Rhayader-ի խոսքերից
Ռուֆ, նորից կրկնեմ, քո ասած կետերից ոչ մեկը վատ բան չի: Ես ինքս հեծանիվով եմ տեղաշարժվում, ինչքան դա հնարավոր է, ձգտում եմ խուսափել ցելոֆանե տոպրակներից, բնության գրկում պլաստիկե աղբը, նաև ուրիշների թողած, հավաքում եմ, գրպաններիցս հաճախ սիգարետի հոտ է գալիս, որովհետև բիչոկներս գրպանում եմ պահում, երբ աղբաման չկա մոտակայքում: Ինչպես ցանկացած էկո-գիտակից մարդ, որին քո այս կետերն ասելու կարիք առանձնապես չկա:
Մյուս կողմից՝ լիքը մարդիկ ցանկանում են զգալ, որ մոլորակի համար դրական բան են անում, բայց միևնույն ժամանակ ուզում են այդ գիտակցությունն ունենալ՝ նվազագույն ջանքեր կիրառելով: Իրենց հեշտ եղանակ ցույց տալով դու իրենց շեղում ես իրական վտանգից: Իրենք իրենց «կարբոնային ոտնահետքը» փոքրացնում են ու զարմանում, թե ինչու է էկոլոգիական վիճակը շարունակում վատանալ: Ու ենթադրում, որ բավականաչափ շատ մարդիկ չեն իրենց «կարբոնային ոտնահետքը» փոքրացրել: Ու գնում բուսակեր են դառնում (էլի պայքարի պասիվ-ագրեսիվ ձև), վհուկների որսով զբաղվում, բայց եթե առաջարկես ուսումնասիրեն Կիոտոյի պրոտոկոլն ու բողոքի ցույցի մասնակցել ԱՄՆ դեսպանատան դիմաց, բնավ հավես չեն ունենա:
Մարդկանց դժգոհությունը մոլորակի էկոլոգիակական վիճակից ոչ թե պետք է բավարարել, այլ աճեցնել ու ուղղորդել: Մարդկանց մեծ մասն իրականում պարզապես հրաժարվում է գիտակցել մոլորակի իրական վիճակի աղետալիության աստիճանն ու մտածում է, որ շշալցված ջրից հրաժարվելով կարող է կանգնեցնել գլոբալ տաքացումը:
Էջանիշներ