User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 121 հատից

Թեմա: Ստանդարտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա, լավ եմ, տրամադրվեմ սկսեմ.

    Նախաբան

    Ասեմ, որ առանձնակի հաճույք եմ ստանում լավ մեքենայով, հնարավորինս լավ ու երկար ճանապարհ քշելուց, չգիտեմ ով ոնց, բայց ես երբեմն նեռվայնացած ու գժված պահերին ավտո եմ քշում, էն ժամանակ, որ կամեռաները չկար, վաբշե կայֆ էր, կարելի էր խախտումներ էլ անել...
    Հա ինչ էի ասում, թեկուզ վարորդները միանշանակ կասեն, որ քշելը մանավանդ հայսատանյան ճանապարհներին ու Հայաստանում ամենադաժան գործն ա, բայց մեկա, ես հանգստանում ու հաճույք եմ ստանում քշելուց...

    Բուն թեմա

    –Ալո՞:
    -Բարլուս ապ, քեզ մի հատ սեքսի առաջարկ եմ անում, չէ ասել չկա:
    -Ասա, Աբ, մի քիչ կթափահարեմ փափուկ տեղերս, հետո կպատասխանեմ:
    -Հա լավ, շատ մի թափահարի, 3.2 մատոռո ավտո եմ տալիս, բենզինով, գնում ես Մեղրի, մնում ես, հաջորդ օրը գալիս ես:
    -Մեղրի ու՞մ եմ կորցրել, զահլա չունեմ, համ էլ կիրակի ա, հանգստանում եմ
    -Արա, հլա պատկերացրու 3.2 մատոռ, բենզին, գազ ես տալիս թռնում ես, երկար ճանապարհ ու տենց:
    -Լավ, համոզեցիր, ֆլեշկի մեջ երգեր կլցնես, ավտոն լվալ կտաս,ժամն էլ կասես:
    -օք Հով ջան, կզանգեմ:
    -Աբ, մենակ շուտ, որ օրս պլանավորեմ:

    Դե մոտավորապես պատկերացնում եմ, ինչ ա ինձ սպասվում, առնվազն 4 պարսիկ, որոնք ոչ նորմալ անգլերեն գիտեն, ոչ նորմալ հայերեն, ոչ էլ պարսկերեն
    Ինչ որա, տրամադրվեցի, հավաքվեցի, Աբս զանգեց, պայնավորվանք, բուդելնիկը կարգավորեցի ու խռռռռ՜
    Առավոտ էր, արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, բուդելնիկս զնգաց ու քա..եց էդ առավոտի մեջը...
    -Ա՜լո՞
    -Արա հել, ուշանում ենք:
    -Հա Աբ, հելել եմ, սպասի դուրս եմ գալիս:
    Մի խոսքով, Աբին իջացրի, ես էլ Պատրիցիա Կասի, Միլեն Ֆարմերի ու տեն մի քանի դեմքերի հետ հասա հանդիպման վայր: 4 պարսիկ՝ 2 աղջիկ, 2 տղա ինձ են սպասում:
    Հայարեն բարևեցին, ժպտացինք, տեղավորվեցինք ու շարժվեցինք: Ես էի, Պատրիցիա Կասը, Միլեն Ֆարմերը, մնացածն ու Ալին, Ահմադը, Ֆատիման ու Անին, գնացինք:
    Արա ճամփին մի պահ Սպիտակցի Հայկոն նստավ, արա էս պարսիկին ասի, ապեր, սրան իջացրեք, էսի հակառակ կողմ ա էթում, էս պարսկիը փարվանայում լսել էր, զապիս էր արել, ինձ էլ հարցնում էր հու իզ դիս սինգեր, արա ասի ապեր, դու Միլեն Ֆարմեր լսի, տես ինչ մուղամ ա անում, ոբշեմ Հայկոյին իջցրինք ու շարժվանք:
    Առանց ավելորդ միջադեպերի հասանք տեղ, խոսացինք կրոնից, նրանից որ ես ազերիներին չեմ ատում, ամեն ինչ քաղաքական է, սովորական մարդիկ իրար ախպեր են, իրանց մոտ ռաստամոժկեն մերից թանկա, իրանց մոտ ֆրիդոմ չկա ու տենց, հա մոռացա ասեմ, ես միսթր Հովիկն էի: Մի բան էլ ասեմ, անգլերեն լավ էր խոսում գյադեն, դզեց, ահագին հաճելի էր ճանապարհը:
    Հասանք տես, էս մեր խարեպներին իջացրի, իրար ձեռք սեղմեցինք, հեռախոսահամարներով փոխանակվեցինք ու պաչպչինք իրար, լացեցինք բաժանման համար ու գնացինք:
    -Ալո՞
    -Հով, ինչ կա, նորմալա, հասել ե՞ս
    -Հա, սաղ թամամ ա, մամնուն -յանիմ մերսի էլի պարսկերեն:
    Անծանոթ համարից զանգ ա գալիս, վերցնում եմ.
    -Ալո՞
    -Բարլուս ցավդ տանեմ, Աբն ասեց զանգեմ քեզ, անունս Համո ա, ուր ես գամ քեզ տենամ:
    -Համո ջան, ուրախ եմ, էս ստեղ մի հատ խանութ կա, դրա մոտ եմ:
    -Ապեր, տեղ չգնաս, հասնում եմ:
    Համոն եկավ: Ով կմտածեր, որ ես Համոյին ավելի լավ եմ ճանաչում քան Աբը, Համոն իմ բանակի ընկերնեից էր, ես էդ հասկացությունը չեմ ընդունում, բանակային ընկեր, բայց ամեն դեպքում տենց ասեմ, որ հասկանալի լինի:
    Համոս եկավ, գրկեցինք իրար, խոսացինք, հիշեցինք, նստեցինք ու ժամերն աննկատ անցան, էն հասկացա, որ գիշերվա ժամը 3-ն ա, ես էլ ուզում եմ քնեմ: Համոս տարավ ինձ տեղավորեց, առավոտ հանդիպելու պաչիկներով բաժանվեցինք:
    Առավոտ արթնացա, Համոս արդեն սաղ թադարուքը տեսել էր, սեղանը քցած նստած էին, հազիվ ինձ համոզեցի, որ էլի չքնեմ նստեցի ու էլի սկսեցինք խոսել: Անցավ ժամանակ ու ես արդեն ճանապարհվելու մասին եմ մտածում, որ դեռ պիտի հասնեմ Երևան… Համոն համոզում էր մնալ, մնացածին էլ կանչել ու մի լավ քեֆ անել, բայց ես պլանավորած գործեր ունեի ու մնալ չէի կարող:
    Մի կերպ իրար հաջող արեցինք շուտով հանդիպելու ակնկալիքով ու ես Աստված ջան փառքդ շատ, ինձ բարի ճանապարհ շարժվեցի:
    Մեղրիից դուրս եմ գալիս համարյա ու մտածում, որ լավ առիթ էր Համոյին հանկարծակի տեսա, չնայած, որ էնքան էլ մոտիկ չէինք, բայց Կապանից ու Գորիսից լիքը մոտիկ մարդիկ կային, որոնց կարելի էր տեսնել միանշանակ, ժամանակն էլ էնքան շատ չէր, բայց գոնե մի պահ տեսնվել կարելի էր: Մի հարմար տեղ կանգնեցրի մեքենան:
    -Ալո, կնի՞կ
    -Հա ջան, ի՞նչ կա
    -Կնիկ ջան, էն դարակիս բլոկնոտը հանում ես, բացում էս Գորիս ու Կապան էջերը, շքաաաաամ համար կա, հերթով սըմըս ես անում ընձիկ:
    Սըմսները երկար չսպասացրին, զանգում եմ, որը անհասանելի ա, որը չի գործում, մեկ էլ հոպ.
    -Ալո՞
    -Արա ինչ ալո, ներկայացի հլա զինվոր
    -Ապեր, ով ա՞
    -Ոնց արա՞, չես ամաչու՞մ

    Зам Полка-ի ձայնով հենում պառկած դիրք ընդունի ասելուցս միանգամից սկսեց հռհռալ, աաաաաա տականք

    -Հա, ես եմ, եկել եմ, սեղանը քցել ե՞ս
    -Արա Հով, ուր ես, Կապանում ե՞ս
    -Չէ Սամ ջան, մի կես ժամից կհասնեմ:
    -Արա Հով, Կապան մտենլուց քեզ եմ սպասում, ավտոյիս համարները ....
    -Ապեր, ես Երևանից չեմ գալիս, Մեղրիից եմ հետ գալիս, հասնեմ կզանգեմ կդիմավորես:
    Մինչև կապան հասնելս, բավական մտածեղի, հիշեցի ու ժպտացի, ուրախացա ու անհամբերությամբ ու երևակայելով իմ ու Սամի հանդիպումը հասա Կապան:
    Զանգվեցինք, հանդիպեցինք, պաչպչվեցինք ու նստեցինք: Սամի առաջին հարցը իմ մնալու մասին էր, թե ինչքան կմնամ, գոնե մի օր կմնամ թե չէ ու տենց: Ես էլ Սամին վշտացրի, իրան ասեցի, որ մի ժամն էլ մնալը խնդիր ա ու պիտի հասնեմ Երևան: Սամը ճիշտ ա դժգոհ հայացքով վրես նայեց, բայց ժամանակ չկորցրեց, մառոժնի ա դես ա դեն ա, հուշեր հիշել ու հռհռոց ու էդ ընթացքում մերոնք ավելանում են ու էն ում համարները չէի գործում, Սամս բոլորին բերման ա ենթարկում, մի եքա խումբ 7-8 հոգի, ասում խոսում հռհռում... Մի ժամը վայրկյանի պես անցավ... Կներեք տղեք, ես գնացի, էս անգամի իսկականից առանց կատակ, արցունքն աչքերիս, ես գնացի...
    Նույն տեմպով ու զանգելով ու սպասացնելով ու սպասելով հասա Գորիս: Գորիսում շատ մոտիկ մի ծառայակից ունէի, որ առանձնակի հարգում ու սիրում էի իրան, պարզվեց Ռուսաստանում ա, բայց մեկա, գնացի իրանց տուն, ծնողները շատ ուրախացան, զանգեցին սկայպով, ինքն էլ ուրախացավ, լացեցինք....
    Մինչև մենք սկայպով խոսում էինք ծյոծ Անոն մի հարսանիքի սեղան գցեց, Վագի ախպերն էլ Գորիսի բոլոր մեր ծառայակիցներին հավաքեց 5 րոպեում, նստեցինք, սկայպը միացրաց Վագն էլ մեր հետ, ասեցինք խոսացինք, հիշեցինք, լացեցինք, էլի կարծես մի վայրկան էի նստած սեղանի շուրջ, բայց առանձնակի հաճելի էր, Վագին շատ էի կարոտել, իրա մեծական հումորն ու լուրջ ու կշռադատված պահվածքն ու ամեն ասած բառի արժեքն ու իրան առհասարակ... Գորիսից գնալ չէի ուզում, իսկսկանից չէի ուզում, աչքերս փակ դուրս եկա, էն հույսով, որ 3.2 մատոռով ավտոն կամ տրաքած կլինի, կամ ակները գողացած կլինեն կամ էլ վաբշե խոդ չի ընկնի... Բայց... Բայց մնա չէի կարող, փաթաթվեցինք, լացեցինք շարժվեցի... Ճանապարհին՝ մինչև Սիսիան հասնելս, Գորիսի ու Վագի հետ խոսացածիս տպավորությունների տակ էի, Սիսիան ցուցանակը սթափեցրեց... Կներեք տղեք, ձեզ մյուս անգամ կզանգեմ, արդեն ուշ ա, չեմ ուզում ծիկ անեմ գնամ...

    -Աբ, էս ինչ կայֆ օր դու ինձ նվիրեցիր, էս ինչ հավես էր, էլ Մեղրի գնացող չկա՞...

    Եկա, լավ եմ, վերջ:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.06.2014), Chilly (11.06.2014), John (10.06.2014), Smokie (11.06.2014), _Հրաչ_ (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Արևհատիկ (22.06.2014), Մ Մ (24.06.2014), Մուշու (23.06.2014), Յոհաննես (12.06.2014), Նաիրուհի (11.06.2014), Նարե91 (11.06.2014), Նիկեա (11.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ ստանդարտ քննարկումներ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2018, 00:31
  2. Ոչ ստանդարտ, ոչ յունիկոդ հայերեն ֆոնտեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.01.2013, 02:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •