Մոդայից հետ չմնամ, ես էլ մտնեմ ստանդարտների մեջ ու սկսեմ.
Քանի որ համարյա թե ձևաչափ ա, ես էլ մնամ էդ ձևաչափում...
Օևագիր ունենալու կարիք երբևե չեմ ունեցել, այն էլ վիրտուալ, այն էլ ակումբում ու բլա,բլա, բլա
Հա ինչ էի ասում, էսօր մեր տան կանայք և աղջիկները զբոսնելու ցանկություն հայտնեցին ու ոչ ավել, ոչ պակաս Կարապի լճից քայլել դեպի Հանրապետության Հրապարակ, մինչև որ շատրվանները կմիացնեն:
Ալարկոտ եմ, գիտեմ, բյաց դե ես էլ սենց եմ. քայլել չեմ սիրում, ավելին նեռվայնանում եմ քայլելուց, հնար ունենամ սենյակից սենյակ մեքենայով կգնամ:
Եկանք Տերյան փողոց, ժողովրդին իջեցրի կարապի լճի մոտ, Էլինայի սայլակը հանեցի բեռնախցիկից ու ասացի, որ իրենց կսպասեմ հրապարակի սրճարաններից մեկում:
Նստում եմ մեքենան, թեքվում Թումանյան փողոց Տերյանից ու կանգնում սպասելով թե երբ պիտի վերջանա փողոցը հատող մարդկանց շարքը, որ շարունակեմ ճանապարհս, մեկ էլ գմփ, բեռնախցիկիս փակվելու ձայնն եմ լսում, իջեցնում եմ ապակին, մեկ էլ հոպ Արա Գևորգյանը տղայի հետ.
-Բագաժնիկդ բաց էր, փակեցի ախպերս...
-Շնորհակալ եմ շատ-շատ,- լեզուս կապ ընկավ, կողքիս կանգնած տաքսու վարորդը ինձանից բեթար ապշած, ես.
-Չմեռանք Արա Գևորգյանը ավտոսյիս բագաժնիկն էլ փակեց
Հլը որ էսքանը, թե չալարեմ, էսօրվանից էլի բաներ կան, կգրեմ
Էջանիշներ