված ու ֆիտոէստրոգեններով հարուստ սննդամթերք ուտել, հա՞։ Հետաքրքիր է, իմ գրած ո՞ր մտքից էր դա հետևում ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (11.08.2013)

  20. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենդանական ծագման սննդամթերք չուտելը անպայմանորեն նշանակում էր գենետիկորեն մոդիֆիկացված ու ֆիտոէստրոգեններով հարուստ սննդամթերք ուտել, հա՞։ Հետաքրքիր է, իմ գրած ո՞ր մտքից էր դա հետևում ։
    Բուսական մթերքի բացարձակ մեծամասնությունն իրենից GMO է ներկայացնում: Ֆիտոէստրոգենով հարուստ սննդամթերք են, ասենք, սոյան, յամը, վարսակը, լոբին, նուռը, խնձորը, գազարը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. #12
    Լիարժեք անդամ Brian_Boru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2011
    Տարիք
    34
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, կերեք գենետիկ մոդիֆիկացված ու ֆիտոէստրոգեններով հարուստ սննդամթերք, որը ձեզ կդարձնի իներտ ու իմպոտենտ ու չաղ: Բացի դրանից, հենց բուսական սննդամթերքի մշակումը ներկայումսամենավտանգավորն է բնության համար, քանի որ այդ ընթացքում կիրառվող ազոտական պարարտանութերն ու պեստիցիդներն աղտոտում են հողը, ստորգետնյա ջրերը, հասնում են մինչև օվկիանոս:
    1. Գենմոդիֆիկացված մթերքը վնասակար չի, դա միֆ ա: Ու չի դարձնում «իմպոտենտ, իներտ ու չաղ»:
    2. Հենց պեստիցիdներ ու ինսեկտիցիդների քանակի նվազեցման պատճառով է կատարվում գենմոդիֆիկացիան (և այլ պատճառներով՝ օգտակար նյութերի քանակը բարձրացնելու ևն):
    Non-militant atheist.

    "Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (14.08.2013)

  23. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Brian_Boru-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Գենմոդիֆիկացված մթերքը վնասակար չի, դա միֆ ա: Ու չի դարձնում «իմպոտենտ, իներտ ու չաղ»:
    Ահա, կա տենց բան: Առայժմ որևէ գիտական հետազոտություն ո՛չ հաստատում, ո՛չ հերքում ա դրանց վնասակարությունը

  24. #14
    Լիարժեք անդամ Brian_Boru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2011
    Տարիք
    34
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա է ։

    Շատերիդ դուր չի գա, բայց դե մի կարևոր կետ էլ ես ավելացնեմ .

    11. Հրաժարվեք մսեղեն ու ընդհանրապես կենդանական ծագման սննդամթերք սպառելուց կամ գոնե աշխատեք հնարավորինս նվազեցնել։


    Ներկայումս մարդու սպառման համար կենդանիների բուծումը զարգացած արդյունաբերական երկրներում կազմում է ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40%–ը։ Արոտավայրերը զբաղեցնում են երկրագնդի ցամաքի 26%–ը, իսկ անասնակերի արտադրության համար օգտագործվում է բոլոր վարելահողերի մոտ մեկ երրորդը։ Համաձայնեք, որ լուրջ թվեր են։

    Իսկ ընդհանրապես հատուկ մարդու սպառման համար կենդանիների բուծումը մի շարք պատճառներով ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնում երկրագնդի համար. արոտավայրերի շահագործում, կենդանիներին կերակրելու համար ծախսվող մեծ քանակությամբ բերք, ջրային ռեսուրսներ, ջրային միջավայրերի աղտոտում մորթված կենդանիների թափոններով և այլն։ Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք դրա վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա գտնել ինտերնետում, թեև կարծում եմ՝ պատկերն ընդհանուր առմամբ պիտի որ պարզ լինի գրածիցս։
    Ուլուանա, դուք իսկապես կարծում եք, որ միս չուտելով օգգնում եք կենդանիներին: Ուղղակի հետաքրքիր ա: Իսկ առողջ մրգերն ու բանջարեղենը, որ, կարծում եմ, օգտագործում, ինչպե՞ս են ստացվում: Եվ դրանց աճեցման արտերն ու հողերը ինչի՞ (կամ ու՞մ) հաշվին են մշակվում:
    Non-militant atheist.

    "Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский

  25. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Brian_Boru-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առողջ մրգերն ու բանջարեղենը, որ, կարծում եմ, օգտագործում, ինչպե՞ս են ստացվում: Եվ դրանց աճեցման արտերն ու հողերը ինչի՞ (կամ ու՞մ) հաշվին են մշակվում:
    Էկոլոգիական բուրգի օրենքին ծանո՞թ եք։ Դրանից մասնավորապես հետևում ա, որ միավոր զանգվածի միս ստանալու համար շատ ավելի մեծ զանգվածով բուսական սնունդ ու էներգիա ա ծախսվում։
    Հա ու մեկ էլ, բույսերը չեն տռում Բույսերը, ի տարբերություն անասունների, ոչ թե թթվածին են կլանում ու ածխաթթու գազ արտանետում, այլ հակառակը՝ կլանում են ածխաթթու գազ ու սինթեզում են թթվածին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (14.08.2013)

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  4. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57
  5. Երբ մարդու համար անտանելի է սեփական գեղեցկությունը…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 16.06.2008, 12:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •