Կյանքում ոչ մի բանից չզարմանալը էնքան էլ լավ հատկանիշ, կարողություն չի, բայց մեկա պարադոքսալությունը հավես ա։ Մտածում էի երազանքներիս ու կյանքի տարբեր փուլերում դրանց նյութական կամ էմոցիոնալ արժեքներ մասին ու ինչքան էլ տարօրինակ ա՝ կյանքիս բոլոր նյութական երազանքներիս հասել եմ արդեն, մի տեսակ ավել ուզելը արդեն չտեսություն ա իմ համար, բայց որ լինի չեմ հրաժարվի
Էմոցիոնալ առումով կյանքում ոչ մի կորուստս չեմ կարևորում բացի հորս ֆիզիկական կորստից, որտև մարդկանց կյանքում մաղել ֆիլտրելը հավես բանա, մանավանդ երբ արժեհամակարգա փոխվում մոտդ, ավելի չոր ես սկսում ֆիլտրել մարդկանց ու շփմանդ շրջանակը, ինչքան էլ շատերի համար տարօրինակ կամ քննադատական բան եմ ասելու, բայց ոչ մի ձև չեմ ափսոսոում ոչ մի՝ ընկերոջ, բարեկամի, հարազատի կամ առհասարակ մարդու կորստից կյանքիցս(ոչ ֆիզիկականի մասին ախոսքը, զուտ շփման դադարեցում կամ սառած հարաբերություններ, բարև բարլուս, ֆիզիկական կորուստ ոչ մեկի չեմ ցանկանում), ոչ մեկին, բացառապես ոչ մեկին հետ բերել կամ նախկինը վերականգնել չեմ ուզում, ես իմ կյանքը մենակ հիմա ու մի քիչ էլ հետո եմ տենում, իմ անցյալը արդեն անցյալա, ինձ առհասարակ չի էլ հուզում։ Սենց առավոտով գրում եմ՝ երեկվա տեսածիցս տպավորված։ Քանի որ վերևում նշեցի, որ նյութական ու էմոցիոնալ հագեցած եմ, բոլորին ում սիրում եմ առողջ են ու կողքս։
Երեկ մի տեղ նստած էի, մենք դե շատվոր էինք, ասում խոսում, հռհռում, խմում, անեկդոտներ և այլն ու սեղան էն կողմ մի սպիտակ մազերով պապիկ ա նստած, մենակ՝ սոլիդ հանգնված, սիրուն սանրվածքով, սենց աննկարագրելի սիրուն բռնել ա պատառաքաղն ու դանակը ու սենց վայելում ա ուտելիքը, սեղանին մի բակալ էլ գարեջուր ա դրած ու ես սենց «սիրահարված» աչքերով նստած իրան եմ նայում ու զգացողությունը, որ ես հիմա ինձ եմ տեսնում կողքից նենց վառ ու գունավոր էր, նենց հարազատ էր, նենց համով ու քաղցր էր, չգիտեմ ինչքան եմ նայել իրան, բայց իրան նկատելուց հետո երեկվա երեկոյից ուրիշ ոչ մի բան չեմ հիշում։
Շնորհակալ եմ բարձրյալին, որ ես էսօր ունեմ էն ինչ վերևում գրել եմ, ափոս մենակ պապաս հետս չի, բայց վստահ եմ, ինչ որ կերպ ինքը «մասնակից ա կամ տեսնում ա» էս ամեն ինչը ու հիմա իմ ողջ էությամբ ես բարձրյալլին մի բան եմ խնդում, որ նրանց ում սիրում եմ հնարավորինս երկար կողքս լիլնեն, ոչ նյութական, ոչ էմոցիոնալ պակաս չունենան, իսկ ես կարողանամ պապիկի տարիքում տենց մի տեղ գնամ նստեմ երեկոս վայելեմ։ Պրիմիտիվ ու պարզ բան ա երևի ուզածս, բայց ես ինքս ինձ տեսել եմ երեկ ու ուզում եմ դա իրականանա, էս էլ կյանքիս էս պահի դրությամբ միակ երազանքը։ Պապի՜
Էջանիշներ