User Tag List

Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 214 հատից

Թեմա: 10 քայլ սեփական կարբոնային ոտնահետքը փոքրացնելու համար

  1. #151
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ, բայց իսկականից Հոլանդիայում մարդիկ հեծանիվ են քշում ու գնացք նստում ֆութպրինտը քչացնելու համար Իհարկե, ԱՄՆ-ում ապրողի ուղեղը չի մտնի, բայց իսկապես տենց ա: Նայի, ամեն անգամ գնացքի տոմս առնելիս գրվում ա, թե էդ ճամփորդությունն ինչքան արտանետում ա անելու ու դա ինչքանով ա փոքր ավտոմեքենայի համեմատ: Ու մեկ էլ էստեղ վարորդական իրավունք ստանալը շատ թանկ ա հենց դրա համար, որ մարդիկ չուզենան ստանալ: Եթե տեսնում են, որ կարան հեծանիվով, գնացքով ու այլ միջոցներով հասնել իրանց ուզած տեղը, էլ ինչի՞ մի քանի հազար եվրո ծախսեն վարորդական իրավունքի համար, հետո էլ լիքը-լիքը գումարներ վճարեն մեքենայի հետ կապված ծախսերի վրա (պարկինգն ու հարկերը ահագին բարձր են): Դու պատճառահետևանքային կապը սխալ ես տեսնում: Էստեղ մարդիկ հեծանիվ քշում են ոչ թե որովհետև տարածությունները փոքր են (փոքր չեն, եթե քաղաքում չես ապրում), այլ որովհետև պետությունը բոլոր տեսակի պայմաններ ստեղծել ա դրա համար ու խրախուսում ա: Իսկ քո պետությունը դա չի անում, հասկանու՞մ ես: Ասում ես՝ գնացքները ձեռնտու չեն, ուրեմն հարմար չեն սարքած, իսկ պետությունդ չի մտածում հարմարացնելու մասին: Էստեղ նույնիսկ ժամանակի առումով ա գնացքն ավելի հարմար:
    Հետաքրքիր է, ինչու՞ ես գրում, եթե վստահ ես, որ ուղեղս չի մտնելու …ճ Ուղեղս մտավ այն, որ մարդիկ, առանց պատկերացնելու սիրում են վիճել, առանց Ամերիկան ու ամերիկացիներին տեսնելու համարում են որ ամերկացիք դեբիլ են ու էկոլոգիայից ու տնտեսությունից բան չեն հասկանում...
    Si vis pacem, para bellum

  2. #152
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես չեմ ասում՝ չեն հասկանում: Լավ էլ հասկանում են, բայց ապրում են նենց, ոնց որ դա իրանց չի վերաբերում: Լավ էլ էկոլոգիական քարոզներ են տանում մյուս պետություններում, հատկապես մեզ նման ճ կլասի Հայաստաններում: Ու դա մենակ էկոլոգիային չի վերաբերում: Լիքը ուրիշ հարցերում էլ եքա քարոզներ են տանում «բայց մեկ ա մեզ չի վերաբերում» սկզբունքով:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Brian_Boru (14.08.2013)

  4. #153
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս, ես չեմ ուզում առհասարակ բանավիճլ ոչ մեկի հետ այս հարցի շուրջ, քանզի բազմաթիվ և հակասական կարծիքներ կան այս հարցի վերաբերյալ, նույնիսկ մասնագետների միջև:
    Միայն գոնե մի կարծիքի շուրջ, բոլոր այս խնդիրով զբաղվողները, հետազոտողները, իրար հետ համակարծիք են, և դա այն է, որ մարդկության կողմից մթնոլորտ արտանետված ածխաթթու գազը կազմում է ընդհամենը 3-ից, 4%, ընդհանուր բնության կողմից արտանետած ածածխաթթու գազի չափաբաժնի մեջ:
    Սրա մեջ մտնում է ամբողջ կենդանական աշխարհի շնչելը, ցեմենտի արտադրությունը, վառծ նավթը, անասնաբուծությունը, ... :

    Եթե քեզ հետաքրքիր է, ես կարող եմ ներկայացնել իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ:

    Իմ կարծիքով տևական գլոբալ տաքացում չի կարող տեղի ունենալ, և առհասարակ շատերին թվում է, թե գլոբալ տաքացումը, դա ամբողջ երկրի մակերեսի տաքացումն է, սակայն այդպես չէ: Դա տեղային բնույթ է կրում, մի տեղ իջնում է ջերմաստիճանը, մյուս տեղը բարձրանում, սակայն ընդհանուր երկրի ջերմաստիճանի միջին ցուցանիշը ընդհանուր առմամբ բարձրանում է: Եթե դու հարցնես երկար ժամանակ եվրոպայում ապրած մարդկանց, կհամոզվես, որ իրենք հակառակն են պնդում, որ այնտեղ անհամեմատ ցրտել է, և ձմեռները ավելի խստաշունչ է դառձել, իսկ ամառները ավելի կարճ:
    Իսկ ահա ես, կարող եմ պնդել, որ իրոք եղանակները անհամեմատ տաքացել են, քանի որ ես ապրում եմ մեկ այլ վայրում:
    Այս ամենը կապված է գոլֆստրիմի հետ, քանի որ գոլֆստրիմն է տաք հոսանքներ մատակարարում եվրոպային, իսկ հիմա գոլֆստրիմը գրեթե կանգնել է, և այլևս տաք հոսանքներ չի սնուցում եվրոպային: Իսկ պատճառը ջրերի մակարդակի բարձրացումն է:
    Երկրի ջերմաստիճանը կարգավորում են օվկյանոսները: Սա մի մեծ համակարգ է, որը անխափան գործում է միլիոնավոր տարիներ:
    Երկիր մոլորակում ցիկլային տեղի է ունենում սառցե ժամանակաշրջան:
    Սառցե ժամանակաշրջանում, ջրերի մակարդակը իջնում է, բնականաբար երբ իջնում է ջրերի մակարդակը, ավելի քիչ գոլորշացում է տեղի ունենում: Մթնոլորտում սկսում է պակասել այրոզոլի քանակությունը, և սկսում է աճել ածխաթթու գազը, որը անրադառնում է մոլորակին, և մոլորակի միջին ջերմաստիճանը սկսում է կամաց կամաց բարձրանալ:
    Ջերմաստիճանի բարձրանալուն զուգընթաց սկսում է հալվել սառույցները և բարձրանում է ջրերի մակարդակը, տեղի է ունենում անհամեմատ ավելի շատ գոլորշիացում, որը կամաց կամաց բերում է մթնոլորտի սառեցման, որն էլ իր հերթին անրադառնում է երկրի մակերեսին, այսինքը երկրի մակերեսը սկսում է սառել:
    Եվ այսպես շարունակ, շրջանաձև, տարբեր հաճախականությամբ, անընդհատ կրկնվում է նույն փուլը: Սառույցների հալվել, մեծ քանակի գոլորշացում... բլա, բլա:
    Այս ամենը բավականին տևական ցիկլ է, և մենք մեր կյանքի ընթացքում չենք կարող տեսնել ամբողջ ցիկլը:
    Մի խոսքով, ինձ թվում է, որ ամեն բան հավասարակշռության մեջ է:
    Եվ ես ավելի շատ հակված եմ այս կարծիքին:
    Իսկ այս գլոբալ տաքացումը, իմ կարծիքով, մեր մոլորակին տանում է դեպի մոտալուտ գլոբալ սառեցման:

    Ռուֆուս ջան, դու կարող էս չնդունել իմ կարծիքը, ես չեմ պնդում, որ իմ կարծիքն է ճիշտը, մի գուցէ ես սխալվում եմ, և որոշ ժամանակ հետո ես փոխեմ իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ, բայց առայժմ այսպես եմ մտածում:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  5. #154
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերևինն եմ նայել… Բա ներքևում շատ մեծ թիվ ա
    13,5

    խայտառակ եղանք

  6. #155
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա էտ մոլորակների թիվը յանիմ ի՞նչ ա որ

  7. #156
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ ասում՝ չեն հասկանում: Լավ էլ հասկանում են, բայց ապրում են նենց, ոնց որ դա իրանց չի վերաբերում: Լավ էլ էկոլոգիական քարոզներ են տանում մյուս պետություններում, հատկապես մեզ նման ճ կլասի Հայաստաններում: Ու դա մենակ էկոլոգիային չի վերաբերում: Լիքը ուրիշ հարցերում էլ եքա քարոզներ են տանում «բայց մեկ ա մեզ չի վերաբերում» սկզբունքով:
    սխալ ես ասում Բյուր…

  8. #157
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ ասում՝ չեն հասկանում: Լավ էլ հասկանում են, բայց ապրում են նենց, ոնց որ դա իրանց չի վերաբերում: Լավ էլ էկոլոգիական քարոզներ են տանում մյուս պետություններում, հատկապես մեզ նման ճ կլասի Հայաստաններում: Ու դա մենակ էկոլոգիային չի վերաբերում: Լիքը ուրիշ հարցերում էլ եքա քարոզներ են տանում «բայց մեկ ա մեզ չի վերաբերում» սկզբունքով:
    Դե դու նաև կպնդես, որ Հայաստանի էլոկոլոգիան ավելի լավ վիճակում է քան ԱՄՆ-ինը... Բյուր ջան, անհիմն բաներ ես ասում, ինձ թվում է, ուղղակի նագատիվ ես տրամադրված, կամ տրամադրվցված ամերկայի հանդեպ, հասկանալի է… Աշխարհում ընդունված մոդա է ամերկացիքին չսիրելը, ես էլ իրենց չեմ սիրում
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 13.08.2013, 21:05:
    Si vis pacem, para bellum

  9. #158
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էտ մոլորակների թիվը յանիմ ի՞նչ ա որ
    Էդքան մոլորակ ա պետք, որ քեզ նման գիշատիչի պահանջները բավարարի:

    Հ.Գ. Իմը՝ 15.54 կամ 3.08 մոլորակ :tupoy_yankee
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 13.08.2013, 21:21:
    Si vis pacem, para bellum

  10. #159
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե դու նաև կպնդես, որ Հայաստանի էլոկոլոգիան ավելի լավ վիճակում է քան ԱՄՆ-ինը... Բյուր ջան, անհիմն բաներ ես ասում, ինձ թվում է, ուղղակի նագատիվ ես տրամադրված, կամ տրամադրվցված ամերկայի հանդեպ, հասկանալի է… Աշխարհում ընդունված մոդա է ամերկացիքին չսիրելը, ես էլ իրենց չեմ սիրում
    Ես Հայաստանի հետ չեմ համեմատում, Նիդեռլանդների հետ եմ համեմատում: Ու էստեղ միանշանակ հաստատ էկոլոգիան ավելի լավ վիճակում ա: Որոշակի ջանքերի արդյունքում չի բացառվում, որ Հայաստանինն էլ ավելի լավանա, քան ԱՄՆ-ինը:

    Ես ամերիկացիքին սիրում եմ Բրեդբերիի ու Հեմինգուեյի տեսքով, արխային:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (14.08.2013)

  12. #160
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես տեխնիկայի նվաճումներով հագեցած, այսպես ասած զարգացած երկրները երկրագնդի էկոլոգիան ամենաշատն են ցխում։ Հա, իրանք իրանց երկրները համեմատաբար մաքուր են պահում, բայց թքած, թե իրանց iphone ու թանկարժեք մեքենա ունենալու համար Ճ կարգի երկրներում բնություն ա ցխվում, չնայած որ հենց էդ Ճ կարգի երկրների բնակիչները էդ տեխնիկական նվաճումներից հիմնականում չեն օգտվում։ Ուղղակի եթե եվրոպացիք իրանց խղճի ձենը կտրելու համար կամ գուցե մանրից ջոկելու պատճառով, որ երկրի ռեսուրսները անսպառ չեն, սկսել են էներգախնայող լամպ, հեծո–մեծո թիթիզություններ անել, ապա ամերիկացիք մինչև վերջերս թքած են ունեցել տենց բաների վրա։ Նոր–նոր սկսում են տենց էկո–մեկո բաներ մտածել։ Մինչև հիմա իրանց դպրոցում սովորացրել են, որ ինչքան շատ ապրանք առնեն էնքան բարի գործ են անում, որովհետև նպաստում են տնտեսության զարգացմանը
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 13.08.2013, 22:28:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (13.08.2013)

  14. #161
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես տեխնիկայի նվաճումներով հագեցած, այսպես ասած զարգացած երկրները երկրագնդի էկոլոգիան ամենաշատն են ցխում։ Հա, իրանք իրանց երկրները համեմատաբար մաքուր են պահում, բայց թքած, թե իրանց iphone ու թանկարժեք մեքենա ունենալու համար Ճ կարգի երկրներում բնություն ա ցխվում, չնայած որ հենց էդ Ճ կարգի երկրների բնակիչները էդ տեխնիկական նվաճումներից հիմնականում չեն օգտվում։ Ուղղակի եթե եվրոպացիք իրանց խղճի ձենը կտրելու համար կամ գուցե մանրից ջոկելու պատճառով, որ երկրի ռեսուրսները անսպառ չեն, սկսել են էներգախնայող լամպ, հեծո–մեծո թիթիզություններ անել, ապա ամերիկացիք մինչև վերջերս թքած են ունեցել տենց բաների վրա։ Նոր–նոր սկսում են տենց էկո–մեկո բաներ մտածել։ Մինչև հիմա իրանց դպրոցում սովորացրել են, որ ինչքան շատ ապրանք առնեն էնքան բարի գործ են անում, որովհետև նպաստում են տնտեսության զարգացմանը
    Ինձ թվում ա՝ ամերիկացիք չեն էլ սկսել: Ավելի շուտ, մի հատ ապուշ վիճակ ա: Պրոպագանդում են բնապահպանություն, բայց պետական մակարդակով ոչ մի բան էլ չեն անում:

    Բայց եվրոպացիք էլ իրանց չեն գցում Հայաստան-մայաստան ու քարոզներ կարդում գլխներիս: Իրանք էլ դեռ լիքը բնապահպանական հարցեր ունեն լուծելու ու փորձում են իրանց սեփականը լուծել: Թե չէ ԱՄՆ-ի ուժը մենակ մեր նման երկրների վրա ա պատում: Ինքն իրա վրա չի կարում:

  15. #162
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Հայաստանի հետ չեմ համեմատում, Նիդեռլանդների հետ եմ համեմատում: Ու էստեղ միանշանակ հաստատ էկոլոգիան ավելի լավ վիճակում ա: Որոշակի ջանքերի արդյունքում չի բացառվում, որ Հայաստանինն էլ ավելի լավանա, քան ԱՄՆ-ինը:

    Ես ամերիկացիքին սիրում եմ Բրեդբերիի ու Հեմինգուեյի տեսքով, արխային:
    Նիդեռլանդները առաջատար է էկոլոգիայի հարցում, բայց դա չի նշանակում, որ եթե ԱՄՆ-ը Նիդերլանդներից հետ է, ապա ամերիկացիք տուպոյ են, կամ գոնե էդքան խելացի չեն քան հոլանդացիները, կամ ավելի քիչ են վիզ դնում քան հոլանդացիները, կամ ավելի քիչ են մտածում քան հոլանդացիները: Խնդիրներն ու մասշտաբներն են տարբեր, որը պետք ա փորձել նախ հասկանալ... Ոնց որ ասենք համեմատես փղի ու մջրյունի մարսողական համակարգերը ու ասես մրջյունինը ավելի լավն ա:
    Si vis pacem, para bellum

  16. #163
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս, ես չեմ ուզում առհասարակ բանավիճլ ոչ մեկի հետ այս հարցի շուրջ, քանզի բազմաթիվ և հակասական կարծիքներ կան այս հարցի վերաբերյալ, նույնիսկ մասնագետների միջև:
    Միայն գոնե մի կարծիքի շուրջ, բոլոր այս խնդիրով զբաղվողները, հետազոտողները, իրար հետ համակարծիք են, և դա այն է, որ մարդկության կողմից մթնոլորտ արտանետված ածխաթթու գազը կազմում է ընդհամենը 3-ից, 4%, ընդհանուր բնության կողմից արտանետած ածածխաթթու գազի չափաբաժնի մեջ:
    Սրա մեջ մտնում է ամբողջ կենդանական աշխարհի շնչելը, ցեմենտի արտադրությունը, վառծ նավթը, անասնաբուծությունը, ... :

    Եթե քեզ հետաքրքիր է, ես կարող եմ ներկայացնել իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ:

    Իմ կարծիքով տևական գլոբալ տաքացում չի կարող տեղի ունենալ, և առհասարակ շատերին թվում է, թե գլոբալ տաքացումը, դա ամբողջ երկրի մակերեսի տաքացումն է, սակայն այդպես չէ: Դա տեղային բնույթ է կրում, մի տեղ իջնում է ջերմաստիճանը, մյուս տեղը բարձրանում, սակայն ընդհանուր երկրի ջերմաստիճանի միջին ցուցանիշը ընդհանուր առմամբ բարձրանում է: Եթե դու հարցնես երկար ժամանակ եվրոպայում ապրած մարդկանց, կհամոզվես, որ իրենք հակառակն են պնդում, որ այնտեղ անհամեմատ ցրտել է, և ձմեռները ավելի խստաշունչ է դառձել, իսկ ամառները ավելի կարճ:
    Իսկ ահա ես, կարող եմ պնդել, որ իրոք եղանակները անհամեմատ տաքացել են, քանի որ ես ապրում եմ մեկ այլ վայրում:
    Այս ամենը կապված է գոլֆստրիմի հետ, քանի որ գոլֆստրիմն է տաք հոսանքներ մատակարարում եվրոպային, իսկ հիմա գոլֆստրիմը գրեթե կանգնել է, և այլևս տաք հոսանքներ չի սնուցում եվրոպային: Իսկ պատճառը ջրերի մակարդակի բարձրացումն է:
    Երկրի ջերմաստիճանը կարգավորում են օվկյանոսները: Սա մի մեծ համակարգ է, որը անխափան գործում է միլիոնավոր տարիներ:
    Երկիր մոլորակում ցիկլային տեղի է ունենում սառցե ժամանակաշրջան:
    Սառցե ժամանակաշրջանում, ջրերի մակարդակը իջնում է, բնականաբար երբ իջնում է ջրերի մակարդակը, ավելի քիչ գոլորշացում է տեղի ունենում: Մթնոլորտում սկսում է պակասել այրոզոլի քանակությունը, և սկսում է աճել ածխաթթու գազը, որը անրադառնում է մոլորակին, և մոլորակի միջին ջերմաստիճանը սկսում է կամաց կամաց բարձրանալ:
    Ջերմաստիճանի բարձրանալուն զուգընթաց սկսում է հալվել սառույցները և բարձրանում է ջրերի մակարդակը, տեղի է ունենում անհամեմատ ավելի շատ գոլորշիացում, որը կամաց կամաց բերում է մթնոլորտի սառեցման, որն էլ իր հերթին անրադառնում է երկրի մակերեսին, այսինքը երկրի մակերեսը սկսում է սառել:
    Եվ այսպես շարունակ, շրջանաձև, տարբեր հաճախականությամբ, անընդհատ կրկնվում է նույն փուլը: Սառույցների հալվել, մեծ քանակի գոլորշացում... բլա, բլա:
    Այս ամենը բավականին տևական ցիկլ է, և մենք մեր կյանքի ընթացքում չենք կարող տեսնել ամբողջ ցիկլը:
    Մի խոսքով, ինձ թվում է, որ ամեն բան հավասարակշռության մեջ է:
    Եվ ես ավելի շատ հակված եմ այս կարծիքին:
    Իսկ այս գլոբալ տաքացումը, իմ կարծիքով, մեր մոլորակին տանում է դեպի մոտալուտ գլոբալ սառեցման:

    Ռուֆուս ջան, դու կարող էս չնդունել իմ կարծիքը, ես չեմ պնդում, որ իմ կարծիքն է ճիշտը, մի գուցէ ես սխալվում եմ, և որոշ ժամանակ հետո ես փոխեմ իմ կարծիքը այս հարցի վերաբերյալ, բայց առայժմ այսպես եմ մտածում:
    Սելավի, սկսենք նրանից, որ ոչ մի բան էլ հավասարակշռության մեջ չէ, գլոբալ կլիմայական փոփոխությունները իրական են ու դրանում հենց ածխաթթու գազի անթրոպոգենիկ արտանետումներն են մեղավոր: Գիտնականները բազմաթիվ տվյալներ են հավաքել մթնոլորտում աշխաթթու գազի կոնցենտրացիայի ու կլիմայի վրա դրա հետևանքների մասին: Նույնիսկ ոչ մասնագետի աչքով նայելով պարզ է դառնում, որ սա ցիկլային երևույթ չէ ու մարդկային գործունեության հետևանք է: Ինչ վերաբերվում է անթրոպոգենիկ արտանետումների քանակին, վերևի գրառումներում թվերն արդեն գրել ու կարիք չեմ տեսնում նույնը կրկնել:

    Գանք գլոբալ տաքացմանը: Էս տերմինը այդքան էլ լավ չի բնութագրում այն, ինչը հիմա կատարվում է աշխարհում, ճիշտը գլոբալ կլիմայական փոփոխություններն են: Ճիշտ է օդի միջին ջերմաստիճանը տարեցտարի բարձրանում է, ու օվկիանոսի մակարդակը սառցադաշտերի հալման հետևանքով բարձրանում է, սակայն այս համակարգը այնքան բարդ է գործում, որ աշխարհի տարբեր մասերում տարբեր ձևերով է դրսևորվում: Գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքներից է թե գլոբալ տաքացումը, թե գլոբալ սառեցումը, թե բնական աղետնրի ավելի հաճախակիությունն ու ուժգնությունը: Գիտնականները մինչև հիմա չեն կարող կոնկրետ ասել, թե գլոբալ կլիմայական փոփոխությունները իրականում ինչ ազդեցություն կունենան Երկիր մոլորակի վրա, սակայն նույնիսկ ամենաօպտիմիստական կանխատեսումների դեպքում հետևանքները կատաստրոֆիկ են մարդկային կյանքի ու գործունեության համար: Դրա համար էլ պետք է պայքարել այս փոփոխություններ դեմ հիմա՝ նվազեցնելով արտանետումների քանակը:

    Իսկ նստել ու ասել, որ սա ընդամենը բնական ցիկլ է ու ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի, նույնն է, ինչ համակերպվել մահվան հետ ու սկսել սեփական գերեզմանը փորել:
    I may be paranoid but no android!

  17. #164
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիդեռլանդները առաջատար է էկոլոգիայի հարցում, բայց դա չի նշանակում, որ եթե ԱՄՆ-ը Նիդերլանդներից հետ է, ապա ամերիկացիք տուպոյ են, կամ գոնե էդքան խելացի չեն քան հոլանդացիները, կամ ավելի քիչ են վիզ դնում քան հոլանդացիները, կամ ավելի քիչ են մտածում քան հոլանդացիները: Խնդիրներն ու մասշտաբներն են տարբեր, որը պետք ա փորձել նախ հասկանալ... Ոնց որ ասենք համեմատես փղի ու մջրյունի մարսողական համակարգերը ու ասես մրջյունինը ավելի լավն ա:
    Այ էս ա սաղ: Կամ եթե նույնիսկ հավասարաչափ ա վիզ դնում կամ ավելի շատ, ապա ոչ թե իր երկրի ներսում, այլ դրանից դուրս:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Brian_Boru (14.08.2013)

  19. #165
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էս ա սաղ: Կամ եթե նույնիսկ հավասարաչափ ա վիզ դնում կամ ավելի շատ, ապա ոչ թե իր երկրի ներսում, այլ դրանից դուրս:
    Բյուր, դու ի՞նչ գիտես ամերիկայի ներսում ընթացող էկոլոգիական անցուդարձերի մասին…

Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 7
    Վերջինը: 20.04.2014, 20:14
  2. Windows XP-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 154
    Վերջինը: 23.10.2013, 00:27
  3. Windows 7-ի տեղադրում, քայլ առ քայլ
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.08.2013, 13:04
  4. Free BSD 6.1-ի տեղադրում, քայլ առ քայլ ‎
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.08.2008, 07:57
  5. Երբ մարդու համար անտանելի է սեփական գեղեցկությունը…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 16.06.2008, 12:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •