Ուլուանա-ի խոսքերից
Ի դեպ, նշված կետերում խոսվում էր շշալցված ջրի ու պլաստիկ տոպրակների մասին, բայց դրանց վերամշակման ու վերաօգտագործման մասին կարծես խոսք չեղավ, միգուցե հեղինակը համարել է, որ դա ինքնին հասկանալի է, քանի որ նորմալ երկրներում գոյություն ունի recycling երևույթը, երբ աղբը թե՛ հասարակական վայրերում, թե իրենց տներում մարդիկ տեսակավորված են հավաքում ու համապատասխան ձևով էլ «հանձնում», այսինքն՝ օգտագործման համար արդեն անպիտան պլաստիկ ու ապակյա իրերն ու իրերի մնացորդներն առանձին, թղթե ու ստվարաթղթե թափոններն առանձին, մնացած աղբը՝ առանձին, որպեսզի առաջին երկուսը հետագայում վերամշակվեն ու նորից օգտագործվեն։ Համենայնդեպս, իմ՝ Հայաստանում ապրած ժամանակ էդ պրակտիկան կարծես իսպառ բացակայում էր, վերջին տարիներին այցելություններիս ընթացքում էլ էդ հարցում չեմ նկատել որևէ փոփոխություն, ինչը շատ տխուր է։ Պատկերացրեք, թե ինչքան նյութ է անիմաստ վատնվում, որ կարող էր վերաօգտագործվել, ու ինչքան է դրանից ավելանում մթնոլորտ արտանետվող թույնը։
Չգիտեմ՝ Հայաստանի բնապահպաններն էս հարցով ընդհանրապես հետաքրքրվում են ու որևէ բան նախաձեռնում են, թե չէ, բայց հաստատ արժե, հատկապես որ հեչ դժվար չի, կարծում եմ, ընդամենը պետք ա էդ պրակտիկան մտցնել, ու կկիրառվի։ Հա, մի քիչ ավելի դժվար ա, քան ամբողջ աղբը մի տեղ լցնելը, ու համոզված եմ, որ շատ մարդիկ իրենց նեղություն չեն տա էդ մի քանի վայրկյանից մի քանի րոպե ժամանակը աղբն առանձնացնելուն տրամադրելու համար, բայց հաստատ կգտնվեն նաև լիքը մարդիկ, ովքեր կանեն դա։ Նույնիսկ եթե բնակչության չնչին մասն անի, էլի բան ա, իսկ ժամանակի ընթացքում անողների թիվը, համոզված եմ, կաճի։
Էջանիշներ