Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ թեմա է ։

Շատերիդ դուր չի գա, բայց դե մի կարևոր կետ էլ ես ավելացնեմ .

11. Հրաժարվեք մսեղեն ու ընդհանրապես կենդանական ծագման սննդամթերք սպառելուց կամ գոնե աշխատեք հնարավորինս նվազեցնել։


Ներկայումս մարդու սպառման համար կենդանիների բուծումը զարգացած արդյունաբերական երկրներում կազմում է ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մոտ 40%–ը։ Արոտավայրերը զբաղեցնում են երկրագնդի ցամաքի 26%–ը, իսկ անասնակերի արտադրության համար օգտագործվում է բոլոր վարելահողերի մոտ մեկ երրորդը։ Համաձայնեք, որ լուրջ թվեր են։

Իսկ ընդհանրապես հատուկ մարդու սպառման համար կենդանիների բուծումը մի շարք պատճառներով ահռելի էկոլոգիական վտանգ է ներկայացնում երկրագնդի համար. արոտավայրերի շահագործում, կենդանիներին կերակրելու համար ծախսվող մեծ քանակությամբ բերք, ջրային ռեսուրսներ, ջրային միջավայրերի աղտոտում մորթված կենդանիների թափոններով և այլն։ Ցանկության դեպքում հեշտությամբ կարող եք դրա վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա գտնել ինտերնետում, թեև կարծում եմ՝ պատկերն ընդհանուր առմամբ պիտի որ պարզ լինի գրածիցս։
Ուլուանա, դուք իսկապես կարծում եք, որ միս չուտելով օգգնում եք կենդանիներին: Ուղղակի հետաքրքիր ա: Իսկ առողջ մրգերն ու բանջարեղենը, որ, կարծում եմ, օգտագործում, ինչպե՞ս են ստացվում: Եվ դրանց աճեցման արտերն ու հողերը ինչի՞ (կամ ու՞մ) հաշվին են մշակվում: