User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 121 հատից

Թեմա: Ստանդարտ

  1. #61
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող 4260 դոլար ա պետք, 260-ը ես ունեմ արդեն, մնացածի հաշվով կարողա ձեռ քցող ըլի...

    Բարի գործ եմ անելու, հենց ունեցող ըլի խաբար արեք, մի 4 ամսից կտամ:

    Օֆ-Օֆ ոնց եմ ես ուզում քեեեեեզ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (11.06.2014)

  3. #62
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քանի որ ես fuckbook-ում չկամ, ստեղ գրեմ.

    Հարգելի Արշակյան քույրեր, Ձեր ծնողները ապրել են մի ժամանակաշրջան, որում Վալերիյ Լեոնտեվը բավական մեծ հաջողություն էր վայելում, արդյոք հակակրանք զգու՞մ եք ձեր ծնողների հանդեպ, նրանց հոգիները խարույկի վրա այրելով մաքրել չե՞ք ցանկանում:

    Շնորհակալություն:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (16.05.2014), Մուշու (16.06.2014), Յոհաննես (16.05.2014), Նիկեա (11.06.2014)

  5. #63
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ի դեպ ասեմ, 760 ունեմ արդեն, մնաց 3500 դոլար, հլա խեր խաբար չկա՞, ունեցող չկա՞

    Հա ինչ էի ասում. էս Վարդան պետրոսյանի դատը տեսա հիշեցի:
    Ուրեմ Ֆրանսիա տեղ, գնացքից իջնում ենք, փոլիսը գալիս դեմներս ֆրանսերեն եսիմ ինչ ա ասում, էն եմ հասկանում, որ պասպորտս ա ուզում: Անգլերեն եմ խոսում չի խոսում, ֆռանսերեն բլբլում ա, ես էլ անգլերեն ասոմ եմ իեմ ջոգում ձեր լեզուն քյասար այ օշխար: Էն եմ ջոգում, որ մեզ տանում են, արա ասում եմ ու՞ր այ ախպեր, էսի ֆրանսերեն խոսում ա ու խսում, արա չդմիացա, սրան ասի ստոպ հլը, պասպորտս հանի պահեցի աչքերի դեմը ու ասի՝ Արմենիա, Շառլ Ազնաուր, էսի միանգամից սթափվեց ու սկսեց անգլերեն խոսալ հետս, էն ջոգեցի, որ ասում ա գնացքում ծխել եք, դրա համար պիտ գնանք պարզաբանումների, ոբշեմ ասի հընգեր, մենք գեղ տեղից եկել ենք ձեր եվրոպաները աչքներս բացենք, Հայաստանից դուրս էլ սաղ օրենքներին խելոք ենթարկվում ենք, մեզի ուրիշի հետ խառնել եք, ոբշեմ էս մեր շովինիստ ախպորը քյոլինք ու թռանք… լկտիաբար խոստովանեմ, որ հա, հենց էլ ծխել էի գնացքում, օդանցքը քանդել էի զուգարանի, մոտիս ունիվերսալ դանակով ու ծխել, բայց էդ ջանդամ, էտի անցավ, սաղից կայֆն էն էր, որ Ֆրանսիա տեղ, մեր Շառլի անունը անցավ ու հիմա ամենակարևորն էն ա, որ ես շատ կուզեմ, որ Շառլը իրա կարծիքն ասի Վարդան Պետրոսյանի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, թե նչ վերաբերմունքի ա նա արժանանում Հայաստանում ու արդյոք մեր դատարանը ու արդարադատությունը էդքան դառել ա արդեն, որ առանց հիմքերի մարդ կալանավորի, էն էլ եվրոպայի քաղաքացի…
    Ոբշեմ, էսի անկապ գրառում էր, կարաք չկարդաք...
    Վարկանիշ տալու դեպքում էլ, խնդրում եմ, միայն բացասական, խնդրանքս լուրջ ա:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.05.2014), Smokie (10.06.2014), Աթեիստ (22.05.2014), Մ Մ (24.06.2014), Նիկեա (11.06.2014)

  7. #64
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ բազմաչարչար կյանքի ողջ ընթացքի մեջ, էսօր, առաջին անգամ հայտնվեցի օդանավակայանի զուգարանում:
    Մտել եմ ներս, մտել եմ խցիկ, որ դե հասկանալի ա ինչ անեմ, նայում եմ էդ ունիտազ կոչեցյալի կեսից ավելին ջուր է, մտածում եմ երևի խցանվածա, մտնեմ կողքի խցիկ, էլի նույնը, մյուս կողքի ու էդպես բոլորը, հավաքարարին հարցնում եմ` էս, որ մեջը սենց ջուր ա, խցանվածա, ասում ա չէ, ձևն ա տենց, էդ որ լսեցի, այ սենց դեմք եղավ մոտս երևի
    Լավ, հլա ես կարճ գործ ունեի, բա երկար գործի համար, որ մտնես էդ քամբախը, դրանից հետո, որ դուրս գաս, մի հատ էլ պտի դուշեվոյ լինի, որ վրեդ ցփնածը լվանաս, վախ հորս արև, էս ուր եմ ընգել, թռանք...

    Վանդականիշ: Զուգարանային գրառում

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (22.05.2014), Աթեիստ (22.05.2014), Նիկեա (11.06.2014)

  9. #65
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա այ ժլատներ ու չուզողներ, մի հատ բացասական վարկանիշն ինչա դուք ինձ ափսոսում եք


    ապա-ապա, չեմ տեսնում ձեր ձեռքերն ու ծափերը
    Վերջին խմբագրող՝ keyboard: 23.05.2014, 17:30:

  10. #66
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի ա, որ մի բան դեռ չգտած կորցնում ես, մեկա սրտիդ դարդ ա լինում...

    Ինչի ա, որ հստակ գիտակցում ես, որ դա քոնը չի, բայց մեկ ա էլի սրտիդ դարդ ա լինում...

    Կարաս ասես, ինչի ա տենց, դե ասա է, ասա..................................

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (27.05.2014), Մ Մ (24.06.2014), Նարե91 (27.05.2014), Նիկեա (11.06.2014)

  12. #67
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր հայտնաբերեցի, որ բավական տևական ժամանակ ա, որ ահագին թեթևացել եմ կոլայից կախվածությունիցս, անցյալ տարվա նոյեմբերից էսօր երևի առաջին անգամ կոլա խմեցի, դե վատը չէր, կարոտել էի եթե անկեղծ, էն որ մի քանի օր չես ծխում, հետո մի հատ քաշում ես, լրիվ երկինք ա տանում, էդ վիճակն էր, բայց էդ ջանդամ, մեկա չեմ խմելու էլ տենց հաճախ, ավելին, երևի որ առիթ չլինի, առհասարակ չեմ խմի, բայց էդ սաղ ջանդամ. հայտնաբերեցի, որ կոլայի խցանը, հայերեն ասած պռոբկեն բարակացրել են, այսինքն նախկինում ռեզբաները շատ էին, հիմա՝ քիչ:
    Ասել հարևանիս՝ հողերս գլխներիդ, դաժե դրա վրա եք էկանոմիա անում, թաղեմ ձեզ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2014), Աթեիստ (29.05.2014), Նիկեա (11.06.2014)

  14. #68
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկա, լավ եմ, տրամադրվեմ սկսեմ.

    Նախաբան

    Ասեմ, որ առանձնակի հաճույք եմ ստանում լավ մեքենայով, հնարավորինս լավ ու երկար ճանապարհ քշելուց, չգիտեմ ով ոնց, բայց ես երբեմն նեռվայնացած ու գժված պահերին ավտո եմ քշում, էն ժամանակ, որ կամեռաները չկար, վաբշե կայֆ էր, կարելի էր խախտումներ էլ անել...
    Հա ինչ էի ասում, թեկուզ վարորդները միանշանակ կասեն, որ քշելը մանավանդ հայսատանյան ճանապարհներին ու Հայաստանում ամենադաժան գործն ա, բայց մեկա, ես հանգստանում ու հաճույք եմ ստանում քշելուց...

    Բուն թեմա

    –Ալո՞:
    -Բարլուս ապ, քեզ մի հատ սեքսի առաջարկ եմ անում, չէ ասել չկա:
    -Ասա, Աբ, մի քիչ կթափահարեմ փափուկ տեղերս, հետո կպատասխանեմ:
    -Հա լավ, շատ մի թափահարի, 3.2 մատոռո ավտո եմ տալիս, բենզինով, գնում ես Մեղրի, մնում ես, հաջորդ օրը գալիս ես:
    -Մեղրի ու՞մ եմ կորցրել, զահլա չունեմ, համ էլ կիրակի ա, հանգստանում եմ
    -Արա, հլա պատկերացրու 3.2 մատոռ, բենզին, գազ ես տալիս թռնում ես, երկար ճանապարհ ու տենց:
    -Լավ, համոզեցիր, ֆլեշկի մեջ երգեր կլցնես, ավտոն լվալ կտաս,ժամն էլ կասես:
    -օք Հով ջան, կզանգեմ:
    -Աբ, մենակ շուտ, որ օրս պլանավորեմ:

    Դե մոտավորապես պատկերացնում եմ, ինչ ա ինձ սպասվում, առնվազն 4 պարսիկ, որոնք ոչ նորմալ անգլերեն գիտեն, ոչ նորմալ հայերեն, ոչ էլ պարսկերեն
    Ինչ որա, տրամադրվեցի, հավաքվեցի, Աբս զանգեց, պայնավորվանք, բուդելնիկը կարգավորեցի ու խռռռռ՜
    Առավոտ էր, արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, բուդելնիկս զնգաց ու քա..եց էդ առավոտի մեջը...
    -Ա՜լո՞
    -Արա հել, ուշանում ենք:
    -Հա Աբ, հելել եմ, սպասի դուրս եմ գալիս:
    Մի խոսքով, Աբին իջացրի, ես էլ Պատրիցիա Կասի, Միլեն Ֆարմերի ու տեն մի քանի դեմքերի հետ հասա հանդիպման վայր: 4 պարսիկ՝ 2 աղջիկ, 2 տղա ինձ են սպասում:
    Հայարեն բարևեցին, ժպտացինք, տեղավորվեցինք ու շարժվեցինք: Ես էի, Պատրիցիա Կասը, Միլեն Ֆարմերը, մնացածն ու Ալին, Ահմադը, Ֆատիման ու Անին, գնացինք:
    Արա ճամփին մի պահ Սպիտակցի Հայկոն նստավ, արա էս պարսիկին ասի, ապեր, սրան իջացրեք, էսի հակառակ կողմ ա էթում, էս պարսկիը փարվանայում լսել էր, զապիս էր արել, ինձ էլ հարցնում էր հու իզ դիս սինգեր, արա ասի ապեր, դու Միլեն Ֆարմեր լսի, տես ինչ մուղամ ա անում, ոբշեմ Հայկոյին իջցրինք ու շարժվանք:
    Առանց ավելորդ միջադեպերի հասանք տեղ, խոսացինք կրոնից, նրանից որ ես ազերիներին չեմ ատում, ամեն ինչ քաղաքական է, սովորական մարդիկ իրար ախպեր են, իրանց մոտ ռաստամոժկեն մերից թանկա, իրանց մոտ ֆրիդոմ չկա ու տենց, հա մոռացա ասեմ, ես միսթր Հովիկն էի: Մի բան էլ ասեմ, անգլերեն լավ էր խոսում գյադեն, դզեց, ահագին հաճելի էր ճանապարհը:
    Հասանք տես, էս մեր խարեպներին իջացրի, իրար ձեռք սեղմեցինք, հեռախոսահամարներով փոխանակվեցինք ու պաչպչինք իրար, լացեցինք բաժանման համար ու գնացինք:
    -Ալո՞
    -Հով, ինչ կա, նորմալա, հասել ե՞ս
    -Հա, սաղ թամամ ա, մամնուն -յանիմ մերսի էլի պարսկերեն:
    Անծանոթ համարից զանգ ա գալիս, վերցնում եմ.
    -Ալո՞
    -Բարլուս ցավդ տանեմ, Աբն ասեց զանգեմ քեզ, անունս Համո ա, ուր ես գամ քեզ տենամ:
    -Համո ջան, ուրախ եմ, էս ստեղ մի հատ խանութ կա, դրա մոտ եմ:
    -Ապեր, տեղ չգնաս, հասնում եմ:
    Համոն եկավ: Ով կմտածեր, որ ես Համոյին ավելի լավ եմ ճանաչում քան Աբը, Համոն իմ բանակի ընկերնեից էր, ես էդ հասկացությունը չեմ ընդունում, բանակային ընկեր, բայց ամեն դեպքում տենց ասեմ, որ հասկանալի լինի:
    Համոս եկավ, գրկեցինք իրար, խոսացինք, հիշեցինք, նստեցինք ու ժամերն աննկատ անցան, էն հասկացա, որ գիշերվա ժամը 3-ն ա, ես էլ ուզում եմ քնեմ: Համոս տարավ ինձ տեղավորեց, առավոտ հանդիպելու պաչիկներով բաժանվեցինք:
    Առավոտ արթնացա, Համոս արդեն սաղ թադարուքը տեսել էր, սեղանը քցած նստած էին, հազիվ ինձ համոզեցի, որ էլի չքնեմ նստեցի ու էլի սկսեցինք խոսել: Անցավ ժամանակ ու ես արդեն ճանապարհվելու մասին եմ մտածում, որ դեռ պիտի հասնեմ Երևան… Համոն համոզում էր մնալ, մնացածին էլ կանչել ու մի լավ քեֆ անել, բայց ես պլանավորած գործեր ունեի ու մնալ չէի կարող:
    Մի կերպ իրար հաջող արեցինք շուտով հանդիպելու ակնկալիքով ու ես Աստված ջան փառքդ շատ, ինձ բարի ճանապարհ շարժվեցի:
    Մեղրիից դուրս եմ գալիս համարյա ու մտածում, որ լավ առիթ էր Համոյին հանկարծակի տեսա, չնայած, որ էնքան էլ մոտիկ չէինք, բայց Կապանից ու Գորիսից լիքը մոտիկ մարդիկ կային, որոնց կարելի էր տեսնել միանշանակ, ժամանակն էլ էնքան շատ չէր, բայց գոնե մի պահ տեսնվել կարելի էր: Մի հարմար տեղ կանգնեցրի մեքենան:
    -Ալո, կնի՞կ
    -Հա ջան, ի՞նչ կա
    -Կնիկ ջան, էն դարակիս բլոկնոտը հանում ես, բացում էս Գորիս ու Կապան էջերը, շքաաաաամ համար կա, հերթով սըմըս ես անում ընձիկ:
    Սըմսները երկար չսպասացրին, զանգում եմ, որը անհասանելի ա, որը չի գործում, մեկ էլ հոպ.
    -Ալո՞
    -Արա ինչ ալո, ներկայացի հլա զինվոր
    -Ապեր, ով ա՞
    -Ոնց արա՞, չես ամաչու՞մ

    Зам Полка-ի ձայնով հենում պառկած դիրք ընդունի ասելուցս միանգամից սկսեց հռհռալ, աաաաաա տականք

    -Հա, ես եմ, եկել եմ, սեղանը քցել ե՞ս
    -Արա Հով, ուր ես, Կապանում ե՞ս
    -Չէ Սամ ջան, մի կես ժամից կհասնեմ:
    -Արա Հով, Կապան մտենլուց քեզ եմ սպասում, ավտոյիս համարները ....
    -Ապեր, ես Երևանից չեմ գալիս, Մեղրիից եմ հետ գալիս, հասնեմ կզանգեմ կդիմավորես:
    Մինչև կապան հասնելս, բավական մտածեղի, հիշեցի ու ժպտացի, ուրախացա ու անհամբերությամբ ու երևակայելով իմ ու Սամի հանդիպումը հասա Կապան:
    Զանգվեցինք, հանդիպեցինք, պաչպչվեցինք ու նստեցինք: Սամի առաջին հարցը իմ մնալու մասին էր, թե ինչքան կմնամ, գոնե մի օր կմնամ թե չէ ու տենց: Ես էլ Սամին վշտացրի, իրան ասեցի, որ մի ժամն էլ մնալը խնդիր ա ու պիտի հասնեմ Երևան: Սամը ճիշտ ա դժգոհ հայացքով վրես նայեց, բայց ժամանակ չկորցրեց, մառոժնի ա դես ա դեն ա, հուշեր հիշել ու հռհռոց ու էդ ընթացքում մերոնք ավելանում են ու էն ում համարները չէի գործում, Սամս բոլորին բերման ա ենթարկում, մի եքա խումբ 7-8 հոգի, ասում խոսում հռհռում... Մի ժամը վայրկյանի պես անցավ... Կներեք տղեք, ես գնացի, էս անգամի իսկականից առանց կատակ, արցունքն աչքերիս, ես գնացի...
    Նույն տեմպով ու զանգելով ու սպասացնելով ու սպասելով հասա Գորիս: Գորիսում շատ մոտիկ մի ծառայակից ունէի, որ առանձնակի հարգում ու սիրում էի իրան, պարզվեց Ռուսաստանում ա, բայց մեկա, գնացի իրանց տուն, ծնողները շատ ուրախացան, զանգեցին սկայպով, ինքն էլ ուրախացավ, լացեցինք....
    Մինչև մենք սկայպով խոսում էինք ծյոծ Անոն մի հարսանիքի սեղան գցեց, Վագի ախպերն էլ Գորիսի բոլոր մեր ծառայակիցներին հավաքեց 5 րոպեում, նստեցինք, սկայպը միացրաց Վագն էլ մեր հետ, ասեցինք խոսացինք, հիշեցինք, լացեցինք, էլի կարծես մի վայրկան էի նստած սեղանի շուրջ, բայց առանձնակի հաճելի էր, Վագին շատ էի կարոտել, իրա մեծական հումորն ու լուրջ ու կշռադատված պահվածքն ու ամեն ասած բառի արժեքն ու իրան առհասարակ... Գորիսից գնալ չէի ուզում, իսկսկանից չէի ուզում, աչքերս փակ դուրս եկա, էն հույսով, որ 3.2 մատոռով ավտոն կամ տրաքած կլինի, կամ ակները գողացած կլինեն կամ էլ վաբշե խոդ չի ընկնի... Բայց... Բայց մնա չէի կարող, փաթաթվեցինք, լացեցինք շարժվեցի... Ճանապարհին՝ մինչև Սիսիան հասնելս, Գորիսի ու Վագի հետ խոսացածիս տպավորությունների տակ էի, Սիսիան ցուցանակը սթափեցրեց... Կներեք տղեք, ձեզ մյուս անգամ կզանգեմ, արդեն ուշ ա, չեմ ուզում ծիկ անեմ գնամ...

    -Աբ, էս ինչ կայֆ օր դու ինձ նվիրեցիր, էս ինչ հավես էր, էլ Մեղրի գնացող չկա՞...

    Եկա, լավ եմ, վերջ:

  15. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.06.2014), Chilly (11.06.2014), John (10.06.2014), Smokie (11.06.2014), _Հրաչ_ (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Արևհատիկ (22.06.2014), Մ Մ (24.06.2014), Մուշու (23.06.2014), Յոհաննես (12.06.2014), Նաիրուհի (11.06.2014), Նարե91 (11.06.2014), Նիկեա (11.06.2014)

  16. #69
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արժի՞, թե՝ չարժի:

    մնաց մի ժամ մտածելու

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (12.06.2014)

  18. #70
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արժեր, անփորձանք, լավն ա

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.06.2014), Smokie (12.06.2014), Աթեիստ (12.06.2014)

  20. #71
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ու երբ ես ընտրության առաջ կլինեմ, ես էլի քեզ եմ ընտրելու, բայց ափսոս, որ դու դրա մասին արդեն չես իմանա

    Հ.Գ. հեչ էլ ափսոս չի, լավա

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (16.06.2014), Յոհաննես (16.06.2014)

  22. #72
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պահեր կան, որ մտածում ես, թե կյանքից ամեն ինչ հասկացել ես, գրեթե ամեն ինչ տեսել ես, մի տեսակ միապաղաղություն ա սկավում, դեպրեսվում ես, նեղվում ես, փորձում ես բան փոխես, ջանք ես գործադրում դրա համար, էներգիա ես տրամադրում, մտածում ես ու անում ես մաքսիմալը... Բայց չէ, մի նենց ստից բանից ա սկսում հետաքրքրություն առաջանալ, որ էդ ամբողջ արածդ հաստատ դրա վրա չէր էլ վատնվի, բայց արի ու տես, որ առանց ջանքերի ու առանց ավելորդ ուժ գործադրելու բավական հետաքրքիր բաներ են ստացվում:
    Հա, հենց էսպես էլ ապրում եմ իմ սիրած քաղաքում

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.06.2014), erexa (19.06.2014), Vardik! (19.06.2014), Մ Մ (24.06.2014), Մուշու (23.06.2014)

  24. #73
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Գիտե՞ս, թե ինչի ա գնացքի ընթացքի ժամանակ անիվներից կտկտոց գալիս:
    -Չէ, ինչի՞:
    -Շրջանագծի մակերեսը գիտես չէ՞:
    -Է հա, պիէռքառակուսի:
    -Այ հենց էդ քառակուսին էլ կտկտում ա:

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (28.06.2014), Freeman (22.06.2014), Աթեիստ (22.06.2014), Արէա (22.06.2014), մարդագայլուկ (22.06.2014)

  26. #74
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, պտի գրեմ, շատ անճոռնի, զզվելի ու շատերի համար սրտխառնոցային գրառում ա լինելու, բայց մեկ ա, գրելու եմ.
    Երեկ էս ժամերին, հալ դեռ մի քիչ էլ շուտ տենց 18:00-ոտ Ծիծեռնակաբերդում էի, ման էինք գալիս, էնքան էլ հով չէր, բայց բավական ստացվում էր ման գալ: Դե ստանդարտ վիճակ, հաց էինք կերել, թան էինք խմել, մի քիչ էլ քայլեցինք ու զգացինք որ ծառերի տակ մտնելու ժամանակն ա:
    Սկզբում ես գնացի,երկուսիցս միակ տղեն ես էի, ինչ անեմ, որ տեղանքը ուսումնասիրեմ, օձերին վնասազերծեմ, որ հանկարծ կծել-մծել չլինի: Հա ինչ էի ասում, գնացի ու ինչի համար որ գնացել էի մոռացա:
    30-ից ավել օգտագործած պահպանակ, հա հաշվել եմ, դաժե նկարել եմ, կանացի տամպոն ու միջադիր կոչվող էդ անտերներից մի 10-15 հատ, էդ էլ եմ հաշվել ու նկարել եմ: Մի խոսքով, հետ եկա, ասեցի արի իջնենք մի քիչ էլ ներքև, դե չէի ուզի, որ էդ տեսարանը մեկ ուրիշն էլ տեսներ:
    Երկար բացատրթւոյթւններից ու կռուտիտներից հետո՝ միասին գնացինք դեպքի վայր: Ճիշտն ասած չգիտեի, լացեի թե խնդայի, ամեն դեպքում հլա փորձում եմ վերլուծել:
    Ախպեր, ես ընդունում եմ, որ մարդ էստրիմ ա սիրում, պակաս էքստրիմ սիրող էլ ես չեմ, ընդունում եմ, որ հյուրանոց գնալը թանկ ա, սեփական քաղաքի բարիքների համեմատ, որոնք շռայլորեն քեզ տրված են, ընդունում եմ, որ էդ պահին շատ եք ուզել ու արել եք, լավ եք արել հալալ ըլի ձեզ, բայց արա այ անասուններ, էդ անդերներներդ, որ դուք զզվելով քցել ես, բա չեք մտածել, որ ձեր հետևից եկողը ձեր հարազատներին ա հիշելու, չեք մտածոլ, որ արա, ձեր հարազատ բարեկամները կարան տեղ գան ու էդ ամեն ինչը տեսնեն:
    Մի խոսքով էս իմ սիրելի ժողովուրդը ոչ մի լավ բան չի կարում հասկանա ու մենք մեր ունեցածը ու եղածը չենք գնահատում:
    Մարդ եղեք արա՛
    Վերջին խմբագրող՝ keyboard: 22.06.2014, 20:18:

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.06.2014), Chilly (23.06.2014), Freeman (22.06.2014), Ruby Rue (23.06.2014), Smokie (23.06.2014), _Հրաչ_ (23.06.2014), Աթեիստ (22.06.2014), Մուշու (22.06.2014), Նաիրուհի (23.06.2014)

  28. #75
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերս օդնոկլասնիկում մի աղջկա էր խոսցընում ում ստատուսում գրված էր՝ «хочу попасть туда, где снимали рекламу Баунти». Պրի տոմ, նենց էլ անգրագետ էր գրած էս կարճ նախադասությունը, որ կարդացի քա...ս եկավ:
    Հա ինչ էի ասում, կարդացի, ընկերոջս ասեցի.
    -Ապ, կթողե՞ս մի քիչ էլ ես խոսցընեմ:
    Ընկերս համաձայնեց ու ես էդ աղջկան ցույց տվեցի պավիլիոնը, որտեղ նկարվում ա Բաունծիի ռեկլամը:
    Պրոֆիլը ջնջեց ու կորավ, հիմա խիղճս նենց անհանգիստ ա, մտածում եմ՝ կարող ա՞ էդ դարդից ինքնասպան ա եղել
    Վերջին խմբագրող՝ keyboard: 23.06.2014, 17:35:

  29. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.06.2014), enna (28.06.2014), Freeman (23.06.2014), melancholia (27.06.2014), Smokie (23.06.2014), _Հրաչ_ (23.06.2014), Մ Մ (24.06.2014), Մինա (27.06.2014), Մուշու (23.06.2014), Նաիրուհի (24.06.2014)

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ոչ ստանդարտ քննարկումներ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.06.2018, 00:31
  2. Ոչ ստանդարտ, ոչ յունիկոդ հայերեն ֆոնտեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.01.2013, 02:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •