Էսօր, ավելի ճիշտ արդեն երեկ գնացել էինք բանակցությունների, հայերեն ասած նոր հաճախորդ էինք կպցնում:
Նստած ենք, զրուցում ենք, բավական ազդեցիկ դեմքեր են նսած, նոր պրոեկտն ենք ներկայացնում, բացատրում, դեմոնստրացիա ենք անում ու մարդկանց հնարավորինս ոգևորում, որ մեր առաջարկածը լավն ա, մաքսիմալ էժան ա, հարմար ա մի բառով ասած՝ սեքսի ա:
Էդ ընթացքում, սրանց՝ մեր ոլորտի մասնագետներից մեկը, սկսում ա լիրիկական զեղումներ դրսևորել և իբր փորձում ա ապացուցել, որ մեր ասածը սխալ ա ու ինքը ավելի լավ լուծում կարող ա առաջարկի:
Համբերատար լսում եմ ու ժպտում, որտև պատմում ա էն, ինչը ընդամենը մեկ շաբաթ առաջ փորձել ենք ու չի ստացվել, որտև տեխնիկապես, իրենց մոտ նման բան անելը հնարավոր չի, էնքան թանկա, որ հաստատ չարժի դրա վրա այդքան գումար ծախսել:
Խոսելու կեսից ներողություն խնդրեցի, ընդհատեցի ու սկսեցի իր ասածները շարունակել ու ամեն մտքից հետո ճշտել, արդյո՞ք որևէ բան էնպես չեմ ասում ոնց որ ինքը կասեր, գլխով համաձայնում է, որ ամեն ինչ իր մտածածի պես եմ ասում ու հասնում եմ իր միտքը իրականացնելու գումարային մասին ու բոլորը միանգամից իրար են նայում:
Ես էլ արդեն էդ պահին ասում եմ, որ մեր առաջարկածը դրանից մոտ տասն անգամ ավելի էժան ու պրակտիկ է:
Սա չի դադարում տարբեր վարկածներ ու վերսիաներ էն աստիճան, որ բոլոր իր վերսիաները հերքում ենք հստակ հիմնավորումներով ու սա արդեն սկսում ա անձնականին անցել, ծիպա՝ դե դուք խելոք եք, մենք ով ենք որ բան:
Չդիմացա, կարճ ասեմ, սրան հանեցի մայրուղի, էն աստիճան, որ իրանց տնօրենը նստած չլիներ չիգանկեն պատին էի ծեփելու:
Մի խոսքով, տնօրենը համաձայնեց, որ մեր ասածը անքննելի է ու պետք է կիրառվի, ձեռք սեղմեցինք, պայմանագիրը ստորագրեցինք, կոնյակը բացեցինք, նշեցինք ու դուրս եկանք:
Գնացել ենք մեքենայի մոտ ու կոլլեգաս ասում ա.
-Արի քեզ մի բան պատմեմ, նոր գնամ:
Աչքերս չռած սպասում եմ պատմությանը, որտև ինքը տարիքով ինձանից բավական մեծ ա ու ինձանից հազար անգամ ավելի կյանքի ու մասնագիտական փորձ ունի:
Ասում ա.
-Մի երազ եմ տեսել, իբր մահացել էի, գնացել էի ինչ որ տեղ, Պողոս առաքյալն էր ու Գաբրիել հրեշտակը, եկել էին ինձ դատելու ու ասում էին, որ իմ կյանքի ամենամեծ մեղքը ոչ թե խմել,ծխել ու աղջիկների հետ շնանալն ա, այլ այն, որ ես կյանքում իմ ինքնասիրության ու ճիշտ լինելու համար, երբ էդ ճիշտն ու ինքնասիրությունը փորձել են տրորել՝ ուժ եմ կիրառել, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև գիտելիքների ու մասնագիտական առումով:
Վերջում մունաթ եկա վրները, ասեցի մեկա որ ինձ դատեք էլ, պեչատը խփողը վերևն ա ու մինչև աշխարհի վերջը չգա, ինձ բան չի անելու, ես գնացի, դուռ շխկացրի ու դուրս եկա, արթնացա:
Էս ինչի՞ եմ պատմում, մտածում եմ սա զգուշացում էր, որ գազերս թուլացնեմ, հիմա արդեն ավելի հանգիստ ու թեթև եմ ապրում, որ չեմ ներվայնանում, կռիվ-ղալմաղալ սարքում:
Ուշադիր լսեցի ու մինչև հիմա մտածում եմ, որ ճիշտ ա ասում, ակումբում երևի բոլորն էլ գիտեն, որ ես հիստերիկ ու կռվարար կերպար եմ, բայց երևի իրա պատմած երազը ես էլ կիրառեմ ու սկսեմ ավելի թեթև վերաբերվել երևույթներին ու զիջեմ երբեմն:
Էլ կռիվ չեմ անելու, էս վերջինն էր:
Էջանիշներ