"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իսկ պարարտանյութերն ու պեստիցիդները, երևի, ոչ մեկին հետաքրքիր չեն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդու, ով չի կարող նույնիսկ իր ուզած սննդամթերքը՞ուտել: Ով պետք ա ուտի էն, ինչը չի սիրում, այն էլ կոնկրետ հաշվարկով, որ իրեն չվնասի: Ինչի՞ համար՝որ հետո ավելի շատ մարդիկ ծնվեն, բազմանան, ապրեն նախապես որոշված ծրագրով ու էլի իր նման ուտեն էն, ինչը իրենց կթույլատրե՞ն: էս կոչվում ա աշխարհի փրկել մարդու համա՞ր: Բա էլ ինչի ՞ենք փրկում, եթե նույնիսկ չենք կարա մնացած շնչավոր արարածներին ուտենք դու սե՞նց ես պատկերացնում իդեալական հասարակությունը:
Rhayader (11.08.2013), Sagittarius (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Աթեիստ (11.08.2013), Անվերնագիր (12.08.2013), Մուշու (07.07.2015), Վոլտերա (11.08.2013)
Ժողովուրդ, ախր հասկացեք վերջապես. կարբոնային ոտնահետքը փոքրացնելու համար առաջարկվող քայլերից ոչ մեկը բացասաբար չի ազդում մարդու առողջության ու բարօրության վրա։ Ես որ չեմ հանդիպել էդպիսի առաջարկի (չհաշված հումորային կամ հեգնական առաջարկները)։ Եթե էդպես լիներ, իհարկե, ավելի քան անիմաստ կլիներ։ Բայց ամբողջ հարցն էլ հենց դա է, որ պահպանվի մարդկության առողջ ու հարմարավետ ապրելու հնարավորությունը՝ միաժամանակ նվազեցնելով ռեսուրսների ոչ անհրաժեշտ սպառումը։ Էստեղ, իհարկե, կարելի է վիճել հարմարավետության առումով, բայց, իմ կարծիքով, էն հարմարավետությունը, որը չի հանգեցնում անառողջ ապրելակերպի, կարելի է բավարարել նշված ձևով։ Ի վերջո, շատ բաներ, որ մենք հարմարավետեություն ենք անվանում, իրականում ոչ ավելին են, քան զուտ սովորություն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իրականում բուսակերներն իզուր են նեղվում իմ ասածներից: Ես բուսակերներին սիրում եմ ու դիտում եմ որպես պոտենցիալ սնունդ՝ գլոբալ սովի դեպքում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sagittarius (11.08.2013), Անվերնագիր (12.08.2013), Վոլտերա (11.08.2013), Տրիբուն (11.08.2013)
Փաստորեն ցելոֆանե տոպրակների քիչ օգտագործման խորհուրդը համազոր ա քիչ շնչելու խորհրդին:
Փաստորեն տեղական ապրանք գնելու խորհուրդը համազոր ա քիչ շնչելու խորհրդին:
Փաստորեն ծառ տնկելու խորհուրդը համազոր ա քիչ շնչելու խորհրդին:
Փաստորեն էներգիան, գազը խնայողաբար օգտագործելու խորհուրդները համազոր են քիչ շնչելու խորհրդին:
Սո՞ֆ, էս դու՞ ես գրում, թե՞ ըքաունթդ կոտրել են
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Sagittarius (11.08.2013), StrangeLittleGirl (11.08.2013), Աթեիստ (11.08.2013)
Քիչ շնչելը ես էլ էի ուզում գրեի
Ի դեպ օրինակի համար մեր հարևանը ցանում ա GMO լոլիկ ու ելակ, իսկ խոզերին կերակրում ա նորմալ մաքուր թեփով, հիմա իմ համար ավելի ճիշտ ա խոզի միսը գնելը, որովհետև խոզի միսը կոպիտ ասած վերամշակված թեփն ա ինքը ավելի քիչ տարածք օգտագործում ա էդ խոզին պահելու, քան նույն զանգվածով ելակ ու լոլիկ ցանելու համար և այլն:
Sent from my Xperia Live with Walkman using Tapatalk 4
The cake is a lie.
Աթեիստ (11.08.2013)
Անձնական խնդրանք. դադարեցրեք էս թեմայում քննարկել բուսակերությունը, թեման մի փոխեք էդ ուղղությամբ: Թեման բոլորովին դրա մասին չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նաիրուհի (11.08.2013)
Իսկ հորմոններով բտած ու այլ վնասակար ձևերով բուծված մսացուներն էլ երևի քեզ չեն հետաքրքրում, որոնք, ի դեպ, կերակրվում են շատ ավելի վնասակար ու գենամոդիֆիկացված սննդով։
Ու ընդհանրապես քո ասածն ի՞նչ կապ ունի իմ ասածի հետ ու ինչո՞վ ա հակասում իմ ասածին։ Ոնց որ ես ասեմ՝ պետք ա գողության դեմ պայքարել , դու ասես՝ իսկ կաշառակերությունը քեզ չի՞ հետաքրքրում։ Ինձ ամեն ինչն էլ հետաքրքրում ա, նրա դեմ էլ ա պետք պայքարել, նրա դեմ էլ, ուղղակի պետք չի մեկի անունը տալով փորձել մյուսի դեմ պայքարը նսեմացնել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ապ, ես չեմ ասում, թե դրանք վատ բաներ են: Ես ասում եմ, որ դրանց տված օգուտը, նույնիսկ գլոբալ մասշտաբներով կիրառվելու դեպքում, չնչին է լինելու:
Բացատրեմ, թե ինչու բերեցի քիչ շնչելու օրինակը: Թթվածին ծախսելը վատ բան չի: Ածխաթթու գազ անջատելը՝ նույնպես: Խնդիր է, երբ այդ ածխաթթու գազը ֆոտոսինթեզի ընթացքում չի վերածվում թթվածնի ու ածխաջրերի:
Գլոբալ մասշտաբի կարելի էր լիքը ավելի օգտակար բաներ հասցնել: Օրինակ՝ պահանջել ԱՄՆ-ից, որ դադարեցնի աղքատացրած ուրանից փամփուշտների օգտագործումը: Ֆրեոնային սառնարանների անվտանգ վերամշակումը, արտադրությունից հանելը: Աղբի տեսակավորումը: Պլաստիկի վերամշակումն ու երկրորդային օգտագործումը: Եվ այլն:
Այդ «կարբոնային ոտնահետք փոքրացնելն» ավելի շատ մոդայի խնդիր է, քան բնությանն իրական օգուտ տալու: Բայց այն ընդամենը օգնում է մարդկանց պասիվ եղանակով խիղճները հանգստացնել ու չմտածել հիմնական խնդրի մասին:
Իրականում նման միջոցներով մենք կարող ենք միայն մի բան որոշել՝ մեր երեխանե՞րն են փողոցներում հակագազերով ման գալու, թե՞ թոռները:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Տրիբուն (11.08.2013)
Ավելի գլոբալ բաների համար (դեմ) պայքարելը հրաշալի բան ա, բայց դա բոլորովին չի պակասացնում նաև էս նշված խնդիրների դերը, արդյունավետությունը: Ես համաձայն չեմ, որ գլոբալ մաշտաբի հասնելու դեպքում դա օգուտ չի տալու (ցանկության դեպքում կարող ենք նաև նստել, հաշվել, բայց դե զահլա չեմ անի), իսկ էս ձևակերմանդ բացարձակ համաձայն չեմ:
Ու ընդհանրապես յուրաքանչյուրս ունենք ցանկացած հարցում ինչպես գլոբալ պատասխանատվության, այնպես էլ անհատական պատասխանատվության խնդիր: Գլոբալ պատասխանատվությունը մի կողմ պետք չի դնել, բայց անհատականն էլ չարժի մոռանալ, իսկ մոռացողներին՝ հիշեցնել, հորդորել: Ու հեչ չարժի պատրանք ստեղծել, որ էս թեմայում արված խորհուրդները ձևական ու մոդայիկ են, ընդամենը:
Հակառակ դեպքում կջղայնանամ ու կսկսեմ պնդել, որ ոմանց ասենք Թեղուտի համար պայքարը ոչ թե գոյություն ունեցող կարևոր խնդրի համար ա, այլ մոդայից ելնելով ու սեփական անունը թնդացնելու համար: Բայց չարժի, չէ՞, որ նման պիտակումներ ու բաներ կպցնենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, անհատական պատասխանատվության ու կարբոնային ոտնահետքը փոքրացնելու մասին երիտասարդության շրջանում դասախոսություններ են կարդում ԱՄՆ կառավարության ֆինանսավորած կազմակերպությունները: Նույն ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է արտադրությունից ու շրջանառությունից առանց փոխհատուցման հանել ֆրեոնային սառնարանները:
Կրկնում եմ, ոնց որ դոդն ու լֆիկը քեզ խնայողության խորհուրդներ տան ու ասեն, որ երկրում աղքատության համար բոլորը պիտի անհատական պատասխանատվություն զգան: Պետությունները, կորպորացիաները, ստացվում է, ազատ են քիմիական գործարաններ կառուցել, հանքեր բացել, անտառներ կտրել, քանի դեռ դու քո «կարբոնային ոտնահետքն» ես փոքրացնում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
StrangeLittleGirl (11.08.2013), Տրիբուն (11.08.2013)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (11.08.2013)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ