User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 121 հատից

Թեմա: Ստանդարտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտը Ծիծեռնակաբերդի այգում քայլում եմ, մենակ, հեռախոսս եմ բզբզում ու լացի ձայն եմ լսում։ Քայլերս արագացնում եմ, ձայնը մոտենում ա, հասնում եմ աթոռին նստած մի աղջկա, ով հոնգուր-հոնգուր լացում ա, նենց բարձր էր լացում, որ դաժե վախենում էի մոտենամ։ Մոտեցա, փորձեցի հանգստացնեմ, սկսեց վրաս գոռգոռալ, անգամ հրեց, զգում էի ուզում ա կանգնի, գնա, բայց չի կարողանում ու շունչը կտրվում ա, կողքեն էլ մարդ չկա, ավտոս հեռու, պայուսակի մեջ ջրի շիշ տեսա, քաշեցի հանեցի ու մեկնեցի, որ խմի, մի կերպ խմեց, ու էդ ողջ ընթացքում իմ վրա գոռում ա ու ասում ա, որ հեռու գնամ։ Դե չգիտեմ ինչ անեմ, մտածեցի շտապ օգնություն զանգեմ, բայց դե մինչև գան հասնեն էդ անտառը, էս աղջկան կարողա մի բան լինի, մաքսիմալ ինձ հանգիստ պահելով փորձում եմ հանգստացնել իրան։ Զգացի ավելի ա թուլանում, պառկացրի նստարանին, հասկացա, որ ընկնելու ա, մի կերպ տարա խոտերի վրա նստացրի։ Հեռախոսս հանեցի ու զանգեցի շտապ օգնություն, աղջիկը լսեց ավելի հիստերիկացավ, բա՝ «խնդրում եմ անջատեք, պետք չի սկոռի, ինձ կտանեն, տնեցիք կիմանան» սենց բաներ ա խոսում։ Շտապ օգնությանն ասում եմ, որ արդեն լավ ա ամեն ինչ, կարգավորվել ա բան, անջատում եմ ու էլի սկսում եմ հարցուփորձ անել, որ իմանամ ինչ ա։ Մի խոսքով, ընկերոջ հետ կռվել, տանը խնդիրներ, դես դեն, ահագին հանգստանում ա, առաջարկում եմ քայլենք մեքանայի մոտ կամ իրան տաքսի կանչեմ գնա։ Սկսում ենք քայլել, զգում եմ հազիվ ա քայլում ու էդ ընթացքում պարզում եմ, որ համարյա 3 օրա ոչ մի բան չի կերել։ Էլ չեմ հիշում ոնց հասնում ենք ավտոյին, նստացնում եմ ավտոն ու մտածում եմ մի տեղ գնանք մի բան առնեմ ուտի, ջուր, քաղցր և այլն։ Ճանապարհին խոսում եմ, չի պատասխանում ու զգում եմ, որ ուշագնաց ա եղել։ Վախ, պանիկա, ինչ հնարավոր զգացողություն հայտնի ա, երևի մեջս կար, բայց դե հիմա ես էլ, որ վատանամ, տխուր կլինի, լավա, արդեն Երևանյան հիվանդանոցներից մեկին մոտիկ էինք, արագ քշեցի մտա հայաթ ու վազեցի բժիշկ կանչեմ։ Եկան տարան, ուշքի բերեցին, սկսեց խոսալ, ինձ «ճանաչեց», ուրախացա։
    Հիմա էս բժիշը հարցնում ա, թե էդ աղջիկը ու ես իրար հետ ինչ կապ ունենք, ես էլ ինչ եղել ա՝ պատմում եմ։ Սա թե բա՝ «տենց երկուսով առավոտ բարլուսով հայտնվեցիք նույն տեղում, հլը ճիշտը պատմի»։ Ասում եմ՝ «դոկտՈՒր ջան, հլա ինձ նայի, իմ վիճակը նայի, էդքան նման ե՞մ հեքիաթ պատմողի»։ Սա, թե բա՝ «տեղ չգնաս, ոստիկանություն եմ կանչել», հելնում եմ ավտոն դզեմ, հետևիցս վազում են, թե բա՝ «չփախնես»։ Չերկարացնեմ, մի հնդկական կինո։ Մըլիցեքը եկան, ներկայացան դես դեն, բա փաստաթուղթ, ասում եմ՝ «մենակ վարորդական ունեմ, մեքենայի մեջա, գնամ բերեմ։» Սրանք հետս գալիս են, մեքենայի դուռը բացում եմ, սրանք գլուխները խոթում են, ես էլ ասում եմ, որ խուզարկելու իրավունք չունեք բլա, բլա բլա, յան են տալիս։ Նույն պատմությունը պատմում եմ, սրանք բժկի նույն բառերն ասում են, ասում եմ՝ «Տղեք, պարոնայք, ազիզներ, իսկ դուք աղջկա հետ խոսել ե՞ք», սրանք՝ «հլը քո հարցերը լուծենք, նոր կանցնենք նրան»։ Բացատրում եմ, որ իմ հարցերը լուծելու համար պետք ա, որ մյուս կողմին էլ լսեք, որտև մենք երկուսս էլ իրարից անկախ նույն բանն ենք պատմելու, ասելու, քանի որ եղելությունը տենց ա իրականում։ Սրանցից մեկը՝ «խի չեք կարա՞ պայմանավորված ըլնեք ինչ ասեք, որ իրար պահեք»։ Մի խոսքով էս տուպագալովի ուբլյուդկներին մի կերպ բացատրում եմ, անուններ եմ տալիս և այլն, սրանք ինձանից յան են տալիս։ Սպասում եմ աղջկան տեսնեմ, գնամ, սկի անունը չգիտեմ։ Չեն թողնում աղջկա մոտ, քովիդով պայմանավորված բլա բլա բլա։ Մի խոսքով, տենց էլ չտեսա աղջկան, սպասելն էլ իմաստ չուներ, ինձանից կախված ոչ մի բան չկար, քշեցի, գնացի իմ գործերով։
    Առողջություն, ինչ ասեմ, սկի չգիտեմ էլ ովա, հուսամ մոտը ամեն ինչ լավ կլինի։
    Այ քեզ լավություն․․․
    Վերջին խմբագրող՝ keyboard: 15.09.2021, 11:22:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.09.2021), Cassiopeia (15.09.2021), Freeman (15.09.2021), Sambitbaba (02.10.2021), Աթեիստ (15.09.2021), Բարեկամ (16.09.2021), Գաղթական (16.09.2021), Նաիրուհի (15.09.2021), Ուլուանա (16.09.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ ստանդարտ քննարկումներ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2018, 00:31
  2. Ոչ ստանդարտ, ոչ յունիկոդ հայերեն ֆոնտեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.01.2013, 02:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •